ԻՆՉՈՒ ՉՊԵՏՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇՔԵՐԹԻՆ

June 9th, 2020

Պատմաբան Արշալույս Զուրաբյան

🔵 ԻՆՉՈՒ ՉՊԵՏՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇՔԵՐԹԻՆ

📌 Մոսկվան ապաստան է տալիս Հայաստանից ճողոպրած պետական հանցագործներին,
📌 Մոսկվան աջակցում եւ, համոզված եմ, համակարգում է հակապետական ուժերի՝ հանրապետական խուժանի ու վերջինիս գործակիցների գործողություններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության,
📌 Մոսկվան մասսայական ոչնչացման զենքով զինել ու շարունակում է զինել Ադրբեջանին,
📌 Մոսկվան ամեն կերպ փորձում է Հայաստանի անբաժանելի մասը հանդիսացող Արցախը վերածել ռուսական պլացդարմի,
📌 Մոսկվան թալանում է Հայաստանի ընդերքը,
📌 Մոսկվան գազի առասպելական գնի եւ դրա շարունակական թանկացման ճանապարհով փորձում է խեղդել Հայաստանը,
📌 Մոսկվան թաքցնում է ՀՀ քաղաքացիների կյանքի դեմ ոտնձգություններ կատարած իր ռազմաբազայի ենիչերիներին,
📌 Բոլոր մեծ ու փոքր հարցերում Մոսկվայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կրում է բացառապես պատժիչ, արհամարհական ու զավթողական բնույթ:

Վիրավորական է մեզ հինգերորդ շարասյան հետ համեմատելը. «Սասնա ծռերն» այս փուլում իշխանությունների հրաժարականը չի պահանջի

June 9th, 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, վերջին օրերի ընթացքում տարբեր կենտրոններից հնչում են իշխանությունների հրաժարականի պահանջներ։ Նկատի ունեմ՝ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները։ Դուք ևս քննադատության եք ենթարկում այս իշխանություններին, ի՞նչ կարծիք ունեք նման պահանջների վերաբերյալ։

– Մենք «Ազգային ժողովրդավարական բևեռի» հռչակագրով հստակ մեր ճանապարհը նշել ենք, այն է՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձևավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որը իր հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագրով երկիրը դուրս կբերի այս ճգնաժամային վիճակից։ Մեր ասածն էապես տարբերվում է հինգերորդ շարասյան ներկայացուցիչների ասածից։ Նրանք, այո՛, երբեմն օգտագործում են մեր տերմինաբանությունը՝ խճճելու և ժողովրդին մոլորեցնելու համար, բայց իրենց ուզածը լրիվ այլ բան է, իրենք ռևանշի են ձգտում։ Իրենց ուզածն այն է, որ Հայաստանը տանեն գաղութացման, իշխանության դիմաց Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը հանձնեն Կրեմլին։ Իրենք բացարձակապես հակառակ ու թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ։ Հենց դա նկատի ունենալով՝ մենք գործող իշխանությանն այսպիսի տարբերակ ենք ներկայացնում, որպեսզի խելքի գան ու դադարեցնեն իրենց թայֆայական մտածելակերպն ու ապիկար վարքագիծը, որը երկու տարի շարունակ դրսևորելով՝ քայքայեցին մեր պետությունն ու տնտեսությունը։ Վերջապես պետք է ուշքի գան ու վերջին շանսն օգտագործեն։ Եթե դա չանեն, ժողովուրդը բնականաբար պետք է համախմբվի ու իր խոսքն ասի։ Սա արդեն այլ վիճակ է, որի մասին այս պահին որևէ բան չենք կարող ասել։
– Այսինքն՝ հիշյալ ուժերի հետ որևէ տարբերակով համագործակցություն դուք չե՞ք պատկերացնում։

– Մեր նկատմամբ այդպիսի կասկածն անգամ վիրավորական է։

– Նաև կա տեսակետ, որ երբ երկրում կորոնավիրուսի հետևանքով այսպիսի իրավիճակ է առաջացել, իշխանությունների հրաժարականը պահանջելը, քննադատելը դավաճանություն է և տեղին չէ։ Ի՞նչ կարծիք ունեք նման տեսակետների վերաբերյալ։

– Ընդհանրապես բոլոր այն քաղաքական ուժերը՝ հատկապես փտածները, որոնք երրորդ հանրապետությունը ներկայացնում են որպես իրապես ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն, մոլորեցնում են մեր ժողովրդին, կեղծիքն իրականության տեղ են մատուցում ու ստիպում են, որ մենք, ինքնախաբեության մեջ մնալով, եղած քվազիպետությամբ ու կիսագաղութային պետությամբ բավարարվենք ու այսպես էլ մնանք։ Դրանք, ըստ էության, Կրեմլի ագենտուրայի կամ կրեատուրայի տեսակետներ են։

Մենք կենսական կարիք ունենք օր առաջ սկսելու ազգային, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն կայացնելու գործընթացը։ Եթե պատերազմ է, ու հրամանատարությունը ճակատամարտը ճակատամարտի հետևից տանուլ է տալիս, ուրեմն հրամանատարությունը պետք է փոխվի։ Այսինքն՝ այսպիսի տեսակետներ արտահայտելը իրականում ուղիղ հակասում է ազգային անվտանգության կենսական շահերին։ Բայց եթե խոսքը մեզ է վերաբերում, մենք այս պահին հրաժարականի պահանջ չենք ներկայացնում, քննադատում ենք ու էլ ավելի խիստ ենք քննադատելու, եթե այսօրվա իշխանությունը ուշքի չգա։ Եթե ասածս սահմանը, կարմիր գիծը հատվի, և էլի ուշքի չգան, բնականաբար արդեն պետք է ձեռնարկվեն քաղաքական գործընթացներ ժողովրդի իշխանությունը հաստատելու ուղղությամբ։ Այնպես որ, մեկը մյուսին չի հակասում։ Քանի դեռ կա հնարավորություն ձեռք մեկնելու՝ պետք է մեկնես։ Երբ արդեն սպառվի այդ հնարավորությունը, գիտես, որ ձեռքդ ոչ մի կերպ հնարավոր չէ, որ բռնեն՝ պետք է ինքնուրույն անես։ Ինքնուրույն ասելով նկատի ունեմ ժողովրդի հետ միասին, որովհետև եթե ժողովուրդը չի մասնակցում, տվյալ քաղաքական ուժը կամ համախումբը անելիք չի կարող ունենալ։

– Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ այդ բոլոր ուժերը, ձեր նշած հինգերորդ շարասյունը դուրս գան փողոց ու իշխանությունների հրաժարականը պահանջեն, դուք կկանգնե՞ք իշխանությունների կողքին։

– Մինչև հիմա իշխանությունների վարքագիծը եղել է կրավորական ու Հայաստանը գաղութացման տանող հինգերորդ շարասյանն անուղղակիորեն օժանդակող։ Եթե այս վարքագիծը շարունակվի, ու հասնենք պետականության կորստի ռեալ վտանգի շեմին, երկուսին էլ պետք է հայտարարենք նույնը, որոնք պարզապես աթոռի համար բզիկ-բզիկ են անում Հայաստանը։ Ու ըստ այդմ էլ համապատասխան վարքագիծ կդրսևորենք նրանց նկատմամբ։ Որևէ իշխանություն չի կարող դիրքավորվել որպես սրբազան կողմ։ Ընդհանրապես կառավարությունն այն բանի համար է, որ իրացնի ազգային շահերը, կատարի իր բոլոր մյուս գործառութային պարտականությունները՝ մարդու բարեկեցություն, քաղաքացու իրավունքներն ապահովի։ Եթե չի կատարում ու, ընդհակառակը, պետությունը կործանող ուժերին կամ իր անուղղակի դիտավորությամբ, կամ հանցավոր անգործությամբ է օժանդակում, մենք կմոտենանք հենց այդ տեսակետից։ Այդպիսի իշխանությունը բնականաբար վերածվում է պետության ու ազգի հակառակորդի։ Իհարկե, այսօր դեռ այդ վիճակը չէ։ Դուք ինձ հարցրեցիք՝ տեսականորեն եթե այդպես լինի, ես էլ ասում եմ՝ եթե այդպես լինի, ապա ի՞նչ տարբերություն հինգերորդ շարասյան և այդպիսի վարքագիծ դրսևորող որևէ իշխանության միջև։ Կրկնում եմ՝ դեռ այդ վիճակը չէ։ Տեսնենք, թե ի վերջո խելքի կգա՞ այս իշխանությունը, թե՞ ոչ։ Ցավոք սրտի, շատ մեծ հույս չկա, որովհետև դա պայմանավորված է տվյալ քաղաքական թիմի արժեսկզբունքային համակարգով և իրենց կառավարման ու մարդկային որակով, այն փորձով, որ մենք տեսել ենք։ Իրավիճակը մխիթարական չէ։

ԱԱԾ տնօրենի փոփոխությունը հերթական անգամ առաջացրել է ոչ արհեստավարժ և խառնաշփոթ քննարկումնե

June 9th, 2020

Վարուժան Ավետիսյան

ԱԱԾ տնօրենի փոփոխությունը հերթական անգամ առաջացրել է ոչ արհեստավարժ և խառնաշփոթ քննարկումներ։
Կից զետեղում եմ ամիսներ առաջ մեր ներկայացրած ծրագիրը՝ հայտարարության տեսքով։
Հայտարարության մեջ հիշատակվում է ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագիծը, որից գործող իշխանությունն իր կրեմլահպատակության պատճառով հետագայում հրաժարվեց։ Ուստի անհրաժեշտ է հայտարարությանը վերաբերվել այդ հանգամանքի հաշվառմամբ։

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

ՕՐ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետությունում (այստեղ և այսուհետև՝ Արցախը ներառյալ) ազգային անվտանգության մարմինների համակարգն ըստ էության սահմանափակվում է ԱԱԾ-ով: Որպես արդյունք՝ մենք չունենք ազգային անվտանգության ապահովման ամբողջական համակարգ. պաշտպանության և այլ ոլորտային համակարգերի անվտանգության մարմինները կայացած չեն և շոշափելի կշիռ ու կարգավիճակ չունեն պետական կառավարման գործում: Բացի այդ՝ նրանք գտնվում են ԱԱԾ-ի վերահսկողության ու համակարգման ներքո և որևէ կերպով չեն կարող հակակշռել նրան, իսկ շատ դեպքերում պարզապես ենթարկվում են նրա թելադրանքին:

ԱԱԾ-ն խորհրդային շրջանից մեզ ժառանգված ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հայաստանյան տարածքային ստորաբաժանման մնացորդն է: Նրա մեջ ազգայինը միայն անվանումն է, ինչպես նաև ծառայողների այն մասը, որ փորձում է հոսանքին հակառակ հնարավորինս ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Որպես համակարգ՝ ԱԱԾ-ն իրականում ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը ենթակա հայաստանյան հատուկ ծառայություն է՝ մի յուրօրինակ օտար պետություն մեր պետության մեջ: Նա շարունակում է լինել Մոսկվայի աչքն ու ականջը մեր երկրում և մեր հողի վրա մեր ազգային շահերի հաշվին ապահովում է օտար պետության շահերը:
Գաղտնիք չէ, որ անկախության արդեն երեք տասնամյակի ընթացքում մեր ինքնիշխանության և պետության ինստիտուցիոնալ կայացման ու սոցիալ-տնտեսական զարգացման խափանումը գլխավորապես արդյունք է այս համակարգի հակահայ և հակամարդ գործունեության:

Անցյալում Հայաստանի Հանրապետությունը կառավարող ռեժիմները ոչ միայն լռելյայն հաշտվել են այս վիճակի հետ, այլև օտար կենտրոնի ենթակայության ներքո այդ համակարգն օգտագործել են իրենց բռնապետությունը հաստատելու, ժողովրդին կեղեքելու, երկրի տնտեսությունն ու ընդերքը գիշատչաբար թալանելու նպատակներով:

Ներկայումս՝ ժողովրդի պարտադրանքով վերջին ռեժիմի պարագլխին հեռացնելու և ժողովրդի ազատ ընտրությամբ կառավարություն ձևավորելու շնորհիվ, առաջացել է մեր պետության մեջ մեր իսկ դեմ գործող այդ օտարահպատակ խորքային պետության կառույցը՝ ԱԱԾ-ն, ազգայնացնելու և անվտանգության իրապես ազգային մարմինների համակարգ ստեղծելու լուրջ հնարավորություն, ինչի իրականացմամբ է պայմանավորված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կայացումն ու զարգացումը:
Այդ նպատակով անհրաժեշտ է արմատապես վերանայել ամենազոր ԱԱԾ-ի՝ որպես պետության մեջ անվերահսկելի և բոլորին ու ամեն ինչը հսկող յուրօրինակ պետության, համակարգը, զտել օտարին ծառայող ու կոռումպացված անձանցից և, տարանջատելով նրա բաղադրիչները, ստեղծել միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ:

Նշված նպատակի իրագործման համար առաջարկում ենք.

✅1-ին փուլ

📌1) արդեն ընդունվող օրենսդրական փոփոխության հիման վրա ԱԱԾ-ի ղեկավարի պաշտոնում նշանակել այդ կառույցի հետ չկապված, իր կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձի, որն ունի նաև համակարգն արմատապես փոխելու և ազգայնացնելու մղում ու կարողություն,

📌2) լյուստրացիայի միջոցով կամ այլ եղանակով զտել անվտանգության բոլոր մարմինները, առնվազն դրանց բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց հեռացնել պաշտոններից, այնուհետև այդպիսի պաշտոններ զբաղեցրած անձանց օրենքով արգելել զբաղեցնելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոններ, քանի որ նրանք առանց բացառության մասնակից են եղել իշխանության յուրացման, պետության զավթման և կոռուպցիոն սխեմաների ձևավորման գործընթացներին (հաշվի առնելով, որ այս համակարգում, որպես կանոն, գործել է բացասական ընտրազատման սկզբունքը՝ որքան վատ, այնքան վերև, կադրային-մասնագիտական շոշափելի կորստի խնդիր ըստ էության չի առաջանալու),

📌3) դրան զուգահեռաբար՝ դադարեցնել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման և վերապատրաստման պրակտիկան, հետ կանչել ներկայումս օտար հաստատություներում սովորողներին և ստեղծել կադրերի պատրաստման ու վերապատրաստման յուրային համակարգ, քանի որ այս ոլորտում օտար ծառայություններին միայն կադրերի տվյալների հայտնի դառնալն արդեն գրեթե զրոյացնում է նրանց հետագա գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև առաջացնում է անվտանգային պրոբլեմներ ու սպառնալիքներ,

📌4) ԱԱԾ-ի ենթակայությանը թողնել միայն հետախուզության և հակահետախուզության գործառույթներն ու կառույցները,

📌5) ԱԱԾ-ից առանձնացնել Պետական պահպանության ծառայությունը՝ որպես Վարչապետին ենթակա պետական մարմին,

📌6) ԱԱԾ-ի քննչական գործառույթներն ու մարմինը փոխանցել Քննչական կոմիտեին,

📌7) փաստացի իրականացվող գաղտնի ոստիկանության գործառույթները վերանայել ժողովրդավարական պետության չափանիշների տեսակետից և անհրաժեշտ մնացորդը փոխանցել Ոստիկանությանը,

📌8) ԱԱԾ հակակոռուպցիոն բաղադրիչը բաշխել համապատասխան իրավապահպան մարմինների վրա, այն հաշվառմամբ, որ հետագայում պետք է ձևավորվի առանձին հակակոռուպցիոն համակարգ, որն իր մեջ կներառի իրավապահպան համակարգի ամբողջ հակակոռուպցիոն գործառույթն ու կառուցվածքային-կադրային ռեսուրսը,

📌9) հաշվի առնելով, որ մեր երկիրը չունի ռազմավարական խորություն, սահմանի պահպանությունը կազմակերպել որպես պաշտպանության բաղադրիչ և ԱԱԾ-ի Սահմանապահ զորքերը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ որպես Զինված ուժերի զորամիավորում,

✅2-րդ փուլ

📌10) ստեղծել Վարչապետին առընթեր քաղաքական-վերլուծական հետախուզություն՝ նրան վերապահելով անվտանգության մարմինների գործունեությունը ռազմավարական մակարդակում համադրելու լիազորություններ,

📌11) ստեղծել ԱԳՆ-ի հաշվեկշռում գործող արտաքին հետախուզություն,

📌12) ձևավորել ՊՆ-ի ենթակայությամբ գործող պաշտպանական հետախուզություն՝ նրան տրամադրելով առկա ռազմական հետախուզության գործառույթն ու կառուցվածքային-կադրային ռեսուրսը,

📌13) ձևավորել Ներքին անվտանգության և հակահետախուզության ծառայություն՝ որպես առանձին պետական մարմին,

📌14) բարեփոխել Ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-քրեական հետախուզությունը, նաև այն հաշվով, որ դրա հակակոռուպցիոն բաղադրիչը հետագայում պետք է փոխանցել ստեղծվելիք հակակոռուպցիոն համակարգին:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն
25 սեպտեմբերի 2019 թ. Երևան

Ես չեմ կարծում, որ միարժեք կարծիք կա Ռուսաստանում Հայաստանի վերաբերյալ, որպեսզի հակահեղափոխություն տեղի ունենա

June 9th, 2020

Գարեգին Չուգասզյան

Ես չեմ կարծում, որ միարժեք կարծիք կա Ռուսաստանում Հայաստանի վերաբերյալ, որպեսզի հակահեղափոխություն տեղի ունենա:

Ես ավելի շատ հակված եմ տեսնելու տեղական մանր արկածախնդիրներին… առհասարակ զարմանալի է, որ Խորհրդային միության կործանումից հետո Հայաստանում չեկիստները կարող են նոր կուսակցություն ստեղծել, անունն էլ դնեն «Հայրենիք»:

Սա խոսում է այն մասին, որ այս ուժերը և իրենց կրեմլյան կուռատորները լավ չեն պատկերացնում, թե հայ ժողովուրդը ինչի է ընդունակ, էդպես էլ չեն հասկացել, որ 2018 թվականին միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ հեղափոխություն է արել, այլ ամբողջ ժողովուրդը մասնակից է եղել դրան, և մենք չենք կարող չնկատել, որ համաժողովրդական մասնակցություն է եղել: Եվ փորձել հիմա կորոնավիրուսային վիճակից օգտվել, ես կարծում եմ դա շատ առումով տեղական և միգուցե ռուսահայ որոշակի շրջանակի նախաձեռնություն է։

Միասնություն չի կարող լինել «հինգերորդ շարասյան» հետ. Եղիշե Պետրոսյան

June 9th, 2020

Եղիշե Պետրոսյանի հարցազրույցը AD TV-ին

Հայ հանրային դիսկուրսում շարունակաբար եւ հետեւողականորեն շրջանառվող մի չափազանց վտանգավոր միտում կա

June 7th, 2020

Ճարտարագետ-ծրագրավորող Տիգրան Կարապետյան

Հայ հանրային դիսկուրսում երկար տարիներ, շարունակաբար եւ հետեւողականորեն շրջանառվող մի չափազանց վտանգավոր միտում (որոշ առանձին դեպքերում միգուցե անկեղծ մոլորության) կա, հատկապես՝ այսպես կոչված «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի» հերթական անպուտուղ եւ ձեւական փուլին կամ փաստացի ՀՀ մարզ հանդիսացող Արցախի «ներքաղաքական կառուցվածքային փոփոխություններին» նախորդող ժամանակաշրջաններում արհեստականորեն ակտիվացվող, որն առավել ցայտուն դրսեւորվում է մեր որոշ փսեւդո-վերլուծաՆբանների, ինքնահռչակ փորձաՏգետների եւ տարատեսակ հասարակական-քաղաքական գործիՔների հրապարակային մտքի գոհարներում, երբ դեմքի չափազանց լուրջ, խորախորհուրդ արտահայտությամբ բարբառում են՝ «Արցախի հարցը միմիայն եւ բացառապես արցախցին պետք է որոշի»՝ իրականում ի նկատի ունենալով Արցախի ներկա/նախկին դրածո եւ ապազգային իշխանություններին, իսկ խոշոր առումով՝ վերջիններիս հովանավոր-վերադաս Կրեմլին։

Դա նման է նրան, որ օրինակ բազմահարկ-բազմաբնակարան շենքի առաջին հարկի բնակիչը մի օր որոշի իր սեփականությունը հանդիսացող տան կրող պատերը քանդել, կամ բարձր հարկի բնակիչը փորձի իր տան միջով անցնող շենքի ծխատար ու ջրատար խողովակներն ապամոնտաժել։

Իսկ մտահոգ հարեւանների օրինաչափ դժգոհություններին ու անհանգստությանն ի պատասխան հայտարարի՝ «իմ սեփականությունն է, ինչպես կուզեմ՝ կտնօրինեմ» կամ «տանս մեջ է, հետեւաբար միայն ես կարող եմ որոշել ինչ եւ ինչպես անել»։

Հ.Գ. Բազմիցս եմ նշել՝ չկա առանձին Արցախի հարց, չկա Ջավախքի հարց, առավել եւս չկա Նախիջեւանի, Կարսի կամ Արեւմտյան Հայաստանի հարց։ Կա մեկ առանցքային եւ առաջնահերթ օրակարգ՝ Ռուսաստանից ապագաղութացման միջոցով ՀՀ ինքնիշխանության վերականգնման եւ ազգային-ժողովրդավարական պետության կերտման ու կայացման հիմնախնդիրը։

Մնացյալ բոլոր հարցերը կամ դրանից ածանցյալ են, կամ շինծու եւ արհեստածին։ Երբեմն էլ՝ թե մեկը եւ թե մյուսը։

ԱԱԾ-ն եղել եւ մնում է ՀՀ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը. Տիգրան Խզմալյան

June 7th, 2020

ԱԱԾ-ն եղել եւ մնում է ՀՀ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը, ռուսական զավթման ու գաղութացման ներդրված զինված դիվերսիոն ջոկատ եւ որպես այդպիսին պետք է ոչնչացվի, արմատախիլ արվի, բաժանվելով բանակի հետախուզության եւ ոստիկանության միջեւ։ Դրանք կամ գող են, կամ մարդասպան, կամ օտար լրտես՝ եւ հաճախ միանգամից երեքն էլ մեկում։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան

Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է ոչ թե ազգային շահի հիմքի վրա, այլ` պահի թելադրանքով

June 7th, 2020

Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է ոչ թե հիմնարար հետազոտությունների ու ազգային շահի հիմքի վրա, այլ` պահի թելադրանքով։ Իսկ պահի «քաղաքականության դոկտրինը» ոչ այլ ինչ է, եթե ոչ` Կրեմլի քաղաքական ու տնտեսական շահերը սպասարկելուն կոչված ազգադավ գործելակերպի շարունակություն, որը որեւէ աղերս չունենալով արտաքին անվտանգության ամրապնդման հետ` առաջին պլան է մղում անպտուղ ինքնագործունեությունն ու անպատասխանատվությունը։ Դրա արդյունքում ունենք տապալված արտաքին քաղաքականություն, իսկ ազգային ծրագրերի մշակման ու սեփական նախաձեռնությունների փոխարեն` բացահայտ ինքնախաբեություն։

Պատմաբան Արշալույս Զուրաբյան

Իմ ևս մեկ դառնագույն կանխագուշակում` ցավոք իրականացավ. Հայկ Մարտիրոսյան

June 7th, 2020

Իմ ևս մեկ դառնագույն կանխագուշակում` ցավոք իրականացավ: Երբ որոշում ընդունվեց երկիրն առանց իրական սահմանափուկմների անմիջապես բացել` ես խոսեցի այս օրվա մասին, զգուշացրեցի, ահազանգեցի: Դա տեսանելի էր մեզ, տեսանելի չէր, կամ էլ` տեսանելի էր, բայցև ընդունելի էր իշխանությունների համար:

Սա անընդունելի սցենար էր:

Հայտարարությունը, որ մահճակալները սպառվել են` նշանակում է, որ ոչ թե պարզ պառկելատեղերն են սպառվել, այլ` ինտենսիվ թերապիայի մահճակալները: Դա բոլորովին այլ երևույթ է: Իսկ երբ դրանք սպառվում են` նշանակում է առողջապահական համակարգը փլուզվել է: Երբ փլուզվում է համակարգը` մահերը դառնում են կրկնակի չարդարացված: Եթե ազատ մահճակալ լինելու պարագայում ծանրագույն հիվանդների կենդանի մնալու շանսերը որոշ մասնագետների կողմից գնահատվում են 20%, ապա փլուզման պարագայում` դրանք դառնում են 0: Նորմալ կառավարվող երկրներում այդ փլուզումից հնարավոր եղավ խուսափել: Հայաստանում` ոչ: Հնարավոր չեղավ, որովհետև կառավարությունը խայտառակ, աններելի, հանցավոր անփութությամբ և տգիտությամբ ապակառավարում իրականացրեց և ինքը դարձավ ազգային անվտանգությանը հարվածող:

Առողջապահական համակարգի փլուզումն այլևս փաստ է:

Եվ դրա միակ պատասխանատուն ոչ թե ժողովուրդն է, այլ` իշխանությունը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Համաճարակի կողմից ընձեռնված և բաց թողնված հնարավորությունները. Սամվել Ասլիկյան

June 6th, 2020

Համաճարակի կողմից ընձեռնված և բաց թողնված հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանը համաճարակի սկզբում խոսեց համաճարակից սպասելի ինչ-որ տնտեսական հնարավորություների մասին: Ասում էր` “Տնտեսությունը փլուզվում է, լավ: Բայց երբ մենք ստիպված ենք նոր տուն կառուցել, մենք հարթակը մաքրում ենք եւ կառուցում նորը։ Եվ այդ հիմքի վրա կառուցում ենք նոր կյանք, նոր տրամաբանություն, նոր տնտեսություն, նոր երկիր։
Հայաստանում տնտեսությունը մեծ մասով հիմնված է էներգետիկ հնարավորություների վրա, եթե ավելի հստակ` գազի մատչելիության վրա: Գազի գնից է կախված առաջնային անհրաժեշտության մթերային արտադրանքների շուկայական գները` ինչը էական ազդեցություն ունի քաղաքացու սահմանափակ սոցիալական հնարավորությունների վրա:

Եւ այո, համաճարակը թույլ էր տալիս մեզ նոր դիրքերից և նոր տրամաբանությամբ բանակցություներ սկսել Գազպռոմի հետ: Բայց ավաղ իրադարձությունները ընթացան հակառակ մեր ցանկությունների, իսկ ներկա վարչակազմը բավարար քաղաքական կամք և կարողություն չունեցավ այս իրավիճակից օգուտով դուրս գալու համար: Գազպռոմը ավելի առաջ անցնելով դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ գազի սակագինը վերանայելու (բարձրացնելու) նպատակով: Սա վերաբերում է արդեն իսկ սպառողներին հասնող գներին:

“Նախկին” զավթիչ ռեժիմի քաղաքական գնահատական տալու և այդ նույն ռեժիմի կողմից ստորագրված ապօրինի գազի պայմանագիրը վերանայելու, Գազպռոմի մենաշնորին այլընտրանքային մեխանիզմներ հաստատման ընթացք սկսելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնաց նախկիների իրավահաջորդության ճանապարով, ինչի “շնորհիվ” հնարավորություն տվեցին Լավրովներին գազային շանտաժի ենթարկեն մեզ` խառնվելով ՀՀ ներքին դատաիրավական ընթացքին:

Ավելի էական հնարավորություններ տվեց մեզ համաճարակը բացել քաղաքական սպեկտռում` ավելի հստակ Արցախի վերջնական միացման հարցի լուծումը։ Թագավարակ, նավթային ճգնաժամ և դրանից բխող` ռուբլու անկում, Ռուսաստանում և Ադրբեջանում սպասվող համակարգային ճգնաժամեր: Իսկ Նիկոլ Փաշինյանը, փոխարենը չէղարկեր ընտրությունները և պարետի միջոցով միասնական կառավարություն սահմաներ՝ Արցախը ներառյալ ողջ Հայաստանով և Միացման հարցի լուծումը սկսեր` անջատողական ռեժիմի ներկայացուցիչին աջակցելով, համաճարակի օրերին կեղծված ընտրություներ կազմակերպելով, մաֆիայի միջոցով Արցախն է պոկում Հայաստանից:

Ուժեղ իշխանություները իրենց առջև դնում են վեհ նպատակներ, և կամքի ցույցանիշներով գնում դեպի այդ նպատակներ: Իսկ Փաշինյանը նվազագույն նպատակներ սահմանելով, ձախողեց ամեն ինչ` դրանով ակտիվացներով ՀՀ պետականության թշնամի, Ծառուկյանների և Վանեցյանների տեսքով` հինգերորդ շարասյանը: Ավաղ։

Գաղութացված երկրներում երեւույթները պարբերաբար կրկնվում են. Վահագն Ավագյան

June 6th, 2020

Գաղութացված երկրներում երեւույթները պարբերաբար կրկնվում են՝ նույն կեղեքիչ իրականությունը անփոփոխ թողնելու եւ համակարգը կայուն պահպանելու համար։

Օգտագործված եւ բարոյապես մաշված նախկին ադմինիստրացիաներին իրենց կյանքի վերջին շրջանին մոտ փոխարինում են շարասյան այլ գործակալներով։

Համակարգի խնդիրը մեկն է. չեզոքացնել անցման ժամանակ հնարավոր ինքնիշխանության դրսեւորումներն ու բաց չթողնել կառավարման ղեկը։

Վանեցյաններն, մինասյաններն, ծառուկյաններն, «ազգայնականներն», «կոմունիստներն», «սոցիալիստներն», «լիբերալներն» բոլորով ակտիվացվել են բարոյապես մաշված փաշինյաններին փոխելու եւ իրար հաջորդած նախկին ադմինիստրացիաների(այդ թվում Նիկոլի ադմինիստրացիայի) դավաճանական ընթացքը շարունակելու համար։

Կհաջողե՞ն։ Կախված կլինի ժողովրդից եւ Ազգային – Ժողովրդավարական Բեւեռից, որն այսօր միակ քաղաքական միավորն է, որը հրապարակային մերժել է Հայաստանի գաղութային կարգավիճակը եւ ներկայացրել ինքնիշխան պետականության վերստեղծման ծրագիր։

Ամենայն պատասխանատվությամբ կրկնում եմ՝ ՄԻԱԿ։

Վահագն Ավագյան,
Սասնա Ծռեր համահայկական շարժման մամուլի խոսնակ

Նախկիններն ու ներկաները համախմբվել են․ Վարուժան Ավետիսյան

June 5th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը Bac tv-ին:

Ճգնաժամից ելք կա՝ կառավարական լծակներից «անտոմս ուղեւորների», անպիտան կադրերի հեռացումն է․ Եղիշե Պետրոսյան

June 4th, 2020

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը կիսվել է երկրում կորոնավիրուս համաճարակի հետեւանքով առաջացած խնդիրների, իշխանությունների բացթողումների եւ ոչ միայն:

-Պարո´ն Պետրոսյան, կորոնավիրուսի համավարակը գնալով ավելի է տարածվում, անգամ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է` եթե այս տեմպերով շարունակվի, ապա երկու-երեք օրից կրկին կանցնենք արգելափակման ռեժիմին: Ի՞նչ եք կարծում, այս տեմպերով մինչեւ ո՞ւր կարող ենք հասնել:

-Ես զգացի նրա հանդիմանանքը առ ժողովուրդ: Վարչապետն իր խոսքով կարծես, թե կարգի էր հրավիրում իր ժողովուրդին, որ Ձեզ հավաքեք, թե չէ կանցնենք հերթական սահմանափակումներին, բայց ցավոք սրտի ես չնկատեցի, որ Վարչապետը գոնե ինչ-որ մի ակնարկ աներ այն մասին, որ իրենք այս հարցում ձախողել են, այդ «մեղադրյալ» ժողովրդին մոլորեցրել են խառնիճաղանջ, հաճախ նաև իրարամերժ ինֆորմացիաներով, երբեմն էլ կատակով ժողովրդի մոտ առաջացրել են ի միջայլոց, անլուրջ վերաբերմունք այդ վտանգի նկատմամբ: Կանխարգելման այն կարճ ժամանակը, որ հարկավոր էր խիստ կանոնները պահպանել, իրենք անձամբ չպահպանեցին և վարակիչ վատ օրինակ ծառայեցին:

– Համավարակի պատճառով երկիրը հնարավոր է ենթարկվի սոցիալական եւ տնտեսական ցնցումների: Դուք ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք:

-Իմ կանխատեսումները ձևավորվում են զանազան մասնագիտական խմբերի և անհատների վերլուծությունների հիման վրա և, կարծես, հիմնականում գերակշռում է լուրջ անհանգստությունը սոցիալ-տնտեսական առումով, ինտուիցիաս էլ ինձ հուշում է, որ մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, եւ առանց այն էլ մեր խարխուլ տնտեսությունը ենթարկվելու է լուրջ ցնցումների թե´ կորոնավիրուսի, թե´նրա ածանցյալ ազդեցությունների հետեւանքով: Մենք պետք է ամուր ձգենք գոտիները, որպեսզի կարողանանք հաղթահարել այս լուրջ փորձությունը. Սա շատ լուրջ մարտահրավեր է: Սակայն գոտիները ձգելու առումով վերապահում ունեմ, որովհետեւ իշխանությունների կողմից թույլ տրվող սխալները, երբեմն պահի կարևորության չգիտակցումը, ինչպես նաև առաջնահերթությունների մեջ չկողմնորոշված դեգերումը անհանգստացնող է. Ինքնագլխություն, չարդարացված կամակորությունեմզգում: Երկրի կառավարումը սովետական-կուսակցական մոդելն է հիշեցնում:

-Ինչպե՞ս կարող ենք խուսափել ահագնացող ճգնաժամի անդառնալի հետեւանքներից:

-Սա մի մարդու խելքի բանը չի. Ճգնաժամից խուսափելու ելքը կա,
1-դա կառավարության մեջ քվոտայով տեղավորված դեռ չհասունացած <անտոմս ուղևորների>,նաև հնուց տաքուկ տեղերում ծվարած անպիտան կադրերի հեռացումն է կառավարական լծակներից,
2-նրանց փոխարեն բանիմաց մասնագետների, նախաձեռնող նվիրյալների ներգրավումն է համազգային կադրային բանկից,
3- հակաճգնաժամային անցումայինժամանակավոր կառավարության ձևավորում , որն էլ լուրջ խթան կհանդիսանա համայն հայության ինտելեկտեւալ, տնտեսական, ֆինանսական ներուժի համախմբման համար, ինչի հրաշալի հնարավորությունը, ցավոք սրտի, հեղափոխությունից հետո իշխանությունները չկարևորեցին և մսխեցին այդ հզոր,կարևորագույն ռեսուրսը:

-Առհասարակ այս օրերին ինչպե՞ս եք գնահատաում ժողովրդի վարքագիծը:

-Ժողովուրդը միշտ էլ իր մեծամասնությամբ եղել է ոչ ադեկվատ, իներտ : Բայց նրանց մեղադրել էլ չի կարելի, ինչ տեսնում, այն էլ ընդօրինակում են:Բայց նախքան մեղադրելը եկեք ֆիքսենք՝ յուրաքանչյուր ժողովորդի բոլոր շերտերի վարքի դրսեվորումների համար պատասխանատու են երկրի իշխանությունները: Եթե ազգընտիրը թքած ունի պարետատան որոշումների վրա և չի պաշտպանվում, ուրեմն նրանց էլ դա պետք չէ:

-Ինչպես ե՞ք գնահատում քաղաքի մաքրությունը, քանի որ այս ժամանակահատվածում մաքրությունն ու հիգիենան ամենակարեւոր դրույթներն են համարվում:

-Անկեղծորեն ասեմ, քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքներին ծանոթ չեմ, քանի, որ փետրվարից համարյա դուրս չեմ գալիս:Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հ1 էլ չեմ նայում, որտեղ ,երևի, պատկերում են գիշեր ու զօր աշխատանքներ :Մարտ ամսին միայն մեկ անգամ ականատես եմ եղել մեր շենքի մուտքերի ախտահանման աշխատանքի՝ փոքրիկ «պզիկներով»:

-Պարո´ն Պետրոսյան, նախօրեին Պարետի որոշմամբ, բաց տարածքներում նույնպես պարտադիր է լինելու կրել դիմակներ: Դուք կո՞ղմ եք այդ որոշմանը:

-Պարտադիր դիմակ կրելուն կողմ եմ: Մեր ընտանիքը փետրվար ամսից խստիվ պահպանում է բոլոր անվտանգության կանոնները:Ցավոք սրտի ի սկզբանե խոսք գնաց, որ դիմակները չեն պաշտպանում եւ իմաստ չկա այն կրելու, եւ մարդկանց այդ տարբերակը ձեռնտու էր, առհամարեցին վտանգը եւ դիմակ կրողին նայում էինորպես այլմոլորակայինի: Հիմա էլ դեռ շատ են այդպիսի անհեռատես- ամենագետ-լավատեսները: Բայց, արդեն, բանը բանից անցել է, եւ չես կարող գուշակել, թե որ կողմից կմոտենա քեզ այդ անիծյալ վտանգը և կդառնաս «պացիենտ»:

Վարչապետի թեթեւ ձեռքով երկու տարվա ընթացքում կառուցվեց բյուրոկրատական մի հսկա բուրգ, որը զուրկ է մասնագիտական, բարոյական, կամային այնպիսի որակներից

June 4th, 2020

Քաղաքագետ Սարո Սարոյան

Ես ստիպված եմ առաջ ընկնել ու զգուշացնել, որ մեր ժողովուրդը կարճաժամկետ կտրվածքում կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Ու դա համամոլորակային երեւույթի՝ կորոնավիրուսի ուղղակի ազդեցության հետ այդքան էլ կապ չունի։ Վերջին ամիսներին կորոնավիրուսն ընդամենն առիթ ու միջոց է ծառայել արտաքին ու ներքին շահառու շրջանակներին՝ երկրում անվստահության ու անկայունության մթնոլորտ գեներացնելու համար։ Սակայն սպասվող աղետի հիմնական պատճառը գալիս է մարդկային մեր ներքին որակներից։ Պարզապես պետության անկայունության մեջ շահագրգիռ ուժերը դեմ չեն օգտվել կորոնավիրուսի ընձեռած հնարավորություններից, եւ ամեն ինչ անում են վիրուսի տարածման ընթացքն ու հետեւանքները ի շահ իրենց նպատակների ծառայեցնելու համար։
Մեր կործանիչ ընթացքի գլխավոր պատճառը կառավարողների տգիտությունն է։ Դա է, որ ուղղակի ազդեցություն է ունենում մեր սրընթաց անկման վրա։ Կան նաեւ այլ արատներ ու գործոններ, որոնք ազդեցություն են թողնում ներկա իրավիճակի վրա, բայց տգիտությունն այն հիմնաքարն է, որի վրա տարբեր շահառու ուժերի կողմից կառուցվում է մեր պետության՝ դեպի անդունդ անկումը։ Մեզանում տգիտությունն իր մեջ միավորում է մեծամտությունը, հանցավոր ինքնավստահությունը, կիսագրագիտությունը, պոռոտախոսությունը, քամահրանքը, անպատասխանատվությունը։ Ներկա կառավարողների բացարձակ մեծամասնությունը, անտեղյակ լինելով աշխարհում պետական կառավարման նրբություններից, զինվելով միայն սեփական տգիտությամբ, մեծ հաճույքով իրեն նետեց դեպի պետական կառավարման համակարգ։ Վարչապետի թեթեւ ձեռքով երկու տարվա ընթացքում կառուցվեց բյուրոկրատական մի հսկա բուրգ, որը զուրկ է մասնագիտական, բարոյական, կամային այնպիսի որակներից, որոնք անհրաժեշտ են պետության անխաթար կենսագործունեությունը ապահովելու համար։ Երկու տարվա ընթացքում տեղի ունեցավ բացասական սելեկցիա, որի հետեւանքով համակարգից անգամ դուրս մղվեցին նման արատավոր համակարգի հետ չմերվող, դեմք ու մասնագիտական ունակություն ունեցող, ընդհանուր պատկերից (անորակությունից) տարանջատվող մի քանի անհատներ։

Դա չէր կարող չնկատվել ու չօգտագործվել 2018թ․ հեղափոխության տապալման մեջ շահգրգիռ ուժերի կողմից։ Այսօր անկման այն ընթացքը, որը կա, ունի իր ներքին ու հատկապես արտաքին շահառուները։ Հայաստանը մերկ, իսկ առավել ճիշտ կլինի ասել՝ մերկացված, կանգնած է արտաքին աշխարհի առաջ։ Գործարկվել է՝ “հեղափոխություն էիք ուզում, ինքներդ ծնկաչոք կխնդրեք, որ ձեզ ազատենք ձեր հեղափոխության (հեղափոխականների) ավերածություններից” բանաձեւը։ Այսօր արդեն մեր ազգային անվտանգության համակարգում հոգեբանական, բակտերոլոգիական, առողջապահական, պարենային անվտանգության հիմնասյունները կամ արդեն իսկ ավերված են, կամ այնքան թուլացած (թուլացված), որ չեն կարող դիմագրավել առկա մարտահրավերներին։ Արցախում վերջին ընտրությունների միջոցով կրկին ապահովվել է մեր ռազմական անվտանգության երաշխավոր բանակի օպերատիվ-մարտավարական ենթակայությունը արտաքին ուժից։ Ինչպես չենք ունեցել, այդպես էլ չունենք հատուկ ծառայությունների ինստիտուտը։ Իսկ այն, ինչը որ կա այդ անվան տակ, ամբողջությամբ ու անվերապահորեն ծառայում է օտարի շահերին։ Կա քաղաքական դաշտի կոլապս ու քաղաքական ճգնաժամ, քանի որ հետեւողականորեն ամեն ինչ արվել է դաշտը պահելու ցանկալի կոնֆիգուրացիայի, այն է՝ “սեւ-սպիտակ” տարաբաժանմամբ կեղծ օրակարգեր խաղացնելու համար։ Շատ բան կա ասել, բայց այսքանը բավական է, ընդհանուր պատկերը նկարագրելու համար։

Եթե ձեզ թվում է, թե անցյալում միայն դավաճանության միջոցով են եղել մեր պետականության անկումները, կոտորածներն ու ցեղասպանությունը, ապա դուք չարաչար սխալվում եք։ Դա առաջին հերթին եղել է մեր իսկ կառավարողների տգիտության ու բարքերի անկման պատճառով։ Խորենացու “Ողբ”-ը հենց այդ մասին է։ Այն, ինչ անում են օտարները ու նրանց ուղղակի ցուցումով 5-րդ շարասյունը, դրանք հետեւանքն են մեզանում տգիտության հաղթարշավի։ Նորմալ կառավարիչները նախ լուռ, գլուխը կախ կստեղծեին ազգային անվտանգության համակարգ, անկախ հատուկ ծառայություններ, հետո մերիտոկրատական կառավարման համակարգ, նոր միայն կսկսեին խոսել ու հարաբերվել աշխարհի հետ։ Մերն առայժմ ճամարտակությունն է՝ հարիր տգետ գավառացուն։

Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն

June 4th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն

Գործող իշխանությունն ակնհայտորեն ի զորու չէ իր ուժերով հաղթահարելու համավարակի ահագնացող աճման հետևանքով անշեղորեն խորացող համակարգային ճգնաժամը: Նա գահավիժող արագությամբ կորցնում է իր հեղինակությունը՝ զուգահեռաբար կորցնելով նաև իրավիճակը վերահսկելու կարողությունը:

Սթափվելու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունն ամեն կերպով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, ինչի նպատակով այն լղոզում է կամ ուղղակի բարդում է ժողովրդի վրա:

Բազմիցս հայտարարել ենք, որ ներկայիս իրավիճակում միակ լուծումը կարող է լինել հասարակական-քաղաքական և մասնագիտական ներուժի համազգային ներառականության վրա հիմնված հակաճգնաժամային անցումային կառավարումը:

Միայն այդպես հնարավոր կլինի ձևավորել ճգնաժամի հաղթահարման համար անհրաժեշտ մասնագիտական որակ, սոցիալական կապիտալ և իշխանության աներկբա հեղինակություն:

Ազգային-ժողովրդավարական բևեռը, հաշվի առնելով ազգի և պետականության առջև ծառացող գոյութենական մարտահրավերները և պատրաստ լինելով ստանձնելու քաղաքական պատասխանատվության իր բաժինը, գործող իշխանությունից պահանջում է առողջ ուժերին և գործիչներին համախմբելու և ներառելու նպատակով կազմակերպել ազգային-քաղաքացիական լայն երկխոսություն:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

4 հունիս 2020 թ, Երևան

Սա գլոբալ մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել արդյունավետ լոկալ դիմադրության արդյունքում. Գևորգ Գալստյան

June 4th, 2020

Քաղաքագետ Գևորգ Գալստյան

Համավարակը պետությունների ինքնիշխանության դիմադրողականության և հատկապես միջազգային քաղաքական կազմակերպությունների համար լուրջ փորձություն է: Ազգային միասնականության բացակայության պայմաններում մեծանալու է միջազգային (անդրազգային) հանրույթների (կազմակերպությունների) խոցելիությունը: Այդ ամենի վրա մեծապես իր ազդեցությունն է ունենալու պետությունների ներփակման գործընթացը, որի արդյունքում գործող միջազգային կազմակերպությունների հետ կապը զգալիորեն կթուլանա:

Սա գլոբալ մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել արդյունավետ լոկալ դիմադրության արդյունքում:

Այսինքն` պետությունները համավարակի դեմ պայքարում ապավինում են իրենք իրենց ներուժին: Իսկ լոկալ դիմադրությունը հաղթանակով կպսակեն այն պետությունները, որոնք հաջողում են հասարակության ազգային համախմբման գործում:

Բավական մեծ է հավանականությունը, որ համավարակի հետագա զարգացումներով և ելքով պայմանավորված աշխարհաքաղաքական վերադասավորումներին համընթաց կամ արդյունքում կձևավորվեն միջազգային նոր կազմակերպություններ` ստեղծելով ազդեցության նոր գոտիներ :

Կյանքեր ենք կորցնում և շատ ցավոք` շատ ու շատ ավելի ենք կորցնելու. Հայկ Մարտիրոսյան

June 4th, 2020

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան

Երբ առաջինը լինելով Հայստանում` խոսում էինք այն մասին, որ շվեդական օրինակը խայտառակություն է, որ չի կարելի գնալ դրա ավելի վատթար տարբերակով, որ ապիկար ապակառավարում է իրականացվում, որ չի կարելի կարանտինից հետո արագ ու անմիջապես բացվել` դառնում էինք հարձակումների թիրախ:
Այսօր այլևս Շվեդիայի գլխավոր համաճարակաբանը պաշտոնապես ընդունում է, որ անթույլատրելի և խայտառակ սխալ է գործել: Հայաստանում պետք է խայտառակվեն նաև նրանք` ովքեր մեզ փորձում էին ներկայացնել որպես ապակառուցողական, խուճապ տարածող և ծայրահեղ վատատես և ատելության ալիք էին փորձում բարձրացնել` որպեսզի հաճոյանան գավառացի և տգետ կառավարիչներին և կամ հավասրակշռված և չափավոր երևան իրենց լսարանին:
Ցավոք սրտի` այս անգամ ևս իմ բոլոր կանխատեսումներն իրականացան: Իսկ Հայաստանի առողջապահական համակարգը ցավոք կփլուզվի մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Դա նույնպես կանխատեսում էինք: Առողջապահական համակարգը Կորոնավիրուսի պայմաններում փլուզվում է, երբ սպառվում են ոչ թե պարզ մահճակալները, այլ` ինտենսիվ թերապիայի միավորները: Այդ օրը նույնպես ցավոք, շատ ցավոք` մոտ է:
Անհրաժեշտ է անչափ ուշացած, բայց այնուամենայնիվ` ներգրավել զինված ուժերը, կանգնեցնել երկիրը և բյուջեից մինիմալ պարենային նոր զամբյուղ հատկացնելով բոլոր քաղաքացիներին` առնվազն երկու ամիս խստագույն կարանտին մտցնել:
Կյանքեր ենք կորցնում և շատ ցավոք` շատ ու շատ ավելի ենք կորցնելու: Խեղվելու են ընտանիքներ, առողջություններ ու ճակատագրեր: Դրա արդյունքում տնտեսության վերականգնումը դառնալու է անչափ դժվար:
Շտապ գործել է պետք այլևս: Այսօ´ր: Հիմա´:

Դատաիրավական համակարգը և ուժային մարմինները չեն փոխվել․ Ծռերը դժգոհ են՝ ոստիկանական ջարդերի գործերը քնեցվում են

June 4th, 2020

2017 թվականի հունիսի 28-ին «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստից հետո փաստաբանները հայտարարել էին, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծի են ենթարկել Արայիկ Խանդոյանին (Միայնակ Գայլ), Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին և Գագիկ Եղիազարյանին։
Նրանք այդ դեպքով Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով (ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) տուժողներ են ճանաչվել։ Գործի ընթացքից «ծռերը» դժգոհ են։

Գագիկ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործն, ըստ էության, ոչ թե դանդաղ է ընթանում, այլ կասեցված է։ «Իրենք հասկանում են, որ գործը կարճելու պարագայում մենք որոշումը բողոքարկելու ենք, դրա համար այդ գործողությունը չեն անում։ Մոտ երկու տարի է՝ ոչ մի բան չեն անում, ո՞նց կարող է դա մեզ գոհացնել։ Վերջին գործողությունը 2019 թվականի հունվարին է տեղի ունեցել»,- ասաց Եղիազարյանն՝ ավելացնելով՝ իր փաստաբան Տիգրան Եգորյանը մի քանի անգամ դիմել է ՀՔԾ-ից պարզաբանումներ ստանալու համար, սակայն ստացել է անորոշ պատասխան։
Գագիկ Եղիազարյանը վստահ է՝ գործն առաջ չի գնում այն պատճառով, որ իրավապահներին այդպես է ասված։ Ի դեպ՝ գործով փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծիք էր հայտնել, որ քաղաքական որոշում կա գործը կասեցնելու։ «Իրենց ասված է, որ գործով որևէ բան չձեռնարկեն»,- նշեց «Սասնա ծուռ» Գագիկ Եղիազարյանը։

Գործով մեկ այլ տուժող Մխիթար Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն ժամանակ իրենց խոշտանգելու հրամանը տվել է Սերժ Սարգսյանը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջոցով, որն էլ իր հերթին տվել է համապատասխան հրահանգներ: «Դատարանում այդ գործողության պատասխանատուն եղել է Վալերի Օսիպյանը, իսկ անմիջական ղեկավարն ու ակտիվ մասնակիցը՝ ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանը: Դրա համար նա գնդապետի կոչում ստացավ: Ներկայումս արդեն շատերի համար պարզ է, թե ինչու գործը տեղից չի շարժվում։ Ինչպես խոստովանեց Նիկոլ Փաշինյանը, 2018-ին հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ ընդամենը՝ իշխանափոխություն. Եվ իշխանափոխությունն էլ իրականում մասնակի է: Առնվազն դատաիրավական համակարգը և ուժային մարմինները չեն փոխվել։ Դա է պատճառը, որ թե՛ մեր գործը, թե՛ Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների ոստիկանական ջարդի գործերը քնեցվում են»,- մանրամասնեց Մխիթար Ավետիսյանը՝ խոսելով իրենց գործի, ըստ էության, կասեցման մասին։

Խոսելով երկրում տեղի ունեցող գործընթացների մասին, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ստեղծված արտակարգ դրության մասին, ըստ էության, իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու մասին, Գագիկ Եղիազարյանն ասաց՝ իրենց կարծիքով՝ ներկա գործողությունները ժամանակավրեպ են, իրավիճակը կառավարումից դուրս է եկել։

«Պետք էր ընդամենն իրական միջոցներ ձեռնարկել առողջապահական համակարգն ուժեղացնելու համար։ Երբ չգիտես՝ որտեղ, ով ումից է վարակվել, այս գործողություններն արդեն ժամանակավրեպ են։ Այս գործողությունները չեն կարող որևէ այլ բան առաջարկել, քան հանրային դժգոհություն։ Եվ արդարացի դժգոհություն»,- շեշտեց Եղիազարյանը։ Իրավիճակից ելքը «Սասնա ծռերը» տեսնում են հանրային համախմբվածության մեջ։

«Մենք հենց սկզբից ուշացրել ենք, երբ համավարակը դեռ Հայաստան չէր մտել, ու մենք դրան նայում էինք մատների արանքով։ Երբ ունեինք շատ քիչ վարակակիրների թիվ, մենք էլի նայում էինք մատների արանքով։ Մենք ասվածը՝ առաջին հերթին իշխանություններն են, որի հետևանքով նաև հասարակությունը։ Երբ առաջին դեմքի մակարդակով ասվում է՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», բնականաբար, հասարակության ճնշող մեծամասնությունը դրան լուրջ չի վերաբերվում։ Հասարակությունը վստահելով համեմատաբար մեծ վստահություն ու վարկանիշ ունեցող ղեկավարին, որևէ լուրջ վերաբերմունք ցույց չի տալիս։ Բոլոր կանխարգելիչ միջոցառումների ժամանակ մենք թերացանք, ուշացանք»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։

Եղիազարյանի վստահեցմամբ՝ ցանկացած իրավիճակի համար «Սասնա ծռերն» ունեն իրենց պատկերացումները, իրավիճակից դուրս գալու ելքերը։ Ըստ այդմ, «Սասնա ծռերը» առաջարկում են այս պահին շեշտը դնել առողջապահական համակարգը ուժեղացնելու վրա, դիմել հանրությանը։ «Մենք ունենք ահռելի չօգտագործված պոտենցիալ։ Եթե իշխանությունները պատրաստ են դրան, օգնության կարիք ունեն, թող դիմեն, մասնագետների, կամավորների ներգրավմամբ հարցի շուրջ հանրային համախմբում առաջացնել։ Համավարակի տարածումը դանդաղեցնելու համար պետք է ավելի լուրջ քայլեր իրականացնել, ոչ թե ոստիկանական ուժերով ինչ-որ քայլեր անել, որը հասարակությանն ավելի է տրամադրում։ Օրինակ՝ ոստիկանական ուժերով փակել հանրապետության ամենամեծ գյուղմթերքի շուկան, մարդկանց ավելի բացասական է տրամադրում։ Հանրային քարոզչամիջոցները լավ չեն աշխատում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, բացի նրանից, որ պետք է նստենք տանն ու մեզ փակենք։ Տանը նստելով, մեզ փակելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Բա ո՞վ պետք է այդ մարդկանց կերակրի, սոցիալական խոցելի խմբեր կան, մարդիկ կան, որոնք ուղղակի չեն կարող նստել տանն ու սպասել մինչև համավարակն անցնի։ Այստեղ հանրային համախմբում է անհրաժեշտ։ Դա պետք է անել ճիշտ ու լուրջ ճանապարհով, որպեսզի հակառակ էֆեկտը չունենանք»,- տեսակետ հայտնեց Գագիկ Եղիազարյանը։

«Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամ Մխիթար Ավետիսյանը վստահ է՝ իշխանությունն ի վիճակի չէ երկիրը հանել օրեցօր խորացող համակարգային ճգնաժամից: Դրա համար անհրաժեշտ է հակաճգնաժամային անցումային կառավարության և, առհասարակ, պետության կառավարման մեջ ներգրավել բոլոր առողջ և կարող ուժերին ու անհատներին: «Սասնա ծռեր» համահայկական շարժումը, որի անդամ եմ ես, հանդես է գալիս ազգային-ժողովրդավարական առողջ ուժերի և գործիչների համախմբման համատեքստում: Պատկերացնում ենք մի շարժում, որի ճնշմամբ իշխանությունը պետք է ստիպված լինի ձևավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն և նրան հանձնել պետության ղեկը: Հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը ներառված է ազգային-ժողովրդավարական բևեռի հռչակագրում, ինչի իրագործմամբ էլ տեսնում ենք ճգնաժամի հաղթահարումը»,- իր խոսքն ամփոփեց Մխիթար Ավետիսյանը։

Հովտաշատի շուկան փակելը և դրա դեմ գյուղացիական բողոքը ոստիկանական ուժով ճնշելը կառավարման ապիկարության դրսևորում է

June 3rd, 2020

Հովտաշատի (Մեյմանդարի) շուկան որոշակի ժամանակով փակելը և դրա դեմ գյուղացիական բողոքը ոստիկանական ուժով ճնշելը կառավարման ապիկարության տիպական դրսևորում է։

Հակահամավարակային միջոցառումներն անհրաժեշտ է և պետք է իրականացնել առանց գյուղմթերքի իրացմանը խոչընդոտելու։

Ակնհայտ է, որ բերքը չի կարող սպասել։

Նույն տրամաբանությամբ է պետք վարվել բանկային գործառնությունների հետ կապված մարդկային կուտակումների հետ։ Տասնամյակներով վաշխառուական գործունեությամբ ժողովրդին կեղեքած բանկերը չեն սնանկանա, եթե համավարակի ընթացքում մի քանի ամսով վարկային արձակուրդ տրվի վարկառուներին։

Բանկերն են տնտեսության և ժողովրդի համար, այլ ոչ ընդհակառակը։

Հակահամավարակային կառավարումը պետք է հիմնված լինի իշխանության հեղինակության և նրա նկատմամբ վստահության վրա։

Մինչդեռ դրանք գահավիժում են հենց իշխանության մեղքով։

Եվ իշխանությունը պետք է իր մեջ փնտրի ձախողման պատճառը։

Հիմա էլ ուշ չէ՝ ձախողված մոտեցումները վերանայելու և կառավարելիությունը վերականգնելու համար։

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյան

Հարյուրավոր առաջարկներ ենք արել և ծրագրեր ներկայացրել, բայց ոչինչ տեղի չունեցավ

June 2nd, 2020

Հունիսի 2-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն էր քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը։

Ո՞վ է օգնում հանցագործներին երկրից ճողոպրել․ Արայիկ Պապիկյան

June 2nd, 2020

Բաց օրը ծրագրի հյուրն է փաստաբան Արայիկ Պապիկյանը

Սասնա Ծռեր արցախյան կուսակցության ղեկավարության և Արցախի այսպես կոչված Աժ նախագահի հանդիպման վերաբերյալ

May 30th, 2020

2020 թ. մայիսի 30-ին, Արցախի այսպես կոչված ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջարկությամբ տեղի է ունեցել հանդիպում Սասնա Ծռեր արցախյան կուսակցության ղեկավարության հետ:
Հանդիպումը կայացել է Սասնա Ծռեր արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակում:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց տեսակետները Արցախի հարցի վերջնական լուծման և այլ ռազմավարական հարցերի վերաբերյալ:

Սասնա Ծռեր Արցախյան կուսակցության ներկայացուցիչներն իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել Արցախի կեղծ անկախության հայեցակետից բխող պաշտոնական քաղաքականության վերաբերյալ և ներկայացրել են Սասնա Ծռեր համահայկական շարժման տեսակետներն արտահայտող հայտարարություն, որը հանդիպման ավարտին փոխանցվել է Արթուր Թովմասյանին:
Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը.

Դուք այցելել եք Սասնա Ծռեր արցախյան կուսակցության գրասենյակ՝ համագործակցության առաջարկությամբ:
Այդ առթիվ ստորև ներկայացնում ենք 1988 թ. Արցախյան շարժման սկզբից մինչ օրս ընկած ժամանակահատվածի վերաբերյալ մեր իրավաքաղաքական գնահատականը և դրանից բխող համագործակցության առաջարկությունը:
1988-ին սկսված Արցախյան շարժումը հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի օրգանական բաղադրիչն էր: Պայքար, որն ուղղված է 1920-21 թթ. Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքի համատեղ ագրեսիայով ու պայմանավորվածություններով բռնազավթված, մասնատված և բռնակցված 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության ազատագրմանն ու վերամիավորմանը:

Օգտվելով այն հանգամանքից, որ 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության մաս կազմած Հայկական ԽՍՀ-ն և նրան վերամիավորվելու ձգտող Արցախը՝ ի դեմս նրա տարածքի մի մասի վրա ձևավորված ազգային ինքնավարություն ԼՂԻՄ-ի, գտնվում էին ԽՍՀՄ-ի կազմում, ուստի նաև՝ նրա արդյունավետ վերահսկողության ներքո, Մոսկվան կարողացավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարության շարքերում ներդնել իր գործակալներին:

Հետագայում՝ Շարժման որոշակի փուլից սկսյալ, այս գործակալները կայսրության պետական աջակցությամբ կարողացան դուրս մղել կամ երկրորդական դերերում թողնել Շարժման նվիրյալների մեծ մասին և տիրանալ Շարժման ղեկին, ինչի շնորհիվ Շարժումը շեղեցին իր բնականոն ընթացքից և միացման փոխարեն առաջ քաշեցին ու խաբեությամբ մեր ժողովրդին պարտադրեցին Արցախի անկախության հակահայ ընտրությունը:

Հայ ազգի և հայոց պետականության դեմ ուղղված այս հատուկ գործողության նպատակն էր կասեցնել ԽՍՀՄ 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության ազատագրման ու վերամիավորման բնապատմական ընթացը, որը տեղի էր ունենալու ԽՍՀՄ-ի անխուսափելի լուծարման հետևանքով:
Արդեն 1990 թ. ամռանը նկատելի դարձավ այս նպատակի իրագործման միտումը, երբ Հայաստանի անկախության մասին հռչակագրով 1918-20 թթ. անկախ Հայաստանի Հանրապետության ուղիղ և ամբողջական իրավահաջորդությունը հայտարարելու փոխարեն ընդամենը անուղղակի և մասնակի բովանդակությամբ հղում տրվեց նրա ժողովրդավարական ավանդույթները զարգացնելու վերաբերյալ:
Դրանից հետո Մոսկվայի անմիջական և գործուն վերահսկողությամբ Արցախի միացումը վերածվեց կեղծ անկախության, ինչն էլ արձանագրվեց հայությունը և նրա պետականությունը վերամիավորելու գործընթացը կասեցնող և խոչընդոտող գործողություններով՝ միայն Հայկական ԽՍՀ տարածքում առանց Արցախի և արցախաբնակ հայության 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված Հայաստանի անկախության հանրաքվեով և նույն թվականի դեկտեմբերի 10-ին Արցախը փաստացի Հայաստանի Հանրապետությունից անկախացնող հանրաքվեով:
Երկու հանգամանք՝ Արցախի կեղծ անկախությունը և պաշտոնապես միայն Հայկական ԽՍՀ տարածքի վրա ներկայիս Հայաստանի Հանրապետության գործառելը, անփոխարինելի լծակներ են Մոսկվայի ձեռքում: Դրանց միջոցով Մոսկվան կարողանում է ոչ միայն կասեցնել և խափանել ԽՍՀՄ լուծարումից հետո Ռուսական կայսրության տարածքից դուրս եկած Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնումը և իրապես ինքնիշխան ու կենսունակ հայկական պետության ստեղծումը, այլև պահպանում է իր արդյունավետ ազդեցությունն ամբողջ Այսրկովկասի վրա՝ դրա շնորհիվ ցամաքային կայուն ելք ձեռք բերելով դեպի Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջան:

Այս նպատակը հանուն անձնական և կլանային շահերի սպասարկող հայանուն գործակալները օտարի աջակցությամբ Արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկին տիրանալուց հետո նաև զավթեցին պետությունը և, խափանելով ինքնիշխան ազգային միացյալ պետություն ստեղծելու գործընթացը՝ Մոսկվայի արտաքին կառավարման ներքո ստեղծեցին ազգի և պետականության ներկայի ու ապագայի հաշվին գոյատևող կիսագաղութային կեղեքիչ համակարգ:

Դե յուրե անկախ, բայց դե ֆակտո գաղութային այդ համակարգի կայացման և դրա արդեն երեք տասնամյակ ձգվող կառավարման աղետալի հետևանքների թվում հարկ ենք համարում առանձնացնել.

1) պլանավորված ու մեթոդական հետևողականությամբ երևելի գործիչների և հրամանատարների սպանությունները, որպեսզի նրանք չկարողանան խափանել դավաճանությունը,

2) սպիտակ ցեղասպանության փաստացի վիճակը՝ դրսևորված բնակչության կեսի արտագաղթով, իրավազրկությամբ, խեղդող անարդարությամբ, սոցիալական ծայրահեղ բևեռացմամբ, քաղաքական, տնտեսական ու հասարակական կազմալուծմամբ,

3) ի կատարումն այսպես կոչված Լավրովյան պլանի՝ Ապրիլյան պայմանավորված պատերազմով և այլ գործողություններով Արցախի աբխազացումը և Հայաստանի Հանրապետությունից նրա հետևողական տարանջատումը,

4) բնական պաշարների գիշատչական շահագործումը և բնական միջավայրի ոչնչացումը:
2020 թ. մարտ-ապրիլ ամիսներին համավարակի պայմաններում Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների կամքի բռնադատմամբ անցկացվեցին այսպես կոչված Արցախի Հանրապետության հերթական ապօրինի և հակապետական ընտրությունները: Դրանց հետևանքով վերարտադրվեց կիսագաղութային կեղեքիչ համակարգի Ստեփանակերտյան մասնաճյուղի մաֆիոզ կլանի իշխանությունը: Մի իշխանություն, որ կազմակերպել է Բերձորի պետական ահաբեկչությունը և մասնակցել է Ապրիլյան պայմանավորված պատերազմի դավադրությանը:
Շատ հավանական է, որ անձամբ Դուք և այսպես կոչված Արցախի Հանրապետության խորհրդարանի շատ անդամներ, ամբողջությամբ չեք գիտակցում տեղի ունեցողի դավաճանական և հանցավոր բնույթը: Փաստ է, որ անձամբ Դուք և նրանց մեծ մասն անմիջական մասնակցություն չեք ունեցել կատարված ոճրագործություններին, այլ միայն լռել և համակերպվել եք:

Ուստի ունեք շանս՝ ինքնամաքրվելու և մասնակցելու հայ ժողովրդի ազատագրական պայքարին՝ գործուն քայլեր ձեռնարկելով Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միավորելու իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:

Ուզեք թե չուզեք, Արցախը չի հանդուրժելու կեղեքումն ու տարանջատումը և շուտով ընդվզելու է Ստեփանակերտյան մաֆիային տապալելու և միացումն ամբողջացնելու համար: Դուք կարող եք միանալ ժողովրդին և մաս կազմել այդ քաղաքական գործընթացին:

Եթե ոտք կդնեք այդ ճանապարհին, ապա մենք պատրաստ ենք ամեն ջանք գործադրելու՝ համատեղ ուժերով միացման համազգային նպատակն իրագործելու համար:
Անխուսափելիորեն մոտենում է այն օրը, երբ իր լիակատար ինքնիշխանությունը վերականգնած ժողովուրդը պատասխանատվության է ենթարկելու բոլոր դավաճաններին ու հանցագործներին:

Կոչ ենք անում չմերժել ճակատագրի ընձեռած հնարավորությունը:

Սասնա Ծռեր արցախյան կուսակցության քարտուղարություն
30 մայիս 2020 թ., Ստեփանակերտ

Պահանջում ենք ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

May 13th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջում ենք ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին

Արդեն երկու տարի է, ինչ պաշտոնապես հայտարարված հեղափոխություն է տեղի ունեցել, սակայն նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմի դեմ ապստամբած քաղաքացիները դեռևս ամբաստանյալ են, իսկ նրանցից երկուսը՝ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, ռազմագերի քաղբանտարկյալի կարգավիճակով գտնվում են բանտում:

Երկու շաբաթ առաջ մերժվեցին Արմեն Բիլյանի ու Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոփոխելու և նրանց ազատ արձակելու վերաբերյալ հերթական միջնորդությունները:

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք ապստամբների և Սասնա Ծռեր համահայկական շարժման նկատմամբ իր քաղաքական վերաբերմունքը չքողարկել կեղծ օրինապաշտությամբ և հղում չտալ նախորդ ռեժիմի ծառա դատական համակարգի իբրև թե անկախության հանգամանքին:

Նիկոլ Փաշինյանը վերջապես պետք է գիտակցի, որ մեր ընկերներին ռազմագերու կարգավիճակով բանտում որպես պատանդ պահելու միջոցով Սասնա Ծռեր համահայկական շարժմանը վերահսկելու իր ձգտումն անհնար է իրագործել:

Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերով ապստամբների վերաբերյալ կարված շինծու գործը, Մարտի 1-ի գործի օրինակով, պետք է իրավամբ քննվի՝ ներառելով քաղաքական պատվերի, ապացույցներ կեղծելու, ինչպես նաև ոստիկաններին քաղաքական նկատառումներով դիտավորությամբ կյանքից զրկելու հանգամանքները:

Վերը նշվածը քաղաքական կամքի հարց է և պետք է լուծվի քաղաքական հարթության մեջ:

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք լինել ազնիվ և, քաղաքական կամք ցուցաբերելով՝ անհրաժեշտ քայլեր կատարել Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու, ապստամբների խեղկատակ դատավարությունը դադարեցնելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

13 մայիս 2020 թ., Երևան

Զորակցում ենք Հրանուշ Խառատյանին և նրա ընտանիքի անդամներին

May 11th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Զորակցում ենք Հրանուշ Խառատյանին և նրա ընտանիքի անդամներին

Գործող իշխանությունն իր այսպես կոչված թավշյա մեթոդաբանությամբ և ապիկարությամբ ձախողել ու մսխել է 2018֊ի համաժողովրդական ընդվզման բոլոր ձեռքբերումները։

Նախկին ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց արբանյակները համախմբվել են որպես 5֊րդ շարասյուն և բացեիբաց պատրաստվում են ռևանշի, այդ թվում՝ դրա համար հոգեբանական նախադրյալներ ստեղծելու նպատակով հաշվեհարդարի սպառնալիքներով ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին։

Երեկ՝ ս.թ. մայիսի 10֊ին, հրապարակավ այդպիսի սպառնալիքներ են հնչել բազմավաստակ մտավորական Հրանուշ Խառատյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Իշխանության ձեռամբ երևույթն արմատախիլ անելու որևէ ակնկալիք չունենք, քանի որ հատկապես ուժային և դատաիրավական ոլորտները կառավարում է կգբ֊ակենտրոն “խորքային պետությունը”, որը նաև 5֊րդ շարասյան միջուկն է։

Ինչպես միշտ՝ ականատես ենք լինելու ձևական քայլերի, որոնք որոշ ժամանակ անց զրոյացվելու են։

Մեր զորակցությունն ենք հայտնում Հրանուշ Խառատյանին և նրա ընտանիքի անդամներին, իսկ մեր ժողովրդին կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ինքնակազմակերպվելու և չեզոքացնելու 5֊րդ շարասյան ռևանշն ու հանցավոր դրսևորումները։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

11 մայիս 2020 թ., Երևան

«Կեղծ ընտրության փոխարեն իրական՝ ազգային ժողովրդավարական այլընտրանք ենք ներկայացնելու». Վարուժան Ավետիսյան

May 10th, 2020

2019 թվականի ամփոփմանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման անդամները հանդես եկան հայտարարությամբ և հայտնեցին Ազգային ժողովրդավարական բևեռ ձևավորելու անհրաժեշտության մասին:

Ի՞նչ ընթացքի մեջ է ԱԺԲ ձևավորման գործընթացը, ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել և ի՞նչ ծրագրի շուրջ են համախմբվելու ազգային ուժերն ու գործիչները: Այս հարցերի շուրջ
Armdaily.am-ը զրուցել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հետ:
-Դեռևս դեկտեմբերի վերջին՝ տարին ամփոփելիս հայտարարեցիք «Ազգային ժողովրդավարական բևեռ» ձևավորելու մասին: Այսօր արդեն այդ հայտարարությունը դառնում է գործողություն: Ի՞նչը հասունացրեց պահը՝ գնալ կոնկրետ քայլերի և ձևավորել Ազգային ժողովրդավարական բևեռը:

-Պահը հասունացած էր դեռևս այն ժամանակ, երբ հայտարարեցինք մեր մտադրության մասին։

Համաճարակը և սահմանափակումները որոշակիորեն հետաձգեցին մեր նախաձեռնությունը։ Այդուհանդերձ՝ փորձում ենք հնարավորինս արագացնել ընթացքը, քանի որ արագանում է նաև քաղաքական կյանքի ընթացքը։

-Ի՞նչ ծրագրի շուրջ է ստեղծվում Ազգային ժողովրդավարական բևեռը և այն իրագործելու համար անհրաժեշ՞տ է ժողովրդի աջակցությունը:

-Ազգային-ժողովրդավարական, ինքնիշխան կենսունակ պետության ստեղծման նպատակի շուրջ։ Այդ նպատակի իրագործման ծրագիրը կմշակվի զուգահեռաբար՝ համադրելով մասնակիցների նախագծերը։

Ժողովրդի աջակցությունը պարտադիր պայման է։ Առանց դրա անիմաստ է որևէ քաղաքական գործունեություն։

-Ի՞նչ խոչընդոտներ կամ արգելքներ կարող են ի հայտ գալ ԱԺԲ-ի ծրագիրն իրականացնելու ճանապարհին:

-Դրանք այսօր էլ կան և հայտնի են։
Կրեմլի գաղութատիրական քաղաքականությունը, նրա հրահանգներով Հայաստանը կառավարող ԿԳԲ-ական խորքային պետությունը, գործող իշխանության քաղաքականությունը, որը նպատակ ունի քաղաքական կյանքը պահել ու ներկայացնել ընդամենը որպես նախկինների և ներկաների պայքար, որտեղ ժողովուրդն այլընտրանք չունի և ստիպված է հանդուրժել իրեն ու կախվել իր փեշից, հեռուստատեսությունից մեր զրկված լինելու հանգամանքը, մեր դեմ մղվող քարոզչական պատերազմը, մեր նյութական ռեսուրսի սահմանափակությունը և այլն։

Սակայն կյանքը շատ ավելի հարուստ է և թելադրող։ Հենց կյանքն է դառնալու բոլորիս սթափեցնողն ու ուսուցանողը։ Այն, ինչ այսօր գտնվում է կիսագաղութային համակարգի տրամաբանության մեջ և նրա ազդեցության տակ, վաղը միանգամայն հակառակ տեսանկյունից է ներկայանալու։

Մեր հերթին՝ ըստ ամենայնի՝ նպաստելու ենք հանրության քաղաքական գիտակցության հասունացմանն ու նրա մոբիլիզացիային։

-Որո՞նք են այն վտանգները, որոնք սպառնում են մեր երկրին և հնարավո՞ր է արդյոք ԱԺԲ-ի ծրագրով չեզոքացնել դրանք։

-Արցախի աբխազացումը և ՀՀ վերջնական գաղութացումը։

Ներկայիս իշխանության և նախկին ոճրագործների միջև հարկադրական, կեղծ ընտրության փոխարեն իրական՝ ազգային ժողովրդավարական այլընտրանք ենք ներկայացնելու:

Այդ համատեքստում մոբիլիզացվող ժողովուրդը առաջնահերթորեն կհեռացնի Ստեփանակերտի ազգադավ ու ոճրագործ ռեժիմին և կմեկնարկի Արցախի դե յուրե միացման խոչընդոտները վերացնելու գործընթաց, ինչպես նաև Երևանում ազգային իշխանության ձևավորմամբ սկիզբ կդնի իրապես ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կայացմանը:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ- Հաղորդման հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը

May 10th, 2020

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ- Հաղորդման հյուրն է Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը

Ժիրայր Սեֆիլյանը` մայիսի 8-ի, Աժ-ի միջադեպի, Քոչարյանի դատավարության ու Փաշինյանի իշխանության մասին

May 8th, 2020

-Մայիսի 8-ը այն եզակի օրերից էր, որ կարողացանք միասնական լինել ամբողջապես եւ հաջողվեց մեր քաղաքական ողնաշարը ուղղել

-91թ-ից սկսած, քաղաքական ապիկար ղեկավարության պատճառով, մեզ չի հաջողվել ինքնիշխան պետություն ստեղծել

-Այն ժամանակ, երբ մենք ընդունենք արժանապատիվ կեցվածք՝ ռուսական կողմը հարգելու է մեզ

– Այն ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, իր ցանկությամբ չէ: Նրան պարտադրում են

-Համոզում ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը շուտով կլինի ազատության մեջ

-Գործող իշխանությունները պատրաստվում են նախկինների մնացորդների հետ կիսել, կամ զիջել իշխանությունը

-Որոշված է արտահերթ ընտրություններով նոր իշխանություն ձեւավորել, բայց խորհրդարանից հեռու պահել ազգային ուժերին: Այս անգամ դա նրանց չի հաջողվելու

-Մեր երկրի ինքնիշխանության համար պատրաստ ենք պայքարել մինչեւ վերջ, առաջիկայում աշխարհաքաղաքական զարգացումները լավ պայմաններ են ստեղծելու

Ժիրայր Սէֆիլյան

Այսօր ըստ էության պետություն չկա, անտերություն է․․․ Ժիրայր Սէֆիլյան

May 8th, 2020

Բաց երեկո ծրագրի հյուրն է Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Փաշինյանը չի գտնում Փաշինյանին

May 7th, 2020

Փաշինյանը չի գտնում Փաշինյանին

Հայկական Վերածնունդ. Բաց նամակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

May 6th, 2020

Վերջին շրջանում ականատես ենք եղել իշխանության և բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հարձակումներին և մտահոգված ենք այս իրավիճակով:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում Ձեզ ավելի վճռական քայլեր ձեռնարկել նախկին ռեժիմի ներկայացուցիչների հանդեպ, ովքեր ակնհայտ ապօրինությունների և պետության թալանի մասնակիցներ են եղել, և համառորեն շարունակում են ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելու միջոցով ապակայունացնել իրավիճակը, լեգիտիմ իշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարել:

Կոչ ենք անում նաև արագացնել դատաիրավական համակարգի վերափոխմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները և կառավարական այլ նախաձեռնությունները, դրանց իրական հեղափոխական ընթացք հաղորդել:

Այս նպատակներին հասնելու համար առաջարկում ենք Ձեզ համագործակցել ազգային հայեցակարգ ունեցող ուժերի և անհատների հետ՝ ընդհուպ մինչև նրանց հետ կազմելով ազգային միասնության կառավարություն:

Ինչպես Հայաստանի մեր հայրենակիցները, այնպես էլ սփյուռքը սպասում են հիմնարար և հեղափոխական փոփոխությունների, որոնք Դուք խոստացել եք կատարել, երբ եկաք իշխանության:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք առաջնահերթություններ, որոնք հանրության հետ մեր շփումների ընթացքում արծարծվում են որպես ամենակարևոր և պահանջված ակնկալիքները Ձեր իշխանությունից:

1. Հաստատել իրավունքի գերակայություն և արդարություն՝ ուժային կառույցների, դատարանների, դատախազության, քննչական մարմինների հիմնավոր և տեսանելի վերափոխմամբ

2. Քաղաքական գնահատական տալ նախկին ռեժիմին

3. Իրականացնել անցումային արդարադատություն՝ պատասխանատվության ենթարկելով նախկին ռեժիմի բոլոր էական դերակատարներին: Պետբյուջե վերադարձնել պետությունից գողացված, ապօրինի միջոցներով կուտակված գումարները

4. Ձեռնամուխ լինել Սերժ Սարգսյանի համար գրված սահմանադրության փոփոխությանը, դրանում ընդգրկելով նաև ոչ իշխանական, նախկին ռեժիմի դեմ պայքարած ուժերի և անհատների

5. Բարեփոխել ընտրական օրենսգիրքը, կազմալուծել նախկին ռեժիմին ծառայած ընտրական հանձնաժողովները և կազմել նոր ընտրական հանձնաժողովներ՝ կազմված անբիծ անցյալ ունեցող անձանցից

6. Պետական համակարգում վերանայել կադրային քաղաքականությունը՝ հեռացնել վերին մակարդակներում պահպանված նախկին ռեժիմի կադրերին

7. Ազատ արձակել նախկին ռեժիմի դեմ պայքարած քաղբանտարկյալներին

Հուսով ենք, որ մեր կառուցողական առաջարկները դրական արձագանք կստանան: Պատրաստ ենք մեր ուժերի սահմաններում օգնել վերը նշված քայլերի իրականացման գործում:

Հայկական Վերածնունդ

Ա.Պապյանն ու Գ.Չուգասզյանը` իրենց նախաձեռնության, ներքաղաքական զարգացումների, Միշիկի եւ Սորոսի մասին

May 5th, 2020

Արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի և Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Armenian News Network-ին:

Իշխանությունը խանդով է վերաբերում նոր ուժերի ստղեղծմանը՝ առանց հասկանալու՝ դա հենց իրենց շահերից է բխում

May 5th, 2020

Հայաստանի մի քանի քաղաքական ուժի ներկայացուցիչ և հասարակական-քաղաքական գործիչ հայտարարել են ազգային-ժողովրդավարական բևեռի ձևավորման մասին: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ: Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման: Դուք ևս միացել եք այդ ճակատին: Ըստ էության, սա շարունակությունն է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի օրերս արած կոչի: Կոչը, ինչպես հայտնի է, պարունակում էր նաև վարչապետ Փաշինյանին ուղղված սկանդալային մեղադրանք, թե կա տեղեկություն, որ նա իշխանությունը հանձնելու է նախկիններին և կրեմլյան շրջանակներին:

«Կրեմլի հրահանգով հինգերորդ շարասյունը ճակատային հարձակում է սկսել Փաշինյանի նկատմամբ». Ժիրայր Սէֆիլյան

May 5th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցը Ազատություն TV-ին:

Որևէ պրոցես, որ կա Հայաստանում, կա նաև Արցախում. «Սասնա ծռերի» գործողությունները կլինեն հրապարակային

May 5th, 2020

«Սասնա ծռեր» կուսակցությունը նախաձեռնել է ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման:
«Գիտակցելով ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը, նախաձեռնում ենք ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց»,-նշված է հայտարարության մեջ: Հայատարարությանը միացել են հասարակական, քաղաքական գործիչներ:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվել է՝ արդյոք Արցախում նման նախաձեռնությամբ հանդես գալո՞ւ են.«Մենք որևէ կերպ Արցախը չենք տարանջատում Հայաստանից, այդ թվում՝ քաղաքականապես: Որևէ պրոցես, որ կա Հայաստանում, կա նաև Արցախի մարզում: Արցախը Հայաստանի մի մաս է: Ցավոք սրտի, Արցախում վերարտադրվեց նախորդ ռեժիմի օլիգարխիկ սատելիտներից մեկը»,-ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ այս պահին իրենք որևէ գործողություն որևէ մարզում չեն իրականացնում, այդ թվում՝ Արցախում, ընթացքում ամենը կպլանավորվի, ամեն ինչ կլինի հրապարակային, գաղտնի գործողություն չեն անի:

«»Իրականում մենք միշտ էլ բաց ենք եղել և հիմա էլ բաց ենք քաղաքական քննարկումների համար: Այն անձինք կամ այն քաղաքական ուժերը, որոնք մտահոգված են հեղափոխության շարունակականությամբ, քանի որ Հայաստանում հեղափոխությունը կանգ առավ երկու տարի առաջ, մենք միշտ պատրաստ ենք այդ մարդկանց հետ համագործակցել»,-ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Արցախում հետընտրական ժամանակահատվածում տեղի են ունենում գործողություններ, և «Սասնա ծռերը» հորդորով հանդես եկան դադարեցնել գործողությունները, որոնց պետք է մեծաքանակ մարդիկ հավաքվեին.«Հայտարարության մեջ նշված է, որ կորոնավիրուսի ավատից հետո Հայաստանով և Արցախով մտահոգ քաղաքական ուժերը պետք է ջանքեր գործադրեն հեռացնելու Արցախի օլիգարխիկ ղեակավարությանը»,-հավելեց նա:

Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման

May 4th, 2020

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ձևավորել ազգային-ժողովրդավարական բևեռ և համախմբվել հանուն ճգնաժամի հաղթահարման

Գործող իշխանությունը հրաժարվել է հեղափոխությունից, դարձել է նախկինների իրավահաջորդ և համակարգային փոփոխություններ կատարելու փոխարեն Ազգային ժողովում առկա քաղաքական ուժերի հետ միասին ամեն գնով պահպանում է առկա կիսագաղութային կեղեքիչ համակարգը, նրա ապօրինի սահմանադրությունը, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները և կառավարման քրեաօլիգարխիկ մեխանիզմները:
Այս ամենի հետևանքով տասնամյակների ընթացքում ձևավորված արտաքին ու ներքին մարտահրավերները կորոնավիրուսի համավարակի պատճառով ահագնացել են, կուտակվել և ազգի և պետականության համար կարող են առաջացնել գոյութենական ճգնաժամ:

Փաստում ենք, որ.
1) մենք դեռևս այդ ճգնաժամի նախնական փուլում ենք և դրա ծանր հետևանքները զգալու ենք առաջիկայում՝ հաջորդաբար ուժգնացող ալիքների ձևով,
2) գործող իշխանությունը չունի միայն իր ուժերով ճգնաժամը հաղթահարելու կամք և կարողություն,
3) ճգնաժամը հաղթահարելու և աղետից խուսափելու միակ հնարավորությունն է՝ ստեղծել հակաճգնաժամային ծրագիր ունեցող ազգային-ժողովրդավարական ուժերի բևեռ, որը պետք է ներառվի պետության կառավարման մեջ,
4) հակաճգնաժամային կառավարման ծրագիրը պետք է հիմնվի համազգային համաձայնության ու ներառականության վրա և նախատեսի համակարգային փոփոխություններ (առաջին հերթին՝ պետության ինքնիշխանություն, Արցախը ներառող միասնական կառավարում, Անցումային արդարադատություն, նոր Սահմանադրություն և անկախ դատարան) և ապահովի պարենային, առողջապահական, էներգետիկ ու պաշտպանական անվտանգություն, ինչպես նաև լայնածավալ հայրենադարձության նախադրյալներ ու պայմաններ:

Գիտակցելով ազգի և պետականության առջև ծառացած լինել-չլինելու հրամայականը, նախաձեռնում ենք ազգային բևեռի ձևավորման նպատակով առողջ ուժերին ու գործիչներին համախմբելու գործընթաց:

Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Ալբերտ Բաղդասարյան
Գարեգին Չուգասզյան
Եղիշե Պետրոսյան
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
Տիգրան Խզմալյան

«Տիկնիկավարը, որ վերեւից է նայում խաղադաշտին, ուղղորդում է բոլորին». Ալբերտ Բաղդասարյան

May 4th, 2020

AD TV-ի հարցացրույցը Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հետ:

«Ժամանակն է համազգային պարսավանքի ենթարկելու բոլոր այն պաշտոնյաներին, գործիչներին, ովքեր իրենց խոսքում առանձնացնում են Արցախը»

May 2nd, 2020

ԺԱՄԱՆԱԿՆ Է

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումն ազգային անվտանգության հրամայական է և չի կարող քննարկման առարկա լինել։

Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը քրեական հանցագործություն է։

Ուստի ժամանակն է համազգային պարսավանքի ենթարկելու բոլոր այն պաշտոնյաներին, գործիչներին և հանրային այլ դեմքերին, ովքեր իրենց խոսքում առանձնացնում են Արցախը և, մասնավորապես՝ օգտագործում են “անկախ Արցախ”, “Արցախի ինքնորոշում”, “Արցախի քաղաքացի”, “Արցախի Հանրապետություն”, “երկու պետություն”, “հայկական կողմեր” արտահայտությունները։

Կոչ եմ անում հրապարակավ ի ցույց դնել, պարսավել և մերժել նրանց։

Ժիրայր Սէֆիլյան

«Մենք ոստիկանություն չունենք, այնպես ինչպես չունենք դատախազություն, դատարան, այլ պետական կառավարման մարմիններ». Վարուժան Ավետիսյան

May 2nd, 2020

Նրանք, ովքեր համեմատում են ՊՊԾ գնդի գրավումը և Գավառի դեպքերը գերազանցապես նկատի ունեն, որ ոստիկանությունը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ի վիճակի չի կատարել իր վրա դրած պարտականությունները։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։
«Իմ մոտեցումն այն է, որ պետությունը զավթած իշխանության հանցավոր գործիքի վերածված՝ ոստիկանության նկատմամբ իրավաչափ ուժի կիրառումը ապստամբ քաղաքացու կողմից և հանցագործությունը հնարավոր դարձնելու նպատակով ոստիկանության վրա հարձակումը բացարձակապես տարբեր տիրույթներում և չափումներով են՝ ինչպես քաղաքականության այնպես էլ զուտ պրակտիկ ներիրավական առումներով, նման համեմատությունը անհեթեթություն է»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ ընդհանրապես պետական կառավարման համակարգի և նրա բաղադրիչների արդյունավետության և ֆունկցիոնալության մասին խոսելուց առաջ պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնենք, այն ինչ այսօր կոչվում է Հայաստանի Հանարպետություն իրականում պետություն չէ, այլ քվազիպետություն է։ «Կիսագաղութային կառավարման համակարգ է՝ Կրեմլից կախյալ և դրա գործառույթները հակասում են իրական ազգային, ինքնիշխան պետության գործառույթներին։ 2018 –ի համաժողովրդական ընդվզման շնորհիվ տեղի ունեցան կառավարման համակարգի մասնակի փոփոխություններ, բայց կառավարման համակարգի փոփոխություն տեղի չունեցավ։ Այսօրվա իշխանությունը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունը գերի է այդ կիսագաղութային կառավարման համակարգին և հետզհետե կուլ են գնում։ Իմ համոզմամբ՝ հաշվի առնելով սահմանափակ հնարավորությունները՝ Փաշինյանի թիմը ի վիճակի չէ նման փոփոխության։ Այդ համակարգը իրենց կուլ է տալու։ Մենք պետք է մտածենք այս կիսագաղութային համակարգից ազատվելու և ազգային պետություն, պետական կատավարման ազգային համակարգ ունենալու ուղղությամբ»։

Ավետիսյանն ասաց, որ ըստ էության, երբ խոսում ենք ոստիկանության մասին, պետք է հասկանանք, որ մենք ոստիկանություն չունենք, այնպես ինչպես չունենք դատախազություն, դատարան, այլ պետական կառավարման մարմիններ։ «Մասնավորապես, ոստիկանությունը եղել է բռնութան գործիք՝ իշխանության ձեռքին, իշխանության գլուխը փոխվել է, բայց համակարգն իր գործառույթներով չի փոխվել։ Ոստիկանությունը նախատեսված էր քաղաքական բռնությունների, ժողովրդի կամքը ճզմելու, ցուցարարներ ջարդելու, կին ու աղջիկ ասֆալտի վրայով քաշ տալու, մարդկանց վրա բռնանալու, քաղաքացիների կամքին բռնանալու համար։ Այս ոստիկանությունը օբյեկտիվորեն չի կարող ոստիկանություն դառնալ։ Այն ոտքից գլուխ փոխելու կարիք ունի, բայց դա պետք է արվի պետությունը ազատագրելու գործընթացի համատեքստում, որպես դրա մի բաղադրիչ։ Այս համակարգի մեջ դա հնարավոր չէ։ Մենք տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախվորած փորձ արեց ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու, բայց հենց իր թիմի ներսից դիմադրություն եղավ և այդ նախաձեռնությունը կոտրեցին և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր»։

Անդրադառնալով ոստիկանապետի հրաժարականի անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ քանի դեռ համակարգային փոփոխություններ չկան, անձերը ոչինչ չեն որոշում, ուստի ոչ մի տարբերություն չկա, թե ով է լինելու ոստիկանապետ։ «Անգամ, եթե ոչ մեկին էլ չնշանակեն՝ ոչ մի տարբերություն, կարող են ուղղակի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել ու թողնեն 1000 տարի պաշտոնավարի, միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու, քանի դեռ համակարգը կմնա նույնը»,-ասաց Ավետիսյանը։

«Բոլոր առողջ ուժերին հրավիրում ենք երկխոսության»․ Սասնա Ծռեր

May 1st, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Բաց tv-ին:

«Ափսոս, որ չհիշատակվեց Իգոր Մուրադյանի անունը»․ Արա Պապյան

April 30th, 2020

Արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի հարցազրույցը Բաց TV-ին:

Ահազանգ և զգոնության կոչ՝ ուղղված բոլոր հայերին ու ՀՀ քաղաքացիներին

April 30th, 2020

Համաճարակային ճգնաժամը շատ մեծ փորձություն է գործող իշխանության համար:

Եթե ճգնաժամը կարճ տևեր, միգուցե իշխանությունը կարողանար հաղթահարել այն:

Սակայն ճգնաժամը երկարաձգվեց, ինչի պատճառով իշխանությունը, լինելով ապիկար, կքեց բեռի տակ և նրա ներսում ճողվածքներ առաջացան:

Այդ պատճառով նա կորցնում է կառավարումը: Երկրում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ:

Նման իրավիճակում իշխանությունը պետք է ուշքի գար և փորձեր համախմբել առողջ ազգային ուժերի ռեսուրսը, որպեսզի քաղաքական փոփոխությունները տեղի ունենային հօգուտ մեր ազգի ու պետության և միասնաբար կարողանայինք հաղթահարել ճգնաժամը:

Մինչդեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, գործող իշխանությունը պատրաստվում է երկրի ղեկը հանձնել նախկին ազգադավ ու ոճրագործ ռեժիմի ներկայացուցիչներից և կգբ-ական թափոնից բաղկացած կրեմլահպատակ շրջանակներին:

Տեղի ունեցող գործընթացը բոլոր հայերին ու ՀՀ քաղաքացիներին ուղղված ահազանգ և զգոնության կոչ է՝ համախմբվելու և կրեմլահպատակ կիսագաղութային համակարգից դուրս գտնվող ուժերի ու գործիչների առաջնորդությամբ քաղաքական փոփոխություներն ազգային պետություն կերտելու գործին ծառայեցնելու համար:

Ժիրայր Սէֆիլյան

Սասնա Ծուռ Անդրանիկ Պողոսյանի ծննդյան օրն է

April 29th, 2020

Սասնա Ծուռ Անդրանիկ Պողոսյանի ծննդյան օրն է։
Այսօր նա կդառնար 62 տարեկան։
Սիրով և կարոտով ենք հիշում նրան։ Անսահման բարի ու մարդասեր էր։ Հայրենիքին ու պետականությանը նվիրված քաղաքացի էր՝ միշտ պայքարի առաջին շարքում։
Միևնույն ժամանակ՝ շատ համեստ էր և իր ամբողջ հոգսը ընկերոջը, մարդուն՝ առհասարակ, օգնելն էր։
Կսպասեր ուշացողին, կհետևեր, որ բոլորն ապահով ու բավարարված լինեն։
Ապրում էր վտանգված Հայրենիքի ու պայքարող ընկերների ճակատագրով, սակայն ոչ մեկը տագնապ կամ մտահոգություն չի տեսել նրա դեմքին։ Նրա առինքնող ժպիտն ու ճառագող լավատեսությունը հույս և հավատ էին ներշնչում բոլորին։
Եվ ինքը բոլորի սիրելին էր։
Ծնունդդ շնորհավո՛ր, նվիրյալ ընկեր։

Ապրիլի 29-ը Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է

April 29th, 2020

Ապրիլի 29-ը Իգոր Մուրադյանի ծննդյան օրն է։

Արցախը Հայաստանին միացնելու ազգային-ազատագրական շարժման ռահվիրան կդառնար 63 տարեկան։
Արցախի միացման գործընթացի ամբողջացումը և ինքնիշխան պետության կերտումը կդառնա ազգային արժանապատվության Ասպետի հուշարձանը, որ պարտավոր ենք կանգնեցնել։

«Իրականում կորուստը 800 հեկտարից ավելի է, ընդհանուր առմամբ՝ 18 մարտական դիրք». Ժիրայր Սէֆիլյան

April 29th, 2020

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:

— ԱԺ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով գնացած Արցախի նախկին ՊՆ նախարար Լևոն Մնացականյանն օրերս հայտարարեց, որ հողերի կորուստը 400 հեկտար է եղել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, քանի որ Դուք եք առաջինը հայտարարել 800 հեկտարի կորստի մասին:

— Իրականում կորուստը 800 հեկտարից ավելի է: Ընդհանուր առմամբ՝ 18 մարտական դիրք, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր ամրոց է, որ կառուցվել ու ամրացվել էր 1994 թ. ի վեր: Փորձում են թվերի հետ խաղալ և մոլորեցնել ժողովրդին: Ամեն ինչ շատ պարզ է՝ պետք է չափել մեր նախկին և ներկա դիրքերի միջև ընկած տարածքը: Թե հյուսիս-արևելքում՝ Թալիշի հատվածում, և թե հարավում՝ Ջրականի հատվածում, հակառակորդը զբաղեցրել է գերիշխող դիրքեր, ինչի շնորհիվ վերահսկում է ընդարձակ տարածքներ: Թալիշի մի զգալի մասը կրակի տակ է: Ջրականի հատվածում ստիպված եղանք հրաժարվել կարևոր ճանապարհի մի հատվածից և աշխարհագրորեն ավելի բարդ հատվածում գտնվող ճանապարհով դիրքերի հետ կապ պահել: Խախտվել է նաև 1994 թ.-ից հաստատված մի շատ կարևորր մարտավարական օրինաչափություն, որը մեզ առավելություն էր տալիս հակառակորդի նկատմամբ: Նախկինում արցախյան հատվածում հակառակորդն իր դիրքերից մեր խորը թիկունքը չէր կարող դիտարկել: Մինչդեռ հիմա թե Թալիշի և թե Ջրականի ուղղությամբ հակառակորդը ձեռք է բերել նման հնարավորություն:

— Մնացականյանը նաև հայտարարել է, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ը հայկական կողմը 100-ից ավելի զոհ չի ունեցել, այլ 75 զոհ, որից 35-ը եղել է ժամկետային զինծառայող։ Սա իրականության համապատասխանո՞ւմ է:

— Ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք 130 զոհ: Ապրիլի 2-5-ի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 75 զոհերի մասին: Բայց դա ամբողջը չէր: Այդ չորս օրերի մյուս զոհերի մասին հայտնվել է ավելի ուշ: Բացի այդ՝ թեժ մարտական գործողությունները շարունակվել են նաև հաջորդ երկու շաբաթների ընթացքում: Ապրիլի 5-ի զինադադարից հետո հակառակորդը դադարեցրեց միայն առաջխաղացումը, սակայն հրետակոծումն ու գնդակոծումը շարունակվում էր: Այդ պատճառով պատերազմը քառօրյա անվանելը պայմանական է: Իրականում այն տևել է շատ ավելի երկար: 130 զոհերի լուսանկարները կան շատերիս էլեկտրոնային գզրոցներում, ինչպես նաև փակցված են շատ կրթական և հանրային օջախների փառքի ու հիշատակի անկյուններում:

— Ինչպե՞ս եք գնահատում Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը: Որքանո՞վ է այն նպաստում դեպքերի և մեղավորների իրական բացահայտմանը:

— Հանձնաժողովն ի սկզբանե իր առջև դրել է նեղ, սահմանափակ խնդիր, որի նույնիսկ ամբողջական լուծմամբ հնարավոր չի լինի ստանալ իրական պատկերը և բացահայտել հիմնական մեղավորներին: Դավաճանությունը՝ պայմանավորված պատերազմով Ադրբեջանին տարածքներ հանձնելու, և ռուսական զորքեր բերելու համար պայմաններ ու նախադրյալներ ստեղծելու համաձայնությունները, ինչպես նաև դրանք կյանքի կոչելու համար ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության հանցավոր անգործությունը, տեղի է ունեցել աշխարհաքաղաքական և քաղաքական չափումների մեջ: Մինչդեռ հանձնաժողովը քննում է միայն Ապրիլյան պատերազմի ռազմական չափումը: Թե իմացել է արդյոք հայկական կողմը հակառակորդի կուտակումների մասին, ինչ որոշումներ է կայացրել, որքանով են այդ որոշումները համարժեք եղել և ինչպես են կատարվել: Նաև քննում է սպառազինության առկայության և մարտական ապահովման որոշ հարցեր: Նման մոտեցումն ի սկզբանե դատապարտված է ձախողման և երաշխավորում է, որ Ապրիլյան պատերազմի հիմնական մեղավորներն ու նրանց իրական մեղքը դուրս մնան քննության տիրույթից: Այս պատճառով մենք այդ հանձնաժողովն անվանում ենք կոծկիչ հանձնաժողով: Իսկ հիմնական մեղավորները հայտնի են՝ Սերժ Սարգսյանը և նրա նեղ շրջանակը, որի հետ խորհրդակցաբար նա կայացնում և իրագործում էր ռազմավարական որոշումները: Մեր այս եզրակացության ապացույցները տեսնում ենք արդեն հատկապես հանձնաժողովի վերջին շրջանի աշխատանքով: Ակնհայտ է, որ հանձնաժողովը և Սերժ Սարգսյանն ու Ապրիլյանի դավադիր պատերազմի մյուս հիմնական ոճրագործները աշխատում են համագործակցաբար՝ լրացնելով ու ամբողջացնելով իրար: Սերժ Սարգսյանի և իր բանդայի համար կարևոր է, որպեսզի նսեմացվեն Ապրիլյանի կորուստները և անճանաչելիության աստիճանի լղոզվի իրենց մեղքը: Այն աստիճան, որ հնարավոր չլինի դա ապացուցել և հաջորդ քայլով իրենք վիճարկեն հանրային այն համոզմունքը, թե իրենք պետական դավաճաններ են: Գործող իշխանության և խորհրդարանում նստած քաղաքական խմբերի համար կարևոր է, որպեսզի պահպանվի կրեմլահպատակ կիսագաղութային համակարգը, նախորդ ռեժիմների և իրենց հաջորդականությունն ու իրավահաջորդությունը, քանի որ դրանք են իրենց քաղաքական կարգավիճակի և իշխանության գրավականը: Զուգահեռաբար՝ այս երկուսը միասին լուծում են իրենց համար շատ կարևոր խնդիր՝ երկրի քաղաքական կյանքը պահել նախկինների և ներկաների, անցյալի և ներկայի միջև պայքարի ու միասնության տիրույթում, որպեսզի առողջ ու նոր ուժերը դուրս մնան քաղաքական կյանքից և իրենք շարունակեն փոխանցումներով իշխել: Բացառել ապագան՝ իրենց իշխանությունը և քաղաքական կարգավիճակը պահպանելու համար:

— Այսինքն՝ կարող է հանձնաժողովի աշխատանքը խնդի՞ր հարուցել հետագայում հնարավոր քրեական գործերով, թե՞ հակառակը:
— Արդեն ասացի, որ դա ըստ էության կոծկիչ հանձնաժողով է: Եթե ապագայում ականատես լինենք նրա զեկույցին, ապա բաժակաճառի նման մի բան կլսենք: Շատ հավանական է, որ այն ունենա գաղտնի մաս, որը չի ներկայացվի հանրությանը: Այդպես եղավ նաև 1992 թ. Շահումյանի անկման պատճառները քննող Գերագույն խորհրդի հանձնաժողովի աշխատանքի ամփոփման ժամանակ:

Ապրիլյանի բացահայտման նպատակով հարուցված քրեական գործեր չկան և այս իշխանության օրոք չեն լինելու: Առաջին իսկ օրերից հարուցված առկա գործերը նեղ դրվագների վերաբերյալ են և կոծկելու նպատակ ունեն: Գործող իշխանությունը դավաճանությունը կոծկելու իր այս գործելակերպով մի նոր հանցագործություն է կատարում, ուստի ինքը ևս պետք է պատասխանատվության կանչվի: ԽՍՀՄ լուծարումից հետո ազգային անկախ պետություն ստեղծելու փոխարեն ձևավորել են կիսագաղութային համակարգ, որի նպատակը Կրեմլի շահերի սպասարկումն է, այլ ոչ թե ազգային շահերի հետապնդումը:

-Դուք հրավեր ստացե՞լ եք հանձնաժողովից, քանի որ Դուք եք առաջինը հայտարարել Ապրիլյան պատերազմի ժամանակ հողային կորուստների՝ 800 քմ-ի մասին:

-Ինչ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցությանը, ապա այն մերժվեց ձևական պատճառաբանություններով: Բնական է, որ իմ ներկայությամբ հնարավոր չէր լինի իրականացնել հանձնաժողովի կոծկիչ առաքելությունը:

-Ինչպե՞ս եք գնահատում Լավորվի վերջին հայտարարությունը ԼՂ բանակցությունների փուլային տարբերակի մասին և այդ առթիվ հայկական կողմի արձագանքը:

-Լավրովի հայտարարությունը հայկական կողմը ներկայացնող պաշտոնական Երևանի վրա բացահայտ ճնշման քայլ էր: Գաղտնիք չէ, որ սեղանին դրված է Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ինչ- որ փաստաթուղթ և որ վաղուց կողմերը բանակցում են փուլային տարբերակի շուրջ: Հենց դա էր պատճառը, որ ծնեց Ապրիլյան պայմանավորված պատերազմը: Լավրովը պաշտոնական Երևանին բացեիբաց ակնարկեց, որ աճպարարություն չանի և համաձայնվի առաջին փուլով տարածքներ հանձնելուն, ինչը նախատեսված է բանակցվող փաստաթղթով: Ադրբեջանական կողմն էլ լրացրեց նրան, որ հակառակ դեպքում կդիմի ռազմական ճանապարհով դրանք գրավելու քայլի: Ադրբեջանի գոյություն չունեցող տարածքային ամբողջականությունը (Ադրբեջանական ԽՍՀ սահմաններով) ճանաչելու և Արցախի ինքնորոշմամբ հարցը լուծելու հայեցակետերի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը և բանակցային գործընթացը ծնելու են նոր դավաճանություններ և պայմանավորված պատերազմներ: Կա մեկ և միակ լուծում՝ ճանաչել 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը և նրա տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում ամբողջացնել Արցախի դե յուրե միացումը:

Իշխանությունից պահանջում ենք կատարել իր պարտականությունները

April 28th, 2020

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունից պահանջում ենք կատարել իր պարտականությունները

Գործող իշխանությունը ոչ թե ձգտում է հաղթահարել երկրում առկա համակարգային ճգնաժամը, այլ էլ ավելի է խորացնում այն և ժողովրդի, պետության ու տնտեսության շահերը պաշտպանելու փոխարեն վերածվել է օտար գաղութային կապիտալի և տեղական օլիգարխիայի շահերի փաստաբանի:
Մենք մերժում ենք գործող իշխանության կառավարման տրամաբանությունը, որի պարագայում.
1) պետության ղեկավարը հավաստիացնում է, թե արտակարգ դրության ժամանակ կոմունալ ծառայությունների դիմաց չվճարելու պատճառով անջատումներ չեն լինելու, սակայն կարճ ժամանակ անց անօգնական ձախողակի նման արդարացնում է մեր բնակչության հանդեպ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի գիշատչական վերաբերմունքը, հիմնավորելով, որ ուրիշ տարբերակ չկա և քաղաքացին պարտավոր է վճարել, հակառակ դեպքում կարող ենք ընդհանրապես զրկվել հոսանքից ու գազից,
2) արտակարգ դրության պատճառով դադարեցվում է տնտեսության հիմնական մասի գործունեությունը և ինքնաբերաբար առաջանում է «ֆորս մաժոր» իրավիճակ, սակայն որոշ ժամանակ անց՝ ի շահ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի, իշխանությունն արդեն անտեսում է այն հանգամանքը, որ պահպանվում է նույն արտակարգ դրությունը ու տնտեսությունը շարունակում է չաշխատել և հայտարարում է, թե այլևս «ֆորս մաժոր» չէ, ինչի հիման վրա եզրակացնում է, որ աշխատանք ու եկամտի աղբյուր չունեցող բնակիչները պարտավոր են կատարել կոմունալ վճարումները, հակառակ պարագայում կանջատվի նրանց բնակարանների հոսանքը և գազը,
3) առանց գազի և հոսանքի մնացած քաղաքացիների բողոքը լռեցվում է նախորդ ռեժիմից ժառանգած ոստիկանության ենիչերիական մեթոդներով:
Մենք արձանագրում ենք, որ գործող իշխանությունը, լինելով պետության գործառույթների ապահովման պատասխանատուն, հրաժարվում է ապահովել դրանց շատ կարևոր մասը, որոնք վերաբերվում են բնակչության կյանքի ու առողջության և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությանը՝ դրա փոխարեն սպասարկելով օտար գաղութային կապիտալի շահերը:
Այն պայմաններում, երբ համաճարակի դեմ պայքարի ու դրա հետևանքների հաղթահարման նպատակով պետությունը միջազգային կառույցներից և դոնոր երկրներից ստացել է ավելի քան 500 մլն եվրո գումարի չափով օգնություն, նման գործելակերպն առավել քան դատապարտելի է:
Ինչ վերաբերվում է մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ համաճարակի պայմաններում ռուսական պետական և մերձպետական կապիտալի գիշատչական գործելակերպին, ապա այն միանշանակ կերպով պետք է որակել որպես էներգետիկ լծակների չարաշահմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչություն, որին անհրաժեշտ է հակադարձել համարժեք գործողություններով:
Վերը նշվածի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք կատարել բնակչության կյանքն ու առողջությունը և պետության ու տնտեսության էներգետիկ անվտանգությունն ապահովելու իր պարտականությունները և այդ նպատակով.
1) հնարավոր մասով չեղարկել, փոխհատուցել կամ առնվազն հետաձգել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումները,
2) քայլեր ձեռնարկել դրանց գերուռճացված սակագները վերանայելու ուղղությամբ,
3) վերանայել Ռուսաստանի կամ ռուսական կապիտալի ներկայացուցիչների հետ նախկին ապօրինի ռեժիմների կնքած գազի մատակարարման և ռազմավարական ենթակառույցների ու օբյեկտների հանձնման վերաբերյալ պայմանագրերը,
4) դիվերսիֆիկացնել Հայաստան ներմուծվող գազի մատակարարումը և այդ նպատակով բանակցություններ սկսել Իրանի հետ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Ալբերտ Բաղդասարյան
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
28 ապրիլ 2020 թ., Երևան

«Բացահայտել Արցախի հարցով նախորդ ռեժիմների վարած բանակցությունների դավաճանական բովանդակությունը». Ժիրայր Սէֆիլյան

April 26th, 2020

Հատված Ժիրայր Սէֆիլյանի 8 դեկտեմբեր 2019 թ. հարցազրույցից։

Ժիրայր Սէֆիլյանը նշում է, որ անհրաժեշտ է բացահայտել Արցախի հարցով նախորդ ռեժիմների վարած բանակցությունների դավաճանական բովանդակությունը, հրաժարվել դրանց հիմքում դրված Մադրիդյան սկզբունքներից, իսկ բանակցությունները վերսկսել միանգամայն նոր տրամաբանությամբ և միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի Ապրիլյան պայմանավորված պատերազմի ժամանակ մեզանից խլված 18 դիրքերը։

ԹՈՒՐՔԻՆ ՆԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

April 26th, 2020

Այս հարցը մեր ինքնության ուղեկիցն է դարձել: Ամեն տարի Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օրերին ասպարեզ է գալիս և բանավեճերի տեղիք տալիս:

Հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե ով է և/կամ ինչ է թուրքը: Ի՞նչ ասել է՝ թուրք:

Թուրք էթնո՞սի, թե՞ թուրք տիտղոսակիր պետական համակարգի նկատմամբ ատելության մասին է խոսքը։

Թուրք ասածն իրականում ուծացված ազգերից հավաքված մտածելակերպի ու կենսակերպի կրողների շատ հարաբերական խառնակույտ մի բան է՝ քայքայման դատապարտված:

Այո, այդ մտածելակերպն ու կենսակերպը սեռակենտրոն է և եղեռնաբաղձ, ինչպես որակում էր Հայկ Ասատրյանը: Սակայն այդ մտածելակերպն ու կենսակերպը ծնած էթնոսը շատ փոքրաթիվ է եղել և վերացել, ձուլվել է ներկայիս Թուրքիայի տարածքում:

Բայց արդյո՞ք միայն պայմանական այս թուրքն է մեզ սպանել: Գաղտնիք չէ, որ Մեծ Եղեռնի ժամանակ հայերին սպանել են նաև քրդերն ու չերքեզները։ Արևմտյան Հայաստանի տարածքում՝ հիմնականում քրդերը։ Դեպի Դեր Զոր աքսորի ժամանակ՝ չերքեզները։ Թուրքերն սպանել են այն վայրերում, որտեղ ապրել են հայերի հետ միասին։

Մինչ Ցեղասպանությունը՝ հայերին հավասարապես կեղեքել, ստորացրել և սպանել են թուրքերն ու քրդերը։
Այդ ինչպե՞ս է, որ հիմա քրդերի նկատմամբ ատելություն չունենք, իսկ թուրքերի նկատմամբ ունենք։

Ուրեմն՝ մենք ատում ենք թրքատիտղոս, թուրք համակարգը, որը սպանում էր հայատիտղոս, հայ համակարգին՝ նրա փոխարեն նրա տեղը զբաղեցնելու համար։ Այն, որ ստեղծել է սեռակենտրոն և եղեռնաբաղձ մտածելակերպ ու կենսակերպ ունեցող հսկայական բնակչություն և նրան լարել մեր դեմ:

Նա է հայրենազրկում մեզ, որպեսզի մեր Հայրենիքի փոխարեն և նրա տեղում իր վաթանը ստեղծի։
Ատում ենք նաև, որովհետև մինչ 1915 և դրանից հետո թուրք համակարգը նույն նպատակներով թե ֆիզիկապես է մեզ կոտորել, և թե ֆիզիկապես կոտորելու սպառնալիքով մեզ թուրքացրել է։

Մեզ թուրք ազգ դարձնելու խնդիր չի ունեցել թուրք համակարգը: Որովհետև ինքն էլ իրեն թուրք ազգ չէր համարել էթնիկ իմաստով: Նա մեզ պարտադրել է իսլամ և թուրքերեն լեզու՝ այսինքն կայսերական համակարգի, այլ ոչ էթնոսի ինքնություն։ Քեմալի օրոք էր արդեն, որ մեզ և մյուս բնիկ ազգերին հիմնականում յուրացնելուց հետո փորձ արվեց ազգային տեսք տալ համակարգին և պաշտոնապես թուրք անվանել նրան: Բնությանը խաբելով համակարգի կյանքը երկարացնելու միջոց գտան:

Այդ մենք ենք, որ էթնիկ ընկալում ենք տվել դրան։ Իսլամացումն անվանել ենք թրքացում։ Որովհետև մենք ազգային, այլ ոչ կայսերական համակարգի կրողներ ենք։ Տիգրան Մեծը սա հաշվի չառավ։ Նա կայսերական համակարգ ստեղծեց, բայց դրա շաղախը չուներ։ Հայերը կայսերական չեն։ Մենք մերժում ենք կայսրությունը (Սանասար), իսկ եթե ընդունում ենք այն, ապա հեռանում ենք հայ համակարգ-Հայրենիքից և մեր ինքնությունից (Բաղդասար)։

Կոստան Զարյանն ասում էր, որ թուրքերը մեզ սպանելով, սպանեցին մեր միջի թուրքին: Ասել է թե՝ մենք կիսաձուլված էինք, մաքրվեցինք։ Հիմա այդ ահավոր գնով մաքրվելուց հետո պետք է գոնե գնահատենք մեր զոհաբերությունն ու առաջ գնանք, այլ ոչ թե մնանք այդ առաջին մակարդակի վրա։ Թուրքին մերժեցիր, լավ արեցիր։ Բայց թուրք համակարգը քո գենի, զարմի, հողի ու ջրի վրա է։ Ուրեմն ի՞նչ պիտի անես։ Դո՞ւ էլ պիտի բոլորին ոչնչացնես։ Չէ՞ որ դա հնարավոր չէ։ Թուրք համակարգն էլ այդպես չի արել։ Նա ոչնչացրել է մի մասին, իսկ ավելի մեծ մասին յուրացրել է։ Ինչպես նշվեց, թուրքն էթնոս չէ, այլ մտածողություն և կենսակերպ։ Որ, ցավոք, դեռևս զգալի չափով մեր մեջ էլ կա։ Թուրքը չսպանեց մեր միջի թուրքին ամբողջությամբ։

Ուրեմն՝ մաքրումը շարունակելու խնդիրը կա նաև:
Թուրք համակարգը հայ համակարգի եղծված ու պղծված, վայրենացած ձևն է։ Ինչպես 100 լիտր սպիտակ ներկի տակառի մեջ մեկ դույլ՝ 10 լիտր սև ներկ լցնես։ Տակառի ներկի գույնը համարյա սև կդառնա, բայց նրա մեծ մասը սպիտակ է իրականում։ Այդ սև ներկը հարկավոր է զտել և զատել։

Այս ամենն անելու սկիզբը հայ համակարգի ստեղծումն է։ Կազմակերպված Հայկական աշխարհի՝ իր Հայկական պետություն միջուկով: Իսկ դրա համար պետք է ըմբռնենք և ստանձնենք մեր առաքելությունը։ Ինչու ենք մենք հայ և ինչի համար։ Իմաստը՞։

Հենց ըմբռնեցինք ու ստանձնեցինք, սայլը տեղից կշարժվի։
Մեզ տիրող և յուրացնող մյուս՝ ռուս կայսերական համակարգը շատ լավ հասկանում է այս ամենը, դրա համար խնդիր է դրել մեզ հեռու պահելու սա գիտակցելուց։

Եվ այդ խնդիրը լուծում է երկու մեթոդով։

Առաջին մեթոդը զանգվածային է և զանգվածների համար՝ “ռուսը չլինի, թուրքը ձեզ կուտի”։ Ասում է, որ եթե իմ համակարգի մաս չկազմեք, թուրք համակարգը ձեզ կհոշոտի: Սերմանում է անլիարժեքության բարդույթ, վախ ապագայի նկատմամբ, զրկում է երազանքից և խցկում հային կենցաղային կաղապարի մեջ։

Երկրորդ մեթոդը առաջադեմ հայերին կառավարելի դարձնելու համար է։ Իր հայածին գործակալների միջոցով աննկատ կերպով ներշնչում է, որ հարկավոր է նախ համախմբվել, կրթվել, համապատասխան սերունդներ դաստիարակել, նոր միայն կյանքի կոչել հայ համակարգն ստեղծելու գործը։ Սրանով ամորձատում է մեր կամքն ու միտքը, դրանք կրող շերտին՝ անորոշ ժամանակով հետաձգելով հայ համակարգ ստեղծելու գործը։ Նա ստեղծում է համոզում, որ հայ համակարգն իդեալական է (և իսկապես իդեալական է), ուստի այն պետք է նախագծեն իդեալական ճարտարապետները՝ իդեալական պայմաններում և կառուցեն իդեալական ինժեներներն ու վարպետները։ Իսկ մինչ այդ՝ հարկավոր է մտածել, համախմբվել և կրթվել ու սերունդներ կրթել։ Մինչև Փոքր Մհերը քարայրից դուրս գա։ Անգամ մեր Էպոսն են աղավաղված ձևով մեզ ներկայացնում։ Կարծես թե Էպոսում կրավորական սպասումն է գերակշռում։ Մինչդեռ լրիվ հակառակն է։ Էպոսը համակ գործունեություն է՝ կյանքով առլեցուն եռուզեռ։

ԿԳԲ-ական այս համակարգն ամեն ինչ անում է, որպեսզի մենք չհասկանանք, որ ամեն սերունդ ազգային առաքելությունն ստանձնելու գործում իր բաժին և աստիճան առաքելությունն ունի, ուստի ըստ այդմ՝ իր երազանքի ու կարողության չափով պետք է կառուցի և կատարելագործի հայ համակարգը։

Էվոլյուցիայի, զարգացման մտածողությունից զրկում են մեզ և, օգտագործելով մեր հատկությունները, մեր բացարձակապաշտությունը, մեր մեջ ստեղծում են կյանքի աղավաղված ընկալում։ Մեզ համար անիրատեսական է դառնում ազգային ռազմավարությունը և մենք ապրում ենք նրան հակառակ և հանուն անձնական ռազմավարության:

ԿԳԲ-ական համակարգը գիտի, որ մենք գիտենք, որ կոչված ենք և կարող ենք աշխարհին մեր խոսքն ասելու։ Այդ պատճառով ասում է՝ ինչ եք ընկել այդ փոքրիկ երկրի հետևից, դուք մտածեք միանգամից աշխարհը կառավարելու մասին։ Եթե ռեսուրս չունեք այս պահին, հոգ չէ, դուք զբաղվեք մտածելով, մենք ձեզ ռեսուրս կտանք, ձեր փոխարեն կպահենք ու կփայփայենք ձեր փոքրիկ երկիրը, մինչև դուք հայ համակարգի իդեալական նախագիծն ու այն իրագործող ռեսուրս ստեղծեք, հետո նոր միայն կյանքի կկոչեք այդ ծրագիրը։ Իսկ առայժմ երկրային կյանքում ապավինեք մեզ, ծառայեք մեր համակարգին։

Ի դեպ՝ պատահական չէ, որ ԿԳԲ-ն տասնամյակներ առաջ յուրացրել է մեր ազգային դաշտը։ Լիբերալն առանց ջանքի նրանն է, քանի դեռ ԿԳԲ-ն է իշխում մեզ: Որովհետև լիբերալը կայսերական է և դուրս է հայ համակարգից։ Նա վտանգավոր չէ, նրա հետ գլուխ դնելու կարիք չկա, նա հայ հեռանկարից դուրս է։ Լիբերալին օգտագործում է, նրա հետ առևտուր է անում, նրան մեր գլխին է դնում։ Սա անում է կյանքի և մեր երազանքի միջև տարբերությունն ու հեռավորությունը հնարավորինս մեծացնելու համար, որպեսզի մենք էլ ավելի հիասթափվենք իրականությունից և տեղափոխվենք ցնորքների աշխարհ։

Վերջին տարիներին մի փորձարկում արեցին. ՀՀԿ-ն՝ իր իբր նժդեհյան գաղափարախոսությամբ։ Ուլտրալիբերալ-նեոբոլշևիկյան ՀՀՇ-ի փոխարեն՝ կեղծազգային ՀՀԿ-ն: Կամուրջը Քոչարյանի շրջանն էր՝ իբր ՀՅԴ-ական ազգային աստառով: Փորձեցին ստեղծել հայ համակարգի իմիտացիա։ Անունով հայ համակարգ, որը պետք է ատելի դառնար։ Սրա նպատակը ազգայինից ժողովրդական զանգվածին կտրելն էր։ Որ ասեն՝ էս չէ՞ ձեր Նժդեհն ու ազգայինը։ Տեսան, որ չնայած մեծ վնաս տվեց, բայց չաշխատեց: Դրա համար էլ փոխեցին մարտավարությունը և հիմա Նժդեհն ու հայ ազգայինը քննադատում են։

Եվ նորից անցում: Ճոճանակի կանոնով կեղծազգային բոլշևիկին փոխարինեց կեղծլիբերալ բոլշևիկը։ Այն, որ իբր ընդդիմադիր էր առաջինին: Հիմա արդեն հակառակն է՝ առաջինն է իբր ընդդիմադիր երկրորդին:

Ըստ մտահղացման, ճոճանակն այնքան պետք է ճոճվի, մինչև մեզանից բան չմնա:

Կեղծլիբերալի և կեղծազգայինի ճոճանակի համար է աշխատում նաև թուրքին ներելու կամ չներելու հարցադրումը: Կեղծլիբերալն ասում է՝ ներենք, կեղծազգայինն ասում է՝ դու դավաճան ես, ինչպես ներենք:

Ցավալի է, որ շատ մտածող մարդիկ, չփորձելով խորումուխ լինել և պարզել արմատը, մասնակցում են այս կեղծ կռվին:

Նրանց կռիվը մեր կռիվը չէ։ Ընդհակառակը՝ մեզ սպառող և շեղող կռիվ է։ Կռիվ է, որ կռվի դաշտը իրենց մնա։ Իրենք խոշոր հաշվով նույն առաքելությունն ունեն և դաշնակիցներ են։ Իրենք նույն կայսերաբնույթ տիրույթում գործող հակադրություններ են, որոնց պայքարի շնորհիվ ապրում է այդ տիրույթը: Ապրում է՝ սնելով թուրք համակարգին և ռուս համակարգին: Բյուզանդական մեծ համակարգի այդ երկու ենթահամակարգերին, որոնցից մեկը նրա մարմնի, մյուսը՝ ոգու կրողն է: Ուրիշ կայսրություններն էլ են օգտվում այս տիրույթի ռեսուրսից: Որ մեր Հայրենիքի, մեր արյան, մեր հող ու ջրի, մեր ապագայի հաշվին է:

Դուրս եկեք ձեր անձնական դիտանկյուններից և ձեր դիմաց մի դրեք կոնկրետ մարդուն, որ իրեն թուրք է անվանում: Ինձ, ես՝ այս չափման համար պիտանի չեն դրանք:

Ամփոփենք:

Մենք իրենց թուրք անվանող մարդկանց ներելու կամ չներելու խնդիր չունենք: Դա անհեթեթ և ժամանակ ու ջանք վատնող վեճ է: Մեզ նպատակից շեղող ու մոլորեցնող վեճ է:

Մենք պետք է ատենք թուրք համակարգը, մարդատյաց և հայատյաց համակարգը, հայ համակարգի հակոտնյան:

Մենք պետք է հետ պտտենք ճակատագրի ու պատմության անիվը և քանդենք, մասնատենք ու յուրացնենք թուրք համակարգի հայկականը, իսկ մնացածը աղբանոց նետենք:

Ինչպե՞ս կարող ենք անել դա, չէ որ Թուրքիան հզոր է և բազմանդամ, կասեն շատերը:

Հարցի պատասխանը շատ պարզ է:

Բնությունն անբնական համակարգերը մերժում է: Կարող է հանդուրժել, քանի դեռ իրականը, բնականը, չկա: Վերստեղծենք մեր իրական, բնական հայ համակարգը, Հայկական աշխարհը՝ իր ազգային պետություն միջուկով և անբնական թուրք համակարգը չի դիմանա նրա մրցակցությանը:

Զուգահեռաբար և հավասարապես՝ մենք պետք է ատենք ռուս կայսերական ԿԳԲ-ական համակարգը: Ատենք և մերժենք: Հեռանանք և հեռացնենք: Նրանից զտվենք ու զատվենք: Ավելին պետք չէ, քանի որ այն մեր Հայրենիքի տարածքի վրա չէ, մենք նրա ռեսուրսը զտելու և յուրացնելու կարիք չունենք, այն մերը չէ:

Այնտեղ ապրող հայերի հայրենադարձությունն է միայն անհրաժեշտ, որն էլ կկազամակերպի հայ համակարգը:

«Լավրովն ասաց, որ Մնացականյանը բլեֆ չանի, որովհետև մեզ խաբում են». Կարո Եղնուկյան

April 24th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման աջակից Կարո Եղնուկյանի հարցազրույցը:

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համակիր Կարո Եղնուկյանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշում է, որ Ցեղասպանության հարցը դարձել է ծուղակ, որի շրջապտույտից դուրս չենք գալիս։Նրա գնահատմամբ՝ «հիշում եմ ու պահանջումը» սխալ ճանապարհ է, ճիշտը հողային պահանջն է, որը հնչել էր 1965-ին,սակայն սովետական «ԿԳԲ»-ի ճնշման ներքո մոռացվեց անգամ Սփյուռքում։Կարո Եղնուկյանը հավելում է, որ ճանաչման գործը Սփյուռքի կազմակերպությունների համար բիզնես է։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բացահայտումների մասով։ Հարցին, թե ո՞ւմ հավատալ Լավրո՞վին, թե Մնացականյանի՞ն, Եղնուկյանն ասում է․«Միանշանակ, Լավրովին, թեև իրեն անձամբ ատում եմ որպես «արմյաշկա», որն իր հայությունն էլ չի ընդունում , ինչու՞, որովհետև կան որոշ փաստեր, կա տրամաբանություն, և կա քաղաքական վերլուծություն»։
Եղնուկյանի խոսքով՝ Լավրովի այս բացահայտումների պատճառն այն է, որ զրկի Երևանին բլեֆ անելուց։ «Որովհետև մեզ խաբում են, պարզ է, որ բանակցում են »,-ասում է Եղնուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 100-ամյակի ուղերձը

April 23rd, 2020

100 տարի առաջ՝ 1920 թ. ապրիլի 23-ին սկիզբ դրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին։

Դրանց հաստատումը բխում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային և միջազգային առանցքային դերակատարության կայացման հրամայականից և դրա համատեքստում Հայաստանի Հանրապետությանը վերապահվող կարևոր առաքելության մտահղացումից։

Այդ մտահղացումն ավելի առարկայական և ամբողջական կերպով արտահայտվեց 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրով և 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնի Իրավարար վճռով, որոնք մեկնում էին ՀՀ-ն որպես կենսունակ պետություն տեսնելու աներկբա հայեցակետից։

ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը գծեց ՀՀ-ն կենսունակ պետություն դարձնող սահմանները և նախատեսեց նրա անվտանգությունը երաշխավորող տարածաշրջանային ճարտարապետությունը։

Զուգահեռաբար՝ քեմալաբոլշևիկյան հակահայ դաշինքը ղեկավարվում էր մեկ այլ՝ հայկական գործոնը ոչնչացնելու մտահղացմամբ և այն իրագործելու նպատակով արդեն 1920 թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթեց ու մասնատեց ՀՀ-ն՝ ձախողելով ԱՄՆ-ի ծրագիրը։

ԱՄՆ-ն ՀՀ բռնազավթումից և մասնատումից հետո ևս հավատարիմ մնաց իր միջազգային ու դաշնակցային հանձնառություններին և չստորագրեց 1923-ի Լոզանի պայմանագիրը, իսկ ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես դադարեցրեց միայն 1933-ին։

Այդ քայլերով ԱՄՆ-ն փաստորեն ցույց տվեց նաև ՀՀ ազատ ու արժանապատիվ ապագայի նկատմամբ իր հավատը՝ զուգահեռաբար հավատ ներշնչելով ՀՀ անկախության վերականգնման հույսով ապրող հայության սերունդներին։

1991 թ. ԽՍՀՄ լուծարումից հետո ՀՀ-ն դե յուրե վերականգնեց իր անկախությունը, սակայն մինչ օրս մնում է տարածաշրջանի քեմալաբոլշևիկյան հակահայ ճարտարապետության և ստալինյան սահմանադրության տիրույթում, ինչի վկայությունն է նաև Արցախի կեղծ անկախությունը։

ՀՀ-ն հրաժարվում է որդեգրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը, որը ենթադրում է նաև Սևրի պայմանագրի և Վիլսոնի Իրավարար վճռի իրավատիրություն՝ դրանից բխող իրավաքաղաքական, տարածքային-հաղորդակցային և անվտանգային ձեռքբերումներով, որոնց շնորհիվ ՀՀ-ն ոտք կդնի կենսունակ պետություն դառնալու անշրջելի ուղու վրա։

Հանգամանքների բերմամբ ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատման 100-ամյակի նախաշեմին, այս անգամ արդեն առաջնորդվելով իր տարածաշրջանային և միջազգային դերակատարության վերբեռնման հրամայականով, զուգահեռաբար հանդես եկավ դրա համատեքստում ՀՀ-ի հետ 100 տարի առաջ հաստատած հարաբերությունների մտահղացումն արդիականորեն վերբեռնելու և ըստ այդմ նրա հետ միասին համապատասխան ռազմավարություն իրականացնելու հստակ ուղերձով։

Այդ ուղերձն արտահայտվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների աննախադեպ բովանդակությամբ որոշումներով։

Ցավոք սրտի՝ ՀՀ իշխանությունը ոչ միայն չարձագանքեց այդ ուղերձին, այլև հակառակ գործողություններով մինչ օրս վերահաստատում է իր հավատարմությունը քեմալաբոլշևիկյան զավթմամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը, ստալինյան սահմանադրությանը, մեր երկիրը կեղեքող և Արցախն օտարող ու հայոց պետականությունը կազմաքանդող կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգին։

Այդուհանդերձ, բնապատմական գործընթացներն անշրջելի են, ուստի տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, որոնց միտումներն այսօր ավելի տեսանելի են դառնում կորոնավիրուսի պանդեմիայի և նավթի դերի աննախադեպ անկման գործընթացների լույսով, վկայում են այն մասին, որ ՀՀ-ն շատ մոտ ապագայում ձեռք է բերելու իր տարածաշրջանային առաքելությունը վերստանձնելու արտաքին ու ներքին բավարար պայմաններ և նախադրյալներ՝ այդ թվում՝ ազգային իշխանություն։

Ժամանակն է, որ ՀՀ-ն, ի դեմս իր ազգային ուժերի և գործիչների, համախմբի իր ջանքերը և պատրաստվի ի կատար ածելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հաստատման 100-ամյակի յուրօրինակ ուղերձը՝ արդիականորեն վերբեռնելով դրա մեկնարկային մտահղացումը և իրականացնելով այն կյանքի կոչելու նոր ռազմավարություն։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
23 ապրիլի 2020 թ., Երևան

«Ժամանակն է համախմբվել ազգանվեր ուժերի և գործիչների կողքին»․ Վարուժան Ավետիսյան

April 23rd, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը Բաց TV-ին:

Միայնակ Գայլ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի ծննդյան օրն է

April 19th, 2020

Արայիկ Խանդոյանը բացառիկ էր ամեն առումով. Հայրենիքի ու ազգի անմնացորդ նվիրյալ, քաղաքացի, մարտիկ։

Չնայած իր կյանքը հաճախ կենաց-մահու պայքարի և փորձությունների մեջ է եղել, սակայն միշտ մնացել է մարդ՝ սիրով ու բարությամբ առլեցուն։

Ի դեմս Արայիկ Խանդոյանի՝ ժողովուրդը տեսավ, ճանաչեց իր ոգեղեն մարմնացումը և սիրեց նրան։

Արայիկ Խանդոյանը զոհ գնաց հակահայ և հակամարդ համակարգին, որի դեմ ապստամբել էր։

Ի ամոթ իրեն հեղափոխական համարող այսօրվա երեսպաշտ իշխանության, Արայիկ Խանդոյանը մինչ օրս ամբաստանյալ է։ Մինչդեռ նախկին բռնապետ Սերժ Սարգսյանը և նրա ցուցումով Արայիկ Խանդոյանին դատարանի նկուղում դաժանաբար ծեծած ոստիկան ենիչերիներն ազատության մեջ են, շատերն էլ շարունակում են պաշտոնավարել։

Բայց այս արատները վերացնելը երկրային կյանքով ապրողներիս հոգսն է։

Ավելի քան երկու տարի երկնային կյանքով ապրող Արայիկ Խանդոյանն արժանապատիվ հայ և քաղաքացի լինելու օրինակ ու պատգամ է մեզ համար։

Համաժողովրդական սիրո և մեծարանքի արժանացած հերոսը անջնջելի հետք է թողել մեր սրտերում։

Նրա շիրիմն ուխտատեղի է, իսկ կենսագրությունը՝ ուղենիշ փարոս մեր երիտասարդ սերնդի համար։

Համոզված ենք, որ Արայիկ Խանդոյանի տեսակի շնորհիվ շուտով տեսնելու ենք նրա երազանքի երկիրը՝ իրապես ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը։

Հավերժ հիշատակ և փառք մեր սիրելի հերոսին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
19 ապրիլ 2020 թ., Երևան

«Արդեն Զինված ուժերն են մասնատում». Ժիրայր Սէֆիլյան

April 19th, 2020

Ընդդեմ ՀՀ ինքնիշխանության Արցախի մարզում ապօրինաբար ստեղծված նախագահի աթոռը նաև պաշտոնական Երևանի աջակցությսմբ զավթած Արայիկ Հարությունյանն այս օրերին հանդիպումներ է ունենում ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այդ հանդիպումներով պաշտոնական Երևանը վերահաստատում է, որ հավատարիմ է ՀՀ-ն որպես առանց Արցախի կիսագաղութային պետություն տեսնող նախորդ ռեժիմների քաղաքականությանը և իր հերթին նպաստելու է Արցախի աբխազացմանն ու օտարմանը։

Այս համատեքստում հատկապես ուշագրավ է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան հայտարարությունը (ի դեպ՝ նաև հստակ աշխարհաքաղաքական ուղերձ պարունակող ռուսական դրոշով և հայերենից զատ՝ նաև ռուսերենով)։

Արայիկ Հարությունյանն իր հիշյալ հայտարարության մեջ ամբողջությամբ տարանջատում է ՀՀ Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը, նշելով. “Բարձր գնահատելով Արցախի պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի համատեղ ջանքերը Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման ու խաղաղ զարգացման գործում՝ ընդգծել եմ վերջին շրջանում նորագույն սպառազինությամբ բանակը համալրելու կարևորությունը”:

Արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Արցախի օտարման քաղաքականությունը խորացավ նաև ՀՀ գերատեսչությունների և նրանց արցախյան ենթահամակարգերի միջև այսպես կոչված համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրելու միջոցով։

Իսկ հիմա արդեն գործը հասավ ՀՀ Զինված ուժերը մասնատելուն։

Հիշեցնում ենք, որ անգամ ներկայիս ապազգային կառավարման համակարգում Արցախի Պաշտպանության բանակը ՀՀ Զինված ուժերի կառուցվածքային ստորաբաժանում է՝ նրա զորամիավորումներից մեկը։

Մեր ժողովրդին իրազեկելով տեղի ունեցող հակապետական գործընթացի մասին, հավաստիացնում ենք, որ Արցախն աբխազացնելու և օտարելու պլանը ձախողվելու է, իսկ դրա իրագործողները կանչվելու են պատասխանատվության։

ԵԱՏՄ-ն ոչ միայն կենսունակ չէ, այլև մեռելածին է․ ծիծաղելի է զանգել մեզ գաղութացնող պետությանն ու խնդրել, որ մեզ քիչ գաղութացնի

April 18th, 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Այն դեպքում, երբ համաճարակային իրավիճակի հետ կապված ամբողջ աշխարհում կան տնտեսական լուրջ խնդիրներ, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ հատկապես գազի գնի բարձրացման հետ կապված։ Ինչո՞վ եք պայմանավորում Մոսկվայի նման քաղաքականությունը և Երևանի պատասխան քայլերն այս հարցի շուրջ։

– Կրեմլը նոր չէ, որ Հայաստանը գաղութացնելու քաղաքականություն է վարում։ Եվ այսօր, օգտվելով Հայաստանի գործող իշխանության ոչ կամային քաղաքականությունից՝ ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու առումով, բնականաբար, ավելի ու ավելի առաջ է գնում իր պլանն իրականացնելու հարցում։ Որևէ գաղտնիք չկա։
– Իսկ ՀՀ իշխանություններն այս հարցի շուրջ ի՞նչ կարող են անել, ինչքանո՞վ են մինչ այս արված քայլերը բավարար եղել։

– ՀՀ իշխանությունները համարժեք չեն իրավիճակին՝ մասնավորապես ազգային ինքնիշխանությունը պահելու հարցում։ Այսպիսի մոտեցումը՝ զանգենք խնդրենք մեզ գաղութացնելու պլան ունեցող կայսրությանը, որ մեզ չգաղութացնի կամ քիչ գաղութացնի՝ ծիծաղելի է։ Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը կրեմլահաճո քաղաքականություն են վարում։

– ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստին վարչապետը հայտարարեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլոր երկրները կարող են հայտնվել ռեցեսիայի շեմին, և ԵԱՏՄ–ն պետք է ապացուցի իր կենսունակությունն այս բարդ փուլում:

– Նախ՝ աշխարհով մեկ ազգային պետությունների կենսունակության մեծացման միտում է նկատվում՝ պաշտպանության բնազդից ելնելով։ Պանդեմիայի այս աղետալի իրավիճակում, բնականաբար, ակնհայտ է դառնում, որ ազգային ինքնությունների դրսևորմամբ է հնարավոր առավելագույն արդյունավետություն ապահովել նաև այդ հարցում։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի կենսունակությունն ապահովելուն, ես, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչու է այդքան նախանձախնդիր Նիկոլ Փաշինյանը մեզ գաղութացնող համակարգի կենսունակություն ապահովելու հարցում։ Կգա ժամանակն ու ինքը պատասխան կտա՝ ինչու է այդքան նախանձախնդիր, որ ԵԱՏՄ-ն կենսունակ լինի։ Իսկ իրականում ԵԱՏՄ-ն ոչ միայն կենսունակ չէ, այլ մեռելածին կեղծ համակարգ է, որն ընդամենը գոյություն ունի Ռուսաստանի շահերն ապահովելու, փլուզված ԽՍՀՄ-ը նորովի վերականգնելու կայսրապաշտական նկրտումներն իրացնելու նպատակով։ ԵԱՏՄ-ն գաղութացման գործիք է, մենք այնտեղ անելիք չունենք։ Ընդհակառակը, կորցնում ենք մեր տնտեսական և ընդհանարապես մեր պետականության հեռանկարը այդ համակարգում մնալու պատճառով։

– Գուցե այս ճնշումները կապված են նրա հետ, որ ՀՀ իշխանություններն այնքան էլ իրենց հաճո քաղաքականություն չեն վարում, որոշ հարցերում նույնիսկ դիմադրում են։

– Ընդհանրապես, ցանկացած իշխանություն որքան էլ ենթակա լինի արտաքին ազդեցության, այնուամենայնիվ, որոշակի պատասխանատվություն զգում է ու, բնականաբար, հնարավորության սահմաններում ձգտելու է պահպանել իր ինքնուրույնությունը։ Դա ևս բնազդ է։ Երբ մենք ասում ենք, որ կրեմլահաճո քաղաքականություն է վարում, չենք ասում, որ ամբողջությամբ նրան է հանձնված ու գիշերուզօր ջանք չի գործադրում, որ Հայաստանը նվիրի Կրեմլին։ Խոսքը սրա մասին չէ, այլ այն մասին, որ ընդհանրապես չկա կամք ու կարողություն՝ Հայաստանն այս կիսագաղութային վիճակից դեպի ինքնիշխանություն տանելու։ Ընդհակառակը՝ շարունակվում է հնազանդությունը ռազմավարական հարցերում Կրեմլին, նույնիսկ եթե լինում են դիմադրության փորձեր, շատ շուտ դադարեցվում են ու տվյալ հարցում ևս հանձնվում են Ռուսաստանի կամքին։ Այդպես է նաև ռազմավարական օբյեկտների ու ենթակառուցվածքների հետ կապված։ Նույնիսկ ԽՍՀՄ օրոք ՀՀ կոմունիստական իշխանություններն իրենց այդպես չէին պահում, հաճախ փորձում էին համակարգի եղած հնարավորություններն օգտագործել ինչ-որ առումով՝ ի շահ Հայաստանի։ Իսկ իրավիճակները տարբեր են։ Առնվազն դե յուրե մենք հիմա անկախ պետություն ունենք ու ունենք հնարավորություններ մեր ինքնիշխանությունը բավարար մակարդակի հասցնելու համար։ Իսկ ՀՀ իշխանությունը չունի կամք ու կարողություն նման ռազմավարություն ունենալու և այն իրագործելու համար։ Ցավալի իրողություն է, բայց մենք դրա մեջ ենք ապրում։ Լավատեսական նոտայով ավարտեմ՝ օբյեկտիվորեն այս վիճակը չի կարող այսպես մնալ։ Աշխարհի մակարդակով և նաև մեր տարածաշրջանում տեղի են ունենում տեկտոնական փոփոխություններ, որոնք, այնուամենայնիվ, հանգեցնելու են Հայաստանի սուբյեկտացման։

ԻՐԱՐԱՀԱՋՈՐԴ ՉՈՐՍ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

April 17th, 2020

ԻՐԱՐԱՀԱՋՈՐԴ ՉՈՐՍ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

2017 թ. հոկտեմբերին բանտում կարդացի Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ։

Ընթերցելուց հետո նրան նամակ գրեցի՝ շարադրելով իմ կարծիքը գրքի և թարգմանության վերաբերյալ։

Կառայի նախաձեռնությամբ նամակը հրապարակվեց մամուլում որպես գրաքննադատական հոդված՝
«Բռնապետությունը կյանք չունի» վերնագրով (հղումը տե՛ս մեկնաբանությունների բաժնում)։

Նամակ-հոդվածն սկսվում էր այն պնդմամբ, որ Մարկեսը պատկերել է բռնապետական համակարգի մահվան գոյաբանությունը: Որ բռնապետությունը հակակյանք է, ուստի դատապարտված է մահվան, սակայն մահանում է փուլ առ փուլ՝ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելու համար վերակազմավորվելու և վերարտադրվելու նպատակով ստիպված զոհաբերելով իր որևէ հատկանիշ-բաղադրիչը:

Մեր ընթերցողին ավելի հասկանալի լինելու համար կարծիքս ներկայացրել էի Ռուսական կայսրության խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանների (Լենինից մինչև Պուտին) համատեքստում։

Քանի որ ԽՍՀՄ լուծարումից հետո ՀՀ-ն իրականում չկայացավ որպես անկախ պետություն, այլ ձևավորվեց որպես Ռուսաստանի առանցքի շուրջը պտտվող կիսագաղութային արբանյակ՝ ժողովրդավարության քողի տակ գործող բռնապետական ենթահամակարգի տեսքով, ուստի այս ենթահամակարգը նույնպես գոյատևել է և կմահանա իրեն ներառող Ռուսական կայսրության համակարգի տրամաբանությամբ։

Կվերակերտվի իրապես անկախը և 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը։
Բայց դառնանք մեր թեմային։

Հատկանշական է, որ առկա բռնապետական ենթահամակարգի գոյության և քայքայման 6 փուլերը՝ ըստ իրենց զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչների, բաժանվում են կառավարման ռեժիմների 3 ժամանակաշրջանների (ԼՏՊ, ՌՔ և ՍՍ)։

ՍՍ-ի ռեժիմից հետո մենք հայտնվել ենք յուրօրինակ սպասման և անցման ժամանակաշրջանում, ինչը պայմանավորված է իր կյանքի վերջին փուլում գտնվող Ռուսական կայսրության բռնապետական համակարգից ՀՀ կիսագաղութային կառավարման ենթահամակարգի պորտալարը չկտրելու և ինքնուրույն համակարգ չդառնալու հանգամանքով։ Դիտարկվող օրինաչափությունից դուրս գտնվող ներկայիս (ՆՓ-ի ռեժիմի) ժամանակաշրջանին, որի նկարագրության անհրաժեշտությամբ է ծնվել սույն գրառումը, կանդրադառնանք վերջում։

Եվ այսպես՝ կիսագաղութային ենթահամակարգի 3 ռեժիմների ժամանակաշրջանները և 6 փուլերը

1) ԼՏՊ-ի ռեժիմի ժամանակաշրջան

1-ին փուլում զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչը հավատն է: Հավատը, որն իրականում չի էլ եղել։ Եթե մի բան եղել է, ապա միայն մոլորություն, ինքնախաբեություն, որի գիտակցումից հետո ենթահամակարգը ստիպված ամբողջությամբ հիմնվում է ստի վրա: Գաղափարական բռնապետի ռեժիմ է, որն իր վրա զգալով համակարգի մամլիչի, նրա պրոկրուստյան պարտադրանքի որակապես աղավաղող, ինքնությունը վերացնող ազդեցությունը, գիտակցում է մոլորությունը, հիասթափվում է և մահանում: Հաջորդ ռեժիմներն արդեն կլոններ են՝ և կան, և չկան։ Գաղափարական իմաստով անգամ անուն չունեն: Ուստի՝ օգտագործում են առաջինի հետզհետե բորբոսնող կոնսպեկտները, որոնք ավելի ու ավելի են հեռանում կյանքից։

2-րդ փուլում զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչը սերն է, որն էլի իրականում չկա, խաբուսիկ է: Ենթահամակարգը կորցնում է սերը և սպանում է ազատ խոսքը: Սրանք կորցնելով՝ նա վերամարմնավորվում է որպես փոքրամասնություն կազմող ֆանատիկոսների վրա հիմնված կառույց: Ֆանատիկոսներ, որոնք ենթահամակարգը պահպանում են բացառապես այն պատճառով, որ դա իրենց կենսագրության, ինքնության օրգանական մասն է դարձել, իրենց կյանքի պայմանն է և ինքնադրսևորման միակ հնարավորությունը: Այդ ժամանակ ոչնչացվում (չեզոքացվում) է ենթահամակարգը ստեղծած հին գվարդիան, ամբողջանում է բուրգը և տվյալ պահի պարագլուխը դառնում է կուռք: Սա ենթահամակարգի հզորության գագաթնակետն է: Բայց հենց այստեղից էլ սկսվում է փլուզումը, քանզի առանց հավատի ու սիրո ոչինչ չի կարող ապրել:

2) ՌՔ-ի ռեժիմի ժամանակաշրջան

3-րդ փուլում զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչը գիտելիքն է: Որպեսզի մարդիկ չկարողանան հասկանալ համակարգի (ենթահամակարգի) բնույթն ու կանխատեսել նրա ընթացքը, հասկանալ, որ այն դեպի մահ է գնում: Այդ ընթացքում ոչնչացվում է (չեզոքացվում է) երկրորդ սերնդի ռազմական վերնախավը, ինչպես նաև այլ հավատարիմ ծառայապետերը և, ըստ էության, վերացվում է ենթահամակարգի գոյության համար նախանձախնդիր փոքրամասնությունը: Ստեղծվում է ճղճիմ և նյութապաշտ ստրկական ծառայողական զանգված, որի ուղեղը որովայնում է:

4-րդ փուլում զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչը կենսական կապի խզումն է ենթահամակարգին ծնած սոցիալական դասի հետ (խորհրդային մտավորականություն, ինժեներատեխնիկական դաս, զինվորական միջին խավ, առհասարակ՝ միջին դաս): Ենթահամակարգը զրկվում է սոցիալական հենարանից: Այս ընթացքում զուգահեռաբար ոչնչացվում է գաղափարական այլընտրանքը (առողջ ազգայնականությունը, անկախականությունը, իսկ դրանց իմիտացիայի համար որպես երևելի ներկայացուցիչներ են կարգվում պատեհապաշտ պնակալեզ-հաճկատար գործակալները): Հավատից, սիրուց, նախանձախնդիր վերնախավից և սոցիալական հենարանից զրկված ենթահամակարգի համար որևէ այլընտրանք հավասար է մահվան:

3) ՍՍ-ի ռեժիմի ժամանակաշրջան

5-րդ փուլում զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչը նյութական հարստությունն է: Ենթահամակարգը վերջնականորեն թալանում և վատնում է երկրի մարդկային ու նյութական հարստությունը: Սկսվում է օտարի (Ռուսական կայսրության) ուղիղ կառավարում հաստատելու արագացող ընթացք, քանի որ ենթահամակարգի ռեսուրսը սպառվում է և նա այլևս չի կարող իրեն վստահված տարածքը վերահսկել։ Ենթահամակարգի գլխին գրեթե ամբողջությամբ հայտնվում են օտարի գործակալները։

6-րդ փուլում զոհաբերվող-կորսվող հատկանիշ-բաղադրիչը ժողովրդի և երկրի ապագայի ընտրության հնարավորությունն է՝ հանուն իշխանությունն ամեն գնով պահելու ձգտող բանդայի կառավարման երկարաձգման։ Ուշագրավ է, որ այն վերջում դրսևորվում է յուրօրինակ ռևանշի փորձով (Սահմանադրության փոփոխություն և նոր կարգավիճակով ՍՍ-ի և նրա ռեժիմի վերարտադրության փորձ): Ռևանշ՝ ապագայի գնով: Բնականաբար՝ կասեցվում է սարդարապատյան տիպի ընդվզումներով (Ապրիլյան պատերազմում հերոսական դիմադրություն, Սասնա Ծռերի ապստամբություն և 2018-ի համազգային ընդվզում)։

4) ՆՓ-ի ռեժիմի ժամանակաշրջանը՝ որպես օրինաչափ անոմալիա

Այս ենթավերնագրի օքսյումորոնային ձևակերպումը պատահական չէ։

ՆՓ-ի ռեժիմի ժամանակաշրջանը պետք է չլիներ, քանի որ կյանքի օրինաչափությունը պահանջում էր կտրել կայսերական համակարգից կախյալության պորտալարը և կիսագաղութային ենթահամակարգի փոխարեն որդեգրել ազգային համակարգ ստեղծելու ուղին։

Սակայն, քանի որ կայսերական համակարգը դեռևս կա և կառավարում է ենթահամակարգին, ապա կարողացավ միջամտել օրինաչափ գործընթացին և այն ուղղորդել իրեն ձեռնտու հունով՝ նպատակ ունենալով ամեն գնով պահպանել ենթահամակարգը։

Նա կարողացավ յուրացնել 2018-ի ընդվզման էներգիան և այդ ընդվզումը գլխավորած Նիկոլ Փաշինյանին՝ իր թիմով հանդերձ։

Այդու՝ առաջացավ մի վիճակ, երբ կյանքի օրենքով պետք է ազատվեինք, սակայն ազատագրման գործընթացը գլխավորողների ապիկարության և ստրկամտության պատճառով բացասական շրջադարձության ենթարկվեցինք և հիմա ստիպված ենք փոքր շրջափուլով կրկնել մեր անցած ճանապարհը՝ 3 ժամանակաշրջանները և 6 փուլերը։

Ըստ այդմ՝ ՆՓ-ի ռեժիմը և նրա ժամանակաշրջանը նախորդ 3-ի խառնուրդն են։

Այն ամենը, ինչ նկարագրվեց վերևում՝ կրկնվում է։

Սակայն՝ ոչ հստակ դրսևորումներով և ոչ նույն ուժգնությամբ և շատ ավելի կարճ ժամանակում։

Կադրերն էլ են բնորոշ այս խառնակ թավշյա կրկնությանը։

Հիմնական գործիքը, որի շնորհիվ աշխատում էր կիսագաղութային ենթահամակարգը, բռնությունն էր։ Մինչդեռ ՆՓ-ի օրոք բռնություն չի կարող կիրառվել։ Եթե կիրառվի՝ ռեժիմը կմատնի իրեն, կնույնացվի նախորդների հետ և անմիջապես կտապալվի։

Այսինքն՝ ռեժիմը ռեժիմից զուրկ է։

Առանց բռնության մնացած ռեժիմի սիրտն այլևս չի բաբախում։ Նրա օրգանիզմը միացված է պոպուլիզմի արհեստական շնչառության սարքին, որի ռեսուրսը սպառվում է։

Կայսերական համակարգը շատ լավ է հասկանում այս ամենը և ՆՓ-ի ռեժիմի հաստատման օրվանից աշխատում է այլ տիպի ռեժիմների (բռնապետականից մինչև “հայկական իվանիշվիլի” սպեկտրի մեջ) հաստատմամբ երկարաձգել ենթահամակարգի կյանքը՝ մինչև կարողանա ինքն իրեն վերականգնել և ապա ամբողջությամբ խժռել մեզ։

Հարկավ, ամեն ինչ զուր է։
Համակարգը մահանում է, ենթահամակարգը՝ նույնպես։ Ջղաձգումներ և ժամանակավոր հաջողություն բացառված չեն։
Բայց հայոց նոր Սարդարապատի ալիքը կսրբի տասնամյակների չեկիստոկրատական աղտեղությունը մեր երկրից։

Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերը եղել և մնում են մեր ժողովրդի կողքին». Ժիրայր Սէֆիլյան

April 16th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը Bac tv-ին:

«Արցախում քաղաքական գործընթացների պատճառով Հայաստանի կորուստները մեծ են լինելու». Արա Պապյան

April 15th, 2020

Արտակարգ ու լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի հարցազրույցը Լրատվական ռադիոյին:

ՄԻԱՑՈՒՄՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է

April 15th, 2020

Արցախում համաճարակի պայմաններում՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը և բանակի մարտունակությունը, երկու փուլով անցկացվեցին ընտրություններ:

Մենք չենք ճանաչում այդ ընտրությունները, քանի որ դրանք հակասում են ազգային միասնությանը և համաճարակի դեմ միջազգային ջանքերին:

Միևնույն ժամանակ՝ դրանք տեղի ունեցան համակարգային բնույթի զանգվածային խախտումներով։
Ընտրություն կոչվող այդ միջոցառման շնորհիվ վերարտադրվեց Ստեփանակերտի օտարահպատակ մաֆիական իշխանությունը, որը շարունակելու է կեղեքել ժողովրդին, գիշատչաբար շահագործել բնական ռեսուրսները և թալանել տնտեսությունը։

Ստեփանակերտի մաֆիան Երևանի թողտվությամբ շարունակելու է Արցախը ՀՀ-ից օտարելու և աբխազացնելու պլանը, իսկ երբ պահը գա՝ Կրեմլի հրահանգով վերածվելու է ՀՀ դեմ գործող հենակետի։

Ուստի համաճարակից հետո Ստեփանակերտի մաֆիային տապալելը և Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելը դառնում է ազգային հրամայական։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում

Արա Պապյան

Ալբերտ Բաղդասարյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

15 ապրիլի 2020 թ., Երևան

Ազատագրել Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի տիրապետությունից

April 12th, 2020

2018 թ. համաժողովրդական ընդվզումն առաջնորդող խմբի մեղքով չլուծվեց մեր կյանքի հիմնական պրոբլեմը՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) չազատագրվեց կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգի քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային տիրապետությունից։

Այդ ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական թիմը դարձավ կիսագաղութային համակարգի նախորդ ռեժիմների իրավահաջորդ և, բացառությամբ իրեն սպառած բռնության մեթոդի կիրառումից, բոլոր ասպարեզներում որդեգրեց նրանց քաղաքականությունը։

Ասվածը հատկապես ակնհայտ է Արցախի հարցում, քանի որ այն ՀՀ հիմնական ռազմավարական հարցն է։

Ցավով պետք է արձանագրենք, որ գործող իշխանությունն Արցախի հարցում նույնիսկ ավելի կրեմլահաճո է, քան իր նախորդները։ Նա պարզապես իր ձեռքերը լվացել է Արցախից և նրան բանակցությունների մեջ ներգրավելու իր անհեթեթ քաղաքականությամբ էլ ավելի է մեծացնում Արցախի օտարման ու աբխազացման վտանգը։

Պատահական չէ, որ համաճարակի պայմաններում Արցախում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին սկզբում հայտարարեց կիսագաղութային համակարգի արտաքին քաղաքականության գլխամասային գրասենյակը՝ ՌԴ ԱԳՆ-ն, ապա նույն տեսակետը կրկնեց նրա հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ ԱԳՆ-ն։

Միևնույն ժամանակ՝ ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր ժողովրդի քաղաքականապես ակտիվ հատվածն արդեն գիտակցում է, որ հայոց պետականությունը և Արցախի կեղծ անկախությունն անհամատեղելի են։

Համաճարակը, իր վտանգով և վնասով հանդերձ, շատերի համար ամբողջությամբ բացահայտեց կիսագաղութային համակարգի հակահայ և հակամարդ էությունն ու բնույթը։

Թերևս բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս գաղտնիք չէ, որ ինչպես նախորդ ռեժիմների օրոք, այսօր ևս ազգային շահը, հայ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունը ստորադասվում են, երբ կշեռքի մյուս նժարին է դրվում կրեմլակենտրոն համակարգի շահը։

Արդեն միս ու արյուն է ստանում այն տեսակետը, որ եթե ուզում ենք ազատ ու արժանապատիվ ապագա ունենալ, ապա ազգային օրակարգի առաջնային խնդիր պետք է դարձնենք Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) ազատագրումը կրեմլակենտրոն կիսագաղութային համակարգից։

Դատապարտում ենք գործող իշխանության ապազգային ու անմարդկային կրեմլահաճո քաղաքականությունը և մեր ժողովրդին կոչ ենք անում պատրաստվել իրապես ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն (Արցախը ներառյալ) կառուցելու գործին։

Այս համատեքստում դիմում ենք Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացիներին և հորդորում ենք բոյկոտել ապրիլի 14-ին նշանակված ընտրությունների երկրորդ փուլը և դրա փոխարեն պատրաստվել համաճարակից հետո Ստեփանակերտի ռեժիմին տապալելու ու Արցախը ՀՀ-ին դե յուրե միացնելու խոչընդոտները վերացնելու գործողություններին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
12 ապրիլ 2020 թ.

Վերոնշյալ հայտարարությունների հղումները՝

ՀՀ ԱԳՆ

https://a1plus.am/hy/article/364945…

ՌԴ ԱԳՆ խոսնակ

https://scannews.am/…/maria_zaxarovan_arca…/2020-04-11-16894

«Պարոն Փաշինյանի որակումն Արցախում շատ ցավալի կերպով են ընդունել»․ Ժիրայր Սէֆիլյան

April 10th, 2020

«Անշուշտ, եթե այս համաճարակը չլիներ, մեր գնահատականը կլիներ այլ, այդ գնահատականին կուղեկցեին քաղաքական գործողություններ։ Սակայն համաճարակի օրոք ընտրություններից խոսելը մեղմ ասած տգիտություն է»,- Ա1+֊ի հետ զրույցում ասաց Սեֆիլյանը։
Նրա խոսքերով՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը նույնպես պետք է բոյկոտվի։

Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները համաճարակի այս ժամանակահատվածը կարող էին օգտագործել Արցախը Հայաստանից հեռու պահող արհեստական խոչընդոտները մաքրելու համար․ Երևանի իշխանությունը կարող էր Արցախում արտակարգ դրություն հայտարարել և այնտեղ պարետ նշանակել։
«Համոզված եմ, որ նաև միջազգային բեմերում այդ քայլը ոչ մի հակազդեցություն չէր ունենա, գուցե բացի Ռուսաստանից։ Շատ լավ առիթ, որ մենք մեծ քայլերով միացումը անեինք, ավարտեինք»,- շեշտեց նա։

Հորդորում եմ Նիկոլին բացել փակագծերը, ասել իրականությունը. Ժիրայր Սէֆիլյան

April 9th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցը AD TV-ին:

Երաշխավորել անապահով խավի նվազագույն կարիքների բավարարումը

April 9th, 2020

Համաճարակի ժամանակ տնտեսության հարկադիր պարապուրդի պատճառով զգալի չափով ստվարանում է անապահով խավը, ինչպես նաև վատթարանում է նրա սոցիալական վիճակը։

Հաճախ մարդիկ պարզապես սովի են մատնվում, իսկ նրանցից վարձով բնակվողները նաև զրկվում են տանիքից։

Այս խավին աջակցելու նպատակով իշխանության ձեռնարկած քայլերը բավարար չեն թե՛ ծավալի և թե՛ հասանելիության առումներով։

Խնդիրն արդյունավետ կերպով լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի վիճակը, այլ ոչ թե ներկայիս նման օգնությունը հասցեագրել միայն որոշ կատեգորիաների։

Ըստ այդմ՝ առաջարկում ենք.

1) պարետատան կառուցվածքում ստեղծել այդ խնդրի լուծումը համակարգող ստորաբաժանում,

2) բոլոր հնարավոր աղբյուրների, այդ թվում՝ սոցիալական ծառայության կառույցների, ոստիկանության, համատիրությունների, ինչպես հասարակական և այլ կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների կամ հենց աջակցության կարիք ունեցողների տեղեկությունների հիման վրա ստեղծել վերջիններիս տվյալների բազա,

3) կարիքավորներին բաժանել կտրոններ, որոնցով նրանք կկարողանան ձեռք բերել պարենային և սանհիգիենիկ ապրանքներ (բացառությամբ ծխախոտից և ալկոհոլային խմիչքներից), իսկ դրանց վաճառքն իրականացնող սուբյեկտներին փոխհատուցել պետական և/կամ այդ նպատակին ծառայող հիմնադրամների միջոցներից,

4) ստեղծել կտրոնային համակարգից ինքնուրույնաբար կամ այլ անձի միջոցով օգտվելու հնարավորությունից զրկված անձանց (միայնակ ծերեր, տեղաշարժման սահմանափակմամբ այլ անձինք, վարակակիր լինելու պատճառով ինքնամեկուսացածներ և այլն) առաջին անհրաժեշտության պարենային և սանհիգիենիկ ապրանքներով ապահովելու մեխանիզմ,

5) փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարը։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

9 ապրիլ 2020 թ., Երևան

«Սասնա Ծռեր»-ի հայտարարությունը․․․Բաց TV

April 7th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը Բաց TV-ին

Դավաճանները հերոսանում են ստի միջոցով

April 7th, 2020

Օրեր առաջ 5-րդ ալիքով հեռարձակվել է վավերագրական ժանրի մի ֆիլմ, որը վերնագրված է Հաղթանակի ապրիլ:

Ֆիլմն Ապրիլյան պայմանավորված պատերազմի մասին է:

Ֆիլմի գլխավոր գործող անձինք են՝ ազգային դավաճան Սերժ Սարգսյանը և նրա մի քանի հանցակիցներ:

Ֆիլմի գլխավոր նպատակն այն է, որ Ապրիլյան պայմանավորված պատերազմը, որի հետևանքով մենք տվել ենք մարդկային և տարածքային կորուստներ, ներկայացվի որպես հաղթանակ և այդ հաղթանակի հերոս հռչակվի Սերժ Սարգսյանը:

Դիտեք այդ ֆիլմի վերաբերյալ մեր ռեպորտաժը, որը բացահայտում է դավաճանների նպատակները, թե ինչու և ինչպես են ուզում կոծկել պայմանավորված պատերազմի ապացույցները, նսեմացնել մեր կորուստները և հերոսանալ մեր ցավի ու ազգային արժանապատվության հաշվին:

Ռեպորտաժում օգտագործվել են կադրեր 5֊րդ ալիքի Հաղթանակի ապրիլ ֆիլմից:
(https://www.youtube.com/watch?v=wHZOJFhQxIk&feature=youtu.be&fbclid=IwAR06UvsSu36KkcTcQCQx6h3tsY0NmB_f-6YVBH9HMrH6AMvNrS1YnK9ZTvM)

Շնորհավորում ենք մայրության և գեղեցկության տոնի առթիվ

April 7th, 2020

Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր

Շնորհավորում ենք ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Մաղթում ենք ձեզ չխամրող գեղեցկություն, կանացի և մայրական երջանկություն, ազգային-հասարակական և մասնագիտական ասպարեզներում վստահ մասնակցություն և ստեղծագործական ձեռքբերումներ։

Հետաձգել փողոցային պայքարը և պատրաստվել համաճարակից հետո ռեժիմին հեռացնելու և ճգնաժամը հաղթահարելու գործին

April 6th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
Հետաձգել փողոցային պայքարը և պատրաստվել համաճարակից հետո ռեժիմին հեռացնելու և ճգնաժամը հաղթահարելու գործին

Արցախում բնակվող սիրելի ՀՀ քաղաքացինե՛ր

Ստեփանակերտի հանցավոր ռեժիմը պաշտոնական Երևանի թողտվությամբ փորձում է ամեն գնով վերականգնվել։

Նրա համար արգելք չեղավ անգամ նոր կորոնավիրուսի համաճարակը։

Ռեժիմը, վտանգելով քաղաքացիների և զինծառայողների կյանքն ու առողջությունը, ուստի նաև՝ պետության պաշտպանունակությունը, 2020 թ. մարտի 31-ին անցկացրեց իր վերարտադրության գլխավոր միջոցառումը՝ այսպես կոչված նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները։

Աղաղակող խախտումները պատճառ դարձան, որ նախագահի մասով գործընթացը տեղափոխվի երկրորդ փուլ, որը նախատեսվում է անցկացնել 2020 թ. ապրիլի 14-ին։

Եթե համաճարակի ծավալման ներկայիս փուլում այդ միջոցառումն անցկացվի, ապա կարող ենք ունենալ պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ։ Բնականաբար՝ դրա կազմակերպիչները կորակվեն որպես Հայրենիքի դավաճաններ։

Միևնույն ժամանակ՝ ռեժիմն ուրիշ ելք չունի, իսկ պաշտոնական Երևանն էլ առայժմ ձեռքերը լվացել է Արցախից և քայլ չի կատարում Արցախի ինտեգրման միջոցով ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ։

Նման իրավիճակում մեծ է հավանականությունը, որ ռեժիմը, անտեսելով համաճարակը, երկրորդ փուլ երկու թեկնածուներից մեկի հայտարարած բոյկոտը և դիտորդների բացակայությունը, այնուամենայնիվ, ձգտի ավարտին հասցնել իր վերարտադրությունը։

Այսպիսի հեռանկարը ձեզ՝ այսօր փողոցում պայքարող արժանապատիվ քաղաքական գործիչներիդ և քաղաքացիներիդ, ինչպես նաև Արցախում ռեժիմից ձերբազատվելու և Արցախը դե յուրե ՀՀ-ին միացնելու գործընթացն ավարտին հասցնելու իղձով ապրող համայն հայության համար առաջացրել է ծանր երկընտրանք։

Այդ երկընտրանքի մեջ որոշում կայացնելու առաջնային իրավունքը ձերն է՝ համաճարակի պայմաններում դուրս գալ փողոց և վռնդե՞լ ռեժիմին, թե՞ հետաձգել հեղափոխությունը՝ ստեղծելով ռեժիմի վերականգնման վտանգ։

Կասկած չկա, որ ձեզ համար ազատությունն ու արժանապատվությունը թանկ է կյանքից և որ դուք պատրաստ եք ձեր կյանքն ու առողջությունը զոհաբերելու գնով հասնել ցանկալի նպատակին։

Սակայն համաճարակի հավանական հետևանքները շատ տարբեր են արտաքին կամ ներքին հակառակորդի դեմ պայքարի հավանական հետևանքներից։

Համաճարակի ժամանակ բազմամարդ հավաքներն ու երթերը կարող են հանգեցնել զանգվածային բռնկումների և վտանգել բոլորի կյանքն ու առողջությունը, ինչպես նաև կազմալուծել բանակը։

Ռեժիմը կյանք չունի, որքան էլ այսօր դեռ հաջողում է մնալ իր տեղում կամ նույնիսկ ձևականորեն վերարտադրվել։

Համաճարակից հետո՝ շաբաթներ կամ թեկուզ ամիսներ անց, միանգամայն ուրիշ իրականություն է լինելու։ Եվ ռեժիմն այդ իրականության մեջ միայն մեկ տեղ է ունենալու՝ ամբաստանյալի երկար նստարանը։

Վերը նշվածը հաշվի առնելով, կոչ ենք անում շատ լուրջ վերաբերվել համաճարակային վտանգին և, առաջնորդվելով ազգային անվտանգության հրամայականով.
1) օրինակ ծառայել մյուս քաղաքացիների համար և պահպանել համաճարակի կանխարգելման բոլոր պահանջները,
2) դադարեցնել փողոցային պայքարը և զուգահեռաբար բոյկոտել ապրիլի 14-ին նախատեսված երկրորդ փուլը,
3) ձեռնամուխ լինել համաճարակից հետո ռեժիմին հեռացնելու և ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կազմելու ու կյանքի կոչելու նախապատրաստական աշխատանքին։

Սասնա Ծռեր համահայկական շարժումը պատրաստ է ամեն կերպով աջակցելու և մասնակցելու այդ գործին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
6 ապրիլ 2020 թ., Երևան

Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին

April 5th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️

Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին

ՀՀ իշխանությունները դիտարկում են ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացի Միսակ Լազարյանին արտահանձնելու հարցը։

Միևնույն ժամանակ՝ Միսակ Լազարյանը դիմել է ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։

Միսակ Լազարյանը և միլիոնավոր հայեր ՀՀ քաղաքացի չեն հայրենազրկության և դարեր շարունակ պետականություն չունենալու պատճառներով։

Նրանց մեծ մասը ՀՀ քաղաքացի չեն նաև այն պատճառով, որ ԽՍՀՄ-ի լուծարումից հետո իր անկախությունը դե յուրե վերականգնած ՀՀ-ն դե ֆակտո ձևավորվեց որպես կիսագաղութային համակարգ և բոլոր հայերի պետություն դառնալու փոխարեն օտարեց նրանց, ավելին՝ կեղեքեց ու կիսով չափ բռնագաղթի ենթարկեց իր տարածքում բնակվող հայերին։

Եվ այսօր, երբ արդեն երկու տարի է, ինչ մեր ժողովուրդը սպասում է, թե ազգադավ ու կեղեքիչ ռեժիմին իր ընդվզմամբ տապալելուց հետո նոր իշխանությունները վերջապես գործնական քայլեր կկատարեն ՀՀ-ն բոլոր հայերի համար տուն ու ապաստան դարձնելու ուղղությամբ, ականատես է դառնում միանգամայն հակառակ մոտեցման։

Որևէ արդարացում չի կարող ունենալ Միսակ Լազարյանին ՌԴ-ին արտահանձնելու գործընթացը, որ նախկիններից ավելի մեծ ջանասիրությամբ ձեռնարկել են ՀՀ նոր իշխանությունները։

Այս արարքն անընդունելի է թե՛ ազգային արժանապատվության, և թե Միսակ Լազարյանի կյանքի անվտանգության նկատառումներով։

ՌԴ-ն, արհամարհելով ՀՀ-ին, ապաստան է տալիս կամ պատսպարում է ՀՀ-ում առանձնապես ծանր հանցագործություններ կատարած նախկին ռեժիմի անդամներին և հրաժարվում է արտահանձնել նրանց։ Բացի այդ՝ ստորացնում և/կամ մահվան դուռն է հասցնում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի։

ՌԴ-ն նաև սերտորեն գործակցում է մեզ ոչնչացնելու պաշտոնական ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի հետ և նրա միջամտությամբ կոծկում է իր տարածքում ադրբեջանցիների ձեռքով կատարած հայերի սպանությունները, անգամ անտերության է մատնում ադրբեջանական գերության մեջ հայտնված հայկական ծագմամբ իր քաղաքացիներին։

Ուստի ակնհայտ է, որ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Միսակ Լազարյանի կյանքը վտանգված է լինելու ՌԴ իրավազորության տակ հայտնվելու պարագայում։

Խստորեն դատապարտում ենք ազգությամբ հայ Միսակ Լազարյանին օտար պետությանն արտահանձնելու դավաճանական գործընթացը։ Պահանջում ենք ապաստան տալ նրան և նրա ճակատագիրը որոշել իր Հայրենիքում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

5 ապրիլ 2020 թ., Երևան

Թեսթ անել առաջնագծի զինծառայողներին

April 5th, 2020

Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջնահերթ է Զինված ուժերի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը։

Արտակարգ դրության պարետին և ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին՝ նախապատվությունը տալով առաջնագծի զինծառայողներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
5 ապրիլ 2020 թ., Երևան

«Պայքար» խուճապի դեմ կամ «քուն մտիր բալաս». Գարեգին Չուգասզյան

April 3rd, 2020

Համեմատեք ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թվի այս պատկեր- գրաֆիկները:

“Պրոֆեսիոնալ” դիզայնով արված առաջին գրաֆիկը այսօր հրապարակել է “Ազատություն” ռադիոկայանը: Երկրորդը` իմ կողմից է կազմված, հենվելով պաշտոնական հրապարակված թվերի վրա և վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների աճի օրական արագության վրա: Այն ենթադրում է, որ առաջիկա օրերին արագությունը նվազելու է և հասնի օրական 10%-ի: Ըստ այդպիսի արագության, մենք ապրիլի 7-ին կհատենք 1000 վարակակիրների սահմանը, իսկ մայիսի 6-ին կունենանք 10 000 վարակակիր:

Ըստ առաջին գրաֆիկի ստեղծած տպավորության մենք հաջողությամբ հաղթահարում ենք կորոնավիրուսի վտանգը: Խոսքերն ավելորդ են: Տվյալների վիզուալ ներկայացման “գլուխգործոց” է` արժանի միջազգային մրցանակի:

Ըստ երկրորդ գրաֆիկի , եթե մենք ԱԶԳՈՎԻ իսկապես ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ չապահովենք Հայաստանում, ապա առաջիկա շաբաթներից սկսված կկանգնենք առողջապահական և անվտանգային աղետի առաջ: Դա ենթադրում է համազգային սթափություն, թե՛ ներկա ղեկավարության, թե՛ քաղաքական բոլոր ուժերի և թե՛ բոլոր քաղաքացիների կողմից, այդ թվում նաև ընտրությունների երկրորդ փուլի պարտադիր չեղարկում Արցախում;

Առաջինը գրաֆիկը “հանգստություն” է տարածում, երկրորդը ` “խուճապ”:

Հ.Գ. Հիմա պարզ է չէ՞,թե ինչու “Ազատություն” ռադիոկայանի և Հ1-ի մուտքերը փակ են Սասնա Ծռեր կուսակցության առջև…

Գարեգին Չուգասզյան

Արցախում երկրորդ փուլ կոչվածը կունենա Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ. Վարուժան Ավետիսյան

April 3rd, 2020

Armdaily.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:

-Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սակայն նախագահի թեկնածուներից ոչ մեկը չստացավ անհրաժեշտ 50 տոկոս +1 ձայն և ըստ Արցախի ԸՕ-ի՝ պետք է լինի երկրորդ փուլ: Այս սցենարը կանխատեսելի՞ էր:

-Արցախը Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասն է, նրա մարզերից մեկը։ Սակայն, ոտնահարելով հայ ազգի՝ որպես իրավունքի անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի իրավունքները և Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության հրամայականը, ՀՀ քաղաքական ղեկավարությունը 1991 թ. հրաժարվեց Արցախի միացման համազգային օրակարգից և որդեգրեց Արցախի կեղծ անկախության օրակարգը։ Եվ այդ հակահայ ու հակապետական օրակարգը մինչ օրս կազմում է այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգի առանցքներից մեկը։ Որպես հետևանք՝ ՀՀ տարածքի վրա արհեստականորեն առաջացել է Արցախի Հանրապետություն անվանմամբ ապօրինի կազմավորում, որն ունի ապօրինի իրավական ակտեր և ինստիտուտներ։ Առաջին հերթին նկատի ունեմ Արցախի այսպես կոչված նախագահի և Ազգային ժողովի ինստիտուտները։ Ս.թ. մարտի 31-ին տեղի ունեցան այդ ապօրինի ինստիտուտների վերարտադրության միջոցառումներ, որոնք ձևական առումով կոչվում են ընտրություններ։ Պետության տարածքում նման ապօրինի ինստիտուտների առկայությունը վկայում է այն մասին, որ այդ պետությունը օկուպացված կամ առնվազն կիսաօկուպացված վիճակում է, ուստի դրանց վերարտադրության նպատակով կազմակերպվող միջոցառումները նման են համակենտրոնացման ճամբարում դրա պետի ընտրության բեմականացման։ Ասվածի ակնառու ապացույցն այն է, որ այդ այսպես կոչված ընտրություններն անցկացվեցին մահաբեր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ Փաստորեն՝ Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների և մեր Բանակի զինծառայողների առողջությունը, կյանքը, ինչպես նաև պաշտպանունակությունը ստորադասվեցին օկուպացիան երաշխավորող կեղծ անկախության թատրոնին և ինստիտուտների վերարտադրությանը։ Միևնույն ժամանակ՝ 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ սկսվել է մի գործընթաց, որը, նույնիսկ ի հակառակ Արցախի կեղծ անկախությունը ֆետիշացնող նոր իշխանության ջանքերի, մեզ տանում է դեպի Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացում։ Նման կերպափոխվող իրավիճակում կյանքի բնականոն ընթացքին հակառակ որևէ գործունեություն, տվյալ դեպքում՝ Արցախի տարածքում ապօրինի ինստիտուտների վերարտադրությունը, չի կարող ամբողջությամբ ի կատար ածվել ըստ նախապես ծրագրված սցենարի։ Առավել ակնհայտ կերպով դա դրսևորվեց այսպես կոչված նախագահի ընտրությունների ժամանակ, ինչի հետևանքով առաջացավ երկրորդ փուլի կարիք։ Սակայն այս երկրորդ փուլ կոչվածը, որ նախատեսվում է ապրիլի 14-ին՝ համաճարակի պիկի հատվածում, ազգային անվտանգության հրամայականով պետք է չեղարկվի։ Հակառակ պարագայում կունենա Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ և առանց չափազանցության կգնահատվի որպես դավաճանություն։

-Արցախի բնակիչները մասնակցության 72,7 տոկոս ակտիվություն ցուցաբերեցին: Ինչի՞ մասին է խոսում սա: Արդյո՞ք նրանց ձայներով ձևավորված խորհրդարանն ու իշխանությունը արտացոլում է արցախցու կամքը, նպատակներն ու երազանքները:

-Բնության մեջ արցախցու կամք գոյություն չունի։ Կա հայ ազգի կամք։ Արցախցու Հայրենիքը Հայաստանն է և նրա երազանքները կսպված են Հայաստանի հետ։ Օկուպացիայի արգասիք ու երաշխիք ապօրինի ինստիտուտների վերարտադրության միջոցառմանը մեծաքանակ մասնակցությունը վկայում է այն մասին, որ մարդիկ մոլորեցված են և ճնշված։ Սակայն սա ժամանակավոր վիճակ է, և ազգի միասնության մղումն ու ազատության իղձը շուտով ավարտին են հասցնելու ազատագրումն ու միացումը։
-Երկրորդ փուլում մրցակցությունը լինելու է Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև: Ո՞վ ի վերջո կհաղթի և ինչպիսի՞ն կլինի Արցախի պետականաշինության հետագա ընթացքը:

-Ինչպես ասացի, երկրորդ փուլը պետք է չեղարկվի։ Դրա փոխարեն պաշտոնական Երևանը պետք է Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարի և միասնական կառավարմամբ վերջապես ձեռնամուխ լինի մեկ պետության կայացման ու համաճարակի հաղթահարման գործին։ Առանց Արցախը ներառող միասնականության մենք չենք կարող հաղթահարել անվտանգային այն մարտահրավերը, որ ձևավորել է ռազմական սպառնալիքին գումարված համաճարակային ճգնաժամը։ Նշված հրամայականն ակնառու է դառնում հատկապես պաշտպանական և պարենային անվտանգության ապահովման առումներով։

Ապրիլյան քառօրյան պայմանավորված պատերազմ էր։ Այն ժամանակվա ՀՀ ղեկավարը և նրա նեղ շրջանակը դավադրության մասնակիցներ են։

April 2nd, 2020

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարին: Ինչո՞ւ այս տարիների ընթացքում Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել և իր գործողություններին գնահատական չի տրվել:

-Ապրիլյան քառօրյան պայմանավորված պատերազմ էր։ Այն ժամանակվա ՀՀ ղեկավարը և նրա նեղ շրջանակը դավադրության մասնակիցներ են։ Ուստի նրանք շահագրգռված չէին, որ իրենց հանցակիցների կատարած ոճիրը բացահայտվեր ու պատժվեր։ Բացի այդ՝ ՀՀ-ն պաշտոնապես Արցախը չի համարում իր տարածք։ Անգամ չի ընդունում նրա նկատմամբ իր արդյունավետ վերահսկողության հանգամանքը։ Իսկ նման պարագայում շատ դժվար է իրավական առումով պատասխանել այն հարցին, թե ինչ էր անում մեր զինվորը Արցախի սահմանին։ Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությանը, ապա նա շարունակում է Արցախի կեղծ անկախության թատրոնը, ինչպես նաև ձեռքերը լվացել է Արցախից և ընդհանրապես բոլոր ռազմավարական հարցերից։

-Մարտի 30-ին Ադրբեջանը հերթական դիվերսիոն փորձը կատարեց, ինչի հետևանքով երկու զինվոր և մեկ դպրոցահասակ երեխա հրազենային վիրավորում ստացան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն քայլը, երբ Համաշխարհային Պանդեմիայի պայմաններում հակառակորդը դիմում է արկածախնդրության:

-Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախը, այլև ամբողջ ՀՀ-ն զավթելն ու նրա բնակչությանը ոչնչացնելն է։ Ուստի նման ռազմավարություն ունեցող պետության համար պանդեմիան ոչ թե զսպող գործոն է, այլ մեզ՝ իր հռչակած թշնամուն, լրացուցիչ ցավ պատճառելու հնարավորություն։ Մենք պետք է մեր նկատմամբ ցեղասպանական պլաններ ունեցող հակառակորդից բարոյականություն չակնկալենք, այլ իրատես լինենք և մեր տարածքն ու մյուս ռեսուրսները միասնականացնելով՝ հզորանանք ու պատրաստ լինենք պաշտպանության։ Բացի այդ, չմոռանանք, որ պանդեմիայի պայմաններում ընտրություններ կոչվող միջոցառում կազմակերպելը, այն էլ՝ զինծառայողների ներգրավմամբ, նույնպես առնվազն արկածախնդրություն է։

-Նշված միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն տարածեց: Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ կողմերին զսպվածություն ցուցաբերելու վերաբերյալ կոչերը: Ի դեպ, հայտարարության մեջ նշված չէ, թե ո՞վ է եղել հրադադարը խախտող կողմը և որ կողմից են եղել տուժողները:

-ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմավարական շահերի տեսակետից գերադասելի են Ադրբեջանի շահերը՝ Հայաստանի շահերի համեմատությամբ։ Բացի այդ՝ նրանց դիրքորոշումները շտկվում են ըստ ՀԱՊԿ-ի առանցքը կազմող Ռուսաստանի դիրքորոշումների։ Իսկ Ռուսաստանի համար հաստատապես գերադասելի են Ադրբեջանի շահերը։ Ուստի ՀԱՊԿ-ից Հայաստանի օգտին որևէ քայլ պետք չէ ակնկալել:

Չեղարկել 2-րդ փուլը և միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը

April 2nd, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Չեղարկել 2-րդ փուլը և միասնական կառավարմամբ հաղթահարել համաճարակը

Չորս տարի առաջ այս օրը՝ 2016 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան Հայաստանն արթնացավ պատերազմի լուրով:
Այդ պատերազմը չհասավ իր բուն նպատակին, թեև պայմանավորված էր Հայաստանի այն ժամանակվա ազգադավ ղեկավարության հետ, քանի որ ձախողվեց մեր սպաների ու զինվորների անձնազոհ դիմադրության շնորհիվ: Ցավոք սրտի, դրա համար վճարեցինք մարդկային ու տարածքային կորուստներով:

Ապրիլյան պատերազմը Հայաստանի համար դարձավ անկախության վերականգնումից ու Արցախի ազատագրումից հետո ապրած կյանքի ջրբաժան՝ մնալ կիսագաղութային վիճակում, շարունակել Արցախի կեղծ անկախության վտանգավոր թատրոնը, թե վերագնահատել անցյալը, պատժել ազգադավներին ու ոճրագործներին և ազատագրվել ու ավարտին հասցնել Արցախի դե յուրե միացումը:

Մինչ օրս Հայաստանը չի կատարում այս ընտրությունը: Սակայն պարտավոր է կատարել, որպեսզի ապրի և լինի ազատ ու արժանապատիվ:

Այդ ընտրության կենսական կարևորությունը էլ ավելի ակնառու է դառնում ներկայումս ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին, գոյութենական որոշումների կայացման մարտահրավեր նետած նոր կորոնավիրուսի պանդեմիայի համատեքստում:

Մինչդեռ 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած քաղաքական ուժը մնում է ջրբաժանից այն կողմ և ամեն կերպ խուսափում է ճակատագրական ընտրության որոշում կայացնելուց: Համառորեն մնում է անցյալի ու ներկայի միջև և քայլ չի կատարում դեպի ապագան:

Այդպիսի մոտեցումն էր, որ հանգեցրեց մահաբեր համաճարակի պայմաններում ս.թ. մարտի 31-ին Արցախում ընտրություններ կատարելու և դրան բանակի մասնակցությունը թույլ տալու որոշմանը:
Այժմ էլ տեսնում ենք, որ մեզ մի նոր փորձություն է սպասում: Եվ այդ փորձությունն արդեն կարող է աղետալի լինել. Արցախում այսպես կոչված նախագահական ընտրությունները չեն ավարտվել առաջին փուլով և ս.թ. ապրիլի 14-ին պետք է անցկացվի երկրորդ փուլ:
Առանց չափազանցության ստիպված ենք պնդել, որ այն կարող է ունենալ Ապրիլյան պատերազմին հավասարազոր ծանր հետևանքներ:

Արձանագրում ենք, որ համաճարակի ծավալման ժամանակ նման քայլը հավասարազոր կլինի գիտակցված դավաճանության:

Համաճարակը բոլոր ողջամիտ մարդկանց համար այլևս ակնհայտ է դարձրել, որ հատկապես պաշտպանական և պարենային անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն Արցախը ներառող միասնական տարածքով և միասնական կառավարմամբ:

Կյանքի իրավունքի պահանջով ՀՀ իշխանությունը պարզապես պարտավոր է հետ կանգնել իր որդեգրած փակուղային ընթացքից և անցնել ջրբաժանը, այդ թվում՝ չեղարկել ս.թ. ապրիլի 14-ին նախատեսված ընտրությունների 2-րդ փուլը, Արցախում ևս հայտարարել արտակարգ դրություն և Արցախը ներառող միասնական կառավարմամբ զուգահեռաբար լուծել մեկ պետության կայացման ու համաճարակի դեմ պայքարի խնդիրները:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
2 ապրիլ 2020 թ., Երևան

Ինչպես «լվանալ ձեռքերը». Գարեգին Չուգասզյան

March 30th, 2020

Չէի ուզի իմ այս գրառումը խուճապ ստեղծի, սակայն մասնագիտությամբ լինելով մաթեմատիկոս և տեսնելով համընդհանուր անլրջությունը, մասնագիտական և քաղաքացիական պարտքս եմ համարում կիսվել Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի ներկայիս աճի հնարավոր հեռանկարի հետևյալ սթափեցնող հաշվարկներով:

Եթե Հայաստանում կորոնավիրոսով վարակվածների թվի ներկայիս օրական աճի տեմպը նվազի և հասնի 10 %, իսկ այն վերջին օրերին կազմում է 13%, ապա մեկ ամսից (մայիսի 1-ի կողմերը)մենք կունենանք (10 000) տաս հազարից ավելի վարակակիրներ։ Իսկ երկու ամսից(մայիսի 25 կողմերը) այդ ցուցանիշը կանցնի հարյուր հազարից(100 000): Եվս մեկ այսպիսի ամիս և վարակված կլինի ամբողջ բնակչությունը: Ավելորդ եմ համարում բացատրել թե դա ինչ աղետի առաջ կկանգնեցնի մեր առողջապահական համակարգը և երկրի ողջ անվտանգությունը: Իտալիայի օրինակը մեր աչքի առաջ է:

Ուրեմն, պետք է ամեն գնով կանգնեցնել կամ էապես նվազեցնել այսօրվա տարածման տեմպերը: Դրա միակ փորձված ձևը Արտակարգ դրության կարգավիճակում համընդհանուր կարանտինն է:

Ստիպված եմ մի վերջին անգամ սթափության կոչով դիմելու Հայստանի հանրապետության և Արցախի մարզի ներկա ղեկավարությանը: Ուշքի եկեք և ձեր քաղաքական շահերից վեր կանգնեք: Արցախում ներկա պանդեմիայի պայմաններում ընտրություններ կազմակերպելով դուք Ձեր անխոհեմ որոշումներով համազգային աղետի հիմքեր եք ստեղծում և պատասխան եք տալու:

Գարեգին Չուգասզյան

Բոյկոտել համաճարակի գնով վերարտադրվող մաֆիայի ընտրությունները

March 30th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բոյկոտել համաճարակի գնով վերարտադրվող մաֆիայի ընտրությունները

Արցախի մարզում հաշվառված ՀՀ քաղաքացինե՛ր

Վաղը՝ 2020 թ. մարտի 31-ին, նախատեսված են ՀՀ տարածքում գործող ապօրինի մարմինների՝ այսպես կոչված Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։

Դրանք, ապազգային և ապօրինի լինելուց զատ, անցկացվում են մահաբեր նոր կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, երբ Երևանում և ՀՀ մի շարք այլ մարզերում այսօրվա դրությամբ արդեն արձանագրվել է 482 հիվանդացության և 3 մահվան դեպք։

Ակնհայտ է, որ մեծ վարակելիությամբ այդ հիվանդությունը, որ ունի երկշաբաթյա գաղտնի շրջան, առկա է ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ Արցախի մարզում։

Մենք տեսանք, թե ինչպես այդ հիվանդության համաճարակը բռնկվեց մեր հարևան Իրանում անցկացված խորհրդարանական և Ֆրանսիայում՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով։

ՀՀ շատ քաղաքական ուժեր և գործիչներ, մտավորականներ, արտերկրաբնակ հայության հայտնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արցախի ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուներ ու կուսակցություններ կոչ արեցին չեղարկել (հետաձգել) դրանք և Արցախում ՀՀ տարածքի մնացյալ մասի ռեժիմով արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի հնարավոր լինի կանխել համաճարակի բռնկումը։

Արցախում համաճարակի բռնկումը կրկնակի վտանգավոր է, քանի որ թափանցելու է բանակի շարքեր և հարցականի տակ է դնելու մեր պաշտպանունակությունը։

Ցավալիորեն արձանագրում ենք, որ թե՛ պաշտոնական Երևանը, և թե՛ Ստեփանակերտի իշխանիկները չլսեցին ողջամտության ձայնը և որոշեցին ձեր կյանքի, առողջության ու պետության պաշտպանունակության հաշվին անցկացնել այդ չարաբաստիկ ընտրությունները։

Ստեփանակերտում իշխող մաֆիայի նպատակը մեկն է՝ ապահովել իր վերարտադրությունը և թալանը շարունակելու հնարավորությունը։

Իսկ պաշտոնական Երևանը պարզապես ձեռքերը լվացել է Արցախից և այն հանձնում է օտարին ծառայող մաֆիային։

Նրանց պատասխանատվության մասին կխոսենք համաճարակը հաղթահարելուց հետո, իսկ այս պահին առաջնահերթ է պահպանել ձեր կյանքն ու առողջությունը և բանակի մարտունակությունը։

Նման իրավիճակում, երբ իշխանությունը գործում է ժողովրդի ու պետականության դեմ, ձեզանից յուրաքանչյուրի կամքն ու վարքագիծը շատ կարևոր է դառնում թե՛ ձեր, ձեր հարազատների ու համաքաղաքացիների, և թե՛ բանակի մարտունակությունը փրկելու հարցում։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ կոչ ենք անում բոյկոտել համաճարակ առաջացնող և ապօրինի ընտրությունները, մնալ տանը և ապալեգիտիմացնել դրանք։

Նրանք, որ կմասնակցեն ընտրություններին, կամա թե ակամա դառնալու են հիվադացության, մահերի և բանակի մարտունակության թուլացման պատճառ։

Այն իշխանությունը, որ կձևավորվի համաճարակ տարածելու գնով ու բոյկոտի պայմաններում, չի կարողանալու ոտքի վրա մնալ և կարճ ժամանակ անց կտապալվի ձեր համախմբված կամքի գործադրմամբ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

30 մարտ 2020 թ.

Երկրում համաճարակ է, արտակարգ դրություն, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատն աշխատում են

March 29th, 2020

Երկրում համաճարակ է, արտակարգ դրություն, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատն աշխատում են։
Սնունդ կամ բժշկական պարագաներ չեն արտադրում։

Ընդերքն են հոշոտում։

Բայց աշխատում են, որովհետև մաֆիայի շահերն են իրացնում և նրանց գործունեությունը թույլատրված է Պարետի որոշմամբ։ Այդ պատճառով նրանք դուրս են օրենքից և վեր են մեր կյանքից ու առողջությունից։
Նույն պատճառով Արցախի ընտրությունները չեն չեղարկվում։ Այս դեպքում ևս մաֆիայի շահերը դուրս են օրենքից և վեր են մեր կյանքից ու առողջությունից։
Նույն շարժառիթներով ու տրամաբանությամբ Ամուլսարն էին հանք դարձնում։ Եվ դեռ չեն հրաժարվել այդ մտադրությունից։

Գաղտնիք չէ, որ մեր երկրում մաֆիան օտարի ծնունդ է և/կամ փայ ունի օտարի հետ։

Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ իշխանությունը։
Առայժմ ենթադրություններ չանենք։ Կյանքն ամեն ինչ ցույց է տալու։

Վարուժան Ավետիսյան

Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա. Ժիրայր Սէֆիլյան

March 29th, 2020

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին:

Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։

Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա։

Ժիրայր Սեֆիլյան

Վիտալի Բալասանյանը հանցագործ է և դավաճան, ինչի պատճառով վաստակել է իր տեղը առաջիկայում կայանալիք Հայկական Նյուրնբերգի ամբաստանյալների աթոռին

March 27th, 2020

Վարուժան Ավետիսյան 27.03.2020թ․

Վիտալի Բալասանյանն իր վերջին հարցազրույցում ասել է, թե ինքն ապտակել է Սասնա Ծռերի այն անդամներին, որ իր վրա զենք են պահել:

Նրա վրա ոչ մեկը զենք չի պահել։ Եվ նա ոչ մեկին չի ապտակել։ Մեղմ ասած՝ չէր էլ կարող։

Նա իրեն փորձում էր ներկայացնել որպես անաչառ միջնորդ։ Սակայն մենք շատ լավ էինք ճանաչում նրան և գիտեինք, որ ռեժիմի կամակատար է։

Վիտալի Բալասանյանը
հանցագործ է և դավաճան, ինչի պատճառով վաստակել է իր տեղը առաջիկայում կայանալիք Հայկական Նյուրնբերգի ամբաստանյալների աթոռին:

Իսկ մինչ այդ՝ դեռ ժամանակ ունի 5-րդ շարասյան մեդիա հարթակներում տղայական ստախոսությամբ ու գլուխգովանությամբ դրսևորվելու համար:

Ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն

March 27th, 2020

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն

Նոր կորոնավիրուսի պանդեմիան համաշխարհային մասշտաբի ճգնաժամ է առաջացրել:

Այդ ճգնաժամի հետևանքով էապես փոխվում են գերակայությունները:

Ներկայիս իրավիճակում բազմապատիկ անգամ ավելի հասկանալի և ընդունելի կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը, մահաբեր համաճարակի պայմաններում այլ ելք չունենալով՝ Արցախում բնակվող իր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու, բանակը հնարավորինս վարակից զերծ պահելու և տնտեսության փլուզման պայմաններում քիչ թե շատ բնականոն կենսագործունեություն ապահովելու համար իր անմիջական ու արդյունավետ վերահսկողության տակ առնի Արցախը և տնտեսության ռազմավարական բաղադրիչները:

Ըստ այդմ՝ գործող իշխանությանն առաջարկում ենք համաշխարհային ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն և առաջին փուլում.

1) Չեղարկել Արցախի ընտրությունները, այնտեղ ևս հայտարարել արտակարգ դրություն և դրա կառավարումն իրականացնել ուղիղ կերպով՝ ՀՀ արտակարգ դրության Պարետատան և Պարետի միջոցով:

2) Բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ գազի մատակարարման բնագավառում նրա հետ կնքված պայմանագրերը, առաջին հերթին՝ միայն իրենից գազ գնելու և գազի գնի պայմանների մասով, արմատապես վերանայելու ուղղությամբ:

Այս առաջարկությունը հիմնավոր է նաև այն պարզ պատճառով, որ էներգակիրների համաշխարհային շուկայում գները մի քանի անգամ ընկել են և դեռ շարունակում են իջնել, մինչդեռ Գազպրոմն ամեն գնով շարունակում է մեզ պարտադրել իր կոռուպցիոն և գերուռճացված գինը:

Առանց այս կենսականորեն կարևոր քայլի մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Բնական գազը համակարգաստեղծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար, մինչդեռ մեր երկրում դրա մատակարարումը տնօրինող օտար կապիտալը՝ հանձինս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, անտեսում է համաճարակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված ֆորս-մաժորային վիճակը, ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը և դադարեցնում է վճարումները կատարելու հնարավորություն չունեցող սպառողների գազամատակարարումը: Չմոռանանք նաև, որ մեզ գիշատչական գազի գին և ստորացուցիչ պայմաններով գազամատակարարում է պարտադրվել, ինչպես նաև գազի մատակարարման ՀՀ ենթակառուցվածքը մեզանից օտարվել է ՀՀ ոչ լեգիտիմ և հանցագործ իշխանության հետ կնքված ապօրինի գործարքների միջոցով:
Եթե Ռուսաստանը չհամաձայնի վերանայել պայմանագրերը, ապա կմնա մեկ ելք՝ միջազգային իրավունքին համապատասխան ազգայնացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը, ինչը ևս նման պարագայում հասկանալի և ընդունելի կլինի:

3) Ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ համազգային ռեսուրսը համախմբելու և արդյունավետ կերպով օգտագործելու, այդ թվում՝ նշված խնդիրները լուծելու նպատակով ստեղծել ազգային-ժողովրդավարական ուժերի ու քաղհասարակության հետ երկխոսության մեխանիզմ։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Արա Պապյան
Ալբերտ Բաղդասարյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան

27 մարտի 2020 թ., Երևան

Արցախում պետք է չեղարկվեն ընտրությունները․ Վարուժան Ավետիսյան

March 26th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը Բաց Tv-ին

Արտակարգ դրության պայմաններում «Սասնա ծռերը» ամեն ինչ կանեն քաոս թույլ չտալու համար. «Արցախի ընտրությունները մնում են մտահոգության առարկա»

March 26th, 2020

«Իշխանություններին աջակցության փուլի ավարտի մասին հայտարարության ժամանակ էլ ենթադրվում էր, որ երկրի ինքնիշխանությամբ ու ազգային անվտանգությամբ հետաքրքրված բոլոր ուժերը ցանկացած արտակարգ իրավիճակի ժամանակ պետք է ամեն ինչ անեն՝ թույլ չտալու քաոս, նաև օգտագործեն իրենց բոլոր հնարավոր ռեսուրսները արտակարգ ռեժիմի խնդիրների արագ ու արդյունավետ լուծման համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանը։
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Այս կոնտեքստում տեղին չէ հիշատակել մեր նախկին հայտարարությունը։ Մենք մեր հայտարարություններով նպատակ ենք ունեցել վարակի տարածման կանխման համար արդյունավետ քայլեր հուշել, այդ քայլերի կատարումը պահանջել կառավարությունից։ Եթե նկատում եք՝ կա որոշակի ուշացում։ Եթե հետ գնանք մեր մարտի մեկի երթի չեղարկման հայտարարությանը, տեսնում ենք՝ մոտ 25 օրվա ժամանակի ուշացում ունենք իշխանությունների գործողությունների հետ։ Ամեն դեպքում ողջունում ենք, որ կառավարությունը վերջիվերջո սկսեց արտակարգ միջոցներ կիրառել, ու այս պահին մեր գործողությունները լինելու են արտակարգ ռեժիմի պահպանման արդյունավետության նկատմամբ մոնիթորինգի ուղղությամբ։ Հասկանում ենք նաև, որ մեկ օրում թղթի վրա հայտարարված ռեժիմը չի կարող իրականություն դառնալ։ Բոլոր ի հայտ եկող սխալների մասին իշխանություններին հուշելը ու նաև պահանջելը մնում է մեր առաջնահերթությունը»։

Վահագն Ավագյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ իրենց համար մտահոգության առարկա են մնում Արցախում մարտի 31-ին անցկացվելիք ընտրությունները. «Քանի որ աբսուրդ է մտածել, թե կարելի է մեկ մարզում, որտեղ, ենթադրենք, այս պահին վարակ չկա, կարելի է ընտրություններ անցկացնել։ Մաթեմատիկան ու վարակի տարածման ցուցանիշներն այլ երկրներում մեզ հուշում են, որ հնարավոր չէ, որ վարակն այնտեղ մինչ այսօր թափանցած չլինի։ Եթե նկատեցիք, վարչապետն էլ աշխարհագրության ընդլայնման մասին խոսեց՝ բնականաբար չնշեց Արցախը, բայց գիտությունն այստեղ մեզ օգնելու է գալիս։ Ֆիզիկայից որոշակի հասկացողություն ունեցող մարդիկ հաստատ գիտեն, որ այնտեղ էլ է տարածվել։ Աբսուրդ կլինի այժմ հայտարարել, թե մենք արտակարգ ռեժիմ ունենք, քանի որ ամենամեծ մարզը արտակարգ ռեժիմով չի ապրում։ Քանի դեռ դա այդպես է՝ մեր պաշտպանական համակարգը, որ ռեսուրսների մեծ մասը Արցախում է, վտանգված է։ Միայն Ապրիլյան պատերազմի ժամանակ է նման սպառնալիք եղել մեր պաշտպանական համակարգում։ Այսինքն՝ եթե մենք արտակարգ ռեժիմը ժամ առաջ չենք տանում Արցախ, շատ ցածր մակարդակի ենք իջեցնում գործողությունների արդյունավետությունը, որ արել ենք Երևանում և մյուս քաղաքներում, նաև հաստատուն սպառնալիք ենք առաջացնում պաշտպանական համակարգում»։

Դիտարկմանը, թե Հայաստանը նույնիսկ չի էլ ճանաչել Արցախը, ինչպես կարող է նման որոշում կայացվել, Վահագն Ավագյանը պատասխանեց. «Ոչ միայն մենք չենք ճանաչել, այլ նաև որևէ այլ պետություն դա չի արել։ Արցախը ՀՀ մարզ է, ու աշխարհն այդպես գիտի։ Այն բոլոր փաստաթղթերը, որոնք Արցախը Հայաստանից անջատման մասին են վկայում՝ դրանք աշխարհի կողմից չճանաչված են, միջազգային փաստաթղթեր չեն, ռուս-թուրքական օկուպացիայի հետևանքով առաջացած երկկողմանի պայմանագրերի հետևանքներն են, և աշխարհն այդպես էլ վերաբերվում է։ Որևէ մեկը երբեք Արցախը որպես հանրապետություն չի ճանաչելու։ Աբսուրդ է, որ աշխարհում որևէ մեկի կողմից չճանաչված հանրապետությունում վարակի համաճարակի գագաթնակետի վրա ընտրություններ են կազմակերպում, որը որևէ մեկը չի ճանաչելու։ Հենց արտակարգ դրությունների ժամանակ շատ ակնհայտ է դառնում և կարևոր է, որ ժողովուրդը ֆիքսի, որ ժողովուրդների պաշտպանվածության թույլ կետերը ակնառու են դառնում։ Եթե Արցախը չի դիտարկվում որպես Հայաստանի մի մարզ և այնտեղ չեն իրականացվում նույն արտակարգ միջոցները, մենք ունենում ենք ազգային անվտանգության խնդիրներ՝ թե՛ վարակի տարածման առումով քաղաքացիական շրջանակներում, և՛ թե՛ պաշտպանության, անվտանգային համակարգի լուրջ սպառնալիք ու դրանից բխող ռիսկեր»։

Այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ,որ Արցախում ևս կան վիրուսակիրներ. Քերոբ Ղազարյան

March 25th, 2020

Այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ,որ Արցախում ևս կան վիրուսակիրներ։ Աշխարհի փորձը ցույց է տալիս,որ դրա տարածումը ժամերով է հաշվվում։
Նույնիսկ մեր <<սիրելի>> ՌԴ-ում հետաձգվեց համապետական հանրաքվեն։

Վերջապես ժամանակն է Արցախի և ՀՀ իշխանություններին, բոլոր նախագահական, կուսակցական թեկնածուներին ու քաղաքացիներին ուշքի գալու և ԱՀ մարտի 31-ի ընտրությունները հետաձգելու համար։

Դեռ ժամանակ կա։
Արցախի բնակչության մեծ մասը պետական ծառայողներ են՝ բանակ, ոստիկանություն, ԱԻ,ԱԱԾ, բյուջետային աշխատողներ։ Համաճարակը լուրջ անվտանգության խնդիրներ կառաջացնի և քաոսի կվերածի կյանքը Արցախում։

Արցախը չունի համաճարակի դեմ պայքարելու ֆինանսական, մասնագիտական , դեղորայքի և համապատասխան բժշկական սարքավորումների բավարար պաշարներ։ Հետևանքները կարող են ճակատագրական լինել ոչ միայն Արցախի մասնավորապես, այլ ողջ Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Հապաղելու հետևանքների անմիջական պատասխանատու հանդիսացող Արցախի իշխանությունները ի դեմս Բ․Սահակյանի մեծ՝ ճակատագրական պատասխանատվություն են կրում հնարավոր հետևանքների համար ողջ հայ ժողովրդի առաջ։

Քերոբ Ղազարյան

Ապահովել իրական արտակարգ դրություն, իսկ տնտեսական կորստի բեռը բաշխել համամասնորեն

March 25th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապահովել իրական արտակարգ դրություն, իսկ տնտեսական կորստի բեռը բաշխել համամասնորեն

Երեկ՝ 2020 թ. մարտի 24-ին, ընդունված որոշումը՝ քաղաքացիների ինքնամեկուսացման և նրանց տեղաշարժի էական սահմանափակման վերաբերյալ, անսովոր և ծանր պարտականություն է պետական կառավարման համակարգի, հատկապես՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող իրավապահ մարմինների համար:

Այսօր իսկ բացահայտվեցին տարաբնույթ բացեր և թերություններ: Դրանք, արտակարգ իրավիճակի պայմաններում օբյեկտիվորեն սպասելի լինելով հանդերձ, պետք է հնարավորինս կարճ ժամկետում լրացվեն և շտկվեն:

Մասնավորապես՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և մյուս քաղաքներում ու բնակավայրերում թեև տեղաշարժը նկատելիորեն նվազել է, սակայն զգալի չափով չի համապատասխանում սահմանված ռեժիմի պահանջներին:
Միայն ուղևորներով լի երթուղայինների և զգալի չափով ծանրաբեռնված կանգառների առկայությունը բավարար է, որ համաճարակը շարունակի գրեթե նույն տեմպերով տարածվել:

Իսկ Ոստիկանության աշխատանքի աչքի ընկնող թերությունը նրա կարգախմբերի անհավասարաչափ բաշխածությունն է:
Զուգահեռաբար՝ հստակ պատասխաններ չկան, թե ինչպես են լուծվելու ապրուստի միջոցներից և կենսագործունեության նվազագույն պայմաններից զրկվող քաղաքացիների պրոբլեմները:

Արտակարգ դրության ռեժիմի նշված և բազմաթիվ այլ բացերն ու թերությունները հաշվի առնելով, ՀՀ իշխանություններին առաջարկում ենք.
Անհապաղ դադարեցնել առնվազն երթուղայինների աշխատանքը, քանի որ դրանցում անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն:

Հեռացնել համաճարակային իրավիճակի համար անհեթեթ զրահամեքենաները և Ոստիկանության կարգախմբերը ցանցային եղանակով բացազատել քաղաքների ամբողջ տարածքով մեկ՝ մինչև ամենախուլ թաղամասերը և քաղաքացիների նկատմամբ կիրառել համոզման ու հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ:

Առկա ռեսուրսները վերաբաշխել այն տրամաբանությամբ, որ առաջին հերթին լուծվեն կորոնավիրուսով վարակվածների բուժօգնության, համաճարակի տարածման կասեցման, ինչպես նաև աղքատների, օրավարձով ապրողների, վարձակալությամբ բնակվողների, կոմունալ ծառայությունների վճարումների և վարկային ու հարկային պարտավորություններ ունեցողների, աշխատանքը կորցնողների, հարկադիր պարապուրդում գտնվողների և այլ պատճառներով դժվարին կացության մեջ հայտնվածների պրոբլեմները:

Այս պրոբլեմների հանգույցը օրավարձով աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիների ապրուստի հարցն է, որը լուծելու դեպքում մնացյալ պրոբլեմների կարևոր մասը կլուծվի:

Զուգահեռաբար՝ քայլեր ձեռնարկել կոմունալ և կապի ծառայությունների վճարումները հնարավոր մասով չեղարկելու, առնվազն՝ հետաձգելու, հատկապես գազի և էլեկտրաէներգիայի գիշատչական և ուռճացված սակագները նվազեցնելու, այդ նպատակով՝ համաշխարհային շուկայում էներգակիրների գների կտրուկ անկման համատեքստում Ռուսաստանի հետ կնքված գազի մատակարարման պայմանագրերը վերանայելու, ինչպես նաև բենզինը և դիզվառելիքը ինքնարժեքին մոտ գնով վաճառքի հանելու ուղղությամբ:

Այս ամենն իրականացնելու գործում ՀՀ իշխանություններից պահանջում ենք հետևել արդարության օրենքին և բանկերի ու մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունների փոխարեն նախապատվությունը տալ կարիքավորին, քաղաքացուն, մանր ու միջին բիզնեսին և այնպես անել, որ անխուսափելի տնտեսական կորստի բեռը բոլորի ուսերին դրվի համամասնորեն:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

25 մարտ 2020 թ., Երևան

Ողջունում ենք արտակարգ դրության ռեժիմի խստացումը և պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել Արցախում

March 24th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ողջունում ենք արտակարգ դրության ռեժիմի խստացումը և պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել Արցախում

Ողջունում ենք նոր կորոնավիրուսի համաճարակի տարածումը կասեցնելու նպատակով արտակարգ ռեժիմի խստացման քայլերը, առաջին հերթին՝ քաղաքացիների ինքնամեկուսացումը և տեղաշարժի սահմանափակումը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք լինել խիստ, բայց առավելագույնս իրավաչափ ու մարդկային։ Քաղաքացիներին հորդորում ենք մնալ տանը, պահպանել ինքնամեկուսացման և տեղաշարժի սահմանափակման պահանջները, ինչպես նաև հնարավոր ամեն ինչով օգնել միմյանց (պահպանելով սոցիալական հեռավորություն և հիգիենայի կանոններ) և աջակցել Պարետատանն ու իրավապահ մարմիններին։

ՀՀ իշխանությունից պահանջում ենք նույնպիսի ռեժիմով արտակարգ դրություն սահմանել նաև Արցախում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն
24 մարտի 2020 թ., Երևան

Գիտության, մշակույթի և հանրային գործիչները կոչ են անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն

March 24th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գիտության, մշակույթի և հանրային գործիչները կոչ են անում Արցախում հայտարարել արտակարգ դրություն

Սիրելի արցախցիներ

Խիստ մտահոգիչ է, որ Արցախը դուրս է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ կիրառվող արտակարգ միջոցառումների տրամաբանությունից և տարածքից:

Համաճարակը մեզ ընդհանուր մարտահրավեր է նետել: Մենք պարտավոր ենք գիտակցաբար ու պատվով ընդունել այն, վեր կանգնել հատվածական, քաղաքական, խմբային, անձնական շահերից և կատարել միակ ճիշտ և արդյունավետ քայլը՝ ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն և Երևանի հետ ընդհանուր տրամաբանությամբ իրականացնել կարանտինային և այլ անհրաժեշտ միջոցառումներ:

Հավատում ենք, որ մեր ձայնը կլսվի և մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը վեր կդասվի ամեն ինչից:

1․ Հայկ Մինասյան – ֆիզիկոս
2․ Հարություն Կարապետյան – քիմիկոս
3․ Էմիլ Աբրահամյան – հասարակական գործիչ
4․ Ապրես Զոհրաբյան – հասարակական գործիչ
5․ Թամար Հովհաննիսյան-դերասան, ռեժիսոր
6․ Վահրամ Թադևոսյան – օպերային երգիչ
7․ Դավիթ Գասպարյան – բանասեր
8․ Ռաֆայել Հակոբյան – ֆիզիկոս
9․ Հովիկ Վարդումյան – արձակագիր
10․ Վահագն Կոզմոյան – լրագրող
11․ Հրաչիկ Միրզոյան – քիմիկոս, բնապահպան
12․ Վարդան Հայկազյան – երկրագետ

Բախտի քմահաճույքին չենք կարող թողնել. Արցախում ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության սպառնալիք կարող է լինել

March 23rd, 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, Դուք հայտարարությամբ եք հանդես եկել, որում մտահոգություն եք հայտնում Արցախում մարտի 31-ին անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ վտանգներ կարող են լինել։

– Վտանգների մասին բոլորն են ասում՝ ոչ միայն քաղաքական ուժերը, նաև մասնագետ բժիշկները։ Ամեն օր առնվազն 5000 մարդ անցուդարձ է անում դեպի Երևան և հակառակը։ Վարակի տարածվածության որոշակի աստիճան Հայաստանում կա. բացահայտված վարակակիրն ու իրական վարակակիրների քանակը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նույնը չէ։ Տասն անգամ ավելի տարբերություն կա, և տրամաբանական է, որ վաղ թե ուշ այնտեղ դեպքեր ևս կգրանցվեն։ Իսկ ընտրությունները կարող են բռնկման աղբյուր ու օջախներ ձևավորել, ինչը շատ ցավալի է։ Զարմացած եմ. պաշտոնական Երևանը ոչինչ չի ձեռնարկում, նույնիսկ այնպիսի տպավորություն է, որ իր համար այդ խեղկատակ ընտրություններն ընդունելի են։ Թե ինչ հարց պետք է լուծվի այդ ընտրություններով՝ արդեն հոգնել ենք ասելուց։ Արցախի անկախությունը կեղծ երևույթ է, եթե նախկինում դրանք ինչ-ինչ արդարացումներ ունեին, չնայած մենք դա չէինք ընդունում, հիմա դա դարձել է մեր ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը։

– Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին խոսում է Վիտալի Բալասանյանը։

– Գիտեք, այսպիսի իրավիճակներում տարբեր մարդիկ, տարբեր ուժեր կարող են նույն դիրքորոշումը հայտնել։ Գուցե պարադոքսալ կարող է թվալ, բայց հնարավոր է համընկնեն իրենց պահանջներն ու խոսքը։ Դա ամենևին չի նշանակում, որ համակարծիք են, ընդհակառակը՝ կարող են ծայրահեղ բևեռներում լինել, իսկ այդպիսի հանգամանք այս պարագայում առկա է։ Ինչ-որ դատողություններ կարող ենք անել, բայց իրավիճակն այնպիսին է, որ թողնենք դա հետագային։ Կրեմլի գլուխն էլ է խառը, և ոչ բոլոր հարցերն են բոլորի համար հասկանալի։ Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց բավարարվենք այն հանգամանքը շեշտելով, որ ծայրաստիճան վտանգավոր է ընտրական գործընթացն ու քվեարկության անցկացումը Արցախում։ Նայենք զուտ առողջապահական անվտանգային տեսանկյունից և նաև նկատի ունենանք, որ եթե օջախ առաջանա այնտեղ, դա ուղիղ ձևով կվտանգի նաև անվտանգության հարցը, քանի որ բանակի կեսն այնտեղ է կենտրոնացած, բանակում սպաներ ու քաղաքացիական ծառայողներ, բյուջետային աշխատողներ շատ կան Արցախից։ Գրեթե բացառվում է, որ եթե Արցախում օջախ առաջանա, դա չփոխանցվի բանակին։ Ահա այսպիսի մտահոգություններ ունենք, որոնք մեր հայտարարություններով, խոսքով ներկայացրել ենք մեր հանրությանը։

– Կարծում եք՝ Արցախի ընտրությունների հետ կապված աշխարհաքաղաքական հետաքրքրությունները պահպանվո՞ւմ են։

– Անշուշտ։ Ինչպե՞ս կարող են Արցախի հետ կապված աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չլինել։ Արցախը թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար թիվ մեկ ռազմավարական հարցն է, հանգուցային հարց է։ Անշուշտ կան աշխարհաքաղաքական շատ լուրջ հետաքրքրություններ, և բնականաբար մենք տեր չկանգնելով՝ Արցախի ու մեր պետականության ճակատագիրը թողնում ենք բախտի քմահաճույքին։

Արցախում սպասվում են նոր մարտահրավերներ․ Ժիրայր Սեֆիլյան

March 23rd, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցը Բաց Tv-ին:

Համաճարակի քողի տակ Արցախում մաֆիան փորձում է վերարտադրվել

March 22nd, 2020

Քարոզարշավն Արցախում ուղեկցվում է Սերժ Սարգսյանի իշխանությանը բնորոշ բռնություններով ու անօրինական խայտառակ գործողություններով: Այստեղ ամենևին էլ խոսքը քարոզարշավի անհավասար պայմանների մասին չէ, այլ այն հանցագործ քաղաքականության, որով մինչ օրս ճնշում, վախեցնում են ժողովրդի արդար ձայնը:

Հասարակությունն օրերս ականատեսը եղավ, թե ինչպես են ոստիկանական ուժերը բռնությամբ , ապօրինի կերպով ձերբակալում Բակո Սահակյանի և Ստեփանակերտի ռեժիմի հրաժարականը պահանջող, ընտրություններին նախկինների մասնակցությունը մերժող Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր քարոզարշավի շրջանակներում ավտոերթ էին իրականացնում Ստեփանակերտում՝ բարձրաձայնելով Արցախի մարզում թալանի, կաշառակերության, և այն հանցավոր երևույթների մասին, որոնց հետևում կանգնած են այսօրվա ընտրություն կոչված գործընթացին մասնակից քաղաքական ուժերի և թեկնածուների մեծ մասը:

Արտակարգ իրավիճակի հրամայականը՝ ձևավորել գիտակից, իրավատեր և պատասխանատու քաղաքացի

March 22nd, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ իրավիճակի հրամայականը՝ ձևավորել գիտակից, իրավատեր և պատասխանատու քաղաքացի

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելու նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը:

Երկրորդ ընթերցումը, որով օրինագծերը կընդունվեն ամբողջությամբ, նախատեսված է երկուշաբթի՝ 2020 թ. մարտի 23-ին, ժամը 11:00-ին սկսվող արտահերթ նիստում:

Ողջունում և տեղին ենք համարում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար պատասխանատվություն սահմանող իրավակարգավորումների ընդունումը:

Միևնույն ժամանակ՝ միանգամայն չկշռադատված և վտանգավոր ենք համարում գրաքննության սահմանումը, որ նախատեսվում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի լրացմամբ, ըստ որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն դրանցից միայն եզակիներն են (այն էլ՝ ներկայումս բռնապետական կամ անցյալում ամբողջատիրական) նախատեսել խոսքի ազատության սահմանափակումներ:

Մեր պարագայում, երբ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ բռնապետական անցյալի իներցիան, անցյալից մնացած կադրերի կառավարման ներքո գտնվող ուժային համակարգը շատ արագ կերպով կարող է վերադառնալ իրեն հոգեհարազատ մեթոդներին և միջոցներին՝ չեղարկելով արդեն ձեռք բերված քաղաքացիական ազատությունների նվաճումները, ինչն էլ ավելի կխորացնի ճգնաժամը:

Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի սուղ պայմաններում գրաքննության փոխարեն պետական ռեսուրսն ավելի արդյունավետ կերպով պետք է օգտագործվի իրապես կենսական պրոբլեմներ լուծելու համար:

Համոզված ենք, որ հազարամյակների ճանապարհ ու փորձություններ հաղթահարած մեր ժողովուրդն ունակ է դրսևորելու գիտակից և պատասխանատու վարքագիծ:
Այդուհանդերձ, եթե լինեն նպատակաուղղված ապատեղեկացման փորձեր, ապա դրանք շատ հեշտությամբ կարող են խափանվել իշխանության ճշմարտացի և ամբողջական տեղեկատվությամբ՝ քաղաքացիների գործուն աջակցությամբ:

Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
22 մարտ 2020 թ., Երևան

Հայտարարություն արտակարգ դրության ռեժիմը խստացնելու անհրաժեշտության մասին

March 20th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դրության ռեժիմը խստացնելու անհրաժեշտության մասին

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի ծավալման հնարավորինս կանխարգելման նպատակով անհրաժեշտ է արտակարգ դրության ռեժիմը համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին:

Այսպես, շատ ողջունելի է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո առողջապահության համակարգը գրեթե մոտեցել է շատ երկրներում փորձարկված և դրական արդյունք արձանագրած կարանտինային տրամաբանությանը, որն արտահայտվում է «Մնա տանը» կարգախոսով:

Մինչդեռ արտակարգ դրության ռեժիմը չի պարունակում «Մնա տանը» տրամաբանությանը համապատասխան պայմաններ, ինչի պատճառով առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ:

Դրանց թվում կարելի նշել վարակման մեծ հավանականություն պարունակող երթուղային տաքսիներով երթևեկելու, քրեակատարողական հիմնարկներից անազատության մեջ գտնվող անձանց դատարաններ տանելու, առհասարակ՝ նրանց մասնակցությամբ հատկապես մեծաքանակ ներկաների կազմով դատավարություններ անցկացնելու, սուպերմարկետներում և այլ առևտրի օբյեկտներում մարդկանց կուտակումների, ռեստորանները և սննդի այլ հանրային օբյեկտները այցելուների համար չփակելու (այլ միայն առաքումների համար աշխատեցնելու), բացակայող աշխատողների նկատմամբ գործատուների կողմից տույժեր կիրառելու, անգամ՝ նրանց աշխատանքից ազատելու, քաղաքացիների կողմից տանը մնալու և/կամ եկամտից զրկվելու հետևանքով կոմունալ ծառայությունների և վարկային պարտավորությունների վճարումները չկատարելու, անապահով խավի նվազագույն կարիքները հոգալու և մի շարք այլ երևույթների հետ կապված կենսական պրոբլեմները:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ ՀՀ իշխանություններին, ներառյալ՝ Արտակարգ դրության պարետին, առաջարկում ենք արտակարգ դրության ռեժիմը համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին և նրա «Մնա տանը» կարգախոսին և այդ նպատակով ձեռնարկել վերը նշված պրոբլեմները լուծելու կոնկրետ քայլեր՝ կիրառելով կարանտինային բնույթի որոշակի արգելքներ, ֆինանսատնտեսական մեխանիզմներ, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների և վարկային պարտավորությունների վճարումների հետաձգումներ, աշխատողների հարկադիր պարապուրդի դիմաց նվազագույն փոխհատուցումներ, ինչպես նաև անապահով խավին առաջին անհրաժեշտության ծառայությունների (ջուր, հոսանք, գազ, կապ) մատուցման և ապրանքների (սնունդ, դեղորայք, ախտահանիչ նյութեր և պարագաներ) հատկացման քայլեր:

Այս ամենի համատեքստում շատ կարևոր է սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը. բիզնեսը և քաղաքացին պետք է հավասարապես կրեն անխուսափելի տնտեսական կորստի բեռը, ուստի հատկապես պետք է բացառել քաղաքացու հաշվին բիզնեսի կողմից հավելյալ շահույթ կորզելու երևույթը:

Զուգահեռաբար՝ մեր քաղաքացիներին հորդորում ենք.
1) հետևել Պարետատան և առողջապահության համակարգի բոլոր պահանջներին ու հորդորներին,
2) ինքնակազմակերպվել և առանց խուճապի ինքնուրույն կերպով կատարել վարակից խուսափելու համար անհրաժեշտ քայլեր, մասնավորապես՝
• խստորեն պահպանել հիգիենայի և սոցիալական հեռավորության կանոնները,
• մնալ տանը և տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում,
• օգնել կարիքավորներին,
• սուպերմարկետներում և առևտրի մյուս օբյեկտներում բացառել կուտակումները, հարկ եղած դեպքում սպասել դրսում,
• չօգտվել երթուղային տաքսիներից և այլն:

Ասվածից զատ՝ գերկարևոր է մարդ լինելու և մարդ մնալու պարագան: Հատկապես ուշադիր ու հոգատար պետք է լինենք հիվանդացածների և նրանց հարազատների հանդեպ, կանխենք ու դատապարտենք նրանց նկատմամբ մեղադրական, ծաղրական կամ արժանապատվությունը նվաստացնող որևէ արարք:

Մեր ժողովուրդը շատ ավելի ծանր փորձություններ է հաղթահարել և միշտ մնացել է իր բարձունքի վրա: Այս փորձությունն էլ կհաղթահարենք և դրանից դուրս կգանք ավելի կոփված, ուժեղացած ու իմաստնացած:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

20 մարտի 2020 թ., Երևան

Խիստ մտահոգիչ է, որ Արցախը դուրս է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ կիրառվող արտակարգ միջոցառումների տրամաբանությունից և տարածքից

March 18th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի սիրելի հայրենակիցներ

Խիստ մտահոգիչ է, որ Արցախը դուրս է մնում կորոնավիրուսի համաճարակի դեմ կիրառվող արտակարգ միջոցառումների տրամաբանությունից և տարածքից:

Համաճարակը մեզ ընդհանուր մարտահրավեր է նետել: Մենք պարտավոր ենք գիտակցաբար ու պատվով ընդունել այն, վեր կանգնել հատվածական, քաղաքական, խմբային, անձնական շահերից և կատարել միակ ճիշտ և արդյունավետ քայլը՝ ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն և Երևանի հետ ընդհանուր տրամաբանությամբ իրականացնել կարանտինային և այլ անհրաժեշտ միջոցառումներ:

Հավատում ենք, որ մեր ձայնը կլսվի և մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունը վեր կդասվի ամեն ինչից:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Պահպանողական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում

«Սեպուհական շարժում» ռազմահայրենասիրական կազմակերպություն

Արա Պապյան

Ալբերտ Բաղդասարյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Եղիշե Պետրոսյան

Վոլոդյա Ավետիսյան

Դիմում Արտակարգ դրության պարետին

March 18th, 2020

Այսօր՝ 2020 թ. մարտի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված էր Սասնա Ծռերի ապստամբության գործով խեղկատակ դատավարության հերթական դատական նիստ:

Ազգային դավաճանության և բռնապետության դեմ ապստամբած խմբի՝ ազատության մեջ գտնվող անդամները, հաշվի առնելով երկրում համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը և դրսևորելով քաղաքացիական ու սոցիալական պատասխանատվություն, չեն ներկայացել դատական նիստին:

Նրանք ողջամիտ կերպով ենթադրել են, որ համաճարակային իրավիճակի և արտակարգ դրության օբյեկտիվ հանգամանքերը պետք է առանց այլևայլության հիմք դառնային նույնիսկ բռնապետությունից մեզ որպես բացասական ժառանգություն մնացած դատարան կոչվող կառույցի համար, որպեսզի վերջինս հետաձգեր նիստը մինչև արտակարգ դրության ավարտը:

Մինչդեռ դատարանը ոչ միայն նիստ է արել, այլև համաճարակի պայմաններում հանձնարարել է ապստամբերի խմբի՝ անազատության մեջ գտնվող անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տասնյակ ուղեկցողներով հանել քրեակատարողական հիմնարկից և բերել դատարան՝ ստեղծելով նրանց վարակելու և վարակը նրանց միջոցով քրեակատարողական հիմնարկ փոխանցելու գերնպաստավոր պայմաններ:

Տեղի ունեցածի առթիվ դիմում ենք Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին.

1. միջոցներ ձեռնարկել նման երևույթի կրկնությունը բացառելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար,

2. հանձնարարել թեսթավորման ենթարկելու դատավորին, դատական նիստին ներկա եղած մյուս անձանց, այդ թվում՝ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաև նրանց ուղեկցած անձանց,

3. միջոցներ ձեռնարկել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցները մեղադրանքի կողմի միջնորդությամբ փոփոխելու, այնուհետև՝ Սասնա Ծռերի գործով ապօրինի դատավարությունը նախկին ազգադավ ու բռնապետական ռեժիմի հրահանգով կազմած բովանդակությամբ քննելու ընթացքից հանելու և իրավունքի գերակայության ընթացքի մեջ դիտարկելու ուղղությամբ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

18 մարտի 2020 թ., Երևան

Ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն

March 17th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ժամ առաջ Արցախում հայտարարել արտակարգ դրություն

Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը երեկ՝ 2020 թ. մարտի 16-ին, վերջապես արտակարգ դրություն հայտարարեց կորոնավիրուսի վարակի տարածման հնարավորինս կանխարգելման և դրա հետևանքների չեզոքացման նպատակով։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ձեռնարկվող միջոցառումները խիստ անբավարար են:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական շարժումը պատրաստակամ է իր բոլոր կարողություններով նպաստելու արտակարգ դրության ռեժիմի արդյունավետ գործադրմանը և առաջիկայում հանդես կգա նաև արտակարգ դրության ռեժիմի խստացման և կենսապահովման բավարար մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկություններով:

Սակայն խիստ մտահոգիչ է, որ Արցախում արտակարգ դրության ռեժիմ չի հայտարարվում: Արտակարգ դրություն հայտարարելու որոշմանը նվիրված ՀՀ կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունից պարզ դարձավ, որ ընդամենը քաղաքացիներին կոչ է արվում, որ նրանք, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում, իսկ վարակի տարածումը կանխելու համար երկու ուղղություններով անցագրային կետերում ընդամենը կչափեն քաղաքացիների ջերմությունը և ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրեն վերադառնալ իրենց բնակության վայրեր:

Մինչդեռ Արցախը ՀՀ տարածքի և կյանքի մի մասն է, սոցիալ-տնտեսական ինտեգրվածության և փոխտեղաշարժի ինտենսիվության առումներով որևէ տարբերություն չկա Արցախի և ՀՀ մեկ այլ մարզի միջև: Արցախում ապրում են ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիներ, ուստի ՀՀ-ն պարտավոր է առանց խտրականության երաշխավորել նաև նրանց առողջության ու կյանքի իրավունքը:

Տեղին է մատնացույց անել, որ այսպիսի արտակարգ իրավիճակներում է շատ ցայտուն կերպով երևում, թե Արցախի կեղծ անկախությունն ինչպիսի սպառնալիք է ամբողջ Հայաստանի Հանրապետության համար, թե ինչպիսի ողբերգություն է Հայաստանի Հանրապետության արհեստական մասնատվածությունը, քանի որ դրա տրամաբանությանը հետևելու դեպքում ականատես ենք լինում ազգային անվտանգության համակարգի խափանման փաստին:

Արցախի տարածքում արտակարգ դրություն չհայտարարելու և պատշաճ վերահսկողություն չսահմանելու պարագայում, Արցախը կդառնա համաճարակի օջախ, ինչի պատճառով գրեթե կիմաստազրկվեն Երևանի և ՀՀ մյուս մարզերի տարածքում իրականացվող միջոցառումները:

Արցախում համաճարակի բռնկման ամենամեծ աղբյուրը և վտանգն այնտեղ անցկացվող ընտրություններն են, որոնք ուղեկցում են նաև բացօթյա և դահլիճային բազմամարդ հավաքներով՝ նաև Երևանից ու ՀՀ այլ մարզերից ժամանող քաղաքացիների մասնակցությամբ, իսկ վերջում եզրափակվելու են մեծ հանրահավաքներով և մարդկային հոծ կուտակումներ ենթադրող քվեարկությամբ:

Ի դեպ՝ մի շարք զարգացած ժողովրդավարական երկրներ, ընտրությունները դիտելով որպես համաճարակի բռնկման աղբյուր, արդեն հայտարարել են դրանք հետաձգելու մասին:

Գաղտնիք չէ, որ Արցախում համաճարակի էպիկենտրոն առաջանալու պարագայում կստեղծվեն ոչ միայն հավելյալ առողջապահական-անվտանգային, այլև պաշտպանական-անվտանգային սպառնալիքներ, հնարավոր է նաև՝ ճգնաժամ:

Այս վերահաս մարտահրավերից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ժամ առաջ արտակարգ դրություն հայտարարել նաև Արցախում և դրա ռեժիմի ապահովումն իրականացնել ամբողջ ՀՀ տարածքի համար միասնական կառավարման համատեքստում:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

17 մարտի 2020 թ., Երևան

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 99-րդ տարելիցը․ Արա Պապյան

March 16th, 2020

ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանի հարցազրույցը Բաց TV-ին:

Նոր Սահմանադրությամբ ամրագրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և դատապարտել 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը

March 16th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոր Սահմանադրությամբ ամրագրել 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունը և դատապարտել 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը

Լրանում է բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված պայմանագրի 99-ամյակը:

Թեպետ այդ պայմանագիրը կնքման պահից ապօրինի և անվավեր էր (տես՝ Պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 53), սակայն մինչ օրս շարունակում է մնալ որպես ՀՀ տարածքի մեծ մասի բռնակցման հիմք:

ԽՍՀՄ-ի լուծարումից հետո իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լուռ համաձայնությամբ փաստացի ճանաչել այդ ապօրինի ու անվավեր պայմանագիրը՝ չկարողանալով լուծել իր պետական սահմանների, տարածքային ամբողջականության և պետական անվտանգության խնդիրները:

Նման մոտեցումը բացառում է ազգային և անկախ հայկական պետություն կառուցելու հեռանկարը:
Այս փակուղուց դուրս գալու և ազգային պետականության ապագան երաշխավորելու համար գործող իշխանությանը կոչ ենք անում.

1) Մինչև տարեվերջ կազմակերպել նոր Սահմանադրություն մշակելու և ընդունելու համաժողովրդական գործընթաց՝ դրա նախաբանում նշելով հետևյալ դրույթը, որը մասնակիորեն առկա է ՀՀ անկախության հռչակագրում. «Հայաստանի Հանրապետությունը, որպես 1918-1920 թթ․Հայաստանի Հանրապետության իրավահաջորդ, զարգացնում, ընդլայնում և խորացնում է 1918 թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»:

2) Հայաստանի Հանրապետության անունից ընդունել հայտարարություն, որտեղ.
Ա. դատապարտել 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը, որը ոտնահարել է միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետության իրավունքները, մասնատել ու բռնակցել է նրա օրինական տարածքները,

Բ. ընդգծել, որ 1920-1921 թթ. բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան իրականացրել են Հայաստանի Հանրապետության բռնազավթման և բռնակցման գործողություններ, այդ թվում՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և դրանից ածանցվող՝ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի կնքումը, որոնք հակասում են միջազգային իրավունքին, ուստի այդ պայմանագրերը կնքման պահից ապօրինի են և անվավեր,

Գ. արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչև 1991 թ. ԽՍՀՄ-ի լուծարումը, ըստ միջազգային իրավունքի, եղել է բռնազավթված և բռնակցված տարածք,

Դ. ընդգծել, որ ԽՍՀՄ լուծարումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում նրա ինքնիշխանության վերականգնումը թերի է, քանի որ դա տեղի է ունեցել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լոկ այն մասի վրա, որը ներկայումս փաստացի գտնվում է նրա իրավազորության ներքո,

Ե. կոչ անել Ռուսաստանի Դաշնությանը, որ մինչև 2021 թ. մարտի 16-ը դատապարտի իր իրավանախորդ ՌԽՖՍՀ-ի կնքած 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և սկսի դրա հետևանքների վերացման իրավաքաղաքական գործընթաց:

«Ժառանգություն» կուսակցություն

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական շարժում

Արա Պապյան

Արկադի Վարդանյան

Արմենակ Կյուրեղյան

Աշոտ Թադեւոսյան

Պարտավոր ենք ինքնակազմակերպվել և հնարավորինս կանխել կորոնավիրուսի համաճարակի տարածումը

March 15th, 2020

Սիրելի հայրենակիցնե՛ր

Հարգելի քաղաքացինե՛ր, գործատունե՛ր, պաշտոնատար անձի՛նք, օտարերկրյա դեսպանություննե՛ր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություննե՛ր

Քանի որ պետությունը հապաղում է և բավարար քայլեր չի ձեռնարկում, մենք պարտավոր ենք ինքնակազմակերպվել և հնարավորինս կանխել կորոնավիրուսի համաճարակի տարածումը: Այդ նպատակով կոչ ենք անում լինել նախաձեռնող և ինքնուրույն կերպով անել այն, ինչ պետք է աներ պետությունը:

Մասնավորապես՝ կոչ ենք անում սահմանել ինքնակարանտին՝

Ա. բացի կենսապահովման ու անվտանգության ոլորտներից, մնացյալ ոլորտներում դադարեցնել գործունեությունը կամ, հնարավորության դեպքում անցնել տնից հեռակա աշխատանքի և ուսուցման ռեժիմի,

Բ. մնալ տանը և տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կամ պարենի, դեղորայքի կամ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերման նպատակով,

Գ. առհասարակ չօգտվել երթուղային տաքսիներից, հասարակական տրանսպորտի մյուս միջոցներից օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով հետևյալ կանոնները. չնստել վարորդին մոտ գտնվող դիմացի նստարաններին, միմյանցից հեռու նստել և ոտքի վրա չզբաղեցնել նստարանների միջշարքային տարածքները, տաքսիներից նույնպես օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում,

Դ. հաշվի առնելով, որ այս պատճառով իրենց օրվա հացը վարորդությամբ վաստակող հասարակության մի ստվար մասը կմնա առանց աշխատանքի և վարձատրության, պետությունից պահանջել փոխհատուցել նրանց,

Ե. ստեղծել դիմակների արտադրության և ախտահանող նյութերի ձեռք բերման հնարավորություններ,

Զ. առանձին բազմաբնակարան շենքերի, մասնավոր հատվածի թաղամասերի և գյուղերի մասշտաբով ստեղծել կամավորական խմբեր, որոնք հերթափոխով կկատարեն իրազեկման, ախտահանման, կարիք ունեցողներին սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու, ինչպես նաև այլ անհրաժեշտ գործառույթներ,

Է. պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութներում և վաճառակետերում պահպանել կարգ ու կանոն, հարգել համակեցության կանոնները, գնել և վաճառել միայն անհրաժեշտ քանակի ապրանք, բացառել կանխիկ դրամի և գնվող ապրանքի շփումը, հերթերում և տրանսպորտում պահպանել իրարից առնվազն մեկ մետր հեռավորություն,

Ը. խստիվ պահպանել հիգիենայի կանոնները,

Թ. հավաքել և կիրառել օտարերկրյա հաջողված փորձը,

Ժ. իշխանությունից պահանջել ժամ առաջ երկրում սահմանել արտակարգ դրություն ու կարանտին և ձեռնարկել կենսապահովման ու առողջապահական բավարար քայլեր, այդ թվում՝ կուտակել և կարիքավորների շրջանում բաշխել պարեն, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, ինչպես նաև նվազագույն կենսապահովման համար անհրաժեշտ դրամական միջոցներ,

ԺԱ. հասարակական պարսավանքի և օրենքով չարգելված ճնշման այլ միջոցներ գործադրել իրավիճակից օգտվող այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կփորձեն արհեստականորեն ապրանքների գներ բարձրացնել կամ հավելյալ շահույթ ստանալու այլ քայլեր կատարել։

Արցախի պաշտոնական ղեկավարությունից պահանջում ենք հայտարարել արտակարգ դրություն

March 15th, 2020

Արցախի պաշտոնական ղեկավարությունից պահանջում ենք, քանի դեռ ուշ չէ, հայտարարել արտակարգ դրություն և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի համաճարակի տարածումը և դրա հավանական հետևանքները կանխելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ պահանջում ենք չեղարկել ընտրությունները, արգելել բոլոր հավաքներն ու մարդաշատ միջոցառումները։ Քաղաքացու կյանքը ամենաթանկ արժեքն է, ուստի բոլոր քայլերը պետք է միայն բխեն նրա անվտանգության երաշխիքից:

Սասնա Ծռեր Արցախյան կուսակցության քարտուղարություն

Ինքնակազմակերպվե՛նք քանի դեռ պետությունը հապաղում է

March 15th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 15.03.2020թ․

Ինքնակազմակերպվե՛նք քանի դեռ պետությունը հապաղում է

Սիրելի հայրենակիցնե՛ր

Ս.թ. փետրվարի վերջին տասնօրյակից սկսած հանդես ենք եկել իշխանությանն ուղղված կոչերով և պահանջներով՝ ներկայացնելով կորոնավիրուսի համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու և դրա հետևանքները չեզոքացնելու վերաբերյալ առաջարկություններ։

Ցավոք սրտի, մեր և այլոց առաջարկած քայլերը կամ անտեսվում են, կամ էլ շատ մասնակի կերպով են իրականացվում, ինչի հետևանքով համաճարակը հետզհետե ահագնանում է։

Այժմ ստիպված դիմում ենք ձեզ և կոչ ենք անում ինքնակազմակերպվել, քանի դեռ պետությունը հապաղում է և ամբողջությամբ չի կատարում իր գործառույթներն ու պարտականությունները։

Ինքնակազմակերպմանը նպաստելու նպատակով այսուհետև մեր էջում հանդես կգանք համապատասխան առաջարկություններով, ինչպես նաև կտեղադրենք կորոնավիրուսի դեմ պայքարի պրոբլեմների և հաջողված փորձի վերաբերյալ նյութեր։

Խնդրում ենք հետևել մեր հրապարակումներին և դրանց խորհուրդներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

Զինված ուժերում սահմանել կարանտին. Ժիրայր Սէֆիլյան

March 14th, 2020

Զինված ուժերի պայմանագրային կազմը (սպայական, ենթասպայական, շարքային) ապրում է սովորական կյանքով՝ շփվում է ընտանիքի, հարազատների, ընկերների, առհասարակ՝ բնակչության լայն շերտերի հետ։

Նման պարագայում Զինված ուժերը չեն կարող զերծ մնալ կորոնավիրուսի համաճարակից, ինչը ոչ միայն կվտանգի զինծառայողների առողջությունն ու կյանքը, այլև ըստ այդմ կնվազեցնի Զինված ուժերի մարտունակությունն ու պետության պաշտպանունակությունը։

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ժամ առաջ որոշում կայացնի Զինված ուժերում կարանտին սահմանելու և անձնակազմի գերակշիռ մասը զորանոցային վիճակում պահելու մասին։

ՀՀ գործող իշխանությունից պահանջում ենք սթափ և համարժեք կերպով գնահատել կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը

March 14th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գործող իշխանությունից պահանջում ենք սթափ և համարժեք կերպով գնահատել կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։

Ըստ այդմ՝ կոչ ենք անում ժամ առաջ ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել համաճարակի տարածումը հնարավորինս կանխելու ու դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ միջոցառումներ։

Ժողովրդավարական Հայրենիք կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
Պահպանողական կուսակցություն
Սասնա Ծռեր համահայկական շարժում
Սեպուհական շարժում ռազմահայրենասիրական կազմակերպություն
Արա Պապյան
Ալբերտ Բաղդասարյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
Եղիշե Պետրոսյան

Հայաստանը միշտ եղել ու մնում է երազանքներիս երկիրը․ Ալեքսանդր Բրինքեն

March 11th, 2020

Երգահան Ալեքսանդր Բրինքենի հարցազրույցը Բաց TV-ին:

Երբ շեղվում ենք հեղափոխական տրամաբանությունից, հղում ենք կատարում օրենքի տառին. Արայիկ Պապիկյան

March 11th, 2020

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի հարցազրույցը AD TV-ին:

«Ապրիլի 5-ի հանրաքվեով Ն. Փաշինյանը լեգիտիմացնում է Ս.Սարգսյանի համար գրված Սահմանադրությունը». Ալբերտ Բաղդասարյան

March 10th, 2020

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանի հարցազրույցը:

«Հեղափոխությունը շատ արագ կանգ առավ…կանգ առավ մեզ համար ոչ ընդունելի վիճակում». Եղիշե Պետրոսյան

March 9th, 2020

Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հարցազրույցը:

Լիակատար լյուստրացիա է պետք, ռեժիմի մաս կազմած կուսակցությունները պետք է արգելվեն. Վարուժան Ավետիսյան

March 9th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը AD TV-ի եթերում:

Չթողնենք, որ մաֆիան վերարտադրվի և Արցախն անջատի Հայաստանի Հանրապետությունից -3

March 9th, 2020

Արցախում ընտրությունների քողի տակ տեղի է ունենում մաֆիայի վերարտադրություն:

Մաֆիան արդեն որոշել է, թե ում միջև և ինչ չափաբաժիններով է բաշխվելու իշխանությունը, ինչի մասին կհայտարարվի ընտրությունների անվան տակ կազմակերպվող շոուի ավարտին: Նույն վիճակն է, ինչ էր Հայաստանի մնացյալ հատվածում նախորդ ռեժիմի օրոք:

Եթե Նիկոլ Փաշինյանը 2018 թ. ապրիլի 23-ին՝ հենց Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից, հրաժարված չլիներ հեղափոխությունից, ապա Արցախում լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ: Արցախը Հայաստանի Հանրապետությանը դե յուրե միանալու խոչընդոտները, առաջին հերթին՝ նախագահի ինստիտուտը և նախագահական ընտրությունները, պետք է արդեն վերացած լինեին:

Թեկուզ մաֆիայի՝ իշխանության ղեկին լինելու պայմաններում, ազատության շունչը, այդուհանդերձ, հասել է Արցախ և այնտեղ արդեն ձևավորվել է ընդվզելու պատրաստ շերտ: Բայց, քանի որ Արցախում Երևանի վերահսկողությունը շատ թույլ է, այս երկուսի միջև էապես մեծանում է բախման հավանականութունը, ինչի հետևանքով կարող են նաև զոհեր լինել:

Վիճակն այնքան է սրվել, որ Արցախի ՊԲ-ն աննախադեպ հայտարարություն է տարածել Բանակը ընտրությունների գործընթացում չներքաշելու վերաբերյալ:

Բանակին ընտրությունների մեջ ներքաշելու պատճառով անձնակազմի նկատմամբ վերահսկողության թուլացման վտանգավոր երևույթի մասին էին վկայում նաև նախորդ ամիսների ընթացքում տեղի ունեցած սպանություններն ու ինքնասպանության հասցնելու դեպքերը:

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ ինքն է այս ամենի պատասխանատուն: Նա այսօր էլ կարող է չեզոքացնել վտանգավոր զարգացումները:

Բարեբախտաբար, ներկայումս Արցախում սկսվել է մի գործընթաց, որը նպատակ ունի մոբիլիզացնելու ժողովրդին, նրա պարտադրանքով հեռացնելու տեղի իշխող մաֆիային և կանխելու նման աղետալի զարգացումները:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս գործընթացը հզորացնելու և հաղթանակի հասցնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը:

Ժիրայր Սէֆիլյան

Չթողնենք, որ մաֆիան վերարտադրվի և Արցախն անջատի Հայաստանի Հանրապետությունից -2

March 8th, 2020

Նիկոլ Փաշինյանը Կրեմլին հաճոյանալու համար Արցախում իշխանությունը թողեց իշխող մաֆիային: Նա նաև ոչ մի միջոց չձեռնարկեց մաֆիային պատժելու ուղղությամբ: Ավելին՝ շարունակելով Արցախի կեղծ անկախության թատրոնը, մաֆիայի ձեռքերն ազատ թողեց:

Կարող ենք փաստել, որ Երևանն ըստ էության ձեռքերը լվացել է Արցախում տեղի ունեցող զարգացումներից: Դրա հետևանքով մաֆիան և նրա օտար տերերն են ստանձնում այդ զարգացումների վերահսկողությունը:

Նիկոլ Փաշինյանի կրեմլահաճո քաղաքականության համատեքստում պետք է դիտել նաև Վիտալի Բալասանյանին չպատժելու հանգամանքը: Անցած երեսուն տարիների համար աննախադեպ երևույթ է, որ Ստեփանակերտից որևէ բարձրաստիճան պաշտոնատար անձ երկրի ղեկավարին սպառնա ֆիզիկական ոչնչացմամբ և մնա անպատիժ:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա թույլ տվեց և իր անգործությամբ ըստ էության օժանդակեց ու խրախուսեց Վիտալի Բալասանյանին, որպեսզի նա նախապատրաստի Արցախը Մոսկվային հանձնելու իր դավաճանական պլատֆորմը և դրանով հանդես գա որպես Արցախի նախագահի թեկնածու:

Արցախի նկատմամբ Երևանի վերահսկողության թուլացումը հասել է վտանգավոր աստիճանի: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանի քարոզարշավին աջակցելու համար Կրեմլը քաղտեխնոլոգներ և փիառ մասնագետներ է ուղարկել Արցախ:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը:

Ժիրայր Սէֆիլյան

«Երկիրը քաղաքական կորոնավիրուսի համաճարակի մեջ է». Վարուժան Ավետիսյան

March 7th, 2020

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը «Անդրադարձի» եթերում անդրադառնում է հարցին, թե ինչու են իշխանություններին պարբերաբար դիմում հանրային առողջությամբ կամ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված կոչերով։ Դրանցից վերջինը՝ չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն։ Հարցին, թե կա՞ կորանվիրուսի հետ կապված հատուկ մտահոգության համար հիմքե՞ր, տեղեկությո՞ւն,Վարուժան Ավետիսյանը ծիծաղելով ասաց․«Մեր տեղեկատվության տիրապետել-չտիրապետելու հարցը չէ, մենք, բնականաբար, վիրուսոլոգներ չենք, պարզապես շատ ավելի լուրջ ու պատասխանատու ենք վերաբերում, տեսնում ենք մեծ հավանականություն համաճարակի և մեզ ինքնահանգստացման թմբիրի մեջ չենք նետում, ինչպես անում են իշխանությունները»։Հայաստանում իրավիճակը Վարուժան Ավետիսյանը ներկայացնում է այսպես՝ երկիրը քաղաքական կորոնավիրուսի համաճարակի պիկին հասած վիճակում է․տնտեսությունը, ժողովրդագրությունը, առողջապահությունը և բոլոր համակարգերը ահավոր վատ վիճակում են։«Բավական է՝ վերջ տանք էդ իրավիճակին, որ վարչապետն ասել է՝ արևն արևմուտքից է ծագում, ուրեմն՝ արևմուտքից է ծագում, չի կարելի, մենք բազմահազարամյա պատմություն ունեցող ազգ ենք»։ ԳԱԱ-ում բարեփոխումների ետ կապված փոփոխությունները Վարուժան Ավետիսյանը նկարագրում է այն երեխայի հոգեվիճակով, որը քանդում է խաղալիքը՝ տեսնելու համար, թե ներսում ինչ կա։ Կա դժգոհություն նաև արտաքին քաղաքականությունից, երբ մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը ու գտնվում ենք կիսագաղութային կախյալության մեջ, իսկ Արցախի հարցում էլ վարում ենք Արցախի աբխազացման՝ Հայաստան-Արցախ մեկուսացման քաղաքականություն։

Չթողնենք, որ մաֆիան վերարտադրվի և Արցախն անջատի Հայաստանի Հանրապետությունից-1

March 7th, 2020

Իր կառավարման արդեն երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կատարած սխալները Արցախի հետ կապված շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին առումներով:

Փոխանակ միացումն ավարտելու ուղղությամբ քայլեր կատարելու, նա, ընդհակառակը, անջատում է Արցախը Հայաստանի Հանրապետությունից:

Այսօր Արցախն ավելի հեռացած է Հայաստանի Հանրապետությունից, քան նախկինների օրոք էր:

Նիկոլ Փաշինյանը փաստացի օժանդակում է Արցախի աբխազացմանը: Կրեմլը, օգտվելով այդ հնարավորությունից, էլ ավելի է խորացնում Արցախի անջատումն ու աբխազացումը:

Այդ գործում Կրեմլն ակտիվ կերպով օգտագործում է նաև Արցախում իշխանական լծակներին ու օլիգարխիկ կապիտալին տիրապետող իր գործակալներին:

Հարկ է հիշեցնել, որ 2018 թ. Ստեփանակերտում ևս ժողովուրդը ոտքի էր կանգնել Երևանի օրինակով տեղի մաֆիային տապալելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանն օգտագործեց իր անձնական հեղինակությունը և փաստացի թույլ չտվեց, որ ժողովուրդը հեռացնի մաֆիային:

Եվ այսպիսի իրավիճակում, դարձյալ Երևանի թողտվությամբ, Արցախում մաֆիան կազմակերպում է ընտրություններ, որոնց արդյունքներն արդեն կանխորոշված են:

Օտարին ծառայող ազգադավ մաֆիան վերատրադրվելու է և վերարտադրվելուց հետո բացեիբաց վարելու է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատելու քաղաքականություն:

Մեր ժողովուրդը պետք է նախապատրաստվի այս աղետալի ընթացքը կանխելու ուղղությամբ քայլեր կատարելու համար:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք Հայաստանում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը:

Ժիրայր Սէֆիլյան

Դատապարտում ենք իշխանության կրավորականությունը

March 3rd, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դատապարտում ենք իշխանության կրավորականությունը

Իշխանափոխությունից հետո Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվելու փոխարեն նույնիսկ հետընթաց է արձանագրում։

Գյումրիում՝ ռուսաստանյան 102-րդ ռազմակայանին օգտագործման համար տրված տարածքում, տեղադրվել է Նիկոլայ 1-ին ցարի կիսանդրին։

Նիկոլայ 1-ինը արյունոտ բռնապետ է եղել։ Նա է լուծարել Հայկական մարզը և այդպիսով թաղել է հայոց պետականության վերստեղծման հեռանկարը։

Նրա կիսանդրու տեղադրումը թերևս ուղերձ է ռուսական կայսերականության ոգու վերածննդի և կոշտ գաղութատիրության հաստատման վերաբերյալ։

Այդ մասին են վկայում նաև Ռուսաստանում Զորավար Անդրանիկի հուշարձանը հանելու և Գարեգին Նժդեհի հուշատախտակը պղծելու գործողությունները։

Մինչդեռ Կրեմլի բացահայտ գաղութատիրական նկրտումների ֆոնին գործող իշխանությունը շարունակում է ապստամբներ դատել, նրանցից երկուսին ռազմագերու կարգավիճակով պահում է բանտում և չի համարձակվում Հաց Բերողի հուշարձանը դնել Երևանում։

Առաջին հայացքից թվացյալ այս հակասությունն իրականում շատ օրինաչափ է։

Նիկոլ Փաշինյանը կիսագաղութային համակարգի ադմինիստրատոր Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալումից հետո հրաժարվեց հեղափոխությունից և դարձավ նրա իրավահաջորդը, որի պատճառով մինչ օրս ստիպված է ոչ միայն հարմարվել ՀՀ ինքնիշխանության նկատմամբ Կրեմլի բոլոր ոտնձգություններին, այլև ժամանակ առ ժամանակ դառնալ դրանց սպասարկուն։

Դատապարտում ենք ՀՀ ինքնիշխանության դեմ Կրեմլի ոտնձգությունների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կրավորականությունը։

Արցախի ընտրություններով կվերարտադրվի մաֆիան․ Վարուժան Ավետիսյան. Bac tv

March 2nd, 2020

Բաց երեկո ծրագրի հյուրն է Սասնա ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը

Կորոնավիրուս. անցնել կառավարման արտակարգ ռեժիմի

March 1st, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուս. անցնել կառավարման արտակարգ ռեժիմի

Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնովիրուսով հիվանդացածության դեպք:

Գործող իշխանությունից պահանջում ենք դուրս գալ առօրեականության հոգեվիճակից, սթափվել և արդյունավետ քայլեր կատարել բնակչության պաշտպանության նպատակով:

Այդ նպատակով անհրաժեշտ է անցնել կառավարման արտակարգ ռեժիմի՝ առնվազն կատարելով հետևյալ քայլերը.

1. մշակել և հաստատել գործողությունների ծրագիր,
2. ստեղծել արտակարգ իրավիճակի կառավարման շտաբային մարմին,
3. իրականացնել իրավիճակի մոնիթորինգ և պարբերաբար իրազեկել բնակչությանը,
4. հնարավորինս ուժեղացնել սահմանային անցակետերի կանխարգելիչ հսկողությունը, արգելել կորոնավիրուսի տարածման օջախներ ունեցող երկրներից մուտքը ՀՀ, բացառել հավաքները, մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, սահմանափակել բնակչության տեղաշարժը,
5. առնվազն փակել նախադպրոցական և դպրոցական հիմնարկները, իսկ հիվանդության տարածման աճման դեպքում՝ նաև բուհերը և այլ հաստատությունները,
6. ապահովել բնակչության ուսուցումը,
7. ստեղծել հիվանդության տարածման կանխարգելման և հիվանդների բուժօգնության համար անհրաժեշտ ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ ու ֆոնդեր և սահմանել դրանց օգտագործման կարգը,
8. մոբիլիզացնել և ներգրավել պետական կառավարման համակարգի, ինչպես նաև՝ հանրային ինստիտուտների, մասնավոր բիզնեսի և բնակչության ռեսուրսները (օրենքով սահմանված շրջանակներում և/կամ համաձայնաբար),
9. հնարավոր աջակցության համար դիմել արտերկրաբնակ հայությանը և կազմակերպել դրա արդյունավետ ընդունումն ու օգտագործումը,
10. անհապաղ կերպով մշակել և ընդունել անհրաժեշտ իրավակարգավորումներ,
11. բավարար մակարդակով համագործակցել միջազգային կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ՝ առաջադեմ փորձի ներառման միջոցով իրավիճակն առավելագույն արդյունավետությամբ կառավարելու համար:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

1 մարտի 2020 թ., Երևան

Ընդդիմադիր այլընտրանքային բևեռ ձևավորելու դեպքում կկանխվի իշխանությանը սպառնացող վտանգը. Ժիրայր Սէֆիլյան

February 26th, 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

– Հարգելի՛ Սեֆիլյան, ի՞նչ է որոշել «Սասնա Ծռերը» սահմանադրական հանրաքվեին մասնակցելու վերաբերյալ:

– Բնական է, որ մենք չենք կարող լինել «Ոչ»-ի դաշտում: Անշուշտ, համաձայն ենք, որ ՍԴ գործող յոթ անդամները կամ դատավորները օր առաջ ազատվեն այդ պաշտոններից, սակայն թե ինչ եղանակով ենք մասնակցելու առաջիկա հանրաքվեի գործընթացին, տակավին չենք որոշել, մենք ունենք բազմաթիվ մտահոգություններ՝ այս հապճեպ որոշման կապակցությամբ, դժբախտաբար, գործող իշխանությունները այս հարցում նվազագույն խորհրդակցական-խորհրդատվական կարծիք չեն հարցրել հեղափոխական ուժերից: Մենք պետք է իշխանությանը փոխանցենք մեր մտահոգությունները՝ հասկանալով, որ որոշումը կայացված է, հետքայլ հնարավոր չէ անել, պետք է քննարկենք, թե ինչպես վերացնել այն ռիսկերը, որ մենք տեսնում ենք:

– Ռիսկերը քաղաքակա՞ն դաշտում եք տեսնում, թե՞ իրավական:

– Ռիսկեր ենք տեսնում մեր երկրի զարգացման, ներքաղաքական իրավիճակի հետ կապված, գործող իշխանությունների տապալման հետ կապված: Այդ չմտածված, անհեռանկար որոշման պատճառով, որ հապճեպ կայացրել են, ոչ թե միայն իշխանության տապալում կարող է լինել, այլ դա նաև երկրի քաղաքականությանը վնասներ կպատճառի:

– Նկատի ունեք հանրաքվեի տապալո՞ւմը, այո՞:

– Ոչ միայն: Մեր կարծիքով՝ հանրաքվեից հետոն լավ հաշվարկված չէ, բազմաթիվ սցենարներ կարող են լինել: Ստեղծված իրավիճակի հետ կապված մեր մտահոգություններն ուզում էինք փոխանցել իշխանությանը, բայց, դժբախտաբար, նրանք հրաժարվեցին մեզ հետ որևէ խոսակցություն ունենալ… Առաջիկա օրերին մեր շարժման և այլ քաղաքական փորձագետների շրջանակում մեր քննարկումները կշարունակենք, դրանից հետո մեր հայտարարությունը կանենք, թե ինչ եղանակով ենք մասնակցելու այս գործընթացին:

– Հարգելի՛ Սեֆիլյան, Ձեր ակնարկից ես հասկացա, որ կարող էր բանը չհասնել հանրաքվեի:

– Անշուշտ: Այս խնդրից ձերբազատվելու բազմաթիվ ձևեր կային: Այս փոփոխությունը որ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մինչև 2018թ. ապրիլի 23-ը, կարող ենք ասել, որ հեղափոխական գործընթաց էր, սակայն Ս. Սարգսյանի հրաժարականից հետո հեղափոխական գործելաոճից գործող իշխանությունը հրաժարվեց: Եթե չհրաժարվեին, այս թնջուկները, որոնց մասին նաև վարչապետն ինքն է բարձրաձայնում՝ մատնացույց անելով, որ մի ամբողջ համակարգ իր դեմ է աշխատում, չէին առաջանա: Մենք և՛ բանտից ենք խորհուրդներ տվել՝ հրապարակային հայտարարություններով փորձել ենք առաջարկություններ անել, և՛ բանտից դուրս գալուց հետո՝ շփումներով, բայց շուտով երկու տարին կլրանա, և ըստ էության, նրանք ոչ մի լուրջ քայլ չեն կատարել համակարգային փոփոխությունների իմաստով: Մինչ այդ պետք է ամենապարզունակ քայլերը կատարվեին՝ նախևառաջ հանցագործ ռեժիմի թողած վերնախավից՝ կարևորագույն պաշտոններից պետք է ձերբազատվեին… Եթե նրանք որդեգրեին հեղափոխական ճանապարհը, մի քանի ամսվա մեջ արգելքները վերացած կլինեին:

– Հուսով եմ՝ ռեպրեսիվ մեթոդներ չեք առաջարկում:

– Անշուշտ, ոչ: Հեղափոխություն կա՛մ անում ես, կա՛մ չես անում, նախորդ հանցագործ համակարգը կա՛մ փշրում ես, կա՛մ համակարգը քեզ է խժռում: Այսօր, իմ կարծիքով, դժբախտաբար, գործող իշխանությունները խժռման ընթացքի մեջ են, եթե այսպես մի քիչ էլ շարունակեն: Ըստ էության, համակարգային ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, մեր ժողովրդին կեղեքող համակարգը շարունակում է իշխել մեր երկիրը, այո՛, Փաշինյանի ներկայությամբ բազմաթիվ փոփոխություններ կան՝ ոչ խորքային, և արդեն հույս չունեմ, որ նա կկարողանա այս համակարգը փշրել: Եթե այդպես լինի, ուրեմն համակարգն է իրեն խժռելու, թե ինչ ձևով, մենք այդ մտահոգությունների մասին էինք ուզում իրենց հետ կիսվել և կանխարգելիչ քայլեր ձեռնարկել միասին: Սակայն նրանք առանց պատճառաբանության հրաժարվում են խորհուրդներից և մեզ հետ շփումից, բայց մենք մեր ճանապարհն ունենք, մենք իրավունք չունենք սպասելու-տեսնելու՝ ինչ են անելու, քանի որ այդ ամենը մեր երկրի հետ կապ ունի…

– Հաշտվենք իրողության հետ, հանրաքվեն, կարծես թե, անխուսափելի է, այն պետք է տեղի ունենա, ես հասկացա, որ դուք նույնպես անմասն չեք մնա: Ի՞նչ նշանակություն այն ձեռք կբերի գործող իշխանության համար և ինչու ոչ՝ նաև ձեզ համար:

– Նրանք մինչև վերջ չեն հաշվարկել: Բնականաբար, կային այլ տարբերակներ ՍԴ 7 անդամից հրաժարվելու համար, մատնացույց եմ անում իրենց մտածած մեկ այլ տարբերակ՝ ԱԺ-ի միջոցով էին ուզում պաշտոնանակ անել, ինչո՞ւ չարեցին, ասեկոսեները բազմաթիվ են… Ինչ-որ ուժեր կան, որոնք ուզում են ուղղել իրենց «սխալը», այսինքն՝ երկու տարի առաջ երբ հայ ժողովրդին հաջողվեց տապալել ռեժիմի պարագլխին, այդ ուժերի նպատակն այն էր, որ Ս. Սարգսյանին փոխարիներ ոչ թե Ն. Փաշինյանը, այլ Կ. Կարապետյանը: Հենց այդ նույն ուժերը արդեն երկու տարի է աչալրջորեն հետևում են, պարբերաբար պլանավորում են ռևանշիստական, դավադրական ծրագրեր:

– Մոտենում եք հինգերորդ շարասյա՞նը:

– Այո՛: Այն տարբերակը, որին հանգել է իշխանությունը՝ հանրաքվեի միջոցով լուծել այս խնդիրը, չի բացառվում, որ ծուղակ լինի գործող իշխանության համար՝ նախկինների ձեռքով…

– Նախկինները խոսափում են քարոզչական առաջնագիծ դուրս գալ:

– Կարծում եմ՝ ճիշտ են դիրքավորվել, նրանք գնալով հմտանում են: Սխալների կարևոր պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի որդեգրած սխալ մարտավարությունն էր, որը մինչև այժմ շարունակվում է՝ «սևերի և սպիտակների» բաժանելը: Վարչապետը, դժբախտաբար, մինչև այսօր չի ուզում, որ «սպիտակ» դաշտից այլընտրանքային ընդդիմադիր բևեռ ձևավորվի… Այսօր քաղաքական դաշտում կարևորագույն քայլը պետք է լինի օր առաջ «սպիտակ» դաշտից ընդդիմադիր բևեռի ձևավորումը: Ընդդիմադիր այլընտրանքային բևեռ ձևավորելու դեպքում կկանխարգելվեն այն վտանգները, որոնք առաջին հերթին սպառնում են գործող իշխանությանը, ինչպես նաև մեր երկրին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը մնում անպատիժ

February 26th, 2020

Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը

February 26th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի բռնկման իրական սպառնալիքը, ս.թ. մարտի 1-ին բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչը համարում ենք անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր քայլ:

Առհասարակ՝ անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը:

Նրանք իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, զավթել է պետությունը և այն վերածել է պետականության և ժողովրդի դեմ կիրառվող ահաբեկչական մեքենայի, սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել:

Շուտով երկու տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն, միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում, դատավարությունը վերածել են ծաղրի և ժամանակ են ձգում՝ սպասելով նաև իրենց մասնակցությամբ պատրաստվող ռևանշին:

Մյուս հիմնական ոճրագործը՝ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է, որը լավագույն ցեպքում ավարտվելու է նրա նկատմամբ համաներման կիրառմամբ:
Սակայն գործող իշխանության անպատասխանատու կառավարման «թագն ու պսակը» սահմանադրական կարգը տապալած Ռոբերտ Քոչարյանի ու նրա հանցակիցների և սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով ապստամբած Սասնա Ծռերի՝ զուգահեռաբար իրականացվող դատավարություններն են:

Զավեշտն էլ ավելի սուր երանգներով է ներկայանում, երբ նույն դատարանի նույն դահլիճում նույն մեղադրողը շաբաթվա մի օրվա ընթացքում ամենայն լրջությամբ հիմնավորում է, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, իսկ հաջորդ օրը նույնպիսի լրջությամբ տապալված վիճակը համարում է օրինակարգ և հակառակ դիրքից մեղադրում է Սասնա Ծռերին:

Մենք անազնիվ ենք համարում նման գործելակերպը, երբ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարարների հետ պետական և հացկերույթի սեղանների շուրջ է նստում, հետո ժողովրդին ու Մարտի 1-ի զոհերի հարազատներին երթի է հրավիրում:

Օրվա առթիվ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Մարտի 1-ի զոհերի հարազատներին ու մեր ամբողջ ժողովրդին:

Համոզված ենք, որ գործող իշխանությունների հետ միասին թե առանց նրանց մոտ ապագայում հաղթահարվելու է արդարության ճգնաժամը և վերջապես բացվելու է Մարտի 2-ի լուսաբացը:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
26 փետրվարի 2020 թ., Երևան

Դատախազությունը տառապում է անձի երկվությամբ

February 25th, 2020

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման նկատմամբ հալածանքը շարունակվում է

February 25th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման նկատմամբ հալածանքը շարունակվում է

«Սասնա Ծռեր» համահայկական շարժումը, հիմք ընդունելով Հայաստանում առկա «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի փորձն ու նրա գործունեության իրավական և կիրառական մեխանիզմները, վերջինիս օրինակով 2019 թ. մարտի 7-ին ստեղծել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամը (այսուհետև՝ նաև Հիմնադրամ):

Հիմնադրամը, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի նման, 2019 թ. ապրիլի 18-ին «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև՝ նաև Ընկերություն) հետ կնքել է գործակալության պայմանագիր, որով վերջինս պարտավորվել է իր տերմինալների միջոցով հօգուտ Հիմնադրամի ընդունել և նրան փոխանցել վճարումներ:
Պայմանագրի կատարման առաջին իսկ օրերից 5-րդ շարասյան կողմից «Սասնա Ծռեր» համահայկական շարժման և Հիմնադրամի նկատմամբ կազմակերպվել է զանգվածային սև քարոզչություն, որի նպատակն էր հրեշացնել Շարժումը և ձախողել ԹԵԼ-ՍԵԼ-ի տերմինալների միջոցով Հիմնադրամին գումարների փոխանցման մեխանիզմը:

Սպառնալիքների թիրախ էր դարձել նաև Ընկերությունը: Նրան սպառնում էին, թե կբոյկոտեն նրա ծառայությունները, եթե նա շարունակի սպասարկել Հիմնադրամին:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Շարժման նկատմամբ սև քարոզարշավի և Ընկերության նկատմամբ ճնշում գործադրելու աղբյուրն ու հովանավորը Հայաստանում մենաշնորհային դիրք զբաղեցնող և ռուսական կապիտալը ներկայացնող երկու ամենախոշոր համակարգերն են՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն:
Հարկ է նկատի ունենալ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ճնշումը Ընկերության համար էական նշանակություն ունի, քանի որ նրանց հետ կապված գործարքները ոչ միայն Ընկերության գործարքների ընդհանուր զամբյուղի կարևոր մաս են կազմում, այլև համակարգաստեղծ-քարշակային նշանակություն ունեն, քանի որ Ընկերության տերմինալներում դրանց վճարային պատուհանների բացակայության դեպքում առհասարակ կնվազի այդ տերմինալներից օգտվողների քանակը:

Այդուհանդերձ, հասկանալով, որ Հիմնադրամի հետ կնքված պայմանագիրը չի կարող կամայական կերպով լուծել, Ընկերությունը Հիմնադրամին սպասարկեց մինչև դրա ժամկետի ավարտը՝ 2019 թ. դեկտեմբերի 31, որից հետո հրաժարվեց կնքել նոր պայմանագիր, թեպետ Հիմնադրամը նրան գրավոր ծանուցել էր, որ պատրաստ է ընդունելու Ընկերության նոր պայմանները, եթե կան այդպիսիք:
Այս երևույթի թերևս միակ տրամաբանական ապացույցն այն է, որ Ընկերությունն ստիպված է եղել վերը նշված երկու մենաշնորհային ընկերություններին խոստում տալ, որ Հիմնադրամի հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո նոր պայմանագիր չի կնքնելու:

Եվ, փաստորեն՝ Ընկերությունը կատարեց Հիմնադրամի նկատմամբ նշված երկու մենաշնորհային կեղեքիչներին տված իր խոստումը:

Տեղի ունեցածը աղաղակող մի վկայություն է, որ.

1) Հայաստանում ռուսական կապիտալը ներկայացնող հատկապես այս երկու մենաշնորհային ընկերությունները թելադրող դիրք ունեն ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության ու հանրային կյանքի ասպարեզներում,

2) Հայաստանի գործող իշխանությունը անզոր է նրանց հանդեպ կամ գործարքի մեջ է նրանց հետ:

Իշխող ուժի և նախկին ռեժիմի ու Մոսկվայի շահերը ներկայացնող ուժերի միջև գործարքի մասին է խոսում այն փաստը, որ նրա ֆինանսավորման համար ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամն անխափան կերպով գործել է նախկին ռեժիմի օրոք, իսկ ներկայումս էլ շարունակում է օգտվել ԹԵԼ-ՍԵԼ-ի տերմինալներից, ինչին ռուսական այս երկու մենաշնորհային ընկերությունները դեմ չեն:

Դատապարտում ենք մեր Շարժման նկատմամբ գործող իշխանության՝ 5-րդ շարասյան հետ փաստացի գործակցությամբ դրսևորվող քաղաքական հալածանքն ու խտրականությունը և պահանջում ենք ՀՀ տարածքում հաստատել իրավունքի գերակայություն և քաղաքական, հանրային ու տնտեսական սուբյեկտների հավասար գործունեության պայմաններ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
25 փետրվարի 2020 թ.

0 Զոհ ոչ մարտական պայմաններում

February 22nd, 2020

1997-1998թ․-ին Մարտակերտի շրջանի 30 կմ․-ոց ճակատային գծի պաշտպանությունն իրականացնող բրիգադը Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարությամբ ունեցել է ոչ մարտական պայմաններում 0 զոհ։
(բազմակի անգամներ առավել վատ քնի, սննդի և քրեական ենթամշակույթի պայմաններում)։

Վիճակագրությունը փոխանցեց այդ տարիների բրիգադի մարտական պատրաստության գծով 1-ին տեղակալ Մամիկոն Կալոյանը։

Հանրաքվեն պետք է դառնա կիսատ թողնված հեղափոխության ռեստարտ. Ժիրայր Սէֆիլյանը՝ ՀՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մասին

February 22nd, 2020

Երկրի ներքաղաքական իրադարձությունների, Արցախյան հիմնահարցի, պաշտպանության ոլորտում բարեփոխումների և իշխանության կադրային քաղաքականության մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Արցախյան պատերազմի մասնակից, հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական շարժումների նախաձեռնող, «Սասնա Ծռեր» Համահայկական Շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ:

– Ո՞րն է սահմանադրական փոփոխությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Քարոզչական ո՞ր ճակատում կտեսնենք ձեզ: Արդյո՞ք կա ՍԴ-ում ճգնաժամ և այդ ճգնաժամի լուծման միակ տարբերակը հանրաքվեն էր:

-Մենք պետական կառավարման բոլոր հարցերին ցուցաբերում ենք համակարգային մոտեցում:
Բնականաբար, հանրաքվեի նման կարևոր հարցին առավել ևս չենք կարող մակերեսայնորեն վերաբերվել:
Այս հանրաքվեի հարցն առաջացավ բացառապես գործող իշխանության ոչ համակարգային գործելակերպի պատճառով: 2018 թ. ապրիլի 23-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հրաժարվեցին հեղափոխությունից և որդեգրեցին ռեժիմի իրավահաջորդությունը՝ հույս ունենալով, որ թավշյա մարտավարությամբ հնարավոր կլինի քիչ-քիչ դրական փոփոխություններ կատարելու միջոցով ի վերջո հասնել արդյունքի: Մենք և մի շարք այլ հեղափոխական ուժեր և գործիչներ ի սկզբանե զգուշացնում էինք, որ նման մոտեցումը փակուղային է և ծնելու է ռևանշի վտանգ: Ցավոք սրտի, մեր կանխատեսումները վաղուց իրականություն են դարձել, սակայն, իշխանությունը մինչ օրս չի հրաժարվում իր գործելակերպից:

Սահմանադրական դատարանի և, առհասարակ, դատական իշխանության ճգնաժամի պատճառը պետական կառավարման համակարգի՝ հետզհետե խորացող ընդհանուր ճգնաժամն է, ուստի պետք է լուծվի համակարգորեն:
Բացի այդ՝ թե Սահմանադրական դատարանի, և թե մյուս ճգնաժամերը, ինչպես արդեն ասացի, իշխանության թավշյա գործելակերպի հետևանք են:

Այո՛, Սահմանադրական դատարանի 7 անդամները պետությունը զավթած և իշխանությունը յուրացրած մաֆիայի անդամներ են և պետք է ոչ միայն հեռացվեն, այլ նաև ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ինչպես տեսնում ենք, դրա փոխարեն իշխանությունը նրանց պետական կաշառք առաջարկեց թոշակի գնալու դիմաց: Սակայն, տեսնելով, որ նրանք կարծես թե չեն ուզում օգտվել այդ առաջարկից, որոշեցին հարցը լուծել հանրաքվեի միջոցով:

Մինչդեռ հստակ է, որ նույնիսկ առանց մյուս հարցերը լուծելու՝ իշխանությունը կարող էր Սահմանադարական դատարանի դատավորներ նշանակելու կամ թեկուզ ԱԺ 2/3-ով Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելու միջոցով հանգուցալուծել Սահմանադրական դատարանի թնջուկը:

Բայց, ինչպես միշտ, իշխանությունը չկարողացավ բավարար կամք ցուցաբերել և այս հարցը նույնպես բարդեց ժողովրդի ուսերին:

Մեր պատկերացմամբ՝ հանրաքվեն չի կարող ընդամենը «այո-ոչ»-ի մեջ մնալ: Հանրաքվեն պետք է դառնա համակարգային փոփոխությունների մեկնարկ: Իշխանությունը պետք է «այո»-ին կցի քաղաքական խոստումների փաթեթ, այն է՝ իրականացնել հեղափոխության մանդատով իրեն հանձնարարվածը, որ արդեն երկու տարի խուսափում է անել: Փաթեթն առնվազն պետք է պարունակի ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը, անցումային արդարադատությունը, ներառյալ՝ քրեական արդարադատությունը (Հայկական Նյուրնբերգ) և լյուստրացիան, այդ թվում՝ ռեժիմի մաս կազմած կուսակցությունների արգելում, զուգահեռաբար՝ նոր Սահմանադրությունը, ընտրական համակարգի փոփոխությունը և արտահերթ ընտրությունները:

Քանի որ գործող իշխանությունը նախապես հանրաքվեի վերաբերյալ որևէ քննարկում չի կազմակերպել, չի խորհրդակցել, պարզաբանման կարիք ունեցող հարցեր են առաջացել, ուստի մենք ուզում ենք խորհրդակցել գործող իշխանության հետ, որպեսզի կարողանանք ապագայի նկատմամբ պատասխանատու և ճիշտ որոշում կայացնել:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությանը` հատկապես պաշտպանական ոլորտում և դատական համակարգում:

Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն անընդունելի է: Այստեղ ևս չկա համակարգային մոտեցման որևէ սկզբունք: Հաճախ վատագույններն են առաջին դիրքերն զբաղեցնում: Նախկին ռեժիմի օրոք նշանակված օդիոզները մնում են իրենց տեղերում:

Դատական համակարգը մնում է մաֆիայի ձեռքում, որևէ տեղաշարժ չկա: Դատաիրավական բարեփոխումների հերթական ռազմավարությունն իսկապես հերթական է՝ նախորդ ռեժիմից ժառանգած արժեքներով և տրամաբանությամբ: Կիսատ-պռատ վեթինգը, որ իբրև թե պետք է արվի, ոչինչ չի փոխելու:

Դատաիրավական համակարգը պետք է փոխվի թե կառուցվածքային-գործառութային և թե կադրային առումներով: Այս վերջին առումով՝ հիմնավորապես: Ներկայիս դատավորներից կամ բարձրաստիճան իրավապահներից քչերը կան, որ արժանի են իրենց պաշտոններին:

Պաշտպանական ոլորտում ևս նույն նեխած ու բարձիթողի վիճակն է: Ներկայումս այդ ոլորտը հիմնականում խորհրդառուսական համակարգի գավառական պատճեն է: Ոլորտը պետք է արմատապես փոփոխվի՝ հիմք ընդունելով ազգային շահերը, տարածաշրջանի առանձնահատկությունները, արդիական պահանջները և ազգային յուրահատկությունները: Սկզբի համար անհրաժեշտ է գրեթե ամբողջությամբ զտել ոլորտի քաղաքական ու հայեցողական պաշտոնյաներին, բարձրագույն հրամանատարական ու սպայական կազմին, զուգահեռաբար՝ պետության ձեռքում կուտակել բավարար միջոցներ՝ բանակի վերազինման ու արդիականացման, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության կայացման համար: Եվ պետք է ստեղծել մասնագիտական ուղեղային կենտրոն՝ մեկը մեկից բխող երեք մակարդակի փաստաթղթերի՝ ազգային անվտանգության ռազմավարության, պաշտպանական ռազմավարության և ռազմական ռազմավարության մշակման համար, որոնց հիման վրա հնարավոր կլինի ձևավորել արդիական և մեր անվտանգային շահերն իրացնելու ունակ անվտանգային-պաշտպանական համակարգ:

-Հնարավո՞ր է՝ հենց այս խնդիրներով են պայմանավորված բանակում խաղաղ պայմաններում զոհերի թվի աճը:
Ինչպիսի՞ փոփոխություններով և ի՞նչ քայլերով է հնարավոր փոխել իրավիճակը բանակում:

Վերջին շրջանի մահվան դեպքերը, ի հավելումն այդ հիմնարար պատճառների, ունի նաև ներկայիս իրավիճակի հետ կապված ուղիղ պատճառ: Արցախում կա աննախադեպ և դրանով հանդերձ՝ վտանգավոր ընտրական ակտիվություն, որի մեջ գլխովին ներքաշված է տեղի մաֆիան: Եվ մաֆիան ընտրական գործընթացում ներգրավել է նաև հրամանատարական կազմին, որ իր գործը թողած՝ օրնիբուն զբացված էր քաղաքական ինտրիգներով և վազվզոցով, ուստի զորքը մնացել էր անտեր և առկա կրիմինալը գլուխ էր բարձրացրել: Հատկապես լարված էր մինչ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը, քանի որ նախագահների և պատգամավորների թեկնածուների առաջադրման փուլն էր և ուժերի վերադասավորումներ էին տեղի ունենում, որին մասնակցում էին նաև հրամանատարները: Մահվան դեպքերը հենց այդ շրջանում տեղի ունեցան: Փետրվարի 15-ից հետո, երբ թեկնածուների առաջադրումներն ավարտվեցին, հրամանատարները հիմնականում վերադարձան իրեն գործին, և զորքի կյանքը փոքր-ինչ հունի մեջ ընկավ: Սակայն, եթե պայքարը թեժանա, նույն անկառավարելի վիճակը կրկնվելու է՝ դրանից բխող ծանր հետևանքներով:

Բանակում մահվան դեպքերը նախ նվազեցնելու, ապա նաև բացառելու համար, արդեն ասացի, որ առաջին քայլը պետք է լինի ղեկավար և հրամանատարական կազմի զտումը, ինչպես նաև՝ մեղավորների բացահայտումն ու պատասխանատությունը: Այս միջոցառումը պետք է իրականացվի նաև հետաքննչական ու քննչական մարմիններում և դատախազությունում: Հաջորդները, որ կփոխարինեն նրանց, պետք է իմանան, որ կրկնության դեպքում շատ ավելի խիստ են պատժվելու:

Բնականաբար, անհրաժեշտ են համակարգային, որոշ դեպքերում՝ երկարաժամկետ և/կամ մշտական միջոցառումներ, այդ թվում՝ կրթական և մշակութային, որպեսզի բանակում հաստատվի զորական եղբայրության մթնոլորտ:

-Անդրադառնանք Փաշինյան-Ալիև Մյունխենյան հանդիպմանը, արդյո՞ք վարչապետը ճիշտ ռազմավարություն է ընտրել Արցախյան հարցի վերաբերյալ:

Արցախի հարցը գետնի վրա լուծված է: Պարզապես այդ լուծումը հարկավոր է արձանագրել և ամրագրել: Արցախի հարցի լուծումը հայկական հարցի, ՀՀ հարցի լուծման օրգանական բաղադրիչն է: Քանի դեռ պետության պաշտոնական հայեցակարգի հիմքում Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1918 թ. Հանրապետության իրավահաջորդությունն է, Արցախի հարցի լուծումը ոչ միայն կմնա կիսատ, այլև հետզհետե կվերածվի ինքնիշխանության ու պետականության հիմնական մարտահրավերի: Հնարավոր չէ մնալ Հայկական ԽՍՀ-ի, այսինքն՝ Լենին-Աթաթուրք դաշինքի և ստալինյան սահմանների իրավահաջորդ և դուրս գալ դավաճանական ուղուց ու ազգային շահ սպասարկել: Առայժմ Փաշինյանը նախկինների գծած այս ուղին չի մերժել, ուստի ստիպված է դիմակայել իր առջև դրված դավաճանական առաջարկներին և նախորդների նման խրվել ճահճի մեջ:
Սխալ հայեցակարգը չի կարող ծնել ճիշտ ռազմավարություն: Հարկավոր է սթափվել և որդեգրել 1918 թ. Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգը, որից կծնվի Լենին-Աթաթուրք դաշինքով ու ագրեսիայով Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքը դեօկուպացիայի ենթարկելու ռազմավարություն: Այդպիսի ռազմավարությունը մեզ ներկայիս պաշտպանվողի դիրքից կբերի պահանջատիրոջ դիրքի, կազատի մեզ Արցախի կեղծ անկախության ու սուբյեկտացման համար անիմաստ և ի վնաս մեզ ջանքեր գործադրելուց: Դրա փոխարեն՝ հնարավորություն կտա ընդամենը զբաղվել Արցախը որպես ՀՀ դեօկուպացված տարածք ՀՀ տարածքում և իրավազորության ներքո ինտեգրելու խնդիրներով: Նման իրավիճակում Մինսկի խումբը կարող է և պետք է կատարի իր միջնորդական և կայունարար դերը՝ հնարավոր լարումներից խուսափելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Միշտ պետք է նկատի ունենանք, որ Արցախի կեղծ անկախությունը շատ ավելի խոցելի է դարձնում մեզ և մեծացնում է պատերազմի հավանականությունը:

-Իշխանությունների ո՞ր քայլերն են, որոնց դեմ եք կտրուկ, և արդյո՞ք հանդիպումներ, քննարկումներ չեք ունենում նրանց հետ:

Համակարգային փոփոխությունների փոխարեն տեղային և ժամանակավոր լուծումներ ենթադրող բոլոր քայլերը:
Առաջին տեղում, իհարկե, սև-սպիտակի արհեստական ձևաչափն է, որը նա ամեն գնով պահպանում է իր համար նախկինների ֆոնի վրա հարմարավետ դիրք ապահովելու նպատակով: Սրա հետ սերտորեն կապված է նախկինների 5-րդ շարասյան նկատմամբ թավշյա վերաբերմունքը, ինչը հղի է ռևանշով և պետականության համար ռեալ վտանգներով:

«Պատրաստվել մարզպետ նշանակելու շարժման». Ժիրայր Սէֆիլյան

February 21st, 2020

Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք բոյկոտել տեղի ընտրությունները։
Դրանք օտարին ծառայող մաֆիայի տարբեր թևերի միջև պայքարի ասպարեզ են դարձել և կարող են հանգեցնել ծանր հետևանքների։

Կեղծ ու ապազգային ընտրությունների փոխարեն կոչ ենք անում պատրաստվել Արցախում մարզպետի նշանակման շարժման։

Մի շարժման, որ Ստեփանակերտի մաֆիային տապալելուց հետո պետք է պաշտոնական Երևանին ստիպի վերացնելու Արցախի միացման արհեստական խոչընդոտները և նշանակելու մարզպետ։

Ժիրայր Սէֆիլյան

ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման գործընթացի խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզ

February 20th, 2020

Արցախյան շարժման 32-րդ տարեդարձի առթիվ հրապարակում ենք ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացման խոչընդոտների վերացման ճանապարհային քարտեզը, որ մշակել է Սասնա Ծռեր համահայկական շարժումը:

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

Արցախի դե յուրե միացման խոչընդոտների վերացման
(Արցախյան շարժման 32-րդ տարեդարձի առթիվ)

Ճանապարհային քարտեզը հիմնված է Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության հայեցակարգի վրա, ուստի մտահղացված է որպես 1920-21 թթ. Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված Հայաստանի 1-ին Հանրապետության դեօկուպացիայի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու նպատակ հետապնդող ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային փաստաթուղթ:
Ըստ այդմ՝ Ճանապարհային քարտեզը նախատեսված է լուծելու Հայրենիքի ամբողջական վերատիրացման համատեքստում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման և Ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի կերտման համազգային նպատակի իրագործման համար անհրաժեշտ խնդիրներից մեկը՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի ներկայիս ազատագրված տարածքի դե յուրե միացման գործընթացի ամբողջացումը՝ միացման իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտները վերացնելու միջոցով:
Ճանապարհային քարտեզը մերժում է Արցախի արհեստական ու կեղծ անկախությունը և նրա արհեստական ու կեղծ սուբյեկտացումը: Ըստ այդմ՝ Ճանապարհային քարտեզը չի ճանաչում Արցախի արհեստական ու կեղծ անկախության վերաբերյալ ակտերն ու գործողությունները և դրանք համարում է որպես Հայրենիքի վերատիրացման և դեօկուպացիայի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման իրավաքաղաքական հիմքերն ամրագրող ակտերին ու գործողություններին հակասող, ինչպես նաև նրանց իրավական ուժն ու փաստարկումային համակարգը թուլացնող երևույթներ:

ՀՀ-ի դեօկուպացիայի և նրան Արցախի դե յուրե միացման գործընթացի գնահատականը

1)ՀՀ-ի դեօկուպացիայի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացն սկսվել է 1988 թ. Արցախյան շարժմամբ, որը հետագայում ընդարձակվեց և վերածվեց ԽՍՀՄ-ից ՀՀ-ի անկախացման գործընթացի:
2)ՀՀ-ի դեօկուպացիայի և նրա տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Արցախի ազատագրման ու միացման իրավաքաղաքական հիմքերը ձևավորվել են երկու ժամանակաշրջաններում՝
•ՀՀ գոյության, նրա տարածքի և սահմանների վերաբերյալ՝ Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակաշրջանում՝ 1918 մայիս – 1920 հունվար ընթացքում՝ ՀՀ-ի, այդ թվում՝ որպես Միացյալ Հայաստանի, հռչակման ու կայացման, 1920 թ. թվականի հունվարի 19-ի ՀՀ միջազգային ճանաչման, ՀՀ սահմանների վերաբերյալ Փարիզի վեհաժողովի՝ 1920 թ. փետրվարի 24-ի որոշման, 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց կատարված մասով առաջացած իրողություններ,
•1988-95 թթ.՝ ԽՍՀՄ կազմից Հայաստանի Հանրապետության անկախացման և կայացման ժամանակաշրջանում՝ ՀԽՍՀ-ին ԼՂԻՄ-ի վերամիավորման ակտեր ու գործողություններ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշում, Արցախի տարածքում ՀՀ Գերագույն Խորհրդրի 1990 թ. մայիսի 30-ի ընտրություններ, Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագիր, 1995 թ. հուլիսի 5-ի ՀՀ Սահմանադրության նախաբան, Հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիր, ինչպես նաև դրանց կատարված մասով առաջացած իրողություններ:
3)Հակառակ դրանց՝ զուգահեռաբար նախաձեռնվել է Արցախի անկախացման գործընթաց, այդ թվում՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ և 1991 թ. դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացմամբ և դրանց հաջորդող համապատասխան արտաքին և ներքին քաղաքականությամբ: Այս գործողություններով արցախաբնակ հայությունը և նրա իրավունքը զատվել են համայն հայությունից և նրա իրավունքից ու հակադրվել են դրանց, մինչդեռ հայությունը մեկ միասնական և անբաժանելի ամբողջություն է որպես ազգային առաքելության և մարդու իրավունքների կոլեկտիվ սուբյեկտ:
4)Այս արհեստական ու կեղծ անկախացման գործընթացի պատճառով ՀՀ տարածքի Արցախյան հատվածում առաջացել են քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական ապօրինի համակարգեր, այդ թվում՝ իրավական ակտեր և ինստիտուտներ, մասնավորապես՝ այսպես կոչված Արցախի Հանրապետության Սահմանադրություն և այլ իրավական ակտեր, դրա պետական կառավարման մարմիններ, քաղաքական ու տնտեսական միավորներ և այլն, իսկ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիները զրկվել են ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքից:

ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտների վերացումը

1)Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Արցախի տարածքի վրա վերականգնել ՀՀ իրավական ակտերի ու նրա պետական կառավարման համակարգի իրավազորությունը և վերացնել բոլոր արհեստական խոչընդոտները՝ ի դեմս Արցախի իրավական ակտերի և ինստիտուտների:
2)Դրա համար նախապես անհրաժեշտ է ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել Ստեփանակերտի քրեաօլիգարխիկ ռեժիմին, քանի որ Արցախի արհեստական ու կեղծ անկախությունը նրա իշխանության և կլանային շահերի երաշխավորման հիմքն ու լծակն է: Առանց ռեժիմին հեռացնելու հնարավոր չէ ընտրական մեխանիզմի միջոցով Ստեփանակերտում ստանձնել Արցախի դե յուրե միացման խոչընդոտների վերացման գործընթացի կառավարումը և ապահովել դրա բարեհաջող ավարտը:
3)Ռեժիմին հեռացնելուց հետո հարկավոր է ձևավորել հնարավորինս սեղմ կազմ ունեցող Ժամանակավոր կառավարություն՝ Ճանապարհային քարտեզի նպատակներն ու խնդիրները ընդունող քաղաքական և հասարակական միավորումների ու առանձին գործիչների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինն ստանձնելու պատրաստակամությամբ՝ ուղիղ ժողովրդավարության և/կամ այլընտրանքային ընտրությունների մեխանիզմների հնարավոր կիրառման միջոցով:
4)Ժամանակավոր կառավարությունը 6-ամսյա ժամկետով ստանձնում է գործող Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը վերապահված լիազորությունները և այդ ընթացքում ՀՀ իշխանության հետ միասին՝ վերջինիս համակարգմամբ, մշակում և իրականացնում են Ճանապարհային քարտեզի՝ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Արցախը ՀՀ-ին դե յուրե միացման խոչընդոտների վերացման գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ նպատակների իրագործման և խնդիրների լուծման միջոցառումներ:
5)ՀՀ իշխանությունը և Արցախի Ժամանակավոր կառավարությունը.

•ապահովում են Արցախում ներքին կայունությունը, պաշտպանական անվտանգությունը և տնտեսության անխափան աշխատանքը,
•վերացնում են միացման առաջնային խոչընդոտները (մաքսակետեր, ռոումինգ, ինտերնետ կապի սակագներ և այլն),
•վերականգնում են ՀՀ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար Արցախի տարածքում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը, որը գործել է մինչև 1990 թ. և որի հիման վրա Արցախի 12 ընտրատարածքներից ընտրվել են ՀՀ Գերագույն խորհրդի 11 պատգամավորներ (Շուշիի ընտրատարածքից պատգամավոր չի ընտրվել, քանի որ այն ընտրությունների ժամանակ բռնազավթված է եղել),
•Արցախի տարածքի վրա տարածում են ՀՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի (բացի համայնքային իրավական ակտերից) գործողությունը, ինչպես նաև չեղյալ է համարում Արցախի Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը,
•ՀՀ բոլոր իրավական ակտերը համապատասխանեցնում են Արցախի նկատմամբ ՀՀ լիակատար իրավազորության վիճակին,
•վերացնում են Արցախի նախագահի, Ազգային ժողովի և կառավարության ինստիտուտները,
•Արցախի տարածքում կառավարության փոխարեն ստեղծում են մարզպետի ինստիտուտ և մարզպետարան՝ ՀՀ մարզպետների ու մարզպետարանների համեմատությամբ ավելի լայն լիազորություններով՝ մարզային վարչությունների, ծառայությունների և այլ կազմակերպական ձևերով նրանց իրավասության ներքո թողնելով բոլոր պետական մարմինները՝ բացառությամբ դատարանների, դատախազության, ինչպես նաև արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության ոլորտային կառավարման մարմիններից:
•ՀՀ պետական կառավարման համապատասխան համակարգերի մեջ ինտեգրում են Արցախի տարածքում գործող պետական կառավարման մարմինների գործունեության ոլորտում առկա համակարգերը և վավերականացված են համարում Արցախի տարածքում հաշվառված բոլոր քաղաքացիների իրավունքներն ու արտոնությունները,
•վերացնում են Արցախի պաշտպանության նախարարությունը՝ որպես իրական գործառույթով չծանրաբեռնված և Պաշտպանության բանակի գործառույթները կրկող համակարգ և գործառույթների ամբողջ համալիրը վերապահում է Պաշտպաության բանակին և այն ձևական-իրավական առումով վերածում է ՀՀ Զինված ուժերի զորամիավորման,
•Արցախի դատական համակարգը, դատախազությունը, ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն վերացվում են, իսկ դրանց ռեսուրսն օգտագործվում է ՀՀ համապատասխան համակարգերում,
•ապամենաշնորհացնում են տնտեսությունը, վերացնում են ստվերային տնտեսությունը և երաշխավորում ազատ ձեռներեցությունը,
•կասեցնում են անիրավ օրենքների գործողությունը, բանկային վաշխառուական տոկոսադրույքները և դրանց մարման գործընթացը,
•կասեցնում են ապօրինի հանքարդյունաբերությունը և հէկ-աշինությունը, բացահայտում են դրանց իրական սեփականատերերին և պատասխանատվության են ենթարկում մեղավորներին, ինչպես նաև սեփականատերեի հաշվին ստիպում են վերականգնել բնությանը հասցված վնասը,
•կասեցնում են ոռոգման ջրի վարձի, ճանապարհային երթևեկության տուգանքների և տույժերի, փոքր բիզնեսի հարկերի և տուգանքների ու տույժերի գանձման գործընթացը, ինչպես նաև ներում է դրանց չվճարված գումարները,
•հայտարարում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններից բացի Արցախի քրեական օրենսգրքով սահմանված այլ հանցագործություններ կատարած այն անձանց համաներում, ում նկատմամբ արդեն իրականացվել է քրեական հետապնդում,
•սկսում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վերանայման գործընթաց,
•մեկնարկում են հանցավոր համագործակցության վերածված նախկին վարչախմբի և նրա արբանյակ կազմակերպությունների պատասխանատվության գործընթաց,
•հայրենադարձության կոչով դիմում են արտերկրաբնակ հայերին, առաջին հերթին՝ արցախցիներին և մասնագետներին, որ վերադառնան Արցախ և մասնակցեն նրա դե յուրե միացման խոչընդոտների վերացման ու վերաբնակեցման գործընթացին և դրա համար ստեղծում են անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ,
•մեկնարկում են ազատագրված տարածքները և սահմանամերձ հատվածը հարկային և վարկային արտոնություններով օժտված և կլաստերային տրամաբանությամբ ձևավորվող վարչատնտեսական-պաշտպանական գոտու վերածելու գործընթաց:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

20 փետրվարի 2020 թ., Երևան

Գիտենք, թե Մոսկվայում «5-րդ շարասյան» վերջին հավաքին ովքեր են հանդիպել, ում տանը. Ժիրայր Սեֆիլյան

February 19th, 2020

Մենք առաջինն էինք, որ անցած տարվա աշնանը բարձրաձայնեցինք ռևանշի վտանգի մասին: Սկզբում շատերը այդ ամենը չընկալեցին, հետո իշխանությունները սկսեցին խոսել ռևանշի վտանգի, հեղաշրջման փորձերի , դավադրությունների մասին:
Առաջիկա ամիսներին ևս կա այդ վտանգը, ավելին՝ մեր համոզմամբ ռևանշի նախորդ փորձի ձախողումից հետո 5-րդ շարասյունը վերակազմավորման և վերադասավորման փուլի մեջ է: Ես նաև բավականին լւորջ տեղեկություն ունեմ ինչ-որ մարդկանց հանդիպումների մասին: Այսօր չեմ ցանկանում անուններ տալ: Այդ դավադիր հավաքները 5-րդ շարասյան ներկայացուցիչներն անցկացնում են պարբերաբար: Մոտ 10-15 օր առաջ Մոսկվայում վերջին հավաքն է տեղի ունեցել: Եթե առաջիկա օրերին գործող իշխանությունները փակագծեր չբացեն՝ մենք կբացենք, կասենք՝ ում տանը, ովքեր են եղել այդ հավաքին ու ինչ նպատակով: Այդ ամենի մասին մենք ժողովրդին իրազեկելու ենք: Չի կարելի վտանգը ժողովրդից գաղտնի պահել: Այդ պատճառով էլ ասում ենք, որ ապրիլի 5-ի հետ կապված առողջ ուժերը գործող իշխանությունների հետ համաձայնաբար պետք է ձեռք ձեռքի տան՝ առաջին հերթին վտանգը կանխելու , ապա երկիրը ճիշտ զարգացման հունի մեջ դնելու համար:

Հատված Ժիրայր Սէֆիլյանի armdaily.am-ին տված հարցազրույցից

Կոչ գործող իշխանությանը՝ գիտակցել Փետրվարյան ապստամբության առաքելությունը

February 18th, 2020

Այսօր Փետրվարյան ապստամբության 99-րդ տարեդարձի առիթով Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար կազմը, անդամները, ինչպես նաև Եվրոպական կուսակցության և ԱԻՄ ներկայացուցիչները այցելություն կատարեցին Ապստամբության նախօրյակին բոլշևիկների կացնահարած զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ:
Ներկաներն իրենց ելույթներում շեշտեցին, որ այսօր պատմական օր է, քանի որ 99 տարի առաջ խորհրդային պատմության մեջ հաջողվեց թեկուզ կարճ ժամկետով, բայց զինված ապստամբության միջոցով ոչ միայն թոթափվել բոլշևիկյան լուծը, այլև վերականգնել պետականությունը:
Այդուհանդերձ, մեր երկիրն այսօր էլ կանգնած է բոլշևիկյան վարակն արմատախիլ անելու և իրապես անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ:
Մանրամասները՝ տեսանյութում:

Փաշինյան – Ալիև բանավեճը ինձ չգոհացրեց․ Գևորգ Սաֆարյան. Bac tv

February 18th, 2020

Բաց երեկո ծրագրի հյուրն է «Սասնա ծռեր» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը:

Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն

February 18th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է Փետրվարյան ապստամբության առաքելությունը գիտակցող իշխանություն

1921 թ. փետրվարի 18-ի հերոսական ապստամբության շնորհիվ պահպանվեց հայկական պետական ինքնությունն ու քաղաքական ապագան՝ հակառակ թրքաբոլշևիկյան պլանների և նկրտումների:

Զանգեզուրի հերոսամարտի և Փետրվարյան ապստամբության շնորհիվ Զանգեզուրը մնաց Հայկական պետականության կազմում և փրկվեց հայ քաղաքական ու մտավորական դասի այն հատվածը, առանց որի աշխարասփյուռ հայությունը կկորցներ իր ազգային ինքնությունն ու հարաբերական ամբողջականությունը:

Եթե Փետրվարյան ապստամբության և Լեռնահայաստանի հերոսամարտի ոգին ու վճռական մենակի հոգեբանությունը լինեին 1-ին Հանրապետության հիմքում, և բոլշևիկյան վարակն այդ հիմքով արմատախիլ արվեր, ապա անկախությունը չէինք կորցնի և միանգամայն ուրիշ Հայստան ու տարածաշրջան կունենայինք:

Այդ դեպքում այսօր՝ տարածաշրջանի վերաձևման ներկայիս փուլում, կմտածեինք ոչ թե գոյատևելու, այլ Հայրենիքի մնացյալ մասին վերատիրանալու և տարածաշրջանային տերություն դառնալու մասին:
Ինչևէ, մեկ դար հետ ենք ընկել բնապատմական ընթացքից և դարձյալ ստիպված ենք ազգադավ ու կեղեքիչ բոլշևիկության մեղքով առաջացած գոյութենական մարտահրավերներ հաղթահարել:
Ուստի այսօր ևս կանգնած ենք բոլշևիկյան վարակն արմատախիլ անելու և իրապես անկախ ազգային պետություն կառուցելու հրամայականի առաջ:
Առաջնորդվելով այդ հրամայականով, Փետրվարյան ապստամբության ժառանգորդի՝ Սասնա Ծռերի 2016 թ. հուլիսի 17-ի ապստամբությունը կատարեց իր նվազաագույն առաջադրանքը՝ կանխելով մերօրյա բոլշևիկների ձեռքով Արցախը և ՀՀ անկախությունը հանձնելու դավաճանական ընթացքը:

Իսկ 2018 թ. ապրիլ-մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ վերջապես տապալվեց նեոբոլշևիկյան ռեժիմը և հնարավորություն առաջացավ ազգային շահերի դիրքից իրավաքաղաքական գնահատական տալու մեր 100-ամյա անցյալին, մաքրվելու բոլշևիկյան վարակից և 1-ին Հանրապետության իրավահաջորդոության ստանձնմամբ ավարտին հասցնելու Արցախի հարցի դե յուրե լուծումն ու ձեռնամուխ լինելու Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերակերտմանը:

Մինչդեռ համաժողովրդական ընդվզումը գլխավորած քաղաքական ուժը ցավալիորեն չի գիտակցում իր առաքելությունը, ավելին՝ մնում է որպես բոլշևիկյան մնացորդային համակարգի գերի ու սպասարկու՝ ձախողման ռեալ վտանգի ենթարկելով ազգի և պետականության ապագան:
Սասնա Ծռեր համահայկական շարժումը վերահաստատում է իր համոզմունքը, որ գալիք 100-ամյա ժամանակահատվածում պատմության փոսի մեջ հայտնվելուց խուսափելու և վերելքի 100-ամյակ մտնելու համար Փետրվարյան ապստամբության հետնորդ մեր արժանապատիվ ժողովուրդը կարիք ունի իրեն արժանի առաջնորդության և համախմբման:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

18 փետրվարի 2020 թ., Երևան

Եթե Արցախի հանցագործ օլիգարխներ, գեներալներ Փաշինյանի հետ խաշ են կերել, չի նշանակում՝ թիկունքից դանակով չեն խփելու. Ժիրայր Սեֆիլյան

February 14th, 2020

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

– Պարո՛ն Սեֆիլյան, իշխանությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և վեց անդամներին հեռացնելու գործընթաց է սկսել, և դա, փաստորեն, հանրաքվեի միջոցով է արվելու: Քաղաքական ուժերից շատերն իրենց տեսակետը հայտնել են: Ո՞րն է «Սասնա Ծռերի» տեսակետը, «Այո», թե՞ «Ոչ» եք ասում այս նախաձեռնությանը: Եվ ինչպե՞ս եք գնահատում այս մեթոդը:

– Պետք է ասեմ, որ ՍԴ գործող 7 անդամների նկատմամբ մեր վերաբերմունքը, կարծեմ, պարզ է, այդ մարդիկ ասպարեզից վաղուց պետք է հեռացած լինեին: Եվ զարմանալին այն է, որ այս 1.5 տարին անցել է, և նրանք շարունակում են պաշտոնավարել: Եվ այդ պատճառով այսօր հասել ենք մի իրավական, երկրի ներսում ինչ-որ չափով անելանելի վիճակի, քանի որ գործող իշխանությունները, ըստ էության, չկարողացան հեղափոխական տրամաբանությամբ գործել, հասել ենք մի լուրջ սահմանագծի, որը, եթե լավ մտածված քայլեր չկիրառվեն, վտանգավոր ամիսներ են սպասվում մեզ:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Նախ՝ ուզում եմ ասել, թե ինչու այսպես եղավ: Գլխավոր պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ամսի 23-ը, այսինքն՝ այն օրվանից, երբ սկսեց հեղափոխության գործընթացը, դժբախտաբար, դա տևեց մինչև ապրիլի 23-ը: Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական հայտարարեց, հաջորդ օրվանից նա ընդունեց նախորդ ռեժիմի իրավահաջորդի տրամաբանությունն ու կարգավիճակը և մինչ այսօր այդ տրամաբանության մեջ է գործում, այսինքն՝ նախորդ ռեժիմի թողած դատախազությամբ, Սահմանադրական դատարանով, Ոստիկանության ղեկավարությամբ, ԱԱԾ-ով և այսպես շարունակ… փորձում են երկիրը մաքրել խութերից՝ կոռուպցիոն, հանցագործ խութերից և բազմաթիվ այլ հոռի երևույթներից, ինչը, մեր կարծիքով, անհնար է: Դժբախտաբար, նա երբեք չլսեց ո՛չ մեր, ո՛չ այլ գործիչների հորդորը, որոնք պարբերաբար գործող իշխանություններին հիշեցրել են, որ պետք է հեղափոխական տրամաբանությամբ քայլեր կատարվեն: Այդ պատճառով հասել ենք այս վիճակին:

– Վտանգավոր սահմանագիծ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Մենք կարծում ենք, որ գործող իշխանությունները լավ չեն հաշվարկել այս ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ: Քարոզարշավ, քվեարկություն… հետո՞: Կարծում եմ՝ «հետո»-ի մասով լավ չեն հաշվել: Առայժմ չեմ ուզում փակագծեր բացել: Այս իմաստով այսօրվանից հների, 5-րդ շարասյուն ներկայացնող ուժերի դիրքավորումը ևս հուշում է, որ իրենք պատրաստվում են հետընտրական պրոցեսի: Վերադառնալով «Այո»-ի և «Ոչ»-ի հետ կապված մեր դիրքորոշման մասին Ձեր հարցին՝ հետևյալը կարող եմ ասել. քանի որ, անկախ ամեն ինչից, արդեն նշանակված է քվեարկության օր, գոյություն ունի հանրաքվեի գործընթաց, այդ հանրաքվեն իմաստալից դարձնելու համար մենք ունենք մեր մտքերն ու առաջարկությունները: Նախ և առաջ՝ այս օրերին մենք փորձում ենք խորհրդակցություններ անցկացնել մեր կազմակերպության նեղ օղակով, ինչն առաջիկա օրերին նաև ընդլայնված օղակով կլինի, միաժամանակ, մենք որոշում ունենք՝ գործող իշխանությունների հետ քննարկել, որովհետև մենք ունենք այս իրավիճակից դուրս գալու լուծումներ և առաջարկներ, որոնք կիմաստավորեն հանրաքվեի ակտը: Եթե հանրաքվեն պիտի իրականացվի միայն այս բովանդակությամբ, այսինքն՝ «ժողովուրդ, քվեարկում ենք, որ հեռացնենք այս 7 անդամներին», շատ պարզունակ է:

– Դե, ասում են՝ մի հանրաքվե էլ առջևում է՝ սահմանադրական ավելի լայն փոփոխություններով:

– Կարծում եմ՝ չարժե, այն դեպքում, երբ նրանց հեռացնելու այլ մեխանիզմներ գոյություն ունեին, հիմա չթվարկեմ: Մեր տրամաբանությունը հետևյալն է. եթե նրանք պիտի ընդունեն՝ իմաստավորել այս քաղաքական գործընթացը, այդ ժամանակ, գուցե, արժե ամբողջ ներուժով աջակցել այս գործընթացին:

– Իմաստավորել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Քանի որ մենք գիտենք, թե ինչ սխալների պատճառով ենք հասել այսպիսի անելանելի վիճակի, միաժամանակ հասկանալով, որ այսօրվա քվեարկության բովանդակությանը չենք կարող միջամուխ լինել, որովհետև իրավականորեն գործիքներ չկան, սակայն կարող ենք այս «Այո»-ին և «Ոչ»-ին կցել քաղաքական մի փաստաթուղթ, որ գործող իշխանությունները, ընդունելով մի կարևոր փաստաթուղթ, բացատրելով ժողովրդին, որ այս հանրաքվեով այնպիսի գործընթաց, որ մենք 1.5 տարի է՝ հաճախ բարձրաձայնել ենք, հորդորել ենք, բայց մինչ օրս ոչ մի բան տեղից չի շարժվել… Ըստ էության՝ հեղափոխական մի գործընթաց, շատ սեղմ ժամկետներում, անցումային տրամաբանությամբ ծրագրով գործընթաց, որտեղ առաջին հերթին պետք է նախորդ ռեժիմի իրավաքաղաքական գնահատականը տրվի, ըստ այդմ՝ անցումային արդարադատություն իրականացվի, որի բաղադրիչների մեջ են մտնում և՛ լյուստրացիան, և՛ ուժային համակարգի գործակալական լյուստրացիան, տնտեսական լյուստրացիան և, ինչու չէ, նաև հանցագործ կազմակերպությունների՝ քաղաքական դաշտից հեռացման գործընթացը և այսպես շարունակ: Հաջորդը, մեր կարծիքով, պետք է լինի նոր Ընտրական օրենսգրքի ստեղծումը, դրանից հետո նոր միայն՝ Սահմանադրության ստեղծումն ու նոր արտահերթ ընտրությունների անցկացումը:

– Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները մոտենում են։ Դուք, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեք թեկնածուներից երկուսի՝ Վիտալի Բալասանյանի և Սամվել Բաբայանի հետ: Առաջադրվածներից ո՞ւմ եք պատկերացնում որպես նախագահ և ի՞նչ ռիսկեր են առկա։

– Այսօր Արցախում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, և իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են: Եթե այնտեղ մի քանի օլիգարխ, հանցագործ գեներալ եկել են, պարոն Փաշինյանի հետ խաշ են կերել, այսինքն՝ օբյեկտ են այցելել, դա չի նշանակում, որ այդ մարդիկ դանակով թիկունքից Նիկոլ Փաշինյանին չեն խփելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հայտնի մի քանի օլիգարխ կամ իբր թե դիվանագետ մրցակցում են, և դրանցից մեկը նախագահ է լինելու, նա չարաչար սխալվում է։ Այդ մարդիկ շատ շուտ դուրս են գալու Երևանի վերահսկողությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Եթե Արցախում ընտրությունները կեղծվեն, ապա ցնցումներն անխուսափելի է․ Ժիրայր Սեֆիլյան Bac tv

February 14th, 2020

Ժիրայր Սէֆիլյանը՝Արցախի ընտրություններում պլանավորված կեղծիքի և դրա ցնցումային հետևանքների, հանրաքվեն հեղափոխության ռեսթարթի վերածելու հնարավորության և անհրաժեշտության, Սասնա Ծռեր խմբավորման անդամներ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին ազատ արձակելու, ինչպես նաև Սասնա Ծռերի խեղկատակ դատավարությանը վերջ տալու պահանջի վերաբերյալ։

Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը

February 14th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցի ընթացում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում տեղի ունեցած քննարկման ժամանակ կրկնել է նախորդ ապազգային ռեժիմների օրոք որդեգրված տեսակետները։
Մասնավորապես՝ պարոն Փաշինյանը, իր պատասխանները բխեցնելով Արցախի կեղծ անկախության և սուբյեկտացման մոտեցումից, Արցախի ազատագրված տարածքները ներկայացրել է որպես ընդամենը անվտանգության գոտի, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իբրև թե անկախ Արցախի անվտանգության երաշխավոր։
Այս մեկնակետից ներկայացնելով իր պատկերացումները, նա գլխիվայր շուռ է տալիս և մեր ազգային շահերին հակառակ դիրքից է ներկայացնում Արցախի հարցի լուծման համատեքստն ու տրամաբանությունը՝ տարանջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունից։
Նա ևս իր նախորդների նման հավատարիմ է մնում Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքով և ստալինյան սահմանադրությամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը համարում է Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1-ին Հանրապետության իրավահաջորդ, որի մաս են կազմել նաև Արցախն ու Նախիջևանը։ Միևնույն ժամանակ՝ նա անտեսում է նաև Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որը Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի հիմքերից մեկն է։
Արցախը հայության ամենազգայուն և խոցելի հարցն է, ուստի դրա համատեքստում առավելագույնս նկատելի է դառնում, որ պարոն Փաշինյանի իշխանության կողմից ազգային հեղափոխության փոխարեն նախորդների իրավահաջորդությունն ընտրելը փակուղային է և խիստ վտանգավոր, ինչը հեռանկարում հանգեցնելու է ազգային աղետի։
Այդ պատճատով դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում։
Փաստում ենք, որ հայոց պետականությունը չի կարող գոյատևել Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքի և ստալինյան սահմանադրության ձևավորած տարածաշրջանային ճարտարապետության մեջ, այն էլ՝ ներկայիս երկատված վիճակում։ Նաև այն պատճառով, որ նման վիճակը հղի է անհավասար պատերազմի և ազգային աղետի սպառնալիքով։
Հայոց պետականության և միացյալ ազգային անվտանգության երաշխավորման միակ ուղին Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության որդեգրումն է։
Դա մեզ հնարավորություն կտա, մասնավորապես, ապացուցված համարելու, որ Արցախյան ազատագրական պատերազմի շնորհիվ տեղի ունեցած մասնակի դեօկուպացիայի միջոցով մասամբ վերականգնվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և Արցախը ՀՀ անբաժանելի մաս է։ Այդպես մենք նաև միջազգային-իրավական շրջանառության մեջ կդնենք ներկայիս Ադրբեջանի տարածքի և սահմանների անորոշության հարցը։
Միայն այս երկու հանգամանքները բավարար կլինեն, որպեսզի միջազգային ասպարեզում ի շահ Հայաստանի և հայության արմատապես փոփոխվի Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա հակամարտության համատեքստն ու տրամաբանությունը, ինչն էլ կդառնա մեր ազգային անվտանգության ապահովման հիմնարար երաշխիք։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
14 փետրվար 2020

Նախազգուշական ակցիա ՇՄ-ում՝ Ա. Բիլյանի և Ս.Բարսեղյանի ազատության պահանջով

February 12th, 2020

Սասնա Ծռեր Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի ազատության պահանջով նախազգուշական ակցիա իրականացվեց Շիրակի մարզում:
Ակցիայի մասնակիցները փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Արթիկ-Հոռոմ ճանապարհահատվածը:
Նրանք հանդես եկան հայտարարությամբ՝ ընդգծելով, որ արդարադատության համակարգը, այդ թվում՝ դատարանները, մնում են նախկինների ձեռքում։ Այդ պատճառով Սասնա Ծռեր խմբավորման անդամներ ապստամբներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը որպես ռազմագերիներ շարունակում են մնալ բանտում։

Ակցիայի կազմակերպիչները ՇՄ Արթիկի տարածաշրջանի համայնքների բնակիչներն էին, ապստամբ Սմբատ Բարսեղյանի ընկերները, հարևաններն ու համագյուղացիները, ովքեր նշում էին, որ ամբաստանյալի աթոռին պետք է լինեն ոչ թե սահմանադրական կարգը վերականգնելու համար ապստամբած քաղաքացիները, այլ այդ կարգը տապալած հանցագործները։
Իրենց պահանջները ներկայացնելուց հետո ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սա նախազգուշական ակցիա էր: Եթե առաջիկայում քայլեր չձեռնարկվեն ապստամբեր Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանին կալանքից ազատելու հարցում, ապա բողոքի այլ գործողությունների կդիմեն:

Ապրիլյան քառօրյան պայմանավորված պատերազմ էր, այն ժամանակվա ՀՀ ղեկավարը և նրա նեղ շրջանակը դավադրության մասնակիցներ են. Վարուժան Ավետիսյան

February 7th, 2020

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարին: Ինչո՞ւ այս տարիների ընթացքում Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել և իր գործողություններին գնահատական չի տրվել:

-Ապրիլյան քառօրյան պայմանավորված պատերազմ էր։ Այն ժամանակվա ՀՀ ղեկավարը և նրա նեղ շրջանակը դավադրության մասնակիցներ են։ Ուստի նրանք շահագրգռված չէին, որ իրենց հանցակիցների կատարած ոճիրը բացահայտվեր ու պատժվեր։ Բացի այդ՝ ՀՀ-ն պաշտոնապես Արցախը չի համարում իր տարածք։ Անգամ չի ընդունում նրա նկատմամբ իր արդյունավետ վերահսկողության հանգամանքը։ Իսկ նման պարագայում շատ դժվար է իրավական առումով պատասխանել այն հարցին, թե ինչ էր անում մեր զինվորը Արցախի սահմանին։ Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությանը, ապա նա շարունակում է Արցախի կեղծ անկախության թատրոնը, ինչպես նաև ձեռքերը լվացել է Արցախից և ընդհանրապես բոլոր ռազմավարական հարցերից։

-Մարտի 30-ին Ադրբեջանը հերթական դիվերսիոն փորձը կատարեց, ինչի հետևանքով երկու զինվոր և մեկ դպրոցահասակ երեխա հրազենային վիրավորում ստացան: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի այն քայլը, երբ Համաշխարհային Պանդեմիայի պայմաններում հակառակորդը դիմում է արկածախնդրության:

-Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախը, այլև ամբողջ ՀՀ-ն զավթելն ու նրա բնակչությանը ոչնչացնելն է։ Ուստի նման ռազմավարություն ունեցող պետության համար պանդեմիան ոչ թե զսպող գործոն է, այլ մեզ՝ իր հռչակած թշնամուն, լրացուցիչ ցավ պատճառելու հնարավորություն։ Մենք պետք է մեր նկատմամբ ցեղասպանական պլաններ ունեցող հակառակորդից բարոյականություն չակնկալենք, այլ իրատես լինենք և մեր տարածքն ու մյուս ռեսուրսները միասնականացնելով՝ հզորանանք ու պատրաստ լինենք պաշտպանության։ Բացի այդ, չմոռանանք, որ պանդեմիայի պայմաններում ընտրություններ կոչվող միջոցառում կազմակերպելը, այն էլ՝ զինծառայողների ներգրավմամբ, նույնպես առնվազն արկածախնդրություն է։

-Նշված միջադեպի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարություն տարածեց: Ինչպե՞ս եք գնահատում նրա՝ կողմերին զսպվածություն ցուցաբերելու վերաբերյալ կոչերը: Ի դեպ, հայտարարության մեջ նշված չէ, թե ո՞վ է եղել հրադադարը խախտող կողմը և որ կողմից են եղել տուժողները:

-ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմավարական շահերի տեսակետից գերադասելի են Ադրբեջանի շահերը՝ Հայաստանի շահերի համեմատությամբ։ Բացի այդ՝ նրանց դիրքորոշումները շտկվում են ըստ ՀԱՊԿ-ի առանցքը կազմող Ռուսաստանի դիրքորոշումների։ Իսկ Ռուսաստանի համար հաստատապես գերադասելի են Ադրբեջանի շահերը։ Ուստի ՀԱՊԿ-ից Հայաստանի օգտին որևէ քայլ պետք չէ ակնկալել:

«Նոր պետություն: Ռուսաստանի կառավարության փոփոխության և քաղաքական վերափոխումների հետևանքները. հեռանկարներ և կանխատեսումներ»

February 5th, 2020

Թարգմանաբար ներկայացնում ենք ռուսաստանյան Միջազգային Եվրասիական շարժման և Պահպանողական հետազոտությունների կենտրոնի փորձագետների վերլուծական զեկույցի հիմնական դրույթների հակիրճ փոխադրությունը:
Զեկույցի վերնագիրը խոսուն է՝ «Նոր պետություն: Ռուսաստանի կառավարության փոփոխության և քաղաքական վերափոխումների հետևանքները. հեռանկարներ և կանխատեսումներ»:

Զեկույցի հեղինակները ներկայացնում են ռուսաստանյան ծայրահեղ արմատական, այսպես կոչված դուգինյան շրջանակները:
Նրանք բացեիբաց քարոզում են, որ Ռուսաստանը պետք է բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական, կրկին իրեն միացնի նախկին խորհրդային հանրապետություններին:
Դուգինը և նրան հարող այդ շրջանակները նաև ընդգծված հակահայ են: 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո Դուգինը մի շարք այլ հայատյաց ռուսական գործիչների հետ միասին այցելեց Ադրբեջան և բարձրացավ մեզանից խլված Լելե Թեփե բլրի վրա:
Նրանք այն կարծիքին են, որ Հայաստանը տեղ չունի գնալու, ստիպված է ամեն առումով ենթարկվել Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը պետք է օգտվի այդ հանգամանքից և Ադրբեջանի հետ ունեցած իր հարցերը լուծի հայության ու Հայաստանի հաշվին:
Հենց այս մոտեցումն էլ ներկայացված է Զեկույցում: Դիտարկելով ներկայումս Ռուսաստանի պետական կառավարման համակարգում տեղի ունեցող փոփոխությունների բովանդակությունը, կարող ենք եզրակացնել, որ մեծ հավանականությամբ Զեկույցի հեղինակները ներկայացնում են Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը:
Զեկույցի հիմնական դրույթները
հրապարակվել են ռուսաստանյան zavtra.ru կայքում՝ 2020 թ. հունվարի 21-ին:

Զեկույցի հակիրճ փոխադրությունը
Վերնագիր՝
«Նոր պետություն: Ռուսաստանի կառավարության փոփոխության և քաղաքական վերափոխումների հետևանքները. հեռանկարներ և կանխատեսումներ»
Զեկույցում ներկայացվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար հավանական երեք սցենարներ, որոնցից յուրաքանչյուրը նա կարող է իրագործել:
Սցենար 1
Մնալ իշխանության ղեկին՝ անորոշ քանակությամբ ժամկետներով:
Սցենար 2
Նշանակել ժառանգորդ՝ նրա կողքին զբաղեցնելով Ժողովրդի հոր դերը՝ անորոշ կամ որոշակի կարգավիճակով:
Սցենար 3
Ստեղծել նոր պետություն և դառնալ դրա առաջնորդը:
3-րդ սցենարը Զեկույցի հեղինակները համարում են ամենահավանականը և, որ ավելի կարևոր է՝ ամենացանկալին:
Պետք է արձանագրել, որ իրականում Զեկույցը կազմվել է այս 3-րդ սցենարը ներկայացնելու և քարոզելու համար:
Հեղինակները Նոր պետության ստեղծումը պատկերացնում են որպես Նոր միութենական պետության վերստեղծում, ինչը ներկայացնում են հետևյալ փուլերով.
1) Նոր Միութենական պետությունը հիմնադրել որևէ, թեկուզ նոմինալ ինքնիշխանություն ունեցող սուբյեկտի, ամենահավանականը՝ Հարավային Օսեթիայի, միացմամբ, ապա նաև՝ միացնել Աբխազիային:
2) Միացնել Մոլդովային (օգտվելով ռուսամետ տրամադրությունների աճից), հնարավոր է՝ Մերձդնեստրի միջոցով (Մերձդնեստրի Հանրապետությունը մտնում է Մոլդովայի կազմի մեջ, իսկ Մոլդովան՝ նոր Միության: Վատագույն դեպքում՝ Միության կազմի մեջ մտնում է միայն Մերձդնեստրի Հանրապետությունը, դրանով իսկ Մոլդովային դրդելով միացման):
3) Ճանաչել և Միության կազմի մեջ ներառել մինչ օրս չճանաչված Դոնեցկի և Լուհանսկի հանրապետությունները՝ փոքր հաղթական պատերազմներով դրանց տարածքը հասցնելով Ուկրաինայի Դոնեցկի և Լուհանսկի մարզերի սահմաններին: Ենթադրվում է, որ նման քայլը Ուկրաինայի մնացյալ մարզերում կգեներացնի դեպի Ռուսաստան հզոր շարժում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արդեն ամբողջ Ուկրաինան ներառել Միության կազմում: Այդ գործընթացը խթանելու համար Դոնեցկը և Լուհանսկը վերադարձնել Ուկրաինային (Ուկրաինայի ղեկավարության լիակատար ապաազգայնացումից և ամբողջական փոփոխությունից հետո, ինչում, ըստ հեղինակների, առաջին հերթին շահագրգիռ է Եվրոպական Միությունը):
4) Միացնել Բելառուսին և Ղազախստանին՝ օգտագործելով դիտարկվող փոփոխությունների հետևանքով Պուտինի իշխանության ապակենտրոնացման շնորհիվ առաջացող բարենպաստ վիճակը, որի պայմաններում Բելառուսը և Ղազախստանն այլևս չեն վախենալու, թե փաստացի կուլ կգնան Ռուսաստանի կազմում:
5) Միացնել Հայաստանին (ավելի փոքր հավանականությամբ, բայց նույն Մոլդովայի ալգորիթմով՝ Արցախը ճանաչելու և Միությանը միացնելու միջոցով, որից հետո քաշել-տանել Հայաստանն ամբողջությամբ), այնուհետև՝ միացնել Ադրբեջանը՝ Արցախի հինգ շրջանները նրան տալու միջոցով (ահա թե ինչու, ըստ հեղինակների, այդ շրջանները Պուտինը մինչ օրս չի տվել Ալիևին, թեպետ անձամբ խոսք էր տվել, որ կտա) կամ ամբողջ Արցախը նրան տալու միջոցով, եթե Հայաստանը հրաժարվի Միության մեջ մտնել: Այնուհետև՝ միացնել նույնիսկ Վրաստանին (որոշ քաղտեխնոլոգիական ջանքերից հետո) Աբխազիան և Հարավային Օսեթիան նրան վերադարձնելու միջոցով կամ առանց դրա՝ ըստ իրավիճակի:
6) Միացնել մյուս նախկին խորհրդային հանրապետություններին՝ Տաջիկստանին, Թուրքմենիային, Ղրղզստանին և Ուզբեկստանին՝ օգտագործելով կենտրոնաձիգ ռեինտեգրացիայի հզոր գործընթացը, որն արդեն կառաջանա նախորդ քայլերի շնորհիվ: Ըստ հեղինակների, որոշակի պրոբլեմային է Մերձբալթյան հանրապետությունների միացումը, քանի որ, ըստ նրանց, այդ երկրները օկուպացված են ՆԱՏՕ-ի կողմից:
Զեկույցի ավարտին հեղինակները եզրակացնում են, որ 3-րդ սցենարի իրագործումը՝ նոր պետության ստեղծումը, նախորդ տարիների ընթացքում կուտակված արտաքին և ներքին շատ միտումների ռացիոնալ լուծումն է, քանի որ ստեղծում է Վլադիմիր Պուտինի նախագահության լեգալ ժամկետի ավարտման բարդ իրավիճակից դուրս գալու ելք՝ ոչ միայն պահպանելով, այլև ահռելիորեն ավելացնելով նրա լեգիտիմության ծավալը թե երկրի ներսում, թե դրանից դուրս: Նրանք պնդում են, որ այս կերպով լեգալությունը համընկնում է լեգիտիմությանը, այլ ոչ թե իրացվում է նրա հաշվին, ինչպես 1-ին սցենարի դեպքում կլիներ և ոչ էլ հակասում է նրան, ինչպես կլիներ 2-րդ սցենարի պարագայում:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
5 փետրվար 2020 թ., Երևան

ՆԿԱՐՈՒՄ ԴՈՒԳԻՆՆ ՈՒ ՙՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱԿ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՀՐՎ ԿՈՎԿԱՍՈՒՄ՚՚ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՄԵԶԱՆԻՑ ԽԼՎԱԾ ԼԵԼԵ ԹԵՓԵ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ 2018Թ. ՀՈՒԼԻՍ

Բերձորի ջարդ… Հանցագործները դեռևս անպատիժ են

January 31st, 2020

Այսօր՝ հունվարի 31-ին, լրացավ Բերձորյան հայտնի իրադարձությունների հինգ տարին: 2015 թվականի այս օրը Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ Ժիրայր Սէֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Գարեգին Չուգասզյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ, իրենց ընտանիքներով, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ռահվիրաներ Իգոր Մուրադյանի և Էմիլ Աբրահամյանի հետ միասին, խաղաղ ավտոերթով շարժվեցին դեպի Արցախի մարզ: Ավտոերթի նպատակն էր Արցախի մեր հայրենակիցներին իրազեկել ընդդիմադիր քաղաքական ուժի գաղափարներն ու ծրագրերը, շեշտելով, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մարզ է: Խաղաղ ավտոերթը սակայն Արցախ չհասավ. Բերձորի մոտակայքում ավտոերթի մասնակիցներին դիմավորեցին զինված հրոսակախմբերը՝ որոնք բաղկացած էին հատուկ նշանակության ջոկատներից, ոստիկաններից և քրեական թափթփուկներից:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Ալեքսանդր Քանանյանի առողջության և Արցախի ապագայի նկատմամբ անտարբերությունը դատապարտելի է

January 30th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շուտով կլրանա երկրորդ շաբաթը, որ Քարվաճառի բնակիչ, եզակի մտավորական, քաղաքագետ և ազգային-հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է անում՝ ընդդեմ Արցախն անապատացնող ապօրինի հէկ-աշինության։

Արցախում ապօրինի հէկ-աշինությունը չափ ու սահման չի ճանաչում և դրա շահառուները գործում են ամեն ինչ խժռելու գիշատչական բնազդով։
Արցախի փոքրիկ տարածքում արդեն ավելի քան 160 կմ երկարությամբ գետեր առնվել են խողովակների մեջ։ Որոշ տեղերում չեն խորշում զավթել նույնիսկ աղբյուրների ջուրը։

Մինչդեռ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այս աղետը կանխելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս՝ Ալեքսանդր Քանանյանի հացադուլի ընթացքում, այցելեց Քարվաճառ, Ստեփանակերտի ռեժիմի պարագլուխ Բակո Սահակյանի և քրեաօլիգարխիայի այլ ներկայացուցիչների հետ միասին մասնակցեց զինծառայողների բնակարանամուտի արարողությանը, սակայն չբարեհաճեց այցելել հացադուլավորին և նրա պահանջներին միացած և դասադուլ անող աշակերտներին ու բողոքող քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանը նաև չնկատեց, որ իր այցելության ընթացքում մի քանի ժամով վերականգնվեց խողովակի մեջ առնված Լև գետի հոսքը՝ իրեն խաբելու նպատակով։

ՀՀ իշխանություններն անտեսում են նաև Քարվաճառից եկող ահազանգերն այն մասին, որ Բակո Սահակյանը և ամբողջ ստեփանակերտյան ռեժիմը փորձում են ամենաստոր մեթոդներով և ահաբեկչական գործելաոճով ճնշել նույնիսկ դպրոցականներին և ստիպել, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց պահանջներից։

Դատապարտում ենք Ալեքսանդր Քանանյանի առողջության և Արցախի անապատացման նկատմամբ ՀՀ իշխանության անտարբերությունը և հորդորում ենք գործուն քայլեր ձեռնարկել Քարվաճառում ստեփանակերտյան քրեաօլիգարխիկ ռեժիմի ահաբեկչական կամայականությունը սանձելու և ապօրինի հէկ-աշինությունը դադարեցնելու ուղղությամբ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
30 հունվար 2020 թ.

«Հայաստանը դարձյալ ընտրության շեմին է»․ Վարուժան Ավետիսյան. Bac tv

January 29th, 2020

Բաց օրը ծրագրի հյուրն է Սասնա ծռեր շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը:

Պալատական հեղաշրջման սցենարը նախատեսում է իշխող թիմի ներսի թաքուն վանեցյանների ու վանեցյանիկների մասնակցություն

January 28th, 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին ու «գրիչի» շուրջ առաջացած իրավիճակին՝ նշել է, որ իշխող թիմը պետք է քննարկի նոր վարչապետ առաջադրելու հարցը։ Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ նա սկսել է ավելի «բաց» խաղալ ու հստակեցնել իր առաջիկա անելիքները։

– Հասարակական կարծիքը շոշափելու համար մասամբ բաց են խաղում։ Իրենց դավադրությունը բացահայտվում է, ռևանշի ընթացքի հերթական փուլում են, ավելի առաջ են անցել։
– Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում նշեց, որ ռևանշի ողնաշարը ջարդել են, արդյոք կարծում եք, որ առաջիկայում նոր փորձեր չե՞ն լինի։

– Շատ մեծ լավատեսություն է ցուցաբերում պարոն Փաշինյանը, այլ բան չեմ ասի։ Այդպես չէ, Վանեցյանի ու հինգերորդ շարասյան մյուս կարկառուն ներկայացուցիչների դրսևորումները վերջին օրերի ընթացքում ցույց են տալիս, որ այդպես չէ։ Եթե նախորդ փորձերը ձախողվել են, բնավ մեզ չի ապահովագրում հաջորդ փորձերից։ Մարդիկ բացահայտորեն պատրաստվում են ավելի ամբողջական ձևով ռևանշ կազմակերպելուն. նախկինում ընդամենը փորձեր են եղել։ Սցենարները ես ավելի վաղ նշել եմ՝ երեքն են ու միմյանց փոխկապված։ Այն է՝ պալատական հեղաշրջում, փողոց և արտաքին հարձակում։ Թե սրանցից որն առաջին պլան կգա՝ առայժմ պարզ չէ։ Կգործեն ըստ իրավիճակի՝ օտար տերերի հետ միասին։ Բայց վատ է, որ գործող իշխանությունն այս մարտահրավերին այդքան էլ ադեկվատ չէ։

– Այն, որ Վանեցյանը իշխող ուժին մեսիջ է հղում, պատահակա՞ն եք համարում, թե՞ այնտեղ կարող են լինել այլ «արթուրվանեցյաններ»։

– Պալատական հեղաշրջման սցենարը նախատեսում է թաքուն վանեցյանների ու վանեցյանիկների մասնակցություն։

– Իշխող թիմի ներսում։

– Առանց լյուստրացիայի ու առանց համակարգը մաքրելու հնարավոր չէ։ Իրենք դա անում են կեղծ արժեքներով՝ նկատի ունեմ թավշյա տրամաբանությամբ են իբրև համակարգ փոխում, բայց իրականում չեն փոխում։ Այդ ճանապարհով մաքրելու բոլոր քայլերը ձախողված են ու առաջին հերթին ձախողվելու են տնից գողերի ձեռամբ, որոնք ժողովրդական հայտնի ասացվածքի տարբերակով՝ «եզը երդիկից» կհանեն։

– Կարծում եք Վանեցյանն առանձի՞ն գործոն է, թե՞ ավելի գլոբալ՝ Մոսկվայի որոշ շրջանակների հետաքրքրություններն է ներկայացնում։

– Վանեցյանն ընդհանուր ռևանշի մաս է։ Նա լուրջ արժեք ուներ, երբ ԱԱԾ տնօրենի պաշտոն էր զբաղեցնում։ Այսօր Վանեցյանը կորցրել է գործոն լինելու հնարավորությունները և միայն գործիք է։ Այն ժամանակ էլ էր գործիք, բայց պաշտոնի բերմամբ նաև գործոն էր։ Իսկ հիմա միայն գործիք է։

Հայկական բանակի վերստեղծման 28-րդ տարեդարձի առթիվ

January 28th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորում ենք Հայկական բանակի զինվորներին, սպաներին, վետերաններին և մեր ամբողջ ժողովրդին՝ Հայկական բանակի վերստեղծման 28-րդ տարեդարձի առթիվ:
Մեր քաջարի զինվորներին և սպաներին մաղթում ենք խաղաղ ծառայություն, մեզ բոլորիս՝ ինքնիշխան ազգային պետություն և հզոր բանակ՝ վասն խաղաղության և ստեղծարար աշխատանքի:
Հաշվի առնելով, որ պաշտպանական ոլորտի արդիականացման ու հզորացման վերաբերյալ նախորդ տարվա ընթացքում հրապարակված մեր առաջարկություններն ամբողջությամբ արդիական են և դեռևս որևէ քայլ չի կատարվել դրանց իրագործման ուղղությամբ, ներկայացնում ենք դրանցից առավել կարևորները՝ այս տարի դրանց իրագործման մեկնարկը տեսնելու նպատակով:

1)«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության նախորդ տարվա ուղերձը՝ Հայկական բանակի վերստեղծման 27-րդ տարեդարձի առթիվ

2)Ժիրայր Սէֆիլյան – Բանակում ներքին քայքայումը շարունակվում է. անհրաժեշտ են իրական և արմատական քայլեր

3) Ժիրայր Սէֆիլյան – 18-20 տարեկաններին հանել առաջնագծից

Տեքստային տարբերակը

Տեսանյութային տարբերակը

4)Ժիրայր Սէֆիլյան – համաներել հանուն հայրենադարձության (27 տարին լրացած, բայց արտերկրում գտնվելու պատճառով բանակում չծառայած ՀՀ քաղաքացիների մասին)

Տեքստային տարբերակը

Տեսանյութային տարբերակը

5)Վարուժան Ավետիսյան. Ազգ-բանակ պաշտպանական համակարգը (մաս 1)

6)Վարուժան Ավետիսյան. Ազգ-բանակ պաշտպանական համակարգը (մաս 2)

7)Գարեգին Չուգասզյան. Արհեստական բանականությունը և Հայաստանի անվտանգային-պաշտպանական հրամայականը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
28 հունվար 2020 թ., Երևան

Ինչպես դուրս գալ ճգնաժամից. Ժիրայր Սէֆիլյան

January 27th, 2020

2018-ի ապրիլին ժողովուրդն ապստամբեց և ոտքի ելավ հանուն հեղափոխության, հանուն համակարգային փոփոխությունների:
Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, սակայն, ազգադավ և հանցավոր ռեժիմին տապալելուց և իշխանությունը ստանձնելուց հետո չշարունակեցին հեղափոխությունը, այլ դարձան ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում են նրա սահմանադրությամբ, օրենքներով, նրա դատարաններով, ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով և այլ կառույցներով երկիրը դնել զարգացման հունի մեջ:

Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է և միայն խորացնելու է ճգնաժամը: Այսօր արդեն շատերն են տեսնում, որ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև օրեցօր խորանում է:

Ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է սկսել այն կետից, որտեղից Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կանգ են առել, այն է՝ 2018 թ. ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Այսօր էլ ուշ չէ և քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է վերականգնել ժողովրդի վստահությունը և ավարտին հասցնել հեղափոխությունը:

Հեղափոխության վերսկսման և բարեհաջող ավարտի առաջնահերթ նպատակները պետք է լինեն.

1) կանխել նախկինների վերադարձը (ռևանշը) և չեզոքացնել իրարահաջորդ հեղաշրջումների ցիկլի մեջ Հայաստանը նետելու հեռանկարը,
2) պետության կառավարումը դնել ճիշտ հունի մեջ,
3) հաստատել սահմանադրականություն:

Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն: Շատ կարևոր է, որ այս կառավարությունն ունենա ներկայինի համեմատությամբ ավելի սեղմ կառուցվածք և կազմ:

Անցումային ծրագիրը, մեր կարծիքով, առնվազն պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.
1) նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական,
2) կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.
– քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ),
– լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,
3) հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և վերացնել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտները, առաջին հերթին՝ հեռացնել ստեփանակերտյան հանցավոր ռեժիմին, վերացնել Արցախի նախագահի ինստիտուտը, վերականգնել Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ինչպես նաև վերացնել ռոումինգը, ինտերնետ և կապի ծառայությունների ծածկույթի ու սակագների տարբերությունը և այսպես կոչված մաքսակետերը,
4) մշակել և ընդունել նոր Սահմանադրություն (Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ),
5) ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ,
6) անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ (առանց ռեժիմի մաս կազմած կուսակցությունների):

«Եթե Սասնա Ծռերը լինեին խորհրդարանում՝ շատ հարցեր կլուծվեին ու այս փափուկ վիճակը չէր լինի». Սերգեյ Դանիելյան

January 22nd, 2020

-Ս. Դանիելյան- Կարծում եմ հաջորդ խորհրդարանական ընտրություններին խորհրդարանում կլինեն կուսկացություններ, որոնք ունեն Նոր Հայաստանի արժեքները, իսկ դա քրեական ենթամշակույթը չէ:

-Լրագրող-Բայց կա՞ն այդպիսի կուսակցություններ , որոնք ձևավորվել են այս մեկ տարվա ընթացքում:
-Ս. Դանիելյան-Իհարկե կան, Սասնա Ծռերը, ՔՈ-ն, Եւրոպական կուսակցությունը..

-Լրագրող-Արմատական Սասնա Ծռեր՞ը պարոն Դանիելյան:
-Ս. Դանիելյան-Այո՛, թող լինի, թող մրսեն շատերը: Այո՛ արմատական են, բայց գողական չեն:

-Լրագրող-Կուսակցությու՞ն, որի ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ պետության դեմ զենք են բարձրացրել:
-Ս. Դանիելյան-Ո՞ր պետության դեմ են զենք բարձրացրել, եկեք հասկանանք: Այդ ժամանակ, երբ որ զենք բարձրացվեց, 90 տոկոսն ասում էր վա՜խ, ինչու՞ ես այնտեղ չեմ, ինչու՞ դա ես չարեցի: Կամ, երբ որ դա չէին արել, ասում էին լավ մեկը չկա՞ դրանց սատկացնի պրծնենք:
Ճիշտ է շատ ափսոս որ մարդիկ մահացան, բայց դա ապստամբողների մեղքը չէ: Ապստամբողների մեղքով կարող էին շատ ավելի մարդիկ զոհվել: Ամեն մարդու կյանք մեզ համար շատ թանկ է, բայց մարտի 1-ին էլ մարդիկ զոհվեցին , հիմա էլ են զոհվում և այլն: Ես համարում եմ, որ եթե չլինեին Սասնա ծռերը՝ չէր լինի թավշյա հեղափոխությունը:

-Լրագրող-Բայց Թավշյա հեղափոխությունը ապացուցեց, որ կարելի է խաղաղ միջոցով պայքարել , ինչի դեմ իրենք զենքով էին պայքարում:
-Ս. Դանիելյան-Դա մի փոքր մանիպուլյատիվ հայտարարություն է, քանի որ յուրաքանչյուր ընդվզում, որը տեղի է ունեցել 1992 թվականից մինչև 2018 թվական, այդ մի կաթիլ ջուրն էր ընդհանուր ջրաղացի վրա և Սասնա Ծռերի այդ մի վեդրո ջուրը գնահատել՝ այ դուք տեսաք, որ կարելի էր չանել, դա մանիպուլյացիա է, լրագրողին բնորոշ բան: Մյուս ընտրություններին մենք պետք է ձևավորենք մի այնպիսի խորհրդարան , որտեղ կլինեն կուսակցություններ, որոնք իրար արժեն: Այո, այո, Սասնա Ծռերը, իսկ ինչու՞ ոչ: Որ Սասնա Ծռերը լինեին որպես բալանս՝ շատ ու շատ հարց այսօր կլուծվեր ու այս փափուկ վիճակը չէր լինի:

Հատված դերասան Սերգեյ Դանիելյանի 24news-ին տված հարցազրույցից

Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպանդանոցային սպանդ

January 21st, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպանդանոցային սպանդ

Գործող իշխանությունը ոչ միայն ռազմավարական հարցերում, այլև առհասարակ շարունակում է մերժել հարցերը համակարգային կերպով լուծելու մեթոդը:
Նման մոտեցման հետևանքով գրեթե ամեն շաբաթ ականատես ենք լինում արդարացի բողոքի ակցիաների:
Ծննդատներ փակելու ապիկար որոշմանը հաջորդեց չկշռադատված մեկ այլ որոշում՝ այս անգամ պարտադիր սպանդանոցային սպանդի վերաբերյալ, որի կարգն, ի դեպ, ընդունվել էր նախկինների օրոք, բայց չէր կիրառվում:

Ինչպես միշտ, կառավարությունն այս որոշումը կայացրել է առանց շահագրգիռ կողմերի, տվյալ դեպքում առաջին հերթին՝ անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, հետ քննարկման:

Բացի այդ, դարձյալ ինչպես միշտ, չի կատարել անհրաժեշտ հաշվարկներ, հաշվի չի առել փոքր և միջին տնտեսվարողների ծանր վիճակն ու պայմանները, նրանց նկատմամբ խոշորների մենաշնորհային դիրքի էլ ավելի ուժեղացումը, մթերման համակարգի բացակայությունը, սանիտարական և անասնաբուժական համակարգի անմխիթար վիճակը, սպանդանոցների արտադրողականությունը, դրանց անբավարար քանակությունը և շատ գյուղերից զգալի հեռավորությունը, ինչպես նաև շատ այլ կարևոր հանգամանքներ:

Մինչդեռ՝ առանց նշված պայմանները բավարարելու և դրանց հետ կապված պրոբլեմները լուծելու, պարտադիր սպանդանոցային սպանդի պահանջը գրեթե անհնար է դարձնում մսամթերքի արտադրությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների հետագա գործունեությունը:

Մեր զորակցությունն ենք հայտնում իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներին, իսկ գործող իշխանությանը կոչ ենք անում լսել նրանց, բավարարել նրանց արդարացի պահանջները և պարտադիր սպանդանոցային սպանդի կարգը կիրառել միայն դրա համար բավարար պայմաններ ապահովելուց հետո:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն

21 հունվար 2020 թ., Երևան

«Կառավարությունը կտրվում է ժողովրդից… Պարտադիր պետք է լսեն սպանդանոցային մորթի դեմ բողոքող քաղաքացիներին». Գ. Եղիազարյան

January 20th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման անդամ, ֆերմեր, Արարատի մարզի Դաշտավան համայնքի բնակիչ Գագիկ Եղիազարյանը մանրամասնում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պարտադիր սպանդանոցային մորթը՝ անասունների բակային մորթի արգելանքը: արգելել բակային մորթը։ Նշենք, որ բողոքող քաղաքացիներն այսօր դարձյալ Կառավարության շենքի մոտ էին ու պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց պնդմամբ՝ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, եթե լինեն էլ, նրանք դեմ են ընդհանրապես սպանդանոցային մորթին, քանի որ այն իրենց վրա շատ թանկ է նստելու:

Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը

January 20th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման առաջնորդող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանի նոր հոդվածը ՀԵՏՔ-ում

I. Հայաստանի դիմագրաված խնդիրներն ու համաշխարհային համատեքստը

Հայաստանը դիմագրավում է մեկ էական մարտահրավեր. դառնալ կենսունակ երկիր և պետություն: Դա նշանակում է իր բոլոր քաղաքացիների համար բոլոր առումներով արժանապատիվ կյանքի, և երկրի ու ժողովրդի անվտանգության ու ինքնիշխանության պայմանների ապահովում:

Այդ մարտահրավերի հաղթահարման համար կամ դրա ճանապարհին Հայաստանը պետք է չեզոքացնի ներքին և արտաքին անմիջական մի քանի վտանգներ ու սպառնալիքներ և նրանց տուն տվող պատճառները` ժողովրդագրական համաղետը, բնապահպանական աղետն ու սպառնալիքները, Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը և արդեն իսկ կիսատ ինքնիշխանության լրացուցիչ կորստի վտանգը:

Հայաստանն այս խնդիրները դիմագրավում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ինքը գտնվում է խորագույն և համապարփակ տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհքաղաքական, բնապահպանական և այլ անկայունությունների և ճգնաժամերի հորձանուտում: Այս վերջինները վերանալու, անգամ մեղմանալու միտում ցույց չեն տալիս: Ընդհակառակը: Նրանց միաժամանակությունը, համատարածությունը և խորությունը պատահականության արդյունք չեն: Այդ ճգնաժամերն ու անկայունությունները աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկու փոխկապակցված փոխակերպումների հետեւանքներն են: Դրանք են` կապիտալիզմի կառուցվածքային, գոյութենական ճգնաժամը և արտադրության ու ծառայությունների ամբողջական ավտոմատացման միտումի հետեւանքով աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը: Այն մեխանիզմները, որոնք անցյալում լավ կամ վատ կերպով կարգավորել են ներհասարակական և միջազգային հարաբերությունները, այս փոխակերպումների և նրանց հետեւանքների պատճառով դարձել են անարդյունավետ և սպառվել: Առաջացել է քաղաքակրթական ճգնաժամ: Աշխարհն ինքը հայտնվել է այս խնդիրներին համակարգային նոր լուծումներ գտնելու հրամայականի առջեւ:

Հայաստանի դիմագրաված խնդիրների լուծումն անհնար է պատկերացնել համաշխարհային այս գործընթացների տրամաբանության ու հնարավոր հանգուցալուծումների ճիշտ գնահատումից կտրված ու անջատ միջավայրում: Հին, սպառված լուծումների փնտրտուքը, կարծրատիպերից կառչումը ժամանակավրեպություն է, այսինքն երաշխավորված ձախողում: Իսկ մեզ նորից ձախողվելու պերճանքը տրված չէ:

Համաշխարհային գործընթացների աշխարհքաղաքական հետեւանքների ու նրանց միտումների դիտարկումը հիմք է տալիս ենթադրելու, որ միջին ժամկետում (15-20 տարի) Այսրկովկասի տարածաշրջանում առաջանալու է ռազմավարական դատարկություն, որը, այլ դասավորություն չձեւավորվելու պարագայում անպայմանորեն փորձելու է լցնել Թուրքիան, Հայաստանի համար կանխատեսելի հետեւանքներով: Ելնելով այս հավանական սցենարից, Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային և արտաքին առաջնային խնդիրը պետք է լինի բացառել նման հավանականության իրականացումը: Ուստի այս առումով Հայաստանի` միջնաժամկետ (քաղաքականությունը, որից պետք է բխեն նաեւ կարճաժամկետ քայլերը, պետք է հետապնդի հետևյալ նպատակները.

Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
Աշխարհքաղաքական հնարավոր դատարկության Թուրքիայի կողմից կլանումը կանխելու նպատակով` մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
Տարածաշրջանային անվտանգության ապահովման և հավանական դատարկության այլ ուժերի կողմից շահագործումը կանխելու նպատակով սեփական ուժերով և տարածաշրջանային ու դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ համատեղ անվտանգային դասավորության ձեւավորում:
Մյուս կողմից, Հայաստանը գտնվում է սոցիալ տնտեսական և ներհասարակական հարաբերությունների աննախանձելի վիճակում: Նրան պետք է հաջողվի նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, և ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ:

Բայց տնտեսական համատարած, ավելի ճիշտ կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամի պատճառով տնտեսական աճի տեմպերն աշխարհում ամենուր և տեւական ժամանակ անկում են կրում: Դրա պատճառների գիտակցումը հուշում է, որ այս իրավիճակը շարունակվելու է: Միեւնույն ժամանակ տեխնոլոգիական նվաճումների և գործընթացների ավտոմատացման հետեւանքով առաջանում է տեւական կառուցվածքային գործազրկություն: Խորքային այս փոխակերպումներն ամբողջ աշխարհում ծնել են խորքային լուծումների անհրաժեշտություն:

Համաշխարհային այս իրադրությունն ու միտումները թելադրում են, որ Հայաստանը`

Կիրառի ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն: Դա նշանակում է ռեսուրսների և հարստության զգալի մասի հանրային վերահսկողություն և նպատակային ու հավասարամետ բաշխում: Դա չի նշանակում մասնավոր սեփականության և շուկայական հարաբերությունների արգելակում:
Պատրաստվի կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
Մասնակցի նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար, մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, աշխատանքներ տանի երկրի ներսում դրա նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
Ստորեւ փորձ է կատարվում հանգամանորեն ներկայացնել աշխարհում տեղի ունեցող փոխակերպումները և նրանց առկա ու սպասվող հետեւանքները, և դրանց ու Հայաստանում տիրող իրավիճակի հենքի վրա` հիմնավորել և մանրամասնել Հայաստանի խնդիրների լուծման համար արտաքին ու ներքին քաղաքականության վերոնշյալ առաջարկված ուղիները:

Հաշվի առնելով արծարծված թեմաների քանակը և բազմազանությունը, նյութի ամբողջականության ընկալելիության նախանձախնդրությամբ նրանք կներկայացվեն հնարավորինս հակիրճ, երբեմն նույնիսկ պնդումների տեսքով: Ավելի ընդարձակ և հիմնավոր բացատրությունների համար` սեղմել համապատասխան հղումները:

II. Աշխարհը խորագույն փոխակերպումների հորձանուտում

Աշխարհում առկա և խորացող համապարփակ և համատարած անկայունությունները հետեւանքն են քաղաքակրթական նշանակության փոխակերպումների, որոնց հիմքում գտնվում են սերտորեն փոխկապակցված երկու գործընթացներ` կապիտալիստական համակարգի գոյութենական ճգնաժամն ու աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը:

Կապիտալիստական համակարգի գոյութենական ճգնաժամը
Կապիտալիզմը հայտնվել է գոյութենական ճգնաժամում: Նրան արդեն չի հաջողվում իրականացնել իր գոյության իմաստը, որն է նշանակալից մակարդակի շահույթի շարունակական ձեռքբերումն ու կապիտալի անվերջ կուտակումը:

Առարկայական և կառուցվածքային անդառնալի պատճառներով, բացի (դեռեւս) նոր տեխնոլոգիական ոլորտներից, շահութաբերությունը խիստ անկում է կրել իրական տնտեսությունում (ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում):

Նաեւ այս երեւույթի պատճառով կապիտալը հսկայական ծավալներով տեղափոխվել է ֆինանսական, հատկապես սպեկուլատիվ գործարքների ոլորտ: Իրական տնտեսությունից կտրված ֆինանսական գործարքները որոշ ժամանակ կարող են լինել խիստ շահութաբեր, բայց դրանք իրենցից մեծ մասամբ փուչիկներ են ներկայացնում, խիստ ռիսկային են և ի վերջո անխուսափելիորեն ավարտվում են փլուզումով:

Այս երկու երեւույթների հետեւանքով աշխարհի տնտեսությունը վերածվել է աստղաբաշխական թվերի հասած, մեծապես ռիսկային պարտքային տնտեսության:

Շահույթի ծավալների նվազման միտումն սկսել է 1970թթ.: Դրան որպես հակազդեցություն սկսած 1980թթ. կապիտալիզմը դիմել է նորազատական (նեոլիբերալիստական) քաղաքականության, որի նպատակն այլ բան չէր, քան առկա և նոր ստեղծվող հարստության կտրուկ վերաբաշխում հօգուտ կապիտալիստական դասի: Դրված խնդիրը լուծվել է. առաջացել է գերհարուստների փոքրագույն շերտ և սոցիալական խոր բեւեռացվածություն: Բայց դա ոչ միայն չի լուծել համակարգային ճգնաժամը, այլ ավելի է խորացրել այն:

Ասվածը հիմնավորող որոշ տվյալներ.

Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն, կայուն գներով հաշվարկված, 1961-73թթ., այսինքն մինչեւ շահույթի ծավալների անկման պատճառով տեղի ունեցած տնտեսական ճգնաժամ, աճել է տարեկան միջինացված 5,42%-ով, մինչդեռ 1974-2017թթ.` 2,93%-ով. ընդ որում, 1993-2017թթ., չնայած Չինաստանի ու մի շարք այլ երկրների թռիչքային աճին և թվային տնտեսության հաղթական գրոհին, նույնպես ընդամենը 2,9%-ով:
Մարող տնտեսությունը կենդանի պահելու և միաժամանակ շահույթ ձեռքբերելու համար համակարգը ձեւավորել է աստղաբաշխական ծավալների պարտքային համակարգ: Ներկա դարասկզբին համաշխարհային համախառն պարտքի ծավալները համապատասխանում էին այդ ժամանակվա աշխարհի ՀՆԱ-ի 168%-ին: 2008թ.` ճգնաժամի տարում` դրանք հատել էին նույն տարվա ՀՆԱ 268%-ը, իսկ 2019թ առաջին եռամսյակին` մոտ 247 տրիլիոն տոլարով` ՀՆԱ 320%-ը:
Պարտքային տնտեսությունը կապիտալի ֆինանսականացման կարեւոր դրսեւորումներից է, բայց ոչ միակը: 1980թ. ամբողջ աշխարհում ֆինանսական ընդհանուր ակտիվները հաշվում էին 12 տրիլիոն դոլար, ինչը համապատասխանում էր այդ տարվա համաշխարհային Հնա-Ի 43%-ին: 1993թ. դրանք արդեն համապատասխանում էին այդ տարվա ՀՆԱ 133%-ին, 2007թ., ֆինանսական ճգնաժամի դրսեւորման տարում` 343%-ին, իսկ 2017թ. դրանց ծավալը հասել էր 382 տրիլիոն դոլարի, որը համապատասխանում է աշխարհի այդ տարվա ՀՆԱ 476%-ին:
Ընդ որում, 2017թ. ֆինանսական ընդհանուր ակտիվների 30,5%-ը կամ 116,6 տրիլիոն դոլար հանդիսանում էին կարգավորումից դուրս (“shadow banking”) գտնվող ակտիվներ, որոնք նույնիսկ ավելի ռիսկային են, քան բանկային կարգավորման ենթակա ակտիվները: Ի դեպ, դրանք աճում են ավելի արագ տեմպերով, քան կարգավորված ակտիվները:

Սպեկուլատիվ փուչիկներն ու պարտքային լեռները հանգեցրին 2007-08թթ. մեծ անկումին: Դրանից հետո` ճգնաժամի խորքային պատճառները մնացել են անփոփոխ: Ոչինչ չի փոխվել նաեւ մեծ կապիտալի տերերի պահվածքում: Իսկ դրանցից առաջացած ռիսկերը, ինչպես նշված տվյալները ցույց են տալիս, ավելի են խորացել: Մի նոր, ավելի հզոր ֆինանսական աղետ կանգնած է դռների ետեւում: Իսկ դեղամիջոցներն սպառված են:

Կապիտալիզմը խցանվել է թե’ իրական տնտեսության և թե’ ֆինանսական ոլորտներում:

(շարունակություն)

Թվային տվյալների աղբյուրներ.

Gross Domestic Product (GDP) Worldometers․
Taking Stock of the World’s Capital Markets, McKinsey Global Institute, 2005․
Global financial assets, 1990-2008 (US dollar trillion)․
FSB publishes Global Monitoring Report on Non-Bank Financial Intermediation 2018․
$250 Trillion in Debt: the World’s Post-Lehman Legacy, Brian Chappatta; Bloomberg, September 13, 2018․
The global debt binge begins anew, Dion Rabouin, Axios, Jul 15, 2019․

Ժամանակն է Ազգային համաձայնության կառավարության․․․ Ժիրայր Սեֆիլյան. Bac tv

January 20th, 2020

Բաց երեկո ծրագրի հյուրն է «Սասնա ծռեր» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը

«5-րդ շարասյան վերահսկողությունից դուրս մնացած բոլոր այն անձինք, որ տիրապետում են կարևոր տեղեկույթի, կարող են ֆիզիկապես վերացվել»

January 19th, 2020

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

-Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր քաղաքական դաշտում ԱԱԾ նախկին ղեկավարի ակտիվությունը։ Ի՞նչ հնարավորություններ ո ւնի նա և ըստ Ձեզ ի՞նչ շրջանակների աջակցությունը կարող է վայելել։

-Մինչ պաշտոնից հեռացվելը՝ հենց այդ պաշտոնի շնորհիվ, նա ռևանշի վարչապետության գլխավոր թեկնածուն էր: Հեռացվելուց հետո նա կորցրել է այդ դերն ու կարգավիճակը:
Այդուհանդերձ, Վանեցյանը մնում է որպես 5-րդ շարասյան և ռևանշի ակտիվ գործող անձ: Կարևոր չէ, թե դրա որ հատվածում իրեն կդիրքավորի և կոնկրետ ում հետ ցուցադրաբար կհամագործակցի: Նա այլևս ընդամենը գործիք է:

-Տեսակետ կա, որ ուժային կառույցներում՝ հատկապես անվտանգության բլոկում աշխատած մարդը չպետք է քաղաքականություն մուտք գործի։ Հիմա, երբ Վանեցյանն ունի զրոյական քաղաքական կապիտալ, արդյոք նրա հիմնական «զենքը» չի կարող դառնալ իր տիրապետած ինֆորմացիան։ Ի՞նչ վտանգներ էսա պարունակում։

-Եթե մենք ունենայինք անվտանգության իրապես ազգային մարմիններ, ապա նման հարց պետք է չառաջանար: Ժողովրդավարական երկրներում ևս ընդունված պրակտիկա է զինվորականների և հատուկ ծառայությունների ծառայողների մուտքը քաղաքականություն:Բայց մեր պարագայում անվտանգության մարմինները մեր ազգային շահերի հաշվին և ընդդեմ մեր շահերի օտարին ծառայող «խորքային պետության» միջուկն են:Ուստի այդ մարմինների հատկապես բարձրաստիճան ներկայացուցիչները անցումային արդարադատության, տվյալ դեպքում՝լյուստրացիայի, միջոցով պետքէ զրկվեն պետական պաշտոն զբաղեցնելու և հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Վտանգավոր է ոչ թե առանձին վերցրած Վանեցյանը, այլ ԱԱԾ-ն ամբողջությամբ: ԱԱԾ-ն, որպես օտարին ծառայող կառույց, ինչպես նաև նրա օտար տերը գիտեն ավելին, քան Վանեցյանը: Եվ անհրաժեշտության դեպքում մեր ազգային շահերի դեմ կօգտագործեն իրեց տիրապետած տեղեկույթը: Այս հանգամանքից պետք չէ խրտնել, առավել ևս՝վախենալ ու կաշկանդվել: Մենք՝որպես ազգ և սուվերեն, պետք է մեր անելիքն անենք՝ստեղծենք ազգային ինքնիշխան պետություն, ինչից հետո և ինչի շնորհիվ օտարի և նրա տեղական ծառաների դավերը կչեզոքանան:

–Արդյոք նկատելի է, որ նա վայելում է ռուսական որոշ շրջանակների աջակցությունը։Ընդհուպ խոսվում է, որ Մոսկվան նրան խոստացել է վարչապետի պաշտոնը՝Փաշինյանի իշխանությունը տապալելուց հետո։

-Նա իր բացահայտ քայլերով բազմիցս ցույց է տվել Մոսկվայի հետ ունեցած կապը: Եվ մինչ պաշտոնից հեռացվելը, ինչպես ասացի, ռևանշի վարչապետության գլխավոր թեկնածունէր: Այժմ պարզապես գործիք է, որ կօգտագործվի ըստ իրավիճակի ու անհրաժեշտության:

–Իշխանությունը ստեղծված իրավիճակում չունի՞ իր մեղավորությունը՝սերժսարգսյանական համակարգի ներկայացուցիչներին նման պաշտոն վստահելու հետ կապված։

-2018- ի մայիսից մինչ օրս բոլոր ձախողումների և ռևանշը հավանական դարձնելու միակ պատասխանատուն իշխանությունն է: Նա թեև ժողովրդից ստացավ հեղափոխություն կատարելո ւմանդատ, սակայն արդեն հրապարակում՝մինչ իշխանությունն ստանձնելը, հրաժարվեց հեղափոխությունից և իրեն դիրքավորեց որպես նախկին ռեժիմի իրավահաջորդ: Այսօր էլ նույնն է անում՝վտանգելով թե իրեն, թե ժողովրդին և թե պետականությունը: Իշխանությունն իր այս գործելակերպով հասել է մի կետի, որ այլևս ունակ չէ միայն իր ուժերով հետ շրջել ռևանշի անիվը:

Միայն ազգային-ժողովրդավարական ուժերի հետ ազգային համաձայնության կառավարություն կազմելու և հեղափոխությունն ավարտին հասցնելու անցումային ծրագիր իրականացնելու միջոցով հնարավոր կլինի առանց ցնցումների խափանել ռևանշը և երկիրը դուրս բերել համակարգային ճգնաժամից:

Անցումային ծրագիրն առնվազն պետք է ներառի հետևյալ քայլերը.

1) նախկին ռեժիմի իրավաքաղաքական գնահատական,
2) անցումային արդարադատություն, այդ թվում.
– քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ),
– լյուստրացիա՝քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում՝արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը ևդ րանց ղեկավար կազմի հանրային գործունեությունը,
3) ուժային մարմինների «ազգայնացում» և դատական համակարգի խորքային զտում,

4) նոր սահմանադրության ընդունում,

5) նոր ընտրական օրենսգրքի ընդունում, առաջին հերթին՝սահմանելով պարզ համամասնական ընտրական համակարգ և հանելով անցողիկ շեմը,
6) արտահերթ ընտրությունների անցկացում:

–Իր բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ ԳեորգիԿուտոյանի դին:Դուք նախկին պաշտոնյաների ինքնասպանությունները, դժբախտ պատահարները պատահականությու՞ն եք համարում, թե հստակ միտում եք տեսնում։Ու՞մ ձեռագիրն էսա ըստ Ձեզ։

-Պատահականություն չեն: Այս կամ այն պատճառով 5-րդ շարասյան վերահսկողությունից դուրս մնացած կամ դուրս մնալու հավանականության տիրույթում գտնվող բոլոր այն անձինք, որ տիրապետում են կարևոր տեղեկույթի, կարող են ֆիզիկապես վերացվել: Հենց այդ գործընթացին էլ ականատես ենք լինում: Այս ամենի քաղաքական պատասխանատուն և իշխանությունն է, քանի որ, ինչպես արդեն ասացի, հեղափոխություն անելու փոխարեն դարձավ նախկին ռեժիմի իրավահաջորդ՝դրանով իսկ թավշյա բարենպաստ հնարավորություններ ստեղծելով նախկինների մոբիլիզացիայի և ռևանշի համար:

Մենք այս դեպքի առթիվ պաշտոնական հայտարարություն ենք տարածել, որտեղ ընդգծել ենք, որ Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է և, եթե ռևանշիստները մարսեն այն, ապա կանցնեն արդեն բաց ու լայնածավալ հարձակման:
Բոլոր առումներով գնդակը իշխանության դաշտում է: Իշխանությունը կամ ձեռք կմեկն իազգային-ժողովրդավարական ուժերին ու նրանց հետ միասին կկազմի ազգային համաձայնության կառավարություն և միասնական ջանքերով ավարտին կհասցնի հեղափոխությունը, կամ էլ մինչև վերջին պահը կկառչի աթոռին, որից հետո կտապալվի և երկիրը կկանգնեցնի պերմանենտ հեղաշրջումների արատավոր ցիկլի մեջ հայտնվելու ռեալ սպառնալիքին դեմ հանդիման:

Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է

January 18th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պետությունը զավթած ազգադավ ու ոճրագործ մաֆիան 2018-ի գարնանը համաժողովրդական ընդվզմամբ տապալվելուց հետո չչեզոքացվեց։
Հեղափոխական կոչվող նոր իշխանությունը հեղափոխություն անելու փոխարեն դարձավ մաֆիոզ ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում է մաֆիային չեզոքացնելու փոխարեն «լեզու գտնել» նրա հետ։
Տեսնելով, որ նոր իշխանությունը պատժելու փոխարեն լեգիտիմացնում է իրեն և դասական ընդդիմության է վերածում՝ մաֆիան թեթևացած շունչ քաշեց և արդեն 2018-ի ամռանը վերակազմակերպվեց ու ձեռնամուխ եղավ ռևանշի։
Մինչդեռ հենց 2018-ի մայիսից սկսել ենք զգուշացնել նոր իշխանությանը, որ չի կարելի ռեժիմին թավշյա մեթոդով տապալելու բացառիկ հաջողությունը դարձնել մատի փաթաթան և պատսպարվել դրա հետևում։
Զգուշացրել ենք, որ պետությունը միայն մասամբ է ազատագրված, որ հատկապես ուժային և դատաիրավական մասով մնում է մաֆիայի ձեռքում, ուստի անցումային արդարադատություն չիրականացնելու, առաջին հերթին՝ Հայկական Նյուրնբերգ և լյուստրացիա չկազմակերպելու, ինչպես նաև ուժային մարմինները չմաքրելու դեպքում մաֆիան ձգտելու է ամեն գնով նորից ամբողջությամբ վերազավթել պետությունը։
Զգուշացրել ենք նաև, որ իր նպատակին հասնելու համար մաֆիան ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու և արյուն է հեղելու։
Ցավոք սրտի, իշխանությունը չլսեց մեր և հետագայում նաև շատ ուրիշների զգուշացումներն ու հորդորները։
2019-ի աշնանից սկսած՝ ազատորեն գործելու հնարավորություն ստացած մաֆիան սողացող ռևանշի իր մարտավարության մեջ հասավ այն կանխատեսելի հանգրվանին, որ սկսեց ֆիզիկապես վերացնել կարևոր տեղեկության տիրապետող և տարբեր պատճառներով իր վերահսկողությունից դուրս մնացած անձանց։
Սակայն գործող իշխանությունը շարունակում է կառավարման իմաստով մնալ հանցավոր անգործության վիճակում։ Նույնիսկ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանությունից հետո իշխանությունը չսթափվեց և գոնե անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկեց կարևոր տեղեկույթի տիրապետող նախկին պաշտոնյաների նկատմամբ։
Ցավով և ափսոսանքով պետք է արձանագրել, որ ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի սպանությունը նշված գործընթացի հերթական, բայց ոչ վերջին գործողությունն է։
Արդեն կարող ենք փաստել, որ սողացող ռևանշը շատ է առաջ գնացել և գործող իշխանությունը բաց է թողել դրա թափ առած անիվը միայն իր ուժերով հետ շրջելու հնարավորությունը։
Գեորգի Կուտոյանի սպանությունը իշխանության նահանջի վերջին բնագիծն է։ Եթե մաֆիան դա ևս մարսի, ապա կանցնի բաց և լայնածավալ հարձակման։
Ուստի, գործող իշխանությունը հայտնվել է ճամփաբաժանի առաջ՝ սթափվել, դուրս գալ ինքնարբեցումի թմբիրից, ձեռք մեկնել ազգային-ժողովրդավարական ուժերին, նրանց հետ կազմել ազգային համաձայնության կառավարություն և ավարտին հասցնել հեղափոխությունը, կամ տապալվել և ռևանշի աղետալի վտանգի առաջ կանգնեցնել իրեն, ժողովրդին ու պետությանը։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն
18 հունվարի 2020 թ.

Ահաբեկչություն, թե՞սխրանք․․․Bac tv

January 16th, 2020

Բաց օրը ծրագր հյուրն է «Սասնա ծռեր»-ի աջակից, իրավաբան Կարո Եղնուկյանը:

«Սասնա Ծռերի նկատմամբ վրեժխնդրությունը, որի հիմքը դրվեց Ս. Սարգսյանի օրոք, շարունակվում է մինչ այսօր». Արայիկ Պապիկյան

January 14th, 2020

«Համակարգը պետք էր ամբողջությամբ կազմաքանդել, ստեղծել նորը՝ ազգայինը, ինչը չի արվել և նախադրյալներ էլ չկան, որ կարվեն: Այսպիսի համակարգից ակնկալել պաշտպանություն , ավնտանգություն՝ դա միամտություն է, խաբկանք է, որով կարող են կերակրել մեզ առայժմ ունենալով իշխանություն, բայց դա երկար չի կարող շարունակվել: Քանիդեռ կտրուկ և առարկայական քայլեր չեն կատարվել՝ այս խաբկանքի մեջ մենք շարունակելու ենք ապրել»,-նշում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե մինչ օրս ինչ գործողություններ են իրականացրվել Սասնա Ծռեր համահայկական շարժման անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ կիրառված բռնությունից հետո: «Համակարգը նույնն է ինչը, որ եղել է նաև 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներից առաջ: Սասնա Ծռերի նկատմամբ վրեժխնդրւթյունը, որի մասին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանն էր հայտարարում, դա շարունակվում է և չգիտենք երբ կավարտվի: Այսօր դրա նախադրյալները չկան, դրա հեռանկարը չկա նաև Ս. Նազարյանի բռնության գործով: Տեսականորեն չեմ բացառում, որ քերական գործ հարուցվելու է, բայց քրեական գործի քննությամբ չի պարզվելու, թե ովքեր են եղել հանցագործություն կատարող անձինք: Պատկերացնել է պետք՝ ոստիկանական բաժանմունքում Սեդրակ Նազարյանի նկատմամբ բռնություն են գործադրում մի քանի ոստիկաններ, իսկ մի խումբ բարձրաստիճան ոստիկաններ ուղղակի դիտում են այդ ամենը: Սա արժեհամակարգն է այն համակարգի, որը սպասարկում է այսօրվա իշխանությանը: Միայն այս դրվագը բնորոշում է այսօրվա իրավական համակարգը, որը ծառայում է այսօրվա քաղաքական իշխանությանը»,-ընդգծում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Փաշինյանի իշխանությունը նման է ձեռքն ու ոտքը կապած՝ ռինգ ելած բռնցքամարտիկի»…Վարուժան Ավետիսյան

January 12th, 2020

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը «Անդրադարձ»-ի եթերում անդրադառնում է քայլերին, թե որոնք են լինելու նոր իշխանությանն աջակցության փուլի ավարտի մասին հայտարարած և 2020 թվական որպես արմատական ընդդիմություն մտնող կուսակցության համար։ Ինչպես նաև հարցին, թե ինչ վիճակում է «Ազգային ժողովրդավարական բևեռ» ստեղծելու գաղափարը և որ ուժերն են համախմբվելու հայտ ներկայացրել: Անդրադարձ եղավ նաև հարցին, թե արդյոք կոպիտ վերաբերմունքը «Սասնա Ծռեր» -ի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ մեսիջ չէր կուսակցության առաջնորդներին, որ «հանգիստ նստեք տեղներդ»։
Անդրադառնալով ներքին քաղաքական հարցերից Ավետիսյանի ձևակերպմամբ՝ պետական ոճրագործներին՝ ՍԴ անդամներին պետական կաշառքի միջոցով վաղաժամ թոշակի ուղարկելու մոտեցմանը, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ դա վիրավորում է ազգային արժանապատվությունը, պետականությանը։ Նրա ամփոփմամբ՝ Փաշինյանի իշխանությունը նման է ձեռքն ու ոտքը կապած ռինգ դուրս եկած բռնցքամարտիկի։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների գերսխալ ու հետևողական քաղաքականության արդյունքում Արցախի հարցը ի վերջո, հանգելու է Արցախի աբխազացման։ «Արցախի աբխազացումը նշանակում է վերջ դնել հայկական պետականության ընթացքին որոշակի ժամանակ անց»,-մեկնաբանում է Ավետիսյանը:

«Ինքնախաբեություն է մտածելը, որ իբրև թե Արցախում հնարավոր է ընտրություն կազմակերպել և այդ ընտրություններով փոփոխությունների հասնել». Վարուժան Ավետիսյան

January 10th, 2020

ArmDaily.am-ի հարցազրույցը «Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հետ։

-Պարոն Ավետիսյան, տարեվերջին հանդես եկաք հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ ձեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը, 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրելով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանք իրականացնող քաղաքական ուժի դիրք: Ինչպես նաև հայտարարեցիք, որ պետք է ստեղծել ազգային ժողովրդավարական բևեռ: Արդեն սկսվե՞լ են աշխատանքներ այս ուղղությամբ և կա՞ն ուժեր կամ անհատներ, որոնք «Ազգային ժողովրդավարական բևեռ» ստեղծելու գաղափարի շուրջ համախմբվելու հայտ են ներկայացրել:

-Տարին դեռ նոր է սկսվել: Քաղաքական կոնսուլտացիաներ պետք է լինեն: Անշուշտ, նախնական շփումներ եղել են, բայց գործնական հանդիպումներ և խորհրդակցություններ նոր պետք է լինեն, որից հետո նոր միայն կարող ենք խոսել արդյունքների մասին:

-Դուք ձեր հայտարարության մեջ խոսեցիք նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Ե՞րբ եք պատկերացնում, որ հնարավոր և արդյունավետ կլինի իրականացնել դա և չկա՞ մտավախություն, որ նույն ուժերը կարող են վերընտրվել:

-Այդ պատճառով մենք մեր հայտարարության մեջ՝ ասուլիսի ժամանակ ներկայացրեցինք մեր պատկերացումն ու մոտեցումը՝ այն է՝ մինչ արտահերթ ընտրությունները ձևավորել ազգային համաձայնության կառավարություն՝ կոնկրետ անցումային ծրագրով, որը կստեղծի պայմաններ և նախադրյալներ՝ հավանական վտանգներից խուսափելու, իրապես ժողովրդի կամքը ներկայացնող քաղաքական դաշտ ձևավորելու, որից հետո խաղացողների միջև ընտրություն կատարելու համար: Այսինքն՝ ընտրություններին պետք է նախորդի անցումային կառավարում, որի ընթացքում կառավարումը պետք է իրականացնի «Ազգային համաձայնություն» կառավարությունը, որը կազմված կլինի գործող իշխանությունից և առողջ ընդդիմությունից, որի կազմակերպմանն էլ ուղղված է մեր այս նախաձեռնությունը:

Մեր պատկերացմամբ սա է առանց ցնցումների և արդյունավետորեն Հայաստանը այս փոսից հանելու գործընթացը, հակառակ պարագայում, ականատես կլինենք ցավոտ զարգացումների, ինչը խիստ անցանկալի է:

-2020 թվականին Արցախում տեղի կունենան նախագահի և խորհրդարանի ընտրություններ: Ձեր կարծիքով, այսօրվա իշխանությունների օրոք հնարավո՞ր է ունենալ օբյեկտիվ և արդար ընտրություններ:

-Անշուշտ ոչ: Ինչպես նախկինում Երևանում հնարավոր չէր, այնպես էլ այսօր՝ Արցախում Ինքնախաբեություն է մտածելը, որ իբրև թե Արցախում հնարավոր է ընտրություն կազմակերպել և այդ ընտրություններով փոփոխությունների հասնել։
Մենք Արցախի առումով լրջագույն խնդրի առջև կկանգնենք, եթե այս մոտեցումները շարունակեն մնալ որպես օրակարգ որոշող և քաղաքականություն թելադրող:
Ցավալի է, որ չկա գիտակցում, որ նախ՝ Արցախում չեն կարող լինել նախագահական ընտրություններ, որովհետև Արցախը Հայաստանի մաս է, հետո՝ պետք է մոռանալ այսպես կոչված երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայցակարգը, որը հիմնված է հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության վրա, ինչից Արցախը դուրս է, որից էլ ծնունդ է առել Արցախի կեղծ անկախությունը, և որդեգրել առաջին հանրապետության իրավահաջորդությունը, որով էլ հարցը լուծում կստանա:

-Ընտրության օրը ՀՀ ԱԺ-ի իշխող կուսակցությունը, ի դեմս Իմ քայլի, եթե ոչ ամբողջ կազմը, ապա մեծամասնությունը ներկա է գտնվելու Արցախում՝ հնարավոր կեղծիքները կանխելու կամ գոնե որոշ չափով մեղմելու համար: Արդյոք սա իրատեսական համարու՞մ եք:

-Եթե նպատակը որոշ չափով մեղմելն է, օրինակ, ապահովելը, որ այնտեղ կոպիտ բռնություններ, ծեծ-ջարդ տեղի չունենան, միգուցե ինչ-որ չափով նրանց ներկայությունը օգնի, բայց արդյոք դա բավարա՞ր է ազատ և արդար ընտրություններ ունենալու համար:

Ցավոք սրտի, ամբողջ քաղաքական վերնախավի մեջ արմատացած է քվեարկությունը ընտրության հետ նույնացնելու մոտեցումը: Մինչդեռ, ընտրությունը մի հսկայական համակարգային գործընթաց է, որում քվեարկությունն ընդամենը դրա արձանագրումն է, այն էլ ոչ ամբողջությամբ:
Իսկ ինչպես կարող է լինել արդար ընտրություն մի միջավայրում, որտեղ իշխում է զորբայությունը, բռնությունը, վարչական լծակները, օլիգարխիական հսկայական փողերը, արտաքին միջամտությունը: Լավագույն դեպքում վատի և վատթարագույնի միջև մի վիճակ կստեղծվի, որտեղ ով կունենա մեծ փողեր և վարչական լծակներ կիրառելու հնարավորություն՝ նա էլ կհաղթի:

-2020 թվականին ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ Արցախի հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցությունները, եթե ընտրությունների արդյունքում իշխանության մնան այն ուժերը, որոնք «Արցախի անկախություն» գաղափարի ջադագովն են:

-Այդ երևույթը ոչ մի կերպ լրջորեն չի ազդի այսօրվա ընթացքի վրա, որովհետև բանակցությունների բովանդակությունը և ընթացքը պայմանավորված է հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայցակարգով, որով մենք մեր կամքով մեզ դրել ենք արհեստական լծի տակ և այդ լծի ներքո էլ ձևավորվել են մադրիդյան սկզբունքները:

Եթե մենք ընդունենք առաջին հանրապետության իրավահաջորդությունը և Հայաստանի դեօկուպացիայի տրամաբանությամբ մոտենանք հարցին և սկսենք Արցախի դե յուրե միացումը ավարտին հասցնելու գործընթաց, ապա աշխարհը մեզ այլ աչքով կնայի և այլ կերպ մեզ հետ կհարաբերվի:

Միացման կողմնակից մեկ կամ երկու ուժերի մասնակցությունը ընտրություններին մեծ նշանակություն չի ունենա: Դա կարող է Արցախում ապրող ՀՀ քաղաքացիների համար որոշակի քարոզչական նշանակություն ունենալ, որպեսզի նրանք քաղաքականապես և տեսականորեն ավելի լավ պատրաստվեն միացման գաղափարին: Բայց գործնական առումով, այս պայմաններում անհնար է, որ այդպիսի ուժը կարողանա արդյունքի հասնել, որովհետև Արցախի անկախության կեղծ թեզով շահագրգռված են օտարի շահերին ծառայող, վարչական նյութական հսկայական միջոցներին տիրապետող ուժերը: Նրանք թույլ չեն տա, որպեսզի այդ պայմաններում միացման ջատագով ուժը կարողանա արդյունքի հասնել: Միայն մեկ տարբերակ կարող էր լինել. եթե նախագահի թեկնածուն լիներ հեղափոխության առաջնորդ և այդ գործընթացն օգտագործեր Ստեփանակերտում ժողովրդի ճնշմամբ ռեժիմը տապալելու և միացման գործընթացը սկսելու համար:
Սակայն, այս պահին, նման թեկնածու չի նշմարվում:

Ռազմատուգանք կամ սանկցիաներ գազի միջոցով

January 10th, 2020

Ուրեմն 2017-ին Հայաստանում սպառվել է 2,354.01 միլիոն խորանարդ մետր (կամ 83,131 MMcf) բնական գազ, որից 100%-ը ներկրվել է։ https://www.worldometers.info/gas/armenia-natural-gas/
Ըստ Սպուտնիկի՝ Հայաստանում սպառողի համար գազի մի խորանարդ մետրի գինը 139 դրամ է եղել 2019 թվի մարտի 27-ի դրությամբ։
Նորից ըստ Սպուտնիկի՝ այդ գինը երեք անգամ ավելի թանկ է, քան Ռուսաստանում ու երկու անգամ ավելի թանկ, քան Բելառուսում։
Մի քանի պարզ հանրահաշվական գործողություններ անելով ու վերցնելով դոլար/դրամ փոխարժեքը 480 դրամ, կստանանք, որ Հայաստանը Գազպրոմին ու 100%-ով նրան պատկանող «Գազպրոմ Արմենիային» տարեկան վճարում է 682 միլիոն դոլար։
Տեսականորեն, եթե Հայաստանն ու Ռուսաստանն ունենային սիմետրիկ ու արժանապատիվ եղբայրական հարաբերություններ (ինչպես հավատացնում են բազմաթիվ սապոգալիզներ) ու Հայաստանին գազը մատակարարվեր ներքին գներով (ասենք ինչպես օրինակ ռուսներին թույլ է տրվում Հայաստան այցելել ներքին անձնագրերով), ապա Հայաստանը կխնայեր տարեկան 454 միլիոն դոլար։ Իսկ եթե գոնե Բելառուսի նման դաշնակցային հարաբերություններ լինեին (ասենք ոնց որ Հայաստանն է ՄԱԿ-ում բոլոր հարցերում իր շահերին դեմ գնալով քվեարկում ռուսների օգտին, Ռուսաստանն էլ համապատասխան վերաբերվեր Հայաստանին), ապա կխնայեր տարեկան 341 միլիոն դոլար։
Տարեկան 450 միլիոն դոլար։ 450 միլիոն։ Դոլար։ Տարեկա՛ն։ Համեմատության համար՝ 2019-ին Հայաստանի ԱՄԲՈՂՋ ռազմական բյուջեն 650 միլիոն դոլար է ըստ ռազմինֆոյի։ https://razm.info/129158
Էստեղ հիշեցի, որ հայկական որոշ խոսող գլուխներ սա անվանում են «ուղղակի բիզնես» ու ասում, դե ինչ անի, Գազպրոմը իր շահերն է պաշտպանում։ Մեր ականավոր մեգատնտեսագետ նախկին վարչապետներից մեկը նույնիսկ ասում էր, թե Գազպրոմի ընդհանուր հասույթները ընկելու են մի քիչ, պիտի գոտիներս ձգենք, մի քիչ թանկ վճարենք։
Էս կատարյալ տխմարության ամբողջ անհեթեթությունը բացահայտելու համար, նշենք, որ Գազպրոմի հասույթը 2018-ին կազմել է 118.83 միլիարդ դոլար։
Հա։ Միլիարդ։ Հայաստանից կորզվող գումարը կազմում է Գազպրոմի հասույթի ԸՆԴԱՄԵՆԸ 0.57%-ը։ Մի տոկոսից էլ քիչ։ Համարյա կես տոկոս։ Այսինքն եթե Գազպրոմը Հայաստանին լրիվ ռուսական ներքին գներով գազ մատակարարեր, իր հասույթի վրա ազդեցությունը կլիներ ընդամենը 0.2%-ից քիչ: Զրո ամբողջ երկու տոկոսից ՔԻՉ։
Սրանք կարեւոր թվեր են։ Հիշենք սրանք։ Հիշենք նաեւ, որ ըստ finanz.ru-ի, թուրքական հոսքում ներդրված 20 միլիարդ դոլարը Ռուսաստանը կարող է հետ բերել 50 տարում ու Գազպրոմին զուտ ֆինանսապես պատճառելու է 13 միլիարդ դոլարի վնաս։
Այսինքն ակնհայտ է, որ գազի գների, ներդրումների, ծախսերի մասին որոշումները Գազպրոմն ու Կրեմլը կայացնում են ոչ թե ֆինանսական նպատակահարմարությունից ելնելով, այլ ԶՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ նպատակներով։
Հասկանու՞մ եք։ Զուտ քաղաքական։ Սա հենց ՌԱԶՄԱՏՈՒԳԱՆՔ Է, որ կա։ Օկուպացված, գրավված տարածքի բնակչությունից կորզվող ՌԱԶՄԱՏՈՒԳԱՆՔ
Դե հիմա թող մեկը կանգնի ու ասի, որ Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է։ Որ բարեկամական հարաբերություններ են ու որ կիկոլյան ԱԺ ձիերը ռուսաստանի հետ «ինտեգրացիոն» ծրագրեր են զարգացնում ու խորացնում Հայաստանի պայծառ ապագայի համար։ Էդպիսի բան ասողին կարելի է առանց վարանելու ամենավերջին հայհոյանքները տալ ու ցանկացած հայհոյանքին տառ առ տառ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ։
Հ․Գ․
Էս գրեցի ու հիշեցի, որ վերջին օրերին էլի բոլոր ծակերից դուրս են եկել տարբեր կռիսյոնըկներ ու փորձում են մտքեր տարածել, թե իբր ցանկացած մարդ, որ խոսում է Հայաստանի նկատմամբ ռուսական կողմի կեղտոտ ու տականք քաղաքականության մասին, վճարվում է ինչ-որ «արեւմտյան» աղբյուրներից ու նպատակ ունի հակառուսական տրամադրություններ հրահրել։
Դրա համար մեկ անգամ ու ընդմիշտ նշենք, թող ստեղ մնա էլի։
Վերեւում բերված թվերը վերցված են ինտերնետից, բոլորին հասանելի աղբյուրներից։ Սրանք իրար կողք դնելու, գումարել-հանելու համար հեղինակը ծախսել է 25 րոպե իր աշխատանքային ժամից դուրս՝ հանգստի ժամի հաշվին։ Ու չնայած հեղինակի աշխատանքային ժամերը գնահատվում են բավական բարձր, էս 25 րոպեի համար նրան ոչ ոք չի վճարել, ոչ կառավարական, ոչ մասնավոր աղբյուրից, ոչ կանխիկ, ոչ էլ ոչ կանխիկ ձեւով։ Ավելին, հեղինակը կամավոր, սեփական նախաձեռնությամբ է էս գումարում-հանումն արել, ոչ ոք նրան ոչ հուշել, ոչ հանձնարարել է, ոչ էլ ինչ-որ ձեւով հուշել է սրա մասին։
Էս ի գիտություն, որ խոսակցությունը հանկարծ ոչ մեկ չհամարձակվի դիշովի տրյուկներով շեղել ինչ-որ այլ ուղղությամբ։

Gepostet von Davit S. Davtyan am Donnerstag, 9. Januar 2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ոստիկանությունը բռնության է ենթարկել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման անդամ Սեդրակ Նազարյանին

January 10th, 2020

Ս.թ. հունվարի 7-ին մեր շարժման անդամ Սեդրակ Նազարյանն ընկերոջ հետ միասին ավտոմեքենայով (ավտոմեքենան վարել է ընկերը) հասել է Հաղթանակ զբոսայգու հատվածում գտնվող Քուվեյթի դեսպանության մոտ, որտեղ ավտոմեքենան խափանվել է։ Իմանալով ավտոմեքենայի տեխնիկական թերության մասին, դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցին խնդրել է թույլատրել մուտք գործելու կից ավտոկայանատեղի, որպեսզի առանց անցուդարձին խանգարելու կարգի կգցեն շարժիչը և հեռանան։

ԱԱԾ ծառայողն այդ պարզ մարդկային խնդրանքին պատասխանել է վիրավորանքով, որից առաջացել է վիճաբանություն։ Այնուհետև նշված ծառայողը քաշքշել է Սեդրակ Նազարյանին, ապա ոստիկանության կարգախումբ է կանչել։

Սեդրակ Նազարյանը ֆիզիկապես չի դիմադրել և սպասել է ոստիկանության կարգախմբին։

Ոստիկանության կարգախումբը, որ բաղկացած է եղել ՊՊԾ գնդի ծառայողներից, անգամ փորձ չի արել իրավիճակը հասկանալու համար։ Ոստիկաններն իրենց հրահանգներին ենթարկվող Սեդրակ Նազարյանին ձեռնաշղթա են հագցրել և անհարկի կոպտությամբ քաշքշելով ու հարվածներ հասցնելով, բառացիորեն նետել են ավտոմեքենայի հատակին և այդ վիճակում տարել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ ոստիկան հարվածել է Սեդրակ Նազարյանի դեմքին։ Այնուհետև մյուս ոստիկանները հարձակվել են ձեռնաշղթայված Սեդրակ Նազարյանի վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածել են նրան՝ պատճառելով ֆիզիկանան ցավ և վնասվածքներ։

Այս ամենն ուղեկցվել է Սեդրակ Նազարյանի նկատմամբ չարության ու վրիժառության ակնհայտ դրսևորումներով՝ խոսքի և վիրավորանքների միջոցով։ Ոստիկաններն իրենց ենիչերիական վարքագիծը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ է եղել և մասնակցել է ՊՊԾ գնդի ազատագրմանը։

Կատարվածի մասին համապատասխան իրավապահ մարմիններն իրազեկված են, Սեդրակ Նազարյանը նաև հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն մինչ այս պահը մեզ հայտնի չէ քրեական գործի հարուցման, առավել ևս՝ մեղադրանքներ առաջադրելու մասին։

Տեղի ունեցածը, որն ըստ էության Սերժ Սարգսյանի օրոք դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ բռնության կրկնությունն է՝ դատախազության և ՀՔԾ-ի նույնպիսի կողմնակալ ու հանցակից վարքագծով (այս դեպքի քննությունը մինչ օրս շոշափելի ընթացք չի ստացել, իսկ մեղավորները հանգիստ պաշտոնավարում են), ակնհայտորեն վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները մնում են որպես ենիչերիական կառույցներ և շարունակում են վրեժխնդիր լինել իրենց մասնակցությամբ զավթված պետությունն ազատագրելու փորձ կատարած ապստամբներից։

Ցավով արձանագրում ենք, որ հատկապես իրավապահ և դատական բաղադրիչի մասով իշխանությունը վիժեցրել է զավթված պետությունն ազատագրելու գործը, ինչը ստեղծում է պետությունն ամբողջությամբ վերազավթելու, պարզ ասած՝ ռևանշի ռեալ պայմաններ և նախադրյալներ։

Անժխտելի է, որ իրավապահները չեն ընդունել հեղափոխության առաջնորդի սիրո և հանդուրժողականության ուղերձները, իսկ իրենց նկատմամբ նրա անվերապահ վստահության մասին հավաստիացումերն օգտագործում են ատելության ու վրեժխնդրության նպատակներով։

Սեդրակ Նազարյանի, ինչպես նաև նախկինում Արայիկ Խանդոյանի և մյուսների նկատմամբ բռնության մասով գործող իշխանությունից պահանջում ենք սանձել իրավապահ համակարգի ենիչերիական դրսևորումները, ազատվել այդպիսի վարք դրսևորած ծառայողներից և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն

10 հունվար 2020

«Պետությունը փրկելու խնդիր կա. պետք է լյուստրացիա, կամ ավելի կոշտ քայլեր». Վարուժան Ավետիսյան

January 9th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը 1in.am-ին

«Տարածաշրջանը վերաձևվում է, Իրանը անփոխարինելի դերակատար է ապագա ճարտարապետության ձևավորման համար, և հիմա խոսքը վերաբերում է ընդամենը Իրանի կարգավիճակի, բովանդակության և այլ առումներին: Բայց Իրանը, որպես բաղադրիչ, համակարգաստեղծ է այս տարածաշրջանում, ուստի, թե այս ընթացքը որքան կշարունակվի, դժվար է ասել, բայց մեծ բախում չի կարող լինել, և ի վերջո Իրանը և ԱՄՆ-ը դաշնակիցներ են դառնալու»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ուժգնացած ԱՄՆ-Իրան հակամարտությանը:

Վարուժան Ավետիսյանի դիտարկմամբ՝ երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի է ունենում հակամարտային կոշտ մրցակցություն:

Հարցին, թե ինչ ռիսկեր է ծնում Հայաստանի համար այս դիմակայությունը, Վարուժան Վետիսյանը պատասխանեց. «Կարող են լինել փուլային տարաբնույթ սինուսոիդալ դրսևորումներ, որոնց որոշակի սեգմենտները կարող են շատ վտանգավոր լինել մեզ համար, հատկապես Ռուսաստան – Թուրքիա առանձին խաղի պատճառով: Տարածաշրջանում մասնակի վերադասավորումների ընթացքում իրենց մասը վերցնելու նկրտումներ ունեցող Ռուսաստանի և Թուրքիայի խաղերը կարող են մեզ համար խիստ բացասական ազդեցություն ունենալ, բացի դրանից՝ կարող են ապակայունացման փուլեր լինել, և հնարավոր է մենք հայտնվենք կոնֆլիկտային իրավիճակներում, պետք է շատ զգույշ լինել»:
«Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցելու փուլը: 2020 թվական ենք մտնում որպես արմատական ընդդիմություն». անդրադառնալով հարցին, թե ինչն է ստիպել «Սասնա ծռեր»-ին այսպիսի որոշման հանգել, Վարուժան Ավետիսյանը նշեց. «Մենք հորդորելով, առաջարկներ ներկայացնելով, հույսեր կապելով՝ աջակցողի դիրքում ենք մեզ դրել, բայց տեսանք, որ իշխանության մոտ ցանկություն չկա հեղափոխության ուղղությամբ քայլ կատարելու… Ընդվզումը սկսվեց, ռեժիմը տապալվեց, դրանից հետո հրաժարվեցին հեղափոխությունից, բայց ռեժիմը տապալելը դեռևս հեղափոխություն չէ, շինհրապարակ մաքրելը դեռևս շենք սարքել չէ, թեև «շինհրապարակն» էլ մասամբ մաքրվեց, անընդհատ ինչ-որ փոսերի մեջ ենք ընկնում կամ քարերի են մեր ոտքերն առնում: Ազգային ռեսուրսի, այդ թվում նաև արտերկրում բնակվող հայության ռեսուրսի, նաև օտարերկրյա մասնագետների համախմբմամբ պետք է ստեղծվեր մի ռեսուրս, որը կկարողանար երկիրը փոսից դուրս բերել, դա տեղի չունեցավ… Որպեսզի Հայաստանը պերմանենտ հեղաշրջումների ցիկլի մեջ և ցնցումների մեջ չհայտնվի, մեր կամքից անկախ, միակ լուծումն այն է, որ պետք է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն և անցումային արդարադատություն իրականացնել: Պետք է լյուստրացիա իրականացվի. պարզ չէ, թե ովքեր են նախկինում մասնակցել պետության զավթմանը և իշխանության յուրացմանը: Այդ բոլոր պաշտոնատար անձինք պետք է հեռացվեն և զրկվեն պաշտոն զբաղեցնելու և հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Եթե դա հանարավոր չէ անել, ուրեմն պետք է ավելի կոշտ միջոցառման գնալ և որոշակի մակարդակից վերև հեռացնել պաշտոնյաներին, որովհետև պետություն փրկելու խնդիր կա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Համար մեկ ազգային հարցը․ Վարուժան Ավետիսյան. Bac tv

January 9th, 2020

Բաց օրը ծրագրի հյուրն է Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը

«Սպանությունը, ինչպես կոծկվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, այնպես էլ կոծկվում է հիմա»․ Գեւորգ Սաֆարյան

January 8th, 2020

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հարցազրույցը Ա1+-ին

«Սասնա Ծռեր» -ի գործով դատարանը քննում է գործեր, որոնք կազմվել են Սերժ Սարգսյանի օրոք։ Ասում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը՝ հիմնավորելով՝ ինչու չի կարող արդար համարվել գործով դատավարությունը։
«Իրավունքի ուժը «Սասնա ծռեր» խմբավորման հանդեպ չի կիրառվում,- ասում է նա,- Հակառակ դեպքում այս գործը պետք է կարճվեր, քանի որ ապստամբություն էր ավտորիտար եւ ապօրինի ռեժիմի դեմ»։
Ըստ նրա՝ ոչ միայն չի կարճվում , այլեւ ընթանում է «Սերժ Սարգսյանի ՀՔԾ-ի կազմած նյութերով, նույն ՀՔԾ-ի, որը կեղծել էր Մարտի 1-ի գործը»։
«Սասնա Ծռեր» կուսակցության անդամները Ամանորը դիմավորել են քրեակատարողական հիմնարկների մոտ, որտեղ գտնվում են «Սասնա ծռեր» խմբավորման երկու կալանավորված անդամները,որոնք մեղադրվում են ոստիկանության երկու աշխատակցի սպանության մեջ։
«Ըստ էության՝ երկու ոստիկանների սպանության գործը չի քննվում, ինչպես կոծկվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, այնպես էլ կոծկվում է հիմա,-ասում է Գեւորգ Սաֆարյանը,- Մանավանդ երկրորդ զոհի պարագայում «Սասնա Ծռեր» -ի կողմից կրակ չի եղել»։
Մանրամասները տեսանյութում, որտեղ Գեւորգ Սաֆարյանը ներկայացնում է՝ ինչու են իր կուսակիցները կարծում, որ իշխանությունը խեղդում հեղափոխությունը, Ամուլսարը ինչպես պետք է սար մնա եւ ինչ են անելու «Սասնա ծռերը» 2020-ին։

Մոսկվան անշեղորեն և պլանավորված կերպով պատրաստվում է ռևանշի, որը նախատեսում է իրականացնել 5-րդ շարասյան ձեռքով

January 7th, 2020

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ վարուժան Ավետիսյանի հարցազրույցը 1in.am-ին

-Պարոն Ավետիսյան, «Սասնա Ծռեր»-ը համարվում է հեղափոխությանն աջակից քաղաքական ուժերից մեկը։ Չնայած այս հանգամանքին, բազմիցս բարձրաձայնել եք գործող իշխանությունների սխալների, դանդաղկոտության և մեղմ մեթոդների մասին։ Ի՞նչ եք կարծում ի՞նչ էր հնարավոր անել 2019-ին, որ չարվեց այս իշխանությունների կողմից։ Համարու՞մ եք, որ իշխանությունների վարկանիշը հենց վերը նշվածի պատճառով այս տարվա մեջ որոշակի անկում է գրանցել։

-Պետության ղեկը ստանձնելու պահից, նույնիսկ դրանից առաջ՝ հրապարակում, երբ արդեն պարզ էր, որ ռեժիմը տապալվում է, պետք էր գնալ հեղափոխության, այլ ոչ իրավահաջորդության ճանապարհով, ինչպես վարվեց Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին:
Նախորդ ռեժիմների իրավաքաղաքական գնահատական, համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն, ներառյալ՝ քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ) պետությունը զավթած և ցեղասպանություն ու ազգային դավաճանություն իրականացրած ռեժիմի պարագլուխների նկատմամբ, ինչպես նաև՝ քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա, ռեժիմի մաս կազմած կուսակցությունների արգելում, զուգահեռաբար՝ անվտանգության մարմինների ազգային համակարգի ձևավորման գործնական քայլեր, իրավապահ և դատական համակարգի արմատական զտում և փոփոխություն:

Լուրջ քայլեր պետք է արվեին տնտեսության կառուցվածքի համակարգային փոփոխության նպատակով՝ սպառողական-մենաշնորհային-գաղութայինից դեպի արտաքին ու ներքին առումներով անկախ, 4-րդ արդյունաբերական հեղափոխության հունի մեջ մտնող տնտեսություն: Այդ նպատակով հարկավոր էր ձևավորել անհրաժեշտ ռեսուրսներ, ռազմավարական օբյեկտների և ենթակառուցվածքների (Էլցանցեր, գազ, Ատոմակայան, երկաթուղի և այլն) նկատմամբ հաստատել ազգային վերահսկողություն, զգալի չափով նվազեցնել էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

Հնարավոր էր զգալի արդյունքների հասնել պաշտպանական համակարգի արդիականացման հարցում՝ սկսելով Ազգ-բանակ տրամաբանությամբ այն վերաձևելու գործընթաց, առաջին հերթին՝ առաջնագծից հանել զինակոչիկներին և ստեղծել պայմանագրայիններով համալրված Սահմանապահ զորքեր, ինչպես նաև անհրաժեշտ չափով փոփոխել Զինված ուժերի բարձրագույն հրամկազմը և համազգային մասշտաբով միջոցներ կուտակելու հաշվին բոլոր հնարավոր աղբյուրներից ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա, այլ ոչ թե մնալ ռուսական փոքրիկ վարկով նույն Ռուսաստանից փոքրաքանակ ու խիստ անբավարար ձեռքբերումների հույսին: Կարող էինք նաև ձևավորել պաշտպանական արդյունաբերության սաղմեր, սակայն շոշափելի ոչինչ չենք արել:

Առանձին և հատուկ ուշադրություն պետք է դարձվեր աղքատության, հատկապես՝ ծայրահեղ աղքատության վերացմանը: Վերջինիս համար պետք է ստեղծվեր առանձին ֆոնդ: Չի կարելի սպասեցնել մեր այդ հայրենակիցներին, որոնց ներսում ցեղասպանները նաև զգալի չափով Հայրենիքն էին սպանել:

Այս և շատ այլ կենսական խնդիրներ հնարավոր էր լուծել, եթե հեղափոխության փոխարեն չբավարարվեին մասնակի իշխանափոխությամբ և ազգային օրակարգի գերկարևոր հարցերի փոխարեն կյանքը չլցնեին տասներորդական բնույթի ճղճիմ հարցերով:

Ավաղ, ինչպես տեսնում ենք, չկա ազգային պետություն ստեղծելու կամք և կարողություն, ինչի հետևանքով ձեռքբերում է համարվում մի քանի հարյուր կիլոմետր ասֆալտը կամ մի քանի միավոր սպառազինությունը:

Եվ այս ամենն, իհարկե, բացասաբար է ազդում նաև իշխանության վարկանիշի վրա:

-Տարեվերջին հայտարարություն տարածեցիք՝ արցախյան հարցում իշխանությունների վարած քաղաքականության վտանգավորության մասին, հայտնեցիք Ձեր մտահոգությունները։ Արդյոք կարծում եք, որ առկա իրավիճակում հնարավոր էր անել ավելին հակամարտության կարգավորման համար։ Կա՞ր Հայաստանից կախված ինչ–որ բան՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պայմաններում։

Առկա քաղաքականությունը հիմնված է Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության իրավաքաղաքական հայեցակարգի վրա: Դա հայկական անկախ պետականությունը, հայկական գործոնը բացառող հայեցակարգ է, որը ենթադրում է ռուսական կիսագաղութ ՀՀ, այն էլ՝ առանց Արցախի: Հարկավոր է որդեգրել 1-ին Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ և ապագաղութացմանը զուգահեռաբար Արցախի հարցը լուծել ՀՀ դեօկուպացիայի համատեքստում՝ ավարտին հասցնելով նրա դե յուրե միացումը ՀՀ-ին:

Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է հրաժարվի իր ստալինյան ժամանակավոր կեղծ վկայականից և ձեռքն առնի իր ազգային անձնագիրը, որ նաև հաստատված է միջազգային-իրավական ակտերով: Ուրիշ ճանապարհ չկա:

2020-ին ընտրություններ են սպասվում Արցախում, «Սասնա Ծռեր»-ն այնտեղ թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ դիրքորոշում ունեք ընտրությունների հետ կապված։ Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե ընտրություններին հաղթի, օրինակ, Հայաստանի իշխանությունների հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող Վիտալի Բալասանյանը։

-Ստեփանակերտում պաշտոնական Երևանի թողտվությամբ շարունակում է իշխել նախորդ ապազգային և հանցավոր ռեժիմի ստորաբաժանումը: Որևէ ողջամիտ մարդու համար գաղտնիք չէ, որ Արցախում այսօրվա ռեժիմի օրոք չեն կարող լինել ազատ և արդար ընտրություններ։ Նման իրավիճակում ձևական իմաստով կհաղթի նա, ով տիրապետում է վարչական լծակների և մեծ փող է դնում։

Ուստի, ինչպես նախկինում ամբողջ ՀՀ-ում, այսօր էլ նրա արցախյան հատվածում հատկապես նախագահականի մասով անիմաստ է մասնակցել ընտրություն կոչվող թատրոնին և լեգիտիմացնել այն: Մենք չենք մասնակցելու նաև այն պատճառով, որ Արցախի նախագահի ինստիտուտը հիմնական խոչընդոտն է Արցախը ՀՀ-ին դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհին: Չենք բացառում մարտավարական նկատառումներով ԱԺ ընտրություններին մասնակցելը, սակայն դեռևս որոշում չունենք:

Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանին, ապա նրան պաշտոնական Երևանն է արհեստական կշիռ տալիս իր վախվորած ու կրավորական վերաբերմունքով: Նա Արցախում լծակներ չունի և չի կարող արդյունքի հասնել: Նրանից շատ ավելի խոշոր շնաձկներ կան:

–Մշտապես բարձրաձայնել եք հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Այս իմաստով ինչպե՞ս կամփոփեք 2019 թվականը։ Արդյոք կիսում եք ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովայի տարեվերջի ամփոփիչ հարցազրույցի այն գնահատականը, թե երկկողմ հարաբերություններում առկա է դրական դինամիկա։

-Բնապատմական առումով՝ անկախ ՀՀ իշխանությունների ռուսահաճո քաղաքականությունից, մենք ռուսական կախյալությունից ձերբազատվելու ճանապարհին ենք:

Ինչ վերաբերվում է վերջին շրջանում ՀՀ իշխանությունների հասցեին հնչող Մոսկվայի շոյիչ խոսքերին, ապա դրանք ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակ են հետապնդում: Մոսկվան անշեղորեն և պլանավորված կերպով պատրաստվում է ռևանշի, որը նախատեսում է իրականացնել 5-րդ շարասյան ձեռքով:

Նախապես ուզում եմ հիասթափեցնել, որ ռևանշը ձախողվելու է և լրացուցիչ լուրջ ազդակ է դառնալու մեր անկախացման համար:

Արցախի արհեստական սուբյեկտացումը թունավոր պտուղներ է տալիս

January 5th, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությունը բացահայտեց, թե որքան սնանկ ու վտանգավոր է Արցախի սուբյեկտացումը: Մի իրավիճակում, երբ ՀՀ ԱԳՆ-ն, սկզբունքորեն ճիշտ կողմնորոշվելով, հանդես է գալիս հավասարակշռված դիրքորոշմամբ, ՀՀ մաս կազմող Արցախի այսպես կոչված նախկին և ներկայիս ԱԽՔ-երը, կարծես մրցակցելով իրար հետ, յուղ են լցնում հակամարտության կրակի վրա:

Կարող ենք հաստատապես արձանագրել, որ արդեն տեսնում ենք Արցախի արհեստական սուբյեկտացման առաջին թունավոր պտուղները: 5-րդ շարասյան միջնաբերդի վերածված պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ Արցախի անունից հանդես եկող Կրեմլի տեղական գործակալները փորձում են վարել ՀՀ ազգային շահերին տրամագծորեն հակառակ առանձին արտաքին քաղաքականություն: Այս օրինակն ակնհայտորեն մատնացույց է անում <<Մեկ Հայրենիք-երկու պետություն>> հակահայ հայեցակարգի օտար տիրոջը և նրա տեղական շահառուներին:

Ի ցույց դնելով արդեն բացահայտված վտանգը, դատապարտում ենք Արցախը սուբյեկտացնելուն ուղղված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, պահանջում ենք օր առաջ հրաժարվել դրանից և որդեգրել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու քաղաքականություն: Դառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նկատմամբ ՀՀ դիրքավորմանը, պետք է հաշվի առնենք, որ երկուսն էլ մեզ համար բարեկամ են, ուստի այդ առումով մեր արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է դիրքավորել չեզոքության, իսկ հնարավոր դեպքերում՝ նաև միջնորդի ու կայունության կղզյակի տիրույթներում:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

5 հունվարի 2020 թ.

Հայ ազգին շնորհավորում ենք մեր քաղաքական մարգարեի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ

January 1st, 2020

Հայ ազգին շնորհավորում ենք մեր քաղաքական մարգարեի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ. Նժդեհի հուշարձանի մոտ

Ամանորը դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի մոտ

January 1st, 2020

Սասնա Խռեր համահայկական շարժում Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ դիմաց շնորհավորում է ռազմագերի Արմեն Բիլյանի Ամանորը:

Ամանորը Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ

January 1st, 2020

Ամանորը Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ. Սասնա Ծռեր Համահայկական Շարժման շնորհավորական խոսքը։

Շնորհավորում ենք ռազմագերի Սմբատ Բարսեղյանի Ամանորը

Սասնա Ծռեր համահայկական շարժման տարեկան ամփոփիչ ասուլիսը. (ամբողջական)

December 27th, 2019

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Սասնա Ծռեր համահայկական շարժման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության տարեկան ամփոփիչ ասուլիսը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

«Ազգադավները և ոճրագործները պետք է հեռացվեն քաղաքականությունից». Վարուժան Ավետիսյան

December 27th, 2019

«Բնականաբար մեր ասածը և առաջիկա անելիքները վերաբերվում էր նրան, որ կիսատպռատությունը և պետությունը զավթած ազգադավ ոճրագործներին պատասխանատվության չենթարկելը՝ անցումային-ժողովրդավարական տրամաբանությամբ, պետությունը այս ճահիճից հանելու որևէ փորձ չկատարելը, անցումային արդարադատության գործիքարան չկիրառելը հանգեցրեց ծուռ հայելիների թագավորության ձևավորման»,-այսօր՝ դեկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, արձագանքելով լրագրողի հարցին, ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ հրավիրելու մասին «Սասնա Ծռերի» հայտարարությանը՝ Վարուժան Ավետիսյանը նշեց. «Շատ լավ հիշում եք, որ մենք անցյալ տարի՝ նախընտրական շրջանում, խոսում էինք մեկ ու կես, երկու տարվա մասին՝ քաղաքագիտական վերլուծության հիման վրա, եզրակացնելով, որ այսպիսի ելակետային տվյալների դեպքում այս հավասարումը այդպիսի լուծում է ստանալու»:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ շարժումը չի ծրագրում արտահերթ ընտրությունների օրը և ամիսը. «Մենք ծրագրում ենք ձևավորել այն ազգային-ժողովրդավարական բևեռը, որը մի կողմից կպահանջի և հարկ եղած դեպքում ժողովրդի կամքի ազդեցությամբ կհարուցի այդպիսի որոշում, մյուս կողմից կպահի ընթացքը իրավական չափի և հունի մեջ, աջակցելով այդ իրավիճակի ձևավորմանը, որի ընթացքում կկայացվի այդ որոշումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Կողմ ենք անցումային արդարադատության, այլ ոչ թե բռնել ֊բաց թողնելուն». Գարեգին Չուգասզյան

December 27th, 2019

«Մենք խոսում ենք համակարգի փոփոխության մասին, մենք չենք խոսում անհատների մասին»,-այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:
Գարեգին Չուգասզյանի բնորոշմամբ՝ 2018 թվականին ժողովուրդը ոչ թե Սերժ Սարգսյանին է մերժել, այլ համակարգը:
«Հակառակ դեպքում ոչ մեկին պետք չէր լինի ձերբակալել, քանի որ Սերժը մերժվեց, դուրս եկավ: Խնդիրը մարդ բռնելու մեջ չէ, խնդիրը անցումային տրամաբանությունն է»,-ընդգծեց Գարեգին Չուգասզյանը:
«Ժամանակ և իրավունք չունենք ինչ-որ մեկին բռնել-բաց թողնելու: Խոսքը անցումային արդարադատության սկզբունքների մասին է: Արևելյան Եվրոպայի երկրները լյուստարցիա արեցին: Տեղի ունեցավ գործակալական լյուստրացիա, ընդ որում, մեր պարագայում նաև պետք է տնտեսական լյուստրացիա լինի: Այս ընթացքում գերշահույթները եղել են ժողովրդի հաշվին: Բոլորս գիտենք, որ Հայաստանից տասնյակ միլիոն դոլարների արտահոսք էր տեղի ունենում»,-նկատեց Գարեգին Չուգասզյանը:
Նա ընդգծեց, որ պետությունը զավթված է եղել նախորդ ռեժիմի կողմից, սակայն կատարվածին դեռևս քաղաքական գնահատական չի տրվել:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Անհրաժեշտ է ազգային համաձայնության կառավարություն և անցումային փուլ». Գարեգին Չուգասզյան

December 27th, 2019

«Մեր ներքին սթափության ձայնը, արտաքին և ներքին քաղաքական իրականությունը ստիպում են մեզ արձանագրել, որ մեր քաղաքում ազատորեն շրջում են ֆանտոմասներ: Ես նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր հարյուրավոր երեխաներ են առևանգել, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ազատորեն պետական սահմանը անցնում են, այն դեպքում, երբ իրենց նկատմամբ հետախուզում է հայտարարված լինում, նկատի ունեմ այն մարդկանց և այն դեպքերը, դատերը, որ տեղի են ունենում Հայաստանում՝ միաժամանակ դատվում են Սահմանադրական կարգի տապալման համար՝ Քոչարյանը և այդ Սահմանադրական կարգի համար ապստամբած «Սասնա Ծռեր»-ը»,-այսօր՝ դեկտեմբերի 27-ին հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը:
Նա ընդգծեց, որ բանտում են գտնվում «Սասնա Ծռեր»-ի երկու անդամները, ինչը թույլ չի տալիս լռել :
«Մենք նկատում ենք, որ մարտի 1-ի ջարդարարն անհասկանալի տրամաբանությամբ հայտնվում է Նիկոլ Փաշինյանի հետ նույն սեղանին և ներկայացնում է անկախ Արցախը: Մենք արձանագրում ենք բազմաթիվ այլ անհեթեթություններ, որոնք հեղափոխությունից հետո պետք է բացառված լինեին: Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանին առաջադրել դիզելային վառելիքի հափշտակման մեջ, ինչ է չգիտենք, թե երկրում տասնյակ տարիներ ինչ հանցագործություններ են կատարվել»,-նշեց Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքով անհրաժեշտ է ազգային համաձայնության կառավարություն և անցումային փուլ:
Մանրամասները՝ տեսանյութում:

Սասնա Ծռերի ղեկավար կազմն Ամանորը կդիմավորի Նուբարաշեն ՔԿՀ դիմաց

December 27th, 2019

««Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար կազմը, քարտուղարության անդամները Ամանորը դիմավորելու են Նուբարաշենի ՔԿՀ մոտ»,-այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝այստեղ շնորհավորելու են քաղբանտարկյալ իրենց ընկերներին՝ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:
«Մենք լինելու ենք այնտեղ 11 անց կեսից հետո և այնտեղ կդիմավորենք Նոր տարին»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Ստեղծել ազգային-ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը

December 27th, 2019

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստեղծել ազգային-ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը

Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին է:
Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների (պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային) մասով:
Ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:
Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն:
Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ:
Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ:
Հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում:
Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը:
Այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը:
Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
29 դեկտեմբեր 2019 թ., Երևան
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ստեղծել ազգային-ժողովրդավարական բևեռ և ավարտին հասցնել հեղափոխությունը

Ամփոփելով 2019 թվականը, ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին է:
Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) մնում է համակարգային ճգնաժամի մեջ: Ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների (պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային) մասով:
Ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:
Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն:
Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ:
Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ:
Հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում:
Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը:
Այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը:
Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
29 դեկտեմբեր 2019 թ., Երևան

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը

December 24th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը

Երեկ՝ 2019 թ. դեկտեմբերի 23-ին, կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են եզրակացնել, որ հատկապես Արցախի հարցում նա խրվում է հակասականության ճահճում:
«Արցախը Հայաստան է և վերջ»-ին զուգահեռաբար նա պնդում է, որ Արցախը պետք է Հայաստանից անկախանա ու Հայաստանի հաշվին սուբյեկտանա, ուստի այնտեղի նախագահական ընտրությունների թատրոնը քննադատողները վտանգում են խաղաղությունը:
Այս հակասականությունը այնքան է խորացել, որ հասել է ամոթալի արդյունքի. հեղափոխության առաջնորդ վարչապետը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անում Մարտի 1-ի և Բերձորի ջարդարար, տխրահռչակ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ միասին:
Փաստորեն, անցած մեկուկես տարիների ընթացքում Արցախի դե յուրե միացումն ավարտելու նպատակով առկա խոչընդոտները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրականում մնում է իր նախորդների գծի մեջ և, ավելին՝ փորձում է մեծացնել Արցախի սուբյեկտությունը:
Դատապարտում ենք նման քաղաքականությունը և փաստում, որ այն էապես վտանգում է Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը և ջուր է լցնում Մոսկվայի ու Բաքվի ջրաղացին:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
24 դեկտեմբեր 2019 թ., Երևան

«Համաներել հանուն հայրենադարձության». Ժիրայր Սէֆիլյան

December 23rd, 2019

27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների խնդիրը մեր իրականության պայմաններում առանձին ուշադրություն և հատուկ լուծում է պահանջում։
Մեր այդ քաղաքացիների և նրանց ընտանիքների մեծ մասը տասնամյակներ տևած սպիտակ ցեղասպանության զոհեր են։ Նրանք բռնագաղթի են ենթարկվել։
Ծառայությունից խուսափելու հատուկ նպատակով փախածներն էլ բավականին քանակ են կազմում, բայց նրանք փոքրամասնություն են։
Ինչ էլ ասենք, ինչպիսի կարծիքներ էլ ունենանք, բոլորս պետք է հասկանանք, որ մի օր ինչ որ կետում պետք է կանգ առնենք և նոր էջից սկսենք։
Պետք է նաև նկատի ունենանք, որ հայրենադարձությունը, առհասարակ՝ սպիտակ ցեղասպանության հետևանքների հաղթահարումը, գերակա է։
Բռնագաղթի ենթարկվածների արժանապատիվ վերադարձը և նույնիսկ խուսափածների ներումն ու ինտեգրումը համազգային առաջադրանք է, որ պետք է կատարենք միասին։
Այդ առաջադրանքը կատարելու համար պետք է ստեղծվեն բավարար պայմաններ և նախադրյալներ։
Վերադարձողները պետք է տեսնեն և համոզվեն, որ իրենցից խլված Հայրենիքը դարձյալ իրենցն է։ Որ Հայաստանում ձևավորվում է արժանապատվության և արդարության մթնոլորտ։ Որ պաշտպանական ոլորտում կայսերական-քրեական համակարգը փոխվում է ազգային-մարդկայինի։ Այդպիսի կերպափոխման մեր ծրագրի որոշ դրույթներ ներկայացրել էի նախորդ գրառմամբ։
Ահա այսպիսի համազգային-համապետական և, դրա մեջ՝ նաև բանակային, մակարդակներում նման խորքային փոփոխության գործընթաց պետք է սկսվի, ինչն էլ հնարավոր կդարձնի վերադարձնել մեր հայրենակիցներին և նրանց ինտեգրել մեր կյանքին։
Ըստ այդմ՝ հնարավոր և անհրաժեշտ կլինի որոշում ընդունելու պահի դրությամբ համաներում կիրառել շարքային կազմի 27 տարին լրացած այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր արտերկրում են գտնվել և չեն ծառայել բանակում։
Եվ միայն վերը նշված պայմաններն ու նախադրյալներն ստեղծելուց հետո մենք՝ Հայաստանում մնացածներս, արդարության լիարժեք զգացողությամբ կարող ենք քրեական պատասխանատվության օրենք կիրառել նրանց նկատմամբ, ովքեր որոշումից հետո կանտեսեն այն և կխուսափեն ծառայությունից։
Կարող ենք վստահ լինել, որ վերը նշված խորքային փոփոխությունների շնորհիվ խուսափողները հարյուրապատիկ քիչ կլինեն։
Բացի այս, պետությունը պետք է հաշվի առնի, որ շատերն ուզում են վերադառնալ Հայրենիք, բայց նյութական կարիքի պատճառով չեն կարողանում։ Այս անարդարությունը պետք է հաղթահարվի պետական ծրագրի միջոցով՝ ինչպես ծառայության տարիքը լրացածների, այնպես էլ ծառայելու ցանկություն ունեցողների հայրենադարձությունն ու զինվորական ծառայությունը խրախուսելու և ապահովելու համար։ Մասնավորապես՝ որոշակի հասուն տարիք ունեցող երիտասարդների համար, որ նաև արդեն մասնագիտություններ կունենան, պետք է ստեղծվեն ծառայության առանձին պայմաններ։

Ժիրայր Սէֆիլյան

Հայաստանը չի կարող լինել ազատ միգրացիայի երկիր

December 20th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամիսներ առաջ Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքի դյուրացված ռեժիմ սահմանելու առիթով պաշտոնական հայտարարությամբ ներկայացրել էինք միգրացիայի վերաբերյալ վերաբերյալ մեր տեսակետները, գործող իշխանությանը հորդորելով.

1) հրաժարվել նախորդ ապազգային ու հանցավոր ռեժիմի մոտեցումներից, որոնք բխում են օլիգարխիկ-շահադիտական նկատառումներով էժան աշխատուժ ներգրավելու նպատակից և որդեգրել միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա հիմնված միգրացիոն ռազմավարություն,
2) ըստ այդմ՝ մշակել և իրագործել արդյունավետ կերպով վերահսկվող միգրացիոն քաղաքականություն, որը կապահովի թե արտերկրում բնակվող հայության մեծ հայրենադարձություն և թե օտարերկրյա պետությունների հետ տուրիզմի, գործարար ու մշակութային կապերի զարգացում և գիտակրթատեխնոլոգիական փոխանակում, ինչպես նաև օտարերկրյա որակյալ աշխատուժի ներգրավում,
3) վերահսկելի միգրացիոն քաղաքականությամբ նպաստել մեր ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ համագործակցության զարգացմանը, ինչի համար այն պետք է իսպառ զերծ լինի կրոնական, էթնիկ կամ մշակութային, մասնավորապես՝ իսլամի հետ կապված, տարբերությունների նկատմամբ անհանդուրժողականության, առավել ևս՝ ատելության, դրսևորումներից՝ զուգահեռաբար սահմանելով այդ պետությունների քաղաքացիների իրավունքները երաշխավորող իրավակարգավորումներ:

Մինչդեռ ՀՀ գործող իշխանությունը, ինչպես գրեթե մյուս բոլոր հարցերում, միգրացիայի հարցում ևս անտեսում է ազգային ռազմավարական շահերը և ըստ էության վարում է իներցիոն քաղաքականություն՝ օրեր առաջ արդեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելով Չինաստանի քաղաքացիների համար:

Ամենայն հարգանք տածելով բոլոր ազգերի և բոլոր պետությունների քաղաքացիների նկատմամբ, ստիպված ենք արձանագրել, որ այս ընթացքը շարունակելու պարագայում մենք կուլ կգնանք անվերահսկելի միգրացիոն հոսքերին և կկորցնենք Հայաստանի Հանրապետության ազգային ինքնությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը մեր Հայրենիքից մնացած վերջին կտորն է, ուստի պետք է առաջնահերթորեն ծառայի որպես ազգությամբ հայ և ոչ հայ ՀՀ քաղաքացիների ու հայրենադարձության ցանկություն ունեցող մեծաքանակ արտերկրահայության հանգրվան և չի կարող լինել ազատ միգրացիայի երկիր:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

20 դեկտեմբերի 2019 թ., Երևան

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ՄԻԱՑԵՔ ԵՎ ԱՋԱԿՑԵՔ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

December 17th, 2019

Սասնա Ծռեր համահայկական շարժման հարգելի աջակիցներ

Եթե ունեք ցանկություն և հնարավորություն աջակցելու մեր շարժման հզորացմանը, ապա կարող եք ՄԻԱՆԱԼ ստորև առկա հղումներով խմբերից մեկին ըստ ձեր բնակության մարզի՝

✅Արարատի մարզ- Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արարատի մարզ

✅Արագածոտնի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արագածոտնի մարզ

✅Արմավիրի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արմավիրի մարզ

✅Արցախի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արցախի մարզ

✅Սյունիքի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Սյունիքի մարզ

✅Լոռու մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Լոռու մարզ

✅Վայոց ձորի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Վայոց ձորի մարզ

✅Շիրակի մարզ- Սասնա Ծռեր համահայկական շարժում

Շիրակի մարզ

✅Գեղարքունիքի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Գեղարքունիքի մարզ

✅Կոտայքի մարզ- Սասնա Ծռեր համահայկական շարժում

Կոտայքի մարզ

✅Տավուշի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Տավուշի մարզ

Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշե դիմակով

December 13th, 2019

Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում:

Նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ինչի հետևանքով նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ:

Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր:

Ազգը և պետությունը չեն կարող ստորանալ ավազակի առաջ և նրան փրկագին առաջարկել

December 12th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ազգը և պետությունը չեն կարող ստորանալ ավազակի առաջ և նրան փրկագին առաջարկել

Գործող իշխանությունը, պետության զավթումն իրավաքաղաքական առումով արձանագրելու և պետությունը զավթած հանցավոր համագործակցությանը (մաֆիային) Անցումային արդարադատության միջոցով բոլոր լծակներից զրկելու ու պատասխանատվության ենթարկելու փոխարեն շարունակում է լուծումներ փնտրել մերժված համակարգի ներսում։

ԱԺ ընդունած հերթական օրենքով մաֆիայի մաս կազմած ՍԴ անդամներին ըստ էության առաջարկվում է ցմահ պետական կաշառքի դիմաց դադարեցնել իշխանության յուրացումը և պետության զավթումը։

Փրկագնով ավազակից ազատվելը թերևս տրամաբանական և ընդունելի է մեկ կամ մի խումբ անձանց պարագայում, սակայն ազգը և պետությունը չեն կարող ստորանալ մի խումբ ավազակների առաջ և, ի սկզբանե ճանաչելով նրանց իշխանությունը, առաջարկել, որ նրանք պետական միջոցներից հատկացվող փրկագնի դիմաց մեծահոգաբար հրաժարվեն իշխանությունից։

Հեղափոխությունը ձախողած “հեղափոխականներն” արդեն փորձում են իրենց կամազրկության ու անկարողության պատճառով առաջացած բացը լրացնել մեր կոլեկտիվ գոյության և պետականության իմաստի՝ ազգային արժանապատվության հաշվին, ինչի հետևանքով կամա թե ակամա խորացնում են պետականության ճգնաժամը։

Համոզված ենք, որ օգտապաշտական մտածելակերպից ծնվող և սնվող այս մոտեցումները երկար չեն ապրելու։

Արժանապատվության մտածելակերպը, որ այսօր ամեն կերպով նսեմացվում ու անտեսվում է, շուտով կյանքի պահանջ է դառնալու՝ իր հետ բերելով առողջ և կենսունակ հասարակական հարաբերություններ ու ինստիտուտներ։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն

12 դեկտեմբեր 2019 թ.

Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին

December 11th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը համակարգային փոփոխությունների անվան տակ և դրանց փոխարեն հետզհետե հարմարվում է գործող կիսագաղութային համակարգին։
Երևույթն ավելի ցցուն է Արցախի հարցում։ Գործող իշխանությունը, երկրի ներսում հանդես գալով «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի ներքո, զուգահեռաբար ոչ միայն չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից և դրանց վրա կազմված ՀՀԿ կոնսպեկտներից, այլև հետ գնալով հասնում է մինչև Արցախի հայկական և ադրբեջանական համայնքներին հավասարեցնող ապազգային հայեցակարգի վերակենդանացում։
Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը խճճվել է Արցախը աբխազացնելու միջոցով Հայաստանը լիակատար արտաքին կառավարման տակ առնելու, իսկ այնուհետև ամբողջ Այսրկովկասում իր տիրապետությունը վերահաստատելու ձգտում ունեցող Ռուսաստանի Դաշնության ակտիվացող աշխարհաքաղաքական խաղերի սարդոստայնում։
Արձանագրում ենք, որ գործող իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի և մյուս բոլոր ռազմավարական հարցերի նկատմամբ, ինչը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետականության համար։
Ազգային կենսական շահերը պահանջում են, իսկ աշխարհաքաղաքական միջավայրը և զարգացումների միտումները բարենպաստ են Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար։
Դրա փոխարեն տեղում դոփելը, առավել ևս՝ անցյալին վերադառնալու ձգտումները, դառնալու են Հայաստանի և հայության պատմական ձախողման պատճառ, որի պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
11 դեկտեմբեր 2019 թ

ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ. ՄԻԱՑԵՔ ԵՎ ԱՋԱԿՑԵՔ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

December 10th, 2019

Սասնա Ծռեր համահայկական շարժման հարգելի աջակիցներ

Եթե ունեք ցանկություն և հնարավորություն աջակցելու մեր շարժման հզորացմանը, ապա կարող եք ՄԻԱՆԱԼ ստորև առկա հղումներով խմբերից մեկին ըստ ձեր բնակության մարզի՝

✅Արարատի մարզ- Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արարատի մարզ

✅Արագածոտնի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արագածոտնի մարզ

✅Արմավիրի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արմավիրի մարզ

✅Արցախի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Արցախի մարզ

✅Սյունիքի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Սյունիքի մարզ

✅Լոռու մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Լոռու մարզ

✅Վայոց ձորի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Վայոց ձորի մարզ

✅Շիրակի մարզ- Սասնա Ծռեր համահայկական շարժում

Շիրակի մարզ

✅Գեղարքունիքի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Գեղարքունիքի մարզ

✅Կոտայքի մարզ- Սասնա Ծռեր համահայկական շարժում

Կոտայքի մարզ

✅Տավուշի մարզ – Սասնա Ծռեր համահայկական շարժում

Տավուշի մարզ

«18-20 տարեկաններին հանել առաջնագծից». Ժիրայր Սէֆիլյան

December 9th, 2019

Փողով զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակների մասին մտածելու փոխարեն հարկավոր է առանց հապաղելու գործել ծառայությունն արդար և հնարավորինս անվտանգ դարձնելու համար։ Առանց այդ էլ հարուստների տղաները այս կամ այն ձևով խուսափում են ծառայությունից։ Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը։

Առաջին հերթին անհրաժեշտ է.

1) Առաջնագծից հանել զինակոչի միջոցով պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին։ Այդ նպատակով ԱԱԾ Սահմանապահ զորքերը փոխանցել Զինված Ուժերին և համալրել բացառապես փորձառու պայմանագրային զինծառայողներով, այդ թվում՝ ներկայիս Ոստիկանության զորքերը կրճատելու միջոցով առաջանալիք կադրային ռեսուրսի հաշվին։
2) Արմատապես վերափոխել զինվորական ծառայության սոցիալական, կենցաղային և բարոյահոգեբանական բովանդակությունը՝ ներկայիս կայսերական-քրեականի փոխարեն հաստատելով ազգայինի վրա հիմնված արդարության և զինական եղբայրության մթնոլորտ, որպեսզի բացառվեն նվաստացումները, սպանություններն ու ինքնասպանությունները։
3) Ժամկետային պարտադիր ծառայության ժամկետը կրճատել նախ մինչև 18 ամիս, ապա՝ հասցնել 12 ամսվա։
Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին։ Նրանք պետք է ընդամենը մեկ տարի ծառայեն և այդ ժամանակահատվածում միայն մարզվեն, վարժվեն և դառնան պատրաստի մարտիկ։ Ուրիշ ոչինչ։ Առանց նրանց կյանքն ու առողջությունը վտանգելու։
Փոխարենը՝ պետք է զարգացնել պայմանագրային ծառայության համակարգը և Շվեյցարիայի օրինակով ներդնել նաև աշխարհազորային (միլիցիոնային) ծառայության համակարգ՝ ակտիվ պահեստազորի բաղադրիչով։ Այդ դեպքում բոլորը պետք է պարբերաբար մասնակցեն վարժանքների, իսկ ակտիվ պահեստազորը՝ նաև սահմանի պաշտպանության գործընթացին։
Ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է և անբարոյական, ուստի պետք է արմատապես փոխվի։ Հայրերն ու ավագ եղբայրները չեն կարող և իրավունք չունեն մահվան վտանգի ենթարկել իրենց զավակներին ու կրտսեր եղբայրներին, թաքնվել նրանց թիկունքում և պասիվ դիտորդի նման հետևել, թե ինչպես են նրանք նվաստացվում, խեղվում և զոհվում։
Ժիրայր Սէֆիլյան

Արցախը չի կարող դառնալ երկակի խաղի առարկա. անհրաժեշտ է նոր ռազմավարություն

December 5th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախը չի կարող դառնալ երկակի խաղի առարկա. անհրաժեշտ է նոր ռազմավարություն

«Արցախը Հայաստան է և վերջ»-ին հակառակ Մադրիդյան սկզբունքներով բանակցությունները շարունակելը, մասնավորապես՝ դրանց տրամաբանությամբ ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, վկայում են այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունը Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության մաս լինելու իրավաքաղաքական իրողությունը վերաամրագրելու փոխարեն համառորեն շարունակում է զիջողականության և Արցախի սուբյեկտացման գիծը՝ կամա թե ակամա նպաստելով մեր ազգային շահերի հաշվին Մոսկվայի և Բաքվի շահերի իրացմանը:

Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության փոխարեն Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության վրա հիմնված՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգին սրբորեն հավատարիմ մնալու մոտեցումը գործող իշխանությանն ինքնաբերաբար դարձնում է նաև նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմների իրավահաջորդ, ուստի Արցախի հարցում ևս նա դառնում է պարտվողական և զիջողական:

Գործող իշխանությունը կարծես թե չի հասկանում, որ Արցախի հարցը խաղալիք չէ, այլ հայոց պետականության և հայության լինել-չլինելու հարց է, ուստի չի կարող մյուս, օրինակ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների կամ նախորդ ռեժիմների պարագլուխներին պատասխանատվության կանչելու հարցերի նման դառնալ երկակի ստանդարտների ու խաղերի առարկա:

Հնարավոր չէ Ստեփանակերտի հրապարակում ի տես համայն հայության և աշխարհի՝ միացման կոչերի ուղեկցությամբ, Արցախը հայտարարել Հայաստան, այնուհետև շարունակել Արցախի սուբյեկտացումը, միջազգային հարթակներում ժխտել նրա հայաստանապատկանությունը և բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ ասպարեզ հանելով բանակցություններին Արցախի մասնակցության կամ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների կամքի ու շահերի համընկեցման վերաբերյալ անհեթեթ տեսակետներ:

Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալվեց, որովհետև Արցախի հարցում նախորդներից ժառանգած և նրա օրոք շարունակաբար կիրառված երկակի խաղի ճոճանակը կանգ առավ: Այդ ճոճանակն այլևս հնարավոր չէ վերագործարկել: Նույնիսկ ամենամեծ վստահություն վայելող իշխանությունը նման փորձ կատարելու դեպքում շատ արագ կկորցնի իր լեգիտիմությունը և կարժանանա նախորդի ճակատագրին:

Ռևանշիստական 5-րդ շարասյունը հենց դրան է սպասում, որպեսզի իր վերջին հարվածը հասցնի և մեզ նորից մխրճի անցյալի մղձավանջի ճահճի մեջ:

Ելքը մեկն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման՝ 1991 թվականից դավաճանաբար կասեցված գործընթացի ամբողջացումն ամրագրել որպես համազգային օրակարգի գերակա հարց և լուծել 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված ու մասնատված ՀՀ իրավահաջորդությունը ճանաչելու և նրա տարածքային ամբողջականությունը դեօկուպացիայի տրամաբանությամբ վերականգնելու համատեքստում:

Մինչ այդ՝ հարկավոր է հրաժարվել մեզ համար կործանարար Մարդրիդյան սկզբունքներից, բանակցությունները ծառայեցնել բացառապես շփման գծում վերահսկողության ապահովման մեխանիզմների ներդրմանը և զուգահեռաբար որդեգրել Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ռազմավարություն՝ առաջին հերթին վերացնելով Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի արգելքը և Արցախը ՀՀ-ից տարանջատող այլ արհեստական խոչընդոտները:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն

5 դեկտեմբեր 2019 թ., Երևան

Իշխանությունը նահանջում է «խորքային պետության» առաջ

December 3rd, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը նահանջում է «խորքային պետության» առաջ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը, որի նախագահը և մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ են, բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագծերին։
Իշխանությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով ներկայացրեց իր որոշման հիմնավորումը՝ համակարգը չի կարելի խարխլել:
Մինչդեռ անցյալից ժառանգած պետական կառավարման այս համակարգի առաքելությունը մեզ նորգաղութային կախյալության մեջ պահելն է:
Համակարգի միջուկը և վերարտադրության գրավականը 2018 թ. ժողովրդական ընդվզմամբ մասամբ կազմաքանդված «խորքային պետությունն» է, որը բաղկացած է մոսկվահպատակ ԱԱԾ-ից, Ոստիկանության և մյուս ուժային մարմինների վերնախավերից, ինչպես նաև քրեական օլիգարխիայից:
Ինքնիշխանությունը, ազգային շահը և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները նորգաղութային և կոռումպացված համակարգին ստորադասելու այս քայլը կոպիտ սխալ է:
Այսպես շարունակելու դեպքում ներկայումս խարխլված «խորքային պետությունը» իրական հնարավորություն կստանա ի վերջո վերարտադրվելու և չեզոքացնելու գործող իշխանությանն ու մեր ժողովրդի ձեռքբերումները՝ բոլորիս կանգնեցնելով ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտության առաջ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
3 դեկտեմբեր 2019 թ., Երևան

Արամ Ա-ի գրառումները վերաբերվում են Լիբանանյան իրադարձություններին

November 28th, 2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արամ Ա-ի գրառումները վերաբերվում են Լիբանանյան իրադարձություններին

Երեկ՝ 2019 թ. նոյեմբերի 27-ին, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հայտնեցին, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն սոցիալական կայքերում գրառում (գրառումներ) է կատարել հեղափոխության վերաբերյալ և մեջբերեցին համապատասխան տեքստեր:
Տվյալ լուրը, մատուցվելով հայաստանյան համատեքստում, ընկալվեց որպես Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Արամ Ա-ի անդրադարձ: Որոշ լրատվամիջոցներ այդ գրառումներն ուղիղ կերպով վերնագրեցին որպես Հայաստանի իշխանությունների հասցեին ուղղված քննադատություն:
Արամ Ա-ի մեջբերվող խոսքը դարձավ սոցիալական ցանցերի և այլ լրատվամիջոցների քննարկման առարկա: Ընկալումները հատկապես սրվեցին ու տարամիտվեցին, երբ 5-րդ շարասյան կարկառուն ներկայացուցիչ, ԱԱԾ տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցրած Արթուր Վանեցյանը սադրիչ փաթեթավորմամբ՝ իր և Արամ Ա-ի նախկինում արված հին լուսանկարով և վերջինիս խոսքի ցանկալի շեշտադրումն ընդգծող հատվածի զետեղմամբ, հրապարակում կատարեց իր ինստագրամյան էջին: Զուգահեռաբար՝ ասպարեզ նետվեց Լիբանանում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի և հայկական համայնքի խնդիրների վերաբերյալ Արցախի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Բակո Սահակյանի և Արամ Ա-ի միջև նոյեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի մասին լուր, որն արդեն արհեստականորեն ստեղծված տեղեկութային միջավայրում կարծես թե ամբողջացրեց Արամ Ա-ի և 5-րդ շարասյան միջև հավանական համագործակցության մասին շինծու կասկածները:
Լուրն արտաքուստ այնքան ճշմարտանման մատուցվեց, որ 5-րդ շարասյանը չպատկանող որոշ լրատվամիջոցներ (օրինակ՝ 1-ին լրատվականը) և վերլուծաբաններ կուլ տվեցին քարոզչական պատերազմի այս հատուկ գործողության խայծը և հանդես եկան իրականության հետ որևէ աղերս չունեցող սուր հոդվածներով:
Ինչևէ, որքան էլ յուրային ժողովրդին քարոզչական պատերազմ հայտարարած 5-րդ շարասյունը ջանք էր թափել, ստի ոտքն այս անգամ էլ կարճ էր: Արամ Ա-ն շրջանառվող գրառումները կատարել է նոյեմբերի 21-ին և 23-ին: Դրանք և վերջին օրերին սոցիալական կայքերի նրա էջերում հրապարակված գրեթե բոլոր գրառումները բացառապես վերաբերվում են Լիբանանի ներքաղաքական իրադարձություններին և դրանց վերաբերյալ Վեհափառի տագնապներին:
Գիտակցենք, որ ապրում ենք 5-րդ շարասյան կողմից մեր ժողովրդին և պետականությանը հայտարարված քարոզչական պատերազմի և հիբրիդային կեղծիքի ու հատուկ գործողությունների միջավայրում և, ըստ այդմ՝
1.լինենք զգոն և որևէ աղմկահարույց լուր տեսնելիս ստուգենք դրա ծագման իսկությունը,
2.սովորենք համախմբվել և միմյանց աջակցել՝ մեր դեմ վարվող քարոզչական պատերազմի վնասները չեզոքացնելու համար,
3.բոյկոտենք քարոզչական պատերազմի գործիք դարձած լրատվամիջոցներին։
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
28․11․2019թ

Եթե Հայաստանն իրավապահպան մարմիններ ունենար

November 28th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Հայաստանն իրավապահպան մարմիններ ունենար

Եթե Հայաստանն իրավապահպան մարմիններ ունենար, այլ ոչ թե ընդամենը դրանց անվան տակ հանդես եկող անգործունակ կառույցներ, ապա դեռևս մեկուկես ամիս առաջ մամուլի հաղորդագրություններում կտեսնեինք ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումների հիման վրա հրապարակված հետևյալ բնույթի տեղեկատվություն:
«Ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ս.թ. հոկտեմբերի 8-ին «Լայվ նյուզ»-ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանի կատարած հայտարարություններում հնչած հանգամանքների ստուգման արդյունքները, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 9-րդ կետերի, 34-305-րդ հոդվածի և 224-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու և ավելի անձանց՝ ահաբեկչությամբ զուգորդված սպանության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստության և այդ նպատակով օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելու կամ դրանց մասնակցելու համար:
Հաշվի առնելով նախապատրաստվող ենթադրյալ հանցագործությունների առանձնապես ծանր բնույթը, Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նկատի ունենալով, որ Վիտալի Բալասանյանը խուսափում է քննությունից և հրապարակային հայտարարություններ է կատարել նախաքննության մարմիններ չներկայանալու վերաբերյալ, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ձեռնարկված-օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիտալի Բալասանյանը հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքում և արդեն կալանավորվել է: Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցներ են ձեռնարկվում նրա հետ միասին առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նշված արարքները կատարելու մեջ մեղավոր այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, պարզաբանեցին, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու հիմքը նրա և դեռևս չբացահայտված անձանց կողմից կատարված հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանության, որը հիմնված է նաև ԼԴ/0018/11/16 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2017 թ. որոշման վրա, քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը։ «Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է։ Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ։ Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով, ինչն էլ հնարավոր է հարուցված քրեական գործի պայմաններում։ Այսինքն՝ քրեական գործի հարուցման հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ղեկավարվի նման կասկածները հօգուտ լիարժեք քննություն իրականացնելուն մեկնաբանելու սկզբունքով»։
Մամուլը մեզ նաև կհիշեցներ, որ Վիտալի Բալասանյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին, թե նա փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին, ինչին ի պատասխան սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրան և նրա կողմնակից «Սասնա Ծռերին», բառացի հայտարարելով հետևյալը. «Որ, տեսեք, ես (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. Խմբ.) ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ և «Սասնա Ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա Ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու: Ցռան Վերգոյի տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: 2016 թվականին ներել ենք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
28 նոյեմբեր 2019 թ., Երևան

Ահազանգ. ապօրինի կերպով շահագործվում է Ս. Սարգսյանի ընտանիքին պատկանող Մեղրասարի հանքավայրը

November 27th, 2019

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ահազանգում է, որ արդեն երրորդ ամիսն է ապօրինի կերպով շահագործվում է Մեղրասարի հանքավայրը, որը տարբեր տեղեկություններով պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին: Նրա պնդմամբ՝ հանքի շահագործման թույլտվություն գոյություն չունի, ինչի մասին հարակից բնակավայրերի բնակիչները բարձրաձայնում են և դիմել են նաև իրավապահ մարմիններին: Շահագործող ընկերությունը, սակայն, չի ենթարկվում իրավապահ մարմինների՝ Դատախազության ու Ոստիկանության հրահանգ-որոշումներին ու շարունակում է աշխատանքները հանքավայրի տարածքում:

«Հորդորում ենք գործող իշխանություններին, իրավապահ պարմիններին կարճել այս գործը և օր առաջ Դավիթ Սանասարյանին վերանշանակել իր գործին»

November 27th, 2019

Սասնա Ծռեր համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանի հարցազրույցը Factortv-ին:

ԱԱԾ-ն վանեցյանաբուծարան է. պետք է լյուստրացիա անել. Վարուժան Ավետիսյան

November 27th, 2019

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

– Վերջին շրջանում ամենաշատը «Սասնա ծռերի» կողմից են քաղաքական հայտարարություններ տարածվում, նախկին իշխանության կողմից վտանգներ եք նկարագրում, մի՞թե այդ հարցը փակված չէ:

– Այդ հարցը փակված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այս կիսագաղութային համակարգն առկա է իր բազմաբաղադրիչ մնացորդներով. հատկապես իրավապահ և դատական համակարգերում ամբողջությամբ նախկինի տիրապետությունն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանը կայացած, անկախ պետություն չէ, այլ Ռուսաստանի ուղեծրում ներառված կիսագաղութային վիճակում է, մենք դեռ անկախ պետություն ստեղծելու կենսական կարիքն ունենք, 2018թ. սկսված գործընթացը նպաստավոր իրավիճակ է ստեղծել, բայց այդ ուղղությամբ դեռ ռեալ քայլեր չեն արվում…

– Ի՞նչն է խանգարում այս իշխանություններին ավելի «լիաթոք շնչել»:

– Քաղաքական կամքը: Իմ համոզմամբ՝ չկա պատկերացում Հայաստանի ապագայի մասին, պետք է լինի ռազմավարություն, ծրագիր և դա իրականացնելու ունակ կառավարչական համակազմ, երկուսն էլ չկան… Խոսքս Ռուսաստանի հետ կապերը խզելու մասին չէ, այլ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու… Պետական կառավարման, մշակութային, սոցիալ-տնտեսական և արտաքին հարաբերությունների համակարգերը պետք է փոփոխությունների ենթարկվեն, ապագաղութացվեն և ազգային նպատակադրումների մեջ լինեն… Անհրաժեշտ է հենվել ազգային մասնագիտական ռեսուրսի վրա, բայց, ցավոք, մնում ենք սահմանադրաիրավական կեղծ կապանքների մեջ, որոնք թույլ չեն տալիս արտերկրաբնակ մեր հայրենակիցներին մասնակցել ՀՀ ընտրություններին…

– Պատկերավոր ասած՝ մեկը եթե փորձում է վազել, մեկը փեշից է քաշում, մյուսը թևից, փորձում են խանգարել՝ ակցիաներ, կեղծ օրակարգեր, պաշտոնաթողություններ… Դո՞ւք էլ այդպես եք պատկերացնում, և դա բնակա՞ն է այս փուլում:

– Ոչ, պետք է այդպես չլիներ: Գործող իշխանությանը պատկերացնենք մի մարդու տեսքով և դերով, որը մտել է մի մեծ, թափթփված անգար, որտեղ լույսն անջատված է, լամպը այրված է, ինքը ծանոթ չէ այդ տարածքին, փորձում է վազվզել, և յուրաքանչյուր քայլափոխի ինչ-որ բան ոտքի տակ է ընկնում, նա ընկնում է և վնասվածքներ ստանում: Այս վիճակն է: Պետք է լույսը վառել, այսինքն՝ լյուստրացիա անել, ազատվել ոտքի տակ թափված ամեն ինչից: Լյուստրացիա ճանաչելու իմաստով լինում է, տեսնում ենք՝ ով ով է, բայց դրանից հետո իրավաքաղաքական հետևանքներ պետք է լինեն, որոնք չեն լինում: Լյուստրացվածները չեն կարող քաղաքական բևեռ ձևավորել, մինչդեռ ձևավորում են, նրանք ցմահ պետք է զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու և հանրային գործունեության իրավունքից: Նախորդ հանցավոր ռեժիմների իրավաքաղաքական գնահատականը տալու փոխարեն, գործող իշխանությունը դարձավ նրանց իրավահաջորդը և հետզհետե հոմոգենացվում է այդ համակարգի մեջ, շուտով համակարգը կմարսի բոլորին, եթե այսպես շարունակվի, իսկ ով էլ չմարսվի՝ դուրս կմղվի… Կիսագաղութային, կեղեքիչ ապազգային համակարգի տրամաբանությունից դուրս չեն գալիս:

– Ինչպե՞ս, այսօր քնել, վաղն արթնանալ՝ ինչի՞ց սկսել:

– Պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի նախորդ ամբողջ ընթացքին:

– Տեղի ունեցած փոփոխությունն ինքնին այդպիսի գնահատական չէ՞:

– Ո՛չ: Եթե մենք այդպես վարվենք, դա կլինի միայն որակական բնույթի գնահատական՝ նախկինում վատ է եղել, հիմա պետք է լավ լինի: Ի՞նչ են արել, կատարել են ծանրագույն հանցագործություններ, պարբերաբար յուրացրել են իշխանությունը, ստեղծել են հանցավոր համագործակցություն, դրա միջոցով զավթել են պետությունը, պետությունը դարձրել են հանցագործությունների գործիք և տասնամյակներ շարունակ իրականացրել են այնպիսի գործունեություն, որն ունեցել է ցեղասպանական հետևանքներ, ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մարդիկ ստպված լքել են իրենց հայրենիքը: Եվ հիմա այդ վիճակը չի փոխվում…

Նախկինում ռեժիմը հիմնված էր բռնության և ստի վրա, հիմա բռնության բաղադրիչը հանված է, թեպետ գիտենք, որ իրավապահ համակարգում շարունակվում են սպրդումները, բայց տոտալ իմաստով բռնությունը հանված է, այսինքն՝ վերևից բռնություն կիրառելու հրահանգ չի տրվում: Բայց մնացած առումներով համակարգն իր բնույթը պահել է, որոշ ճշմարտության, արդարության բաղադրիչ է մտել ներս, բայց ռեժիմն ամբողջությամբ չի փոխվել, այլ ուղղակի փափկել է… Ակնհայտորեն տեղի է ունեցել ռեժիմի մեղմացում, մինչդեռ հեղափոխությունը նշանակում է համակարգի փոփոխություն, ոչ թե կառավարման մեթոդների և միջոցների որոշակի մեղմացում:

– Դուք կացնային փոփոխություններ եք առաջարկում:

– Կացնային արտահայտությունը կարող է խրտնեցնել, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, վիրահատական միջամտություններ:

– Իշխանությունը չի կարող որևէ քայլ անել՝ հաշվի չառնելով իրավունքի պարտադրանքը:

– Իրավունքի պարտադրանքով պետք է անել, բայց ոչ կեղծ Սահմանադրության և ապօրինի օրենքների: Պետք է մաքրել, լույսը վառել, ազատել անցումները և նոր աշխատել, ոչ թե թողնել այդ վիճակում և անընդհատ գայթել ու սայթաքել, ինչը հիմա տեղի էունենում:

– …ԱԱԾ նախկին տնօրենին դուք հեղափոխական թիմի անդամ համարե՞լ եք:

– Ո՛չ, ԱԱԾ նախկին տնօրենին չեմ կարող հեղափոխական թիմի անդամ համարել, ընդհանրապես ԱԱԾ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան չի կարող լինել հեղափոխական թիմի անդամ, նա հակահեղափոխական վիրուս է՝ պետական կառավարման համակարգում, այն գործընթացում, որը փորձում է գործող իշխանությունն իրականացնել, այսինքն՝ ինչ-որ ձևով՝ փափուկ, դանդաղ և սահուն փոփոխություններ իրականացնել: Այդ համակարգն իրեն պետք է դրսևորի, դա օտար պետության ծառայության ստորաբաժանում է Հայաստանի Հանրապետության պետական օրգանիզմում:

– Այսինքն՝ կարևոր չէ, թե այսօր ով կղեկավարի ԱԱԾ-ն:

– Անշուշտ, ԱԱԾ-ն վանեցյանաբուծարան է: Կապ չունի՝ ով է ղեկավարում այդ կառույցը, միևնույն է՝ Վանեցյանի տեսակն է ղեկավարում, այդ համակարգը բուծում է այդպիսի մարդկանց, ուրիշ տեսակի մեկը չի կարող լինել: Ներքին օղակներում կարող են լինել, բայց եթե պետական համակարգի ենթահամակարգերում, իրենց գործառույթներից ելնելով, ուղիղ կերպով առնչվել են իշխանության և պետության զավթման, ժողովրդի կեղեքման հետ, ապա որոշակի մակարդակից վերև նորմալ արժեքներ դավանող մարդ չէր կարող լինել, պատահաբար կարող էր այնտեղ մարդը հայտնվել, բայց նա կա՛մ պետք է դառնար այդ ամբողջի մի մասը՝ հոմոգենացվեր, կա՛մ պետք է դուրս մղվեր: Կա որոշակի մակարդակ, այդ մակարդակը տարբեր ոլորտներում տարբեր է, ոստիկանությունում և ԱԱԾ-ում շատ ներքևից է, իսկ, օրինակ, պաշտպանության բնագավառում վերևի օղակն է միայն այդպիսին, այն էլ բացառություններ են լինում, գործառույթները, նպատակներն են դա թելադրում, ասենք՝ էկոնոմիկայի նախարարության ոլորտում դա կարող էր միայն վերին օղակում և մասնակի լինել, իսկ հարկայինում՝ ներքևից վերև շերտավորված պետք է լիներ…, եթե պետական կառավարման մարմինները շարենք իրար կողքի, կորը ուղիղ գիծ չի լինելու, այլ տարբեր ուրվագիծ է ունենալու, դա ինչ-որ առումով լավ է, քանի որ ամբողջը չէ, որ այդ աստիճան նեխած է:

– Այսինքն՝ դուք այդ կորի վրա կարողանում եք տեսնել և՛ հներին, և՛ նորերին՝ ով որտեղ է զբաղեցնում:

– Անշուշտ: Եթե որևէ մեկը պետական կառավարման համակարգին ծանոթ է, շատ հեշտությամբ կարող է ասել, թե այդ կորը որ ոլորտում որ սանդղակային մակարդակով է անցնում: Որքան հասկանում եմ, այդպիսի խորքային պատկերացումներ ունեցող մարդիկ առկա իշխանության մեջ, համենայնդեպս իշխանության գալու պահին, չեն եղել, հիմա պետք է որ լինեն, որովհետև մեկուկես տարին քիչ չէ, եթե մարդիկ ուշադիր հետևեին համակարգին, կարող էին դա տեսնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Անհայտ նկուղների փոխարեն նրանց պետք է փնտրել հայտնի պալատներում

November 21st, 2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մենք տեղեկություն ունենք, որ Սերժ Սարգսյանի համար նրա փեսա Միքայել Մինասյանը ուրիշի անունով շքեղ առանձնատուն է գնել Իտալիայի մայրաքաղաք Հռոմի՝ մեծահարուստների մի թաղամասում։

20 միլիոն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այդ առանձնատան հասցեն է՝ Սեյնթ Անսելմո փողոց, համար 10 (Via di Sant’Anselmo, 10):

ՀՀ իշխանություններին հորդորում ենք ստուգել սույն տեղեկությունը և, հաշվի առնելով, որ թալանչիներն ու կեղեքիչները նյութապաշտ են ու շքեղամոլ, անհայտ նկուղների փոխարեն նրանց փնտրել հայտնի պալատներում։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

21 նոյեմբեր 2019 թ., Երևան

Ռուսական գաղութային կապիտալից ազատագրել երկաթուղին և մյուս ռազմավարական ենթակառուցվածքները

November 21st, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռուսական կողմը շարունակում է պլանավորված քաղաքականությամբ քայքայել մեր երկաթուղին: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի մեքենավարներին նրանց կամքին հակառակ ապօրինի կերպով հեռացրել են իրենց պարտականությունների կատարումից և նրանց փոխարեն բերել են ՌԴ քաղաքացի մեքենավարների (մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեք անգամ ավելի բարձր աշխատավարձով), որոնք առանց փորձաշրջանի և մեր երկաթուղու առանձնահատկություններին ծանոթանալու, միանգամից սկսել են շարժակազմեր վարել: Արդեն տեղեկություններ կան, որ երկու էլեկտրաքարշեր շարքից դուրս են եկել:

ՀՀ պատկան մարմինները պատշաճ կերպով չեն արձագանքել այս աղաղակող ապօրինությանն ու կամայականությանը, ինչպես նաև որևէ գործուն քայլ չեն կատարել ՀՀ քաղաքացի մեքենավարների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունն իր ս. թ. նոյեմբերի 8-ի հայտարարությամբ հիմնավորել էր, որ Ռուսական կողմը, չարաշահելով և խախտելով կոնցեսիոն պայմանագիրը, դիտավորյալ կերպով քայքայում և թալանում է մեր երկաթուղին՝ նպատակ ունենալով ի վերջո անօգտագործելի դարձնել այն:

Ռուսաստանի նման վնասարարական վարքագիծը բխում է նրա կենսական շահերից: Հայկական երկաթուղին ներառող Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով հնարավոր երթուղին այլընտրանք և մրցակից է Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային միջանցքի ծրագրին, որը մոտ ապագայում պետք է ավարտին հասցվի:

ՀՀ իշխանություններին հորդորելով քաղաքական կամք ցուցաբերել և միջոցներ ձեռնարկել երկաթուղին ոչնչացումից փրկելու ուղղությամբ, առաջարկել էինք.

1) պատասխանատվության կանչել երկաթուղին թալանած անձանց,
2) Ռուսական կողմին ներկայացնել կոնցեսիոն պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հասցված վնասը վերականգնելու պահանջ,
3) հրավիրել այլ օպերատորների, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ կատարել և կարգի բերել ու պատշաճ կերպով շահագործել և ընդլայնել երկաթուղին։

Միևնույն ժամանակ՝ առաջարկել էինք Ռուսական կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում լուծել նրա հետ կնքած կոնցեսիոն պայմանագիրը և ձեռնամուխ լինել Չինաստանի և Իրանի հետ միասին երկաթուղու նոր հատվածների կառուցման գործին, որպեսզի Հայաստանը վերջապես ներգրավվի տարածաշրջանային հեռահաղորդակցային համակարգերում և այլընտրանք ձեռք բերելով՝ պայմաններ ստեղծի իր անվտանգության ու զարգացման համար։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ գործող իշխանությունը, ինչպես մյուս բոլոր կարևոր հարցերում, այս հարցում ևս հապաղում է քաղաքական կամք ցուցաբերել և պաշտպանել մեր ինքնիշխանությունն ու ազգային շահը և ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքները:

Արձանագրում ենք, որ ռազմավարական օբյկետների և ենթակառուցվածքների (գազաբաշխիչ ցանց, էլեկտրացանցեր, ատոմակայան, այլ խոշոր էլեկտրակայաններ, կապ, խոշոր մետաղական հանքեր, երկաթուղի և այլն) նկատմամբ արդյունավետ ազգային վերահսկողություն հաստատելու փոխարեն դրանց սեփականատեր կամ կառավարող ընկերությունների թալանչիական գործելակերպի հետ հաշտվելու քաղաքականությունը գործող իշխանությանը կամա թե ակամա դարձնում է նրանց հանցակից:

Միևնույն ժամանակ՝ մեր զորակցությունն ենք հայտնում երկաթուղում աշխատող մեր իրավազրկված հայրենակիցներին և հավաստիացնում, որ մոտենում է ռուսական գաղութային կապիտալի կեղեքիչ տիրապետությունից ազատվելու ժամանակը:

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն
21 նոյեմբեր 2019 թ., Երևան

Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը

November 18th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ամուլսարի հարցը լուծված է. դրա վերաբացումը կլուծի իշխանության հարցը

Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերսկսման նպատակով գործող իշխանության քայլերը լայն հանրության համար բացահայտեցին հետևյալը.
1)ծրագրի իրագործումը անդառնալի բնույթի աղետալի հետևանքներ է ունենալու ոչ միայն Ամուլսարին հարակից բնակավայրերի, այլև Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքի ջրային համակարգի և բնակչության համար՝ առաջացնելով հայրենաբնակ հայության և Հայրենիքի լինելության սպառնալիք,
2)ոչ միայն Ամուլսարին հարակից Ջերմուկ քաղաքի և մյուս բնակավայրերի բնակիչները, այլև Հայաստանում և արտերկրում ապրող ակտիվ հայությունը դեմ է այդ ծրագրին:
Թվում էր, թե գործող իշխանությունը նույնպես հասկացել է այս ակնհայտ իրողությունները:
Մինչդեռ գործող իշխանությունը, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի կոռուպցիոն շղթան բացահայտելու ու ծրագիրը փակելու և այն իրագործող ընկերությանը պատասխանատվության կանչելու փոխարեն համառորեն փորձում է տարատեսակ հնարքներով ջլատել Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչների դիմադրությունը:
Իշխանությունը կարծում է, որ տեղի բնակիչներին պառակտելուց և նրանց դիմադրությունը կոտրելուց հետո կարող է բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ինչից հետո արդեն կարող է սովորության համաձայն վկայակոչել նախորդ ապազգային և հանցավոր ռեժիմի օրոք ընդունված ապօրինի «օրենսդրությունը» և ապահովել հանքի բացումն ու շահագործումը:
Ստիպված ենք հերթական սթափության կոչը հղել նման պարզունակ մարտավարությամբ առաջնորդվող իշխանությանը և հիշեցնել, որ Ամուլսարի ծրագրի դեմ դիմադրությունը վաղուց այլևս համազգային է, ուստի նույնիսկ տեղի բնակիչների ակտիվ դիմադրությունը չեզոքացնելու պարագայում հնարավոր չի լինելու մեկնարկել այն:
Ամուլսարի հարցը համազգային ընկալման մեջ լուծված և փակված է: Դրա վերաբացման փորձը կառաջացնի համահայկական մասշտաբի դիմադրություն, որն ի վերջո կհանգեցնի իշխանության ճգնաժամի:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն
18 նոյեմբերի 2019 թ.

Պետության իմաստը ազգային արժանապատվության պաշտպանությունն է

November 14th, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետության իմաստը ազգային արժանապատվության պաշտպանությունն է

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի (քաղաքային խորհրդի) մի պատգամավոր օրեր առաջ ցուցադրաբար պղծել է Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը։
Տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ Գարեգին Նժդեհի և, առհասարակ՝ մեկ դար առաջ կազմված ու մինչ օրս իրագործվող թրքաբոլշևիկյան դավադրության դեմ ազգային ընդվզման նկատմամբ ներկայիս պաշտոնական Մոսկվայի անհաշտ քաղաքականության տիպական դրսևորում է։
Մինչդեռ ՀՀ այսօրվա իշխանությունը լռում է։ Նա, ըստ երևույթին, բավարար է համարում դեպքի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպանության անատամ հայտարարությունը, որն իրականում անպատվության վկայական էր, այլ ոչ թե ազգային արժանապատվության ցույց։
Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է մեղայականով ներկայանալ մարդկությանը, ինչպես նաև Հայաստանին ու հայությանը, որ կնքել և իրագործել է Մոսկվայի և Մոլոտով-Ռիբենտրոպի անվանումներով հայտնի՝ ապօրինի, զավթչական և հակամարդկային պայմանագրեր, որ նացիստների հետ միասին սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ մարդկությանը պատճառելով բազմամիլիոնավոր զոհեր և անլուր տառապանք, որ բոլշևիկյան շրջանում հղացել և տասնամյակներ շարունակ իր քաղաքացիների նկատմամբ իրագործել է ոչ պակաս ծավալի և դաժանության հետևանքներ ունեցած պետական ահաբեկչություն։
Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը, Ռուսաստանի հետ պատմությանն առերեսելու լեզվով խոսելու, նրան պաշտոնական պատասխանի և վանդալիստին պատժելու պահանջ ներկայացնելու փոխարեն փորձում է արդարացնել Գարեգին Նժդեհին, որ ապրել է բացառապես հանուն իր ազգի ու պետականության կենսական շահերի, և բավարարվում է դեսպանության մակարդակի անատամ ու բովանդակազուրկ հայտարարությամբ։
Տեղին է փաստել, որ Ազգային հեղափոխության կոչված ներկայիս իշխանությունը պարզապես դեգերում է այսպես կոչված երրորդ հանրապետության թրքաբոլշևիկյան ծագմամբ իրավաքաղաքական հայեցակարգի փակուղում՝ ինքն իրեն զրկելով 1-ին Հանրապետության իրավահաջորդությունն ընդունելու, Հայաստանի Հանրապետության դեօկուպացիայի և տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու, ինչպես նաև ապակոմունիզացման և ապախորհրդայնացման միջոցով բոլշևիկյան սև ժառանգությունից մաքրվելու հնարավորություններից։
Ճշմարտությունն այն է, որ պաշտոնական Մոսկվան իրեն դիրքավորում է որպես Ռուսաստանի բոլշևիկյան շրջանի ժառանգորդ, իսկ նրան պորտալարով կապված այսպես կոչված երրորդ հանրապետությունը մնում է բոլշևիզմի ստվերի տակ։
Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում կարկառուն բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի արձանի առկայությունը, տխրահռչակ չեկա-կգբ-ի մնացորդ ԱԱԾ-ի շարունակվող սրբազնացումը, ընդվզման և ընդվզողների նկատմամբ մինչ օրս առկա վերապահ, երբեմն՝ թշնամական, վերաբերմունքը ասվածի տիպական վկայություններ են։
Ժամանակն է, որ քաղաքական դասը, հատկապես՝ օրվա իշխանության ներկայացուցիչները հասկանան, որ պետության իմաստն ըստ էության ազգային արժանապատվության պաշտպանությունն է։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարություն

14 նոյեմբեր 2019 թ.

Պետական գաղտնիքին առնչվող ներքին աուդիտը պետք է մնա պետության ձեռքում

November 13th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Պետական գաղտնիքին առնչվող ներքին աուդիտը պետք է մնա պետության ձեռքում
13 նոյեմբեր 2019 թ. Երևան

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հանրային հատվածի կազմակերպությունների (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններ, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ) ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու և ներքին աուդիտը հրավիրված կազմակերպությունների միջոցով իրականացնելու գործընթաց:
Ցավով արձանագրում ենք, որ սա ՀՀ կառավարության հերթական չկշռադատված և հապճեպ որոշումն է, որը զգալի վնաս է պատճառելու պետությանն ու մասնագիտական ռեսուրսին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը, որ ֆինանսական հոսքերի կառավարման կենտրոնական հանգույցն է, առաջինն է վերացրել իր ներքին աուդիտի ստորաբաժանումը և արդեն համապատասխան պայմանագիր է կնքել «Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ»-ի հետ: Այդ օրինակին են հետևել և արդեն մրցույթներ են հայտարարել մի շարք այլ գերատեսչություններ, այդ թվում՝ ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ կան, որ նույն կերպ է վարվելու նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Ի դեպ՝ նշված ընկերությունն առնվազն սերտ կապ ունի Ռուսաստանի Դաշնությունում նույնաբնույթ գործունեություն իրականացնող «Բի-Դի-Օ Յունիկոն» (БДО Юникон) ընկերության հետ: Նրա գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Իգորի Վերենկովը «Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ»-ի բաժնետեր է:
«Բի-Դի-Օ Արմենիա ՓԲԸ»-ն ՀՀ-ում նման գործունեություն իրականացնող ընդամենը մի քանի ընկերություններից մեկն է, ուստի առնվազն էական մասնակցություն է ունենալու ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտին: Չհաստատված, սակայն համառորեն շրջանառվող լուրեր կան, որ այդ ընկերությունը շահելու է մրցույթների մեծ մասը:
Նշված գործընթացը կառաջացնի պետական գաղտնիքի արտահոսքի մեծացման ռեալ վտանգ, ինչպես նաև առկա իրողությունների պայմաններում կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի մեծացման, մատուցվող ծառայությունների որակի անկման, մասնագիտական ռեսուրսի փոշիացման, շուրջ 200 ծառայողի գործազրկության, պետության նյութական միջոցների վատնման:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունը ՀՀ վարչապետին հղված ս.թ. հոկտեմբերի 25-ի նամակում և հոկտեմբերի 29-ի նույնաբովանդակ հայտարարությամբ ծանրակշիռ մասնագիտական հիմնավորումներով և օտարերկրյա փորձի վերաբերյալ տեղեկանքով ներկայացրել է դիտարկվող գործընթացի վտանգավորությունն ու վնասակարությունը, սակայն կառավարությունից մինչ օրս որևէ արձագանք չկա, իսկ գործընթացը շարունակվում է:
ՀՀ կառավարությանը հորդորում ենք վերանայել դիտարկվող նախաձեռնությունը և խնդիրը լուծել հետևյալ կերպով.
1)ՀՀ վարչապետին առընթեր ստեղծել Ներքին աուդիտի պետական ծառայություն՝ նրան վերապահելով պետական գաղտնիքի հետ առնչվող ենթահատվածի կազմակերպությունների ներքին աուդիտը,
2)պետական գաղտնիքի հետ առնչություն չունեցող ենթահատվածի ներքին աուդիտն իրականացնել հրավիրված կազմակերպությունների միջոցով:

Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է

November 12th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է

12 նոյեմբեր 2019 թ. Երևան

ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ և պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր:
Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու, Արցախի հարցը Մոսկվայի հայեցակարգի համատեքստում պահելու տարօրինակ և անընդունելի քայլերի շարքը լրացնող այս գործողությունը շատ վտանգավոր և կորստաբեր մի ընթացք է ուրվագծում:
ՀՀ ինքնիշխանությունը ծրագրված կերպով Մոսկվային զիջելու գործընթացը, որ կասեցվեց Ապրիլյան պատերազմի հերոսական դիմադրությամբ, Սասնա Ծռերի ապստամբությամբ և 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ, նորից միս ու արյուն է ստանում:
Դատապարտում ենք ըստ էության ազգային հեղափոխության մանդատ ստացած ՀՀ իշխանության հարմարվողական արտաքին քաղաքականությունը և կոչ ենք անում հրաժարվել գաղութատիրական համակարգին զիջումներ կատարելու միջոցով իրավիճակային լուծումներ որոնելու տրամաբանությունից:
Արդեն կատարված զիջումներն այնքան շատ են, որ մեզ հասցրել են սահմանային վիճակի, ուստի հետագա զիջումներն արդեն լինելու են պետականության հիմքերի հաշվին:
Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության և վարկի որակական անկման:
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել և, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից:

Համակարգային մոտեցում հայագիտական առարկաների ուսուցմանը

November 11th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

11 նոյեմբեր 2019 թ. Երևան

Հայաստանում հայոց լեզվի հետ կապված կարգավորումների ոչ վաղ անցյալի պատմությունը գործող իշխանությանը պետք է հուշեր առավելագույնս զգույշ լինելու հայերենի դասավանդման ծավալի և որակի վերանայման հարցում: Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ներկայիս ԿԳՄՍ նախարարը, ի պատիվ իրեն, եղել է «Օտարալեզու դպրոցների դեմ» շարժման առաջամարտիկ:

Ցավոք սրտի, գործող իշխանությունը, բարձրագույն դպրոցում հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման վերանայման հարցում չի ցուցաբերել համակարգային-ռազմավարական մոտեցում, մասնավորապես՝ այդ վերանայումը չի պայմանավորել հանրակրթական դպրոցներում նշված առարկաների դասավանդման որակի զուգահեռ բարձրացմամբ:

Որպես արդյունք՝ նման մոտեցումը ոլորտի կառավարումը վերածում է չկշռադատված փորձարկումների գործընթացի:

Դիտարկվող հարցում այդպիսի մոտեցումը հանրության շրջանում առաջ է բերել տեղին անհանգստություններ, իսկ «Լեզվի մասին» ՀՀ օրենքն ի վնաս հայերենի փոփոխելու միջոցով օտարալեզու դպրոցներ բացած նախորդ ազգադավ ռեժիմի ներկայացուցիչներին հնարավորություն է տվել շահարկումների միջոցով երևույթը ծառայեցնելու իր ռևանշիստական նպատակներին:

Վերը նշվածը հաշվի առնելով, գործող իշխանությանը հորդորում ենք.
1. այս և մյուս հարցերում որդեգրել համակարգային-ռազմավարական մոտեցում՝ ներգրավելով բավարար մասնագիտական ռեսուրս,
2. զերծ մնալ չկշռադատված փորձարկումներից և բարձրագույն դպրոցում հայոց լեզվի և նշված մյուս առարկաների դասավանդման վերանայումը պայմանավորել հանրակրթական դպրոցում դրանց բավարար ծավալի և որակի ապահովման արդյունքով,
3. ստեղծել բոլոր մակարդակների համար հայոց լեզվի և, առհասարակ՝ հայագիտական առարկաների ուսուցման ժամանակակից էլեկտրոնային միջավայրեր:

«Ռեժիմը կիսով չափ կա և այդ կիսով չափ էլ մեզ դատում են». Վարուժան Ավետիսյան

November 8th, 2019

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան և յութուբյան էջերի ուղիղ եթերում կայացած ասուլիսի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը անդրադարձել է նաև Մելանյա Հարությունյանի հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե անարդար դատավարություն ընթանա:
«Եթե իմաստի առումով նայենք, ապա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը դեռ չի հեռացել, չի մերժվել: Եթե այդպիսի բան լինի, ապա կարձանագրենք, որ մեզ խաբել են: Մեզ ասելով, ոչ թե «Սասնա Ծռերին», այլ ամբողջ ազգին: Ուրեմն պետք է հեղափոխությունը ավարտին հասցնենք, եթե այդպիսի բան տեղի ունենա: Ես նման կարծիք այս պահին չունեմ, ուղղակի ցավ եմ ապրում և վտանգված եմ տեսնում մեր պետականությունը, որովհետև ոչ միայն մեր նկատմամբ է այսպիսի բարձիթողի, անկամ և չկշռադատված վերաբերմունք, այլև կյանքի բոլոր ոլորտների, ինչը անթույլատրելի է: Չի կարելի այս կերպ պետության հետ վարվել»,- նշել է Վարուժան Ավետիսյանը: Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Արմոս Հովհաննիսյանի հարցին, թե կա այնպիսի տպավորություն, որ «Սասնա Ծռերին» դատում են հին ռեժիմի օրոք՝ Վարուժան Ավետիսյանը արձագանքել է.«Կիսատ է ամեն ինչ, ռեժիմը կիսով չափ կա և կիսով չափել մեզ դատում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Պալատական հեղաշրջման վտանգը դեռևս առկա է». Վարուժան Ավետիսյան

November 8th, 2019

«Վտանգը հետզհետե մեծանում է: Ոչ ոք չի կարող ասել, թե երբ ի՞նչ կլինի»,-անդրադառնալով հարցին, թե որոշ ուժեր օգտվելով թավշյա իրավիճակից, արդյո՞ք այն ծառայեցնում են իրենց շահերին, ասաց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
«Վտանգավոր միտումներ, զարգացումներ ենք տեսնում: Թե՛ փողոցի, թե՛ պալատական հեղաշրջման: Երկու ամիս առաջ որոշակի գործընթացներ տեղի ունեցան, պաշտոնանկություններ տեղի ունեցան, ինչ-որ չափով հեղաշրջման վտանգը կանխվեց, բայց դա չի նշանակում, որ այդ սցենարը մի կողմ է ծալվել ու դրվել: Այսօր մենք տեսնում ենք հների և նորերի անսամբլային աշխատանքը և ակնհայտ է, որ նրանք չեն հրաժարվել իրենց նկրտումներից: Եթե բացեիբաց ասում են, որ ԱԱԾ-ն պետք է ձերբակալի Նիկոլ Փաշինյանին, ապա դա խոսում է հենց պալատական հեղաշրջման սցենարի մասին»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Հորդորում ենք իշխանություններին լրջանալ և իր իսկ գործողություններով ջուր չլցնել ռևանշի ջրաղացին»

November 8th, 2019

«Ներողություն եմ խնդրում, բայց մազոխիստի տպավորություն են թողնում, մազոխիստական հակումների մասին ենք սկսում մտածել, հակառակ պարագայում` ի՞նչ ասենք, եթե սա քաղաքական մազոխիզմ չէ»,-«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան և յութուբյան էջերի ուղիղ եթերում, անդրադառնալով Հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, բողոքի ակցիաներին և թեժ աշնան մասին կանխատեսումներին, ասաց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխության դրոշ կրող և ժողովրդից մանդատ ստացած անձինք համակարգային փոփոխություններ անելու փոխարեն, առանց ռազմավարության, առանց համապատասխան ծրագրերի, առանց քննարկումների, որևէ լուրջ հիմնավորում չներկայացնելով, միայն ասելով, թե ժողովուրդը մեզ մեկ տարի առաջ քվե է տվել անում են այն ինչ ցանկանում են:
«Դա այդպես չէ, քանի որ ժողովուրդը տվել է քվե, տվել է մանդատ՝ բռնապետության փոխարեն ժողովրդավարություն հաստատելու համար: Բռնապետության ժամանակ, պետության և ազգի դեմ, նաև մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար մեղավոր կազմակերպություններին և անձանց պատասխանատվության ենթարկելու, անցումային արդարադատության շրջանակներում արդարությունը վերահաստատելու, իրավունք հաստատելու, նոր Սահմանադրություն ընդունելու և այլն»,-մանրամասնեց Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այնպիսի տպավորություն է, կարծես թե առանց հասկանալու հորինում են թեմաներ, ծրագրեր և փորձում են դա ճակատային մեթոդներով, գրոհի մեթոդներով, մենք ենք, որ կանք տարբերակով անցկացնել:
«Այդպես չի կարելի: Մենք գործող իշխանություններին հորդորում ենք՝ վերջ տալ այսպիսի մոտեցմանը և իր իսկ գործողություններով ջուր չլցնել ռևանշի ջրաղացին, լրջանալ է պետք, լրջանալու ժամանակը ուշացել է, բայց էլի ուշ չէ: Խիստ անհրաժեշտ է գոնե հիմա սթափվել և հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ է պետք անել: Ուղտի ականջում քնած այս վիճակը շատ վտանգավոր է առաջին հերթին Հայաստանի համար և մեր ապագայի համար»,-գտնում է Վարուժան Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

Երկաթուղին փրկել ոչնչացումից

November 8th, 2019

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

8 նոյեմբեր 2019 թ.,
Երևան

Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային վթարները դարձել են սովորական երևույթ։ Գրեթե ամիսը մեկ անգամ տեղի ունեցող վթարների շարքում հերթական վթարը տեղի ունեցավ երկու օր առաջ՝ նոյեմբերի 6-ին, Կարմիր Բլուր կայարանում։ Երկու գնացքների բախման հետևանքով չորս հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, պատճառվել է զգալի նյութական վնաս։

Ռուսական կողմը 2008 թ. կոնցեսիոն պայմանագրով Հայկական երկաթուղու կառավարումը ստանձնելուց հետո թերևս մեկ շոշափելի փոփոխություն է կատարել՝ այն վերանվանել է որպես Հարավկովկասյան երկաթուղի։

Ռուսական կողմին ձեռնտու չէ պահպանել և զարգացնել մեր երկաթուղին, քանի որ իր շահը պահանջում է ավարտին հասցնել Բաքվով անցնող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային միջանցքի ծրագիրը (Հյուսիս -հարավ միջազգային տրանսպորտային միջանցք կոչվող այս ծրագրի առաջին փաստաթուղթը ստորագրվել է դեռևս 2000թ. սեպտեմբերի 12-ին՝ Սանկ-Պետերբուրգում, որով նախատեսված երկաթգծի ամբողջական երկարությունը 7200 կմ է): Այդ ծրագրի գործարկումը Ռուսաստանին հնարավորություն կտա տարեկան դեպի իր երկաթուղային ցանց ուղղորդել Հնդկաստանից ու Չինաստանից Եվրոպային հասցեգրված 25-26 մլն. տոննա բեռ:

Ըստ այդմ, Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով հնարավոր երկաթուղին այլընտրանք և մրցակից է Ռուսաստանյան երկաթուղիներին։ Դրա համար Ռուսաստանը, ՀՀ այդ ժամանակվա ազգադավ ղեկավարության անմիջական մասնակցությամբ, դեռևս 2008 թ.-ից ձեռնամուխ է եղել Հայաստանով անցնող այդ հնարավոր այլընտրանքային երթուղու չեզոքացմանը։

Հետևաբար, Ռուսական կողմը 2008 թ. ստանձնելով Հայկական երկաթուղու կառավարումը, կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու փոխարեն թալանում և քայքայում է այն՝ վերջնական նպատակ ունենալով շարքից հանել իր այդ մրցակցին։

Զավթչական թալանի, չնորոգելու և չնորացնելու պատճառներով երկաթուղին վնասով է աշխատում և բեռ է դարձել Հայաստանի բյուջեի համար: Նրա ենթակառուցվածքը մաշված է, շատ հատվածներում՝ արդեն քայքայված, ինչի հետևանքով էլ վթարներ են տեղի ունենում։ Այդ վթարները հետզհետե ավելի հաճախակի են դառնալու, մինչդեռ երկաթուղով տեղափոխում են նաև շրջակա միջավայրի ու մարդու համար խիստ վտանգավոր նյութեր և վթարը կարող է նաև աղետալի հետևանքներ ունենալ։

Երկաթուղում յուրացման և վատնման ձևով տեղի ունեցող թալանի արդեն բացահայտված չափը կազմում է ավելի քան հարյուր միլիոն դոլարի։

Սակայն առ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանություններըը քաղաքական կամք չեն ցուցաբերում առկա չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով կոնկրետ մեղադրանքներ առաջադրելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, քանի որ ռուսական կողմը երևույթին քաղաքական աստառ է տալիս և սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ։

Հարկ է նաև նշել, որ Ռուսական կողմի այս նպատակաուղղված գիշատչական քաղաքականության պատճառով մենք կորցնում ենք երկաթուղու կարողությունները, իսկ դրա հետևանքով մեր պետությունը, տնտեսությունը և ժողովուրդը լուրջ վնասներ են կրում։

Ավելին, արդեն մեկ տարի չի գործում Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավային ուղին, ինչի հետևանքով մնացել ենք Լարսի անվստահելի անցակետի հույսին, էապես դժվարացել և զգալի չափով թանկացել է երկու ռազմավարական ապրանքների՝ ցորենի և վառելիքի փոխադրումը։

Այսպես շարունակվելու դեպքում մենք իսպառ կկորցնենք երկաթուղին, դուրս կմնանք տարածաշրջանային մեծ ծրագրերից և կվերածվենք հետնախորշի։

Ոչ միայն երկաթուղու հազարավոր աշխատողներն ու նրանց ընտանիքները, այլև ամբողջ երկիրը կկորցնի ապագայի հեռանկարը։

Չի կարելի անտեսել նաև երկաթուղու պաշտպանական նշանակությունը։ Երկաթուղին կարգի չբերելու դեպքում էապես նվազելու է նաև մեր պաշտպանունակությունը, քանի որ պատերազմի ժամանակ երկաթուղին անփոխարինելի է զինվորական անձնակազմ և ռազմական ուժեր ու միջոցներ փոխադրելու գործում։

Ահազանգելով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցի մասին, ՀՀ իշխանություններից պահանջում ենք քաղաքական կամք դրսևորել և.
1) պատասխանատվության կանչել երկաթուղին թալանած անձանց,
2) Ռուսական կողմին ներկայացնել կոնցեսիոն պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հասցված վնասը վերականգնելու պահանջ,
3) հրավիրել այլ օպերատորների, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ կատարել և կարգի բերել ու պատշաճ կերպով շահագործել և ընդլայնել երկաթուղին։

Եթե Ռուսական կողմը չկատարի իր պարտավորությունները, ապա հարկ կլինի նրա հետ կնքած պայմանագրին համապատասխան լուծել այն։

Զուգահեռաբար՝ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել Չինաստանի և Իրանի հետ միասին երկաթուղու նոր հատվածների կառուցման գործին, որպեսզի Հայաստանը վերջապես ներգրավվի տարածաշրջանային հեռահաղորդակցային համակարգերում և այլընտրանք ձեռք բերելով՝ պայմաններ ստեղծի իր անվտանգության ու զարգացման համար։

The US HR Resolution is a Message to make the Choice

November 2nd, 2019

Statement by the Secretariat of the Sasna Tsrer All-Armenian Party
The US HR Resolution is a Message to make the Choice
October 31, 2019 Yerevan

The US House of Representatives’ adoption on October 29, 2019, of
Resolution 296, which re-recognizes the Armenian Genocide, differs
substantially from the previous US official recognitions both in terms
of time and geopolitical contexts, as well as in content.

The former recognitions had taken place within the context of the Cold
War, where the world order and boundaries were deemed stable and
inviolable. They were largely motivated by a civilizational moral
obligation to historical justice and didn’t have any operational
perspective.

Whereas the current resolution is the reflection of the “tectonic”
changes taking place in the world, especially in the region of the
Greater Middle East, and of the US strategic approach to give a definite
course to those changes.

The almost unanimous adoption of this resolution, as well as its
decades-long prehistory and the actual context in which it took place,
express the position of the entire political elite of the world’s most
powerful geopolitical center. These are:
1) the undiminished pursuit of US strategic interests in the Greater
Middle East;
2) the desire to change the security architecture of that region, as
well as its decision to reduce Turkey’s role in that respect;
3) the willingness to see Armenians and Armenia as factors and actors
in the new security architecture of the region;
4) the predisposition to consider the growing importance of Kurdish
and Armenian factors in parallel in the region.

The unprecedented bipartisan unanimity and consensus during the adoption
of this Resolution in the circumstances of extremely tense inter-party
contradictions in the United States testify that the aforementioned
change in American policy is a long-term phenomenon and will not depend
on the outcome of the forthcoming presidential election.

At times the layout of the positioning of the great powers takes such a
shape, wherein the emergence of a new stable equilibrium becomes
dependent also on the behavior of small forces. The possible scenarios
for the security architecture of the region present us such a historic
opportunity.

Such rare opportunities are the best way for small powers to improve
their status qualitatively and to confirm or elevate their role as an
actor in their own right.

And on the contrary, the failure to use such opportunities can create
additional, sometimes catastrophic challenges for small powers.
To what extent Armenia will benefit from this Resolution and the
developments expected soon will depend not only on the new equilibrium
between the great and small geopolitical centers, but also on the
intellectual and voluntary attributes of the current Armenian political
elite, its ability to grasp the extreme importance of the historical
moment and on its firm commitment to assume a role in the new balance
and to use the emerging opportunities to strengthen Armenian sovereignty.

It is important to recognize that the Resolution is certainly very
important for restoring historical justice, but it is even more
important for the security of our, and by extension the whole region, as
well as for our national future.

Any attitude which underestimates, or worse, ignores the resolution and
the intents which appear beyond it, would mean being inadequate to the
situation and the developments, and could also have catastrophic
consequences.

If adequately treated, however, the Resolution and the processes
initiated by it
1)will serve as additional restraint guarantees against Turkey’s
possible encroachments on Armenia and will balance Armenia’s security’s
one-sided dependence on Russia, substantially increasing the practical
chances of building a truly independent national state;
2)will create grounds for neutralizing the probability of any
existential threat to us e